Չէ, Elmo, համարի, որ չկա՛։ Ում էլ թողնես կեղծի կեղծելու ա։ Ում էլ թողնես հաբռգի, հաբռգելույա։ Փոքր մաքուր երեխուն էլ որ թողնում ես ինչ խելքին փչի անի, հետն էլ կողքից մի քիչ օրինակ էս ծառայում, էլի հաբռգումա։
Էլի եմ ասում հլը էն մակարդակին չենք հասել, որ ընտրենք ինչ–որ մեկին, որ դու էլ ասում ես ընտրելու թեկնածու չկա։ Հլը դու կարողացի հասնես նրան, որ թողեն ընտրես, հլը մարդավարի ընտրություն կազմակերպել պարտադրի, որ հետո էլ եթե քո համար «մաքուր» երևացող թեկնածու երևա, կարենաս տեր կանգնել։
Ու էլի եմ ասում, վերևից մաքուրի իջնելուն սպասելով տենց էլ կմնաս սպասելով։ Պիտի կարողանաս ստիպել, որ ով էլ լինի, մաքուր թե կեղտոտ, իրան նորմալ պահի, քեզ հլու ոչխարի տեղ չդնի։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Լավ, էդ կարապետիչի անունը վափշե չարժի էլ շոշափել, ինքը ընտրությունների քարոզարշավի ժամանակ ցույց տվեց իրա վաճառված մարմինը. էն որ պետքա քարոզեր, որ իրան ընտրեն, քարոզում էր, որ Լևոնին չընտրեն, էն էլ ոնց էր քարոզում. 90-ականների կադրեր էր ցույց տալիս, թե տեսեք ցուրտ էր, մութ էր, մարդիկ սոված էին, բա մեկը լիներ հարցներ, այ.. կարապետիչ, դու էդ ժամանակ ո՞ւր էիր, որտե՞ղ էիր տաք-տաք ապրում, բա գայիր ժողովրդիդ կողքը կանգնեիր, գայիր հասրակությանը առաջնորդեիր Լևոնի դեմ, փրկեիր ազգիդ, հիմա եկել մի հատ գեղի կլուբ ալմ ա բացել, քարոզում ա![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չուկ դրա համար մարդիկ տարբեր են: Ես քեզ համարում եմ չափից դուրս ռադիկալ, դու ինձ՝ հուսախաբված, կամ կործանվող: Տարբեր չլինենք պայքարելու եք դուք ձեր հետ: Ես տեսակետ եմ արտահայտում, դու էլ, բայց իրար վզի բան չենք փաթաթում: Այ էդ փաթաթողներն են ամեն ինչ իրար խառնում: Դրա համար էլ ես օրին ենք: Զոռբայություն են անում, մենակ իրար վզի բան փաթաթեն, հետ էլ կարծիքից անցնում են ցանկությունների, հետո էլ սկսում են պարտադրել, թե ոնց արենք:
Վերջին խմբագրող՝ Elmo: 29.09.2008, 15:53:
էսպես չի մնա
Ամենաբարդ հարցն էն է, որ շատ ավելի հեշտ է պայքարել հստակ թշնամու հետ, երբ գիտես դիմացինդ թուրք է, պետք է նրան հաղթես: Բայց երբ պայքարում ես պարտիզանների դեմ /տվյալ դեպքում սովորական քաղաքացիները, որոնք կաշառքներով, անձնական շահերով ու այլ պատճառներով տակից իրենց կեղտոտ գործը անում են/ ամեն ինչ դժվարանում է:
Ախր էտ կեղծողները ով են՞ Թըրք են՞ չէ թըրք չեն, մեր մեջից են, մեր նման մարդիկ են:
Ոնց ա ստացվում, որ մեկը տանջվում ա արդարության համար, իսկ մյուսը ատամներով, իր ատամները ջարդելով, ուրիշի ատամները ջարդելով պայքարում ա անարդարություն անելու համար՞՞՞
Մեր նման մի հայ, մեզնից մեկի հայրը էսօր ընտրություններին ա մասնակցում, ձայներ ա հավաքում թաղում, կամ համագյուղացիներին կանչում վախացնում ա, կամ դուրս ա գալիս դուբինկով փողոց ու մարդ ա ծեծում:
Հայ չի՞ Հայ ա, մեր մեջից ա, մեզնից մեկն ա: կարող ա մեր հետ ա սովորել, կամ մեր կողքի շենքում ա ապրում:
Այ դա է վախենալուն ...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Հոպ, տենց բան չկա: Ես քեզ կործանված չեմ համարում: Ես համարում եմ որ էդ հարցում քո մտածելակերպը կործանված մարդու, կամ կործանման հետ համակերպված մարդու հոգեբանություն ա: Դրանք իրարից էապես տարբերվող բաներ են: Փաստն այն է, որ ընտրություններին մասնակցեցին 30%- բնակչության ու կեղծվեցին: Կկեղծվեին, եթե 80%-ն էր մասնակցեր, բայց կեղծելը շատ, ահավոր շատ դժվար կլիներ: Այս մասին ենք խոսում, որ քանի դեռ Դուք հանձնվել եք ու Դուք մի կամ երկու հոգի չեք, սրանց գործելու ազատություն եք տալիս: Մենք մի քիչ էդ ազատությունը հիմա կտրում ենք, թե չէ ավելի ահավոր կլիներ.. գուցե ստիպված չլինեին կեղծել ընտրությունը, քանի-որ դրա կարիքը չլիներ, բայց մյուս հարցերում Ձեզ նենց կճզմեին, որ հիմիկվա ճզմելը երանություն կթվար: Խոսքը սրա մասին ա:
Ու ինչքան էլ որ ես հարգեմ քո տեսակետը, որոշումը, աշխարհայացքը, միևնույն է օբյեկտիվ լինելու դեպքում պիտի խոստովանեմ, որ քո և քո տիպի մարդկանց մեղավորության մեծ չափաբաժինը կա էս ամենում:
Հեշտ ա իշխանավորներին մեղադրելն ու ասել, որ հա էլ սենց ա լինելու: Դժվար ա փորձել դրան հակադրվել: Ու թե ինչ մոտիվացիա ես ընտրելու այդ չհակադրվելու համար, նրանց նմանատիպ լինելը, անձնական ատելություն թե էլի եսիմ ինչ, էական չի:
Փաստն այն է, որ եթե աշխարհի ամենտմարդը ժողովրդի աջակցությամբ պաշտոնի հասնի, նա նույնքան ազատություն չի կարող ունենալ իր տմարդությունն անելու, ինչքան կեղծիքով եկածը: Այս մասին ա պետք մտածել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էլմո ջան, ոնց ասեմ, էս էն դեպքերից մեկն ա, երբ պրոցեսն ավելի կարևոր է, քան արդյունքը: Այսինք վերջին հաշվով էական չէր, թե ով է դառնալու կենտրոնի թաղապետ, էական էր թե ինչպես է դառնալու: Այ այդ մեկին թաղապետ, մյուսին դեպուտատ, երրորդին երկրի նախագահ դարձնելեւ պրոցեսն էլ հենց կոչվում է «մեր վզին կարծիք փաթաթել»: Մեր մեջ ասած, կոնկրետ իմ համար լրիվ մեկ է, թե դու ինչ կարծիքի ես Զուրաբյանի մասին, քո գործն ա: Բայց այն, որ չես ցանկանում ընդունել, որ Զուրբյանի միջոցով մարդիկ պայքարում մեր վզին բան փաթաթելու դեմ, այ դա ընդունելի չեմ համարում: Վեր կանգնի մի պահ անձերից, ու տես, թե ներկա քաղաքական դաշտում ով է քեզ հնարավորություն ընձեռում ունենալ սեփական կարծիք, ու ով է զոռով քո վզին կարծիք փաթաթում: Պայքարի փաթաթելու դեմ:
Շատ լավ հասկանում եմ քեզ «չեմհիշումովն» ասել ա «որպեսզի չարը աշխարին տիրի, պետք է որ բոլոր լավ մարդիկ չգործեն» կիսում եմ տեսակետը, լավ ա ասել: Բայց Սևակն էլ ասում էր «խոստանում եմ բաց ճակատով դեմ չգնալ ամուր պատին, որովհետև պատը միշ էլ կմնա պատ, բայց արդյունքում կփչանա մի լավ ճակատ»: Տարբերությունն էն ա, որ ես ես անասուններին պատ եմ համարու, որի դեմ կռվելու մենակ չակատ ունեմ: Դու համարում ես զենք ունես, համոզի ինձ, որ զենք ունեմ: Կարող ա իմ նմաններն էլ միանան:
էսպես չի մնա
Կեղծիքների դեմ պայքարը պետք ա սկսել ոչ թե ընտրությունների օրից, այլ ընտրություններին նախորդող մի երեք ամիս առաջ, առնվազն, երբ այսպես ասած «ագենտները»` տարբեր թաղապետիկներ, գյուղապետիկներ, ու այլ վարչական "գործիքներ" ման են գալիս թաղերով ու վերբովկա են անում:
Իսկ ընտրությունների օրը մի բան անելու համար, առնվազն մի թաղ «գողական» էլ դու պետք է հավաքես, որ գան իրար հետ կռիվ անեն, մարդիկ հանգիստ քվեարկեն:
Դա այն այլ հավասար պայմաններում, երբ մարդիկ լրիվ խոտ չեն, ու գոնե ազատ պայմաններում իրենց ուզած թեկնածուին կընտրեն:![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Տերմինատոր կինոն էլ ԱՄՆ-ում են հանել: Մարդկության գործիք Սկայ-Նեթին բաց են թողնում վիրուս մաքրելու, ինքն էլ գործիքի պես 2 վայրկյանում անում ա իրա գործը, ազատում ա մարդկությանը չարիքից: Հետո տենում ա որ իշխանությունը լավ բան ա ու հարվածում ա մարդկությանը: Ես մտածում եմ, որ պայքարը տեղին ա ու լավն ա քանի կա, բայց հենց գործիքները հասան վերջնական նպատակի, դառնում են հրեշ, ու ամեն ինչ պետք ա լինում սկսել նորից:
էսպես չի մնա
Թող հազար, տաս հազար հոգի գնան ու հերթով գլուխները պատին տան, ամեն մեկի գլխին մի հատ շիշկա ու ջարդած պատը քեզ օրինակ կլինեն: Չե՞ս հավատում: Առաջարկում եմ տասհազար մարդ հավաքել ու փորձել: Ի դեպ հիշում եմ, 6-րդ դասարանում միայնակ գլխով դասարաններից մեկի պատը ջարդեցի, հարևան դասարանցիների հետ կռվի ժամանակ (մեկն ութի դեմ): Հրեցին պատի կողմը, գլուխս ուժեղ հարվածեց պատին, պատը ճաքեց, հակառակորդներս վախեցան, փախան
Միանալ, միասնություն, ահա զենքս, եթե չես տեսնում այդ զենքի զորությունը, դա արդեն քո՝ աշխարհընկալումիցդ եկած պրոբլեմն է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ