User Tag List

Էջ 50 686-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460100150550 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 736 համարից մինչև 750 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #736
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    37
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մի շատ ծանոթ ձայն լսեցի. «Տար կորցրու դրան: Էս երկրից դուրս տար, մորթի՛ ու խնձորի ծառի տակ թաղի՛: Ըտենցներին մորթել, վերացնել ա պետք»:
    Առանց երկար-բարակ մտածելու գնացի Հայաստանի մեր այգին, մոտեցա խնձորի ծառին ու կանգ առա: Ախր էդ ծառը մի երկու տարի առաջ էին տնկել, դրա տակ ինչու՞ են ուզում մարդ թաղել: Մինչ մտածում էի, ձայնը նորից լսվեց. «Դրան վերացնել ա պետք: Մորթի՛ ու թաղի՛ խնձորի ծառի տակ»:
    Հանկարծ երկու հոգի ձեռքերս բռնեցին ու ոլորեցին: Ես նրանց չտեսա, իսկ այն ձայնի տերը հայտնվեց դիմացս: Նրան շատ լավ էի ճանաչում. կողքին էլ մեր հարևանն էր կանգնած: Ծանոթ ձայնը դիմեց հարևանին. «Խղճալ-մղճալ չկա: Մորթում ես ու թաղում ես»:
    Ձեռքերս բռնած ինձ տարան մեր այգու մյուս կողմը: Մի անծանոթ մարդ փոս էր փորում տանձի ծառի տակ: Առաջ էդտեղ սեղան ու նստարաններ կային... պապս էր սարքել նախքան ԱՄՆ գնալը: Հիմա դրանց տեղը փոս էր փորվում: Շատ չանցած ինձ հրեցին էդ փոսի մեջ: Շրջվեցի մեջքիս վրա ու սկսեցի գոռալով ասել, որ ես ոչ մի վատ բան չեմ արել, մեղավոր չեմ, բայց կարծես նրանց ականջները քարացել էին ու ոչինչ չէին լսում:
    -Դուք իրավունք չունեք ինձ թաղելու: Ես...
    Մի բահ հող լցրեցին երեսիս: Ահագին բերանիս մեջ լցվեց: Սկսեցի անհույս լացել: Փորձում էի աչքերս հողից մաքրել, բայց էլի լցրեցին:
    Քիչ անց խեղդվելուց տեղիցս վեր թռա: Սենյակում մութ էր:
    -Ինձ թաղեցին տանձի ծառի տակ,- հուսալքված ասացի ես: Քույրս ապշած ինձ էր նայում:
    -Տար Ռուսաստան, մորթի՛ ու թաղի՛ խնձորի ծառի տակ: Լսո՞ւմ ես ինչ եմ ասում,- պատուհանիս տակ լսվեց նույն չարաբաստիկ ձայնը: Մի պահ քարացա...
    -Հա՛, ապեր, երևի ըտենց էլ անեմ: Բայց ախր հետո էլ հետ չեմ կարա գնամ, ռոզիսկ կտան... ստեղ էլ ապրելու տեղ չի,- պատասխանեց մեր հարևանը:
    Մի քանի վայրկյան տևաց մինչև հասկացա, թե ինչն ինչոց էր: Ինձ շատ ծանոթ ձայնը խորհուրդ էր տալիս մեր հարևանին, որ իր աղջկանից ազատվի: Բանն այն է, որ նրա աղջիկը մտավոր հետամնաց է, մի քիչ էլ հոգեկանն է խանգարված: Ծնողները հիվանդության նպաստից չեն ուզում զրկվեն, ուստի համապատասխան հաստատություն չեն տանում աղջկան: Չնայած էդ աղջկա արկածներն արդեն ծնողների կոկորդն են հասել: Ծանոթ ձայնը հորը խրատում էր, թե ինչը ոնց պիտի անի, իսկ նա կուլ էր տալիս նրա ասածները:
    Մի՞թե էդ խեղճ արարածներն ապրելու իրավունք չունեն: Հետո ի՞նչ, որ նրանք չեն հասկանում, թե ինչ են անում: Ուրեմն նրանց վերացնել է պետք, հա՞:
    Արդեն պատկերացնում եմ էդ աղջկա վիճակը: Իրեն թաղում են, ինքն էլ չգիտի որ մեղքի համար: Ահավոր է...
    Վեր կացա գնացի խոհանոց, սառնարանից սառը հյութ հանեցի ու կանգնեցի առանց դուռը փակելու:
    Պատկերացնում էի, թե ոնց են թաղելու խնձորի ծառի տակ...

  2. #737
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Բարև օրագիր Լիլիթը ճիշտ է, կարծես միաժամանակ մոռացել էինք բոլորս քեզ:
    Էսօր քեզ հրաժեշտ պիտի տամ, իրական կյանքում օրագիր երբեք եմ պահել, վիրտուալում մասամբ լրացվեց էտ բացը քո օգնությամբ

    Երբեք գուշակություններին չեմ հավատացել, բայց դե անտարբեր էլ չեմ, երևի զուտ հետաքրքրությունից դրդված... Երկուսով կողք-կողքի նստած էինք, երբ թղթախաղերը հերթական անգամ շարելուց, այս անգամ քեզ համար, նա ասաց, որ ձեռքից բաց թողած մեծ հաջողություն ես ունեցել, կփոշմանես դրա համար, բայց դժվար է ասել՝ ետ բերել կկարողանաս թե չէ…
    Ժպտա անհոգ, դե շարքային խաղաքարտեր էին էլի...վաղը գուցե ավելի լավ բան ասեն քեզ
    Բացված շղթան/ նույն բաց թողնված հաջողությունը/ բավական ժամանակ կողքիդ է եղել, իսկ դու չես տեսել, կամ էլ գուցե չես հավատացել նման հրաշքի... Պետք է ուշադիր լինել մի քիչ, գոնե հաջորդ անգամ հաջողության հավքին երկու ձեռքով ամուր բռնելու համար, իսկ հիմա՝ հաջողություն, կգտնվեն ավելի ամուր ձեռքեր, որ կկարողանան միացնել շղթան ու էլ երբեք թույլ չտան արձակվելու...
    Այն երկուսը, ում նվիրված է գրածս, շատ-շատ եմ սիրում, իրենք էլ երևի դա չեն պատկերացնի
    Օրագիր ջան, մնաս բարով

  3. #738
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Պիկ ժամ, մեքենաներով լի փողոց: Իսկ մենք մնացել ենք փողոցի մեջտեղում` խախտելով բոլոր օրենքները, որովհետև մեքենան չի աշխատում որոշել էր «հանգստանար»: Փողոցը վերահսկող միլիցիոներն էլ գնում գալիս է, թե.
    - Այ ախպեր գոնե փողոցի մեջտեղից հանի:
    - Ո՞նց հանեմ, շարժիչը չի միանում, - հետևում է պատասխանը:
    - Ասա թող գան օգնեն, բռթելող տարեք, լիքը ջահել կա:
    Ասեց ու գնաց, իրենից գոհ, որ կարևոր քայլ կատարեց: Մի հարցնող լիներ, բա դո՞ւ ինչի համար ես: Միթե՞ քո պարտականության մեջ չի մտնում նման իրավիճակներում այնպես կարգավորել երթևեկությունը, որ տեղ տրվեր ազատ դուրս գալու, ոչ թե ձայնային ազդանշանը էնքան միացրեցինք` ստիպված ճանապարհ տվեցին:
    Ինչքան են մարդիկ դառել անտարբեր` ամեն ինչի ու ամեքի նկատմամբ.....
    Էս էլ հայկական իրականությունը:

  4. #739
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    այսպես էր
    Իսկ վերջերս արդեն հորաքույր էլ դարձա

    հ.գ.
    տեսնես մայրիկ երբ եմ դառնալու
    Վերջին խմբագրող՝ Janita Hero: 11.09.2008, 11:55:
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  5. #740
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    էնքան հակասություն կա… մեզ հաճախ չեն հասկանում, կամ չեն ցանկանում հասկանալ…
    Գրկել, դեռ չի նշանակում համաձայնվել… Նվիրել, դեռ չի նշանակում խոստանալ…
    Ապրել մեկի կողքին, որ քեզ լավ ապագա է խոստանում, դեռ չի նշանակում, որ այդ «լավ» ապագայում ապրելով` դու չես ցանկանա պարբերաբար անցյալիդ վերադառնալ…
    Լինել ինչ-որ մեկի կողքին ուղղակի, որ միայնակ չլինես, դեռ չի նշանակում, որ դու կդադարես միայնակ լինել…

    Հաճախ մարդիկ շատ ուշ են հասկանում, թե ինչքան ժամանակ է`չեն ասել նրանց, ում սիրում են, որ նրանք կարևոր են, որ կան մարդիկ, ումից արժեր ներողություն խնդրել… ասել, որ ինչ-որ մեկի կարիքն ունեն… որ գնահատում են ինչ-որ մեկի օգնությունը… չվախենալ…

    ու հետո սկսում են սեփական զգացմունքների մեջ խորտակվել ու խորտակվել… ու արդեն էլ ոչ ոք չի օգնի…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #741
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ասում են՝ Մյունխենի գազանանոցը աշխարհում լավագույներից մեկն է։ Բայց մի՞թե լինում են լավ գազանանոցներ։ Դրանք կամ վատն են կամ ավելի վատը...
    Երեկ անցնում էի կենդանիների կողքով ու անկեղծորեն տպավորվում ստեղծված պայմաններից։ Հա, մտածել են մարդիկ, սարքել են, էնպես են արել, որ հետաքրքիր ու սիրուն լինի նայողների համար, կենդանիներին էլ սովորականից մի հինգ մետր ավել տարածք են տվել։
    Բայց հերիք է նայել էդ գազանների աչքերին, որ անմիջապես հիշես "Happy Feet" մուլտֆիլմը, որտեղ պինգվինն այսպես է նկարագրում գազանանոցում ապրող կենդանիների վիճակը.
    – Սկզբում դու չես համակերպվում, մի շաբատից հոգնում ես անիմաստ պայքարից, հետո էլ քիչ–քիչ խելագարվում ես։
    Հավատում եմ, որ գազանանոցում կենդանիները ցնորված են։ Ահա, նայեք սպիտակ արջին, փորի վրա ընկել է մի քարի վրա ու անջատված հայացքով նայում է դեպի «ոչ մի տեղ»։ Սա էլ օրանգուտանն է՝ մի ահռելի կենդանի, որ արդեն քառասուն տարի է ապրում է նույն պատերի մեջ ու արդեն չի էլ նկատում իրենց նայող մարդկանց։ Իսկ սրանք ծովառյուծներն են, իրար հրմշտելով տեղավորվել են իրենց բնի մեջ, թաց աչքերով նայում են արհեստական ջրին ու ոռնում։
    Էլ չեմ գնա գազանանոց, դեռ ուզում եմ լավատես մնալ...

  7. #742
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մի քանի օր անցել է այդ օրվանից, իսկ ես դեռ հիշում ու ծիծաղում եմ:

    Ես էլի իմ սիրելի հագուստով էի. ջինս, բոթաս, կարմիր գույնի ակումբի շապիկ ու իմ սիրելի կարմիր գլխարկը՝ վրան ասեղնագործած Չուկի լոգին:

    Տաքսի էի նստել, ուշանում էի: Հայաստանի տաքսու վարորդների մեծ մասի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ սիրում են քաղաքականությունից խոսել: Սրանց մեծ մասն էլ, որպես կանոն, համաժողովրդական շարժման համախոհներ են: Բայց բացառություններ էլ են լինում, ինչպես այս անգամ եղավ: Այս մարդը հիասթափվածների շարքից էր, ով իհարկե դեմ է ներկա իշխանություններին, բայց չի էլ հավատում, որ փոփոխություն է հնարավոր: Խոսակցությունը սկսեց ինքը, շարունակեցի ես: Ինձ էլ նման առիթ է պետք... ու հազվադեպ է լինում, որ ինձ կարողանում են լռեցնել, սովորաբար ես կարողանում եմ տեսակետս նման դեպքերում հիմավորել: Բայց որ մի քիչ շատ խոսեցի, էս մարդը կտրեց ինձ.

    - Այ ախպեր ջան, ախր հասկացիր, ո՞վ ուզում ա նախագահ լինի, ուզում ա Սերժիկը լինի, ուզում ա Լևոնը, դու տենց էլ կշարունակես շաուրմայանոցում աշխատել (ասաց ձեռքով մայկաս ու գլխարկս ցույց տալով), ես էլ կշարունակեմ տաքսի քշել (ձեռքով ղեկը ցույց տվեց), ոչ մի բան էլ չի փոխվի:

    Էդքանից հետո էլ ի՞նչ ասեի...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #743
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    39
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Գիտե՞ս, այսօր կարող ես լիաթոք ուրախանալ, երազանքդ վերջնականապես կատարվեց, զարմանու՞մ ես, ինչու՞, մի՞թե միակ երազանքդ ինձ հիասթափության գիրկը նետելը չէր, մի՞թե անվերջ հույսեր հյուսելով ինձ չէիր պահպանում նրանց մեջ, որ մի օր քանդեիր այն, մեկն ինձ չթողնելով, գոնե մի կերպ բռնվելու ու բարձրանալու համար: Կատարվեց այն, ինչ ուզում էիր, ատում եմ հիմա ամենն, ինչ կապված է քեզ հետ, իսկ ամենատխուրն այն է, որ ես եմ քեզ հետ կապված…
    Հետոն ներեխությունդ է լինելու, գիտեմ, միայն չգիտեմ՝ կարո՞ղ եմ, թե՞ ոչ
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  9. #744
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Վիրտուալ «Հիշաչարությունը»/շատ կարեւոր է/ սեփական անձի «իրականում չեղածության», այն «թվացյալ հեշտությամբ» քողարկման, զրուցակցին «թվացյալ ճանաչման» վրա է խարսխվում…
    Շատ դեպքերում էլ ՇԻՆԾՈՒ է…

  10. #745
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մեյդ ին Գրեյթ Բրիթըն:
    Լավ սիգարետ ա: Մուգ կապույտ ծխով: Իսկական տաբակի բուրմունքով:
    Օղակներ անել չգիտեմ Ջանդամիս, ինչպես կասեր մեծն Սոկրատը: Մարդս մարդ լինի
    Ինձնից երկու մետր հեռու նստած պատմության դասախոսի կարծիքով` չաթլախ բառը առաջացել է չաթ-ից:
    Մուգ կապույտ ծխի մեջ կաբինետի ուրվագծերը չեն աղավաղվում: Ավելի հստակ ու կտրուկ են դառնում:
    Երբեմն ծխի միջից է պետք նայել:

  11. #746
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Գերմանիա գալուս առաջին իսկ օրից մինչ հիմա զարմանքով նկատել էմ, որ էս մարդիկ «մունաթ» ասածը չգիտեն։ Ամեն ինտոնացիա կլսես իրենց ձայնի մեջ, բացի նրանից, ինչը մենք՝ հայերս, կոչում ենք «մունաթ»։ Շատ մազալու տիպեր են էս նեմեցները...
    Ու էսօր նստած եմ ավտոբուսում, մեկ էլ հետևի շարքից գերմանախոս տղամարդու բարձր ձայն հնչեց։ Էսպես տեղը–տեղին մունաթով խոսում էր հեռախոսով։ Զարմանքից ականջներս լարեցի, բայց գլուխս չշրջեցի։ Ձայնն էլ շարունակում էր գերմաներենով իր բողոքն արտահայտել ու նենց մի մունաթով, որ քեֆս գալիս էր. վերջապե՜ս գերմանացիներից մունաթ էի լսում։ Հետո վերջացրեց խոսակցությունը, ու մի երկու րոպե լռություն էր տիրում ավտոբուսում։ Մեկ էլ նրա հեռախոսը նորից զնգաց, ու հենց էն պահին, որ գլուխս հետ թեքեցի, որ տեսնեմ, թե ով է էդ աղմկոտը, տղամարդը պատասխանեց զանգին... ընտիր Երևանյան հայերենով. «Հա, ապե, Մյունխենում եմ, բա էլ որ ջհանդամն եմ, համը հանեցին, արա»։ Ես էլ ժպտացի հայկական կիտած հոնքերին ու մեծ քթին և արդեն մոտեցա դռանը, որ իջնեմ, իմ կանգառն էր։ Չէ, չգիտեն էս գերմանացիները, թե ինչ է մունաթը...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.05.2014), Նաիրուհի (11.05.2014)

  13. #747
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մտա խանութ, գնումներս կատարեցի ու ինձ համար հանգիստ սպասում էի դրամարկղի մոտ, որ վճարեմ ու դուրս գամ: Ինձանից առաջ մի պապիկ էր կանգնած՝ կնոջ ու թոռնիկի հետ: Սիրուն շորիկներ ու լիքը թիթիզ-միթիզ բաներ էին գնել իրենց շեկլիկ խոպոպիկներով թոռան համար, ով վիզն առաջ ձգած ուշադիր հետևում էր, որ դրամարկղում կանգնած աշխատողը ամենայն զգուշությամբ ծալի իր շորերն ու տեղավորի տոպրակի մեջ: Պապիկը վճարումն իրականացրեց կրեդիտ քարտով, ստորագրեց, աշխատակցուհին ժպիտով /որն, ի դեպ, երբեք դեմքից չէր իջնում/ ասաց "Շնորհակալ եմ գնումների համար, նորից համեցեք" ու նայեց ինձ, որ առաջանամ: Բայց պապիկը չէր հեռանում: Խիստ հայացքով նայեց աշխատակցուհուն, փնթփնթաց, որ ավելի թանկ է ստացվել իր հաշվարկներից ու սկսեց պահանջել նորից հաշվել և այլն, և այլն: Աշխատակցուհին, իր մշտական բարեհամբույր ժպիտով ևս մեկ անգամ հաշվեց նրանց տոպրակի պարունակությունը: Ամեն բան ճիշտ էր, բայց պապիկը չհանգստացավ, սկանդալ սարքեց, որ իրեն խաբում են, բողոքեց կյանքից, իշխանություններից, վերջում էլ բարբառեց ամենայն հայոց լոզունգը դարձած՝ երԳիրը երԳիր չի-ն ու դժգոհ հեռացավ: Աշխատակցուհին ամբողջ ընթացքում ժպտում էր, ես էլ ուրախացել էի, մտածում էի՝ այ, տեսեք, մենք էլ մի օր կհասնենք "հաճախորդը միշտ ճիշտ է" կարգախոսին, սակայն մտքում շատ խղճում էի նրան, պատկերացնում էի որքան բարդ է անընդհատ ժպտալ, երբ քեզ անտեղի մեղադրում են: Երբ իմ գնումներն արդեն տոպրակում էին, ասացի. "Շնորհակալ եմ, որ ժպտում եք" ու ինքս լայն ու բարի ժպտացի: Աշխատողի դեմքին որևէ փոփոխություն չեղավ: "Շնորհակալ եմ գնումների համար, նորից համեցեք" օդին ասաց նա ու նայեց մյուսին, որ առաջանա:
    Ահավոր վատ տրամադրությամբ դուրս եկա խանութից, քանի որ մյուս սպասողների աչքում ես ու փնթփնթան պապիկը միևնույն ապուշի դերում էինք...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. #748
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    "Խաչով օբեկտի" բակում էի։ Փայտերի կեսը կերած նստարաններից մեկին տեղավորված։ Գլխացավից գրեթե կիսաանջատված վիճակում։ Սևազգեստները երկու-երեքանոց խմբիկներով մտնում էին ներս։ Երեկոյան ժամերգության պահն էր երևի։
    Նրանց խոսակցություններից մեկի պատառիկը քամին բերեց մտցրեց ականջս։ Թե ով էր խնդրել...
    - Ապէ, լավ էլի, թարգի հորս արև։
    Չնայած ինձնից շատ հեռու էր, չէր երևում ինձ, գրեթե իրականի պես տեսա, թե ոնց բերանը ապերոյավարի ծռեց դա ասելուց։
    Oբեկտի էլեկրտոնիկայով աշխատող զանգերի ղողանջն ազդարարեց ժամը վեցի մասին։ Զանգակատանն էի նայում, ու մտովի այնտեղ ժամկոչ պատկերեցի, որ ցրվեմ, էդ աղմուկից գլուխս չպայթի։ Արձագանքը դեռ կես ժամ զրնգում էր գլխումս։

    Մգացող երկնքի ֆոնին հազարամյա շինության ուրվագծերը զարմանալիորեն ազդեցիկ էին։
    Եթե մի չըրթ ավել հավատայի՝ երևի կփշաքաղվեի։
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 14.09.2008, 13:40:

  15. #749
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ես ներում եմ քեզ: Հիմա ես քեզ այլևս չեմ մեղադրում, չեմ մեղադրում նաև ինքս ինձ փաստորեն իրականում չկատարված "հանցանքներիս" և "մեղքերիս" համար: Դու դեռ շատ թույլ ես: Դու ցանկանում ես ուժեղ երևալ, բայց դու շատ թույլ ես: Դու դեռ երկար ճանապարհ ունես անցնելու, որ հաղթահարես ցավն ու հիասթափությունը, ես իմն արդեն անցել եմ: Երբևիցե դրոշակ չեմ դարձրել անցյալս, սուսուփուս սպասել եմ, պայքարել, տանջվել, և փաստորեն հաղթել եմ: Իսկ ես քեզանով հիանում էի: Ախր դու այնքան ուժեղ էիր երևում, ինքնավստահ: Փաստորեն սուտ էր: Քեզ էր իմ օգնությունը պետք, բայց դու այնքան լավ էիր խաղում, որ ես հավատացի, թե դու այդ փոքրիկ, բայց քեզ համար աննկարագրելի մեծ ճակատամարտում հաղթել ես: Ես իրոք ներում եմ քեզ իմ մտատանջությունների համար, դրանք հիմա այդքան էլ կարևոր չեն:
    Ուժեղ եղիր: Ներում եմ քեզ: Երջանիկ եղիր: Ներում եմ քեզ:
    Միայն չեմ կարող ներել, որ անկեղծ չէիր: Բայց երևի անկեղծ չէիր նաև ինքդ քեզ հետ: Ուրեմն ներում եմ: Մնաս բարով:
    Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"

  16. #750
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Անքուն գիշերից հետո հազիվ եմ բացել սոսնձվող աչքերս: : Մի հոգնած տխրություն է կախ ընկել վզիցս: Բայց ինչ էլ աներեսն է: Չեմ կարող նրան վանել ինձնից: Փորձում եմ հայելու մեջ ինձ գտնել... Մի անծանոթ շշմած հայացքով ուղիղ աչքերիս մեջ է նայում: Ոնց եմ հոգնել նրանից...
    Փորձում եմ միայնությունս լուծել սուրճի դառնության մեջ ու դժկամությամբ կուլ տալ: Ուզում եմ մարել, անջատել քո կերպարը թմրած ուղեղիցս, բայց... Բայցերն ու Ինչուներն այնքան շատ են...
    Կարոտում եմ քեզ... ոնց եմ ուզում չկարոտել... Դու առանց իմ կարծիքն հաշվի առնելու մտար իմ էության մեջ ու դարձար իմ մի մասնիկը, առանց որի ես անավարտ եմ, կիսատ...
    ... Մի կաթիլ թախիծ է գլորվում աչքիցս... Ես չեմ էլ փորձում նրան կանգնեցնել: Միևնույն է, ինքն ավելորդ է: Նրա տեղը վաղուց է ր լցվել...
    Ու ես տհաճությամբ հագնելով իմ ամենօրյա մաշված դիմակը` կողպում եմ դուռը ու շտապում...

Էջ 50 686-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460100150550 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •