Մորզեի այբուբենը չգիտեմ, որ վերծանեմ հոգուս մեջ հավերժ տպված նշանները՝ երկար փայտիկ, կարճ փայտիկ, կետիկ, երկար փայտիկ... Երևի պետք էլ չի հասկանալ, թե ինչ են իրենք նշանակում. կարևորն այն է, որ երջանկացնում են:![]()
Զրուցարանում զվռնում էի, երբ նկատեցի, որ ունեմ ուղիղ 2222 գրառում: Հիշեցի բանակային ընկերոջս, ով իր կյանքում ամեն ինչը կապում է 2 թվի հետ: Նա խոր իմաստ կտեսներ այդ քանակի գրառումները նկատելու փաստում: Գրեցի երկու տող այդ մասին: Անցավ օրը:
Տնից դուրս եմ գալիս: Ակումբի հերթական հանդիպումն է: Հագնում եմ իմ սիրելի ջինսե շալվարը, սիրելի վառ գույների մայկան, դնում եմ սիրելի կարմիր գլխարկս, սիրելի ու հարմար, թեկուզ մի թեթև մաշված բոթասները: Վերջապես կոշիկը պիտի հարմար լինի, այլ ոչ թե փայլի...
Նստած էինք: Կարծես հարբած լինեի, թեև դեռ հարբած չէի: Զանգեց բանակային ընկերս: Փաստորեն իրոք այդ թիվը խորհրդանշական է... մտածեցի ակամա: Քիչ անց բանակային չորս ընկերներս այցելեցին ինձ: Մի-մի շիշ գարեջրից հետո ասացին, որ ուզում են հետները ման գամ: Հրաժեշտ տվի ակումբցիներին: Ընկերներս ինքնակամ լքելով զորամասն իմ մոտ էին եկել, իհարկե պետք է հրաժեշտ տայի ակումբցիներին:
Դրսում իր ավտոմեքենայով եկավ մեր մյուս ընկերը ու գնացինք մի բուրժույական տեղում նստեցինք, որպեսզի շարունակենք խմելը: Մեքենայով ընկերս հյութ ուզեց, մյուսներս՝ գարեջուր: Մատուցողը բերեց ու մատուցեց: Չհարցրեց, թե ինչն ումն է: Առանց այն էլ պարզ է: Ընկերներս «սոլիդ» էին հագնված՝ վերնաշապիկ, հարթուկված շալվար, փայլող կոշիկներ, ոսկե ապարանջան, ոսկե ցեպեր... իսկ ես՝ երեխայավարի: Հյութն ուրեմն իմն էր: Դրեց իմ առջև, գարեջուրները՝ մյուսների առջև: Քթներիս տակ ժպտալով փոխեցինք: Զարմացած նայեց ինձ ու գնաց:
Հա՛: Գուցե և կոմպլեքսավորված եմ: Բայց միայն ես չեմ, որ նկատել եմ, որ հագուստս ստիպում է ինձ չճանաչողներին ինձ անլուրջ վերաբերվել: Հիշում եմ: Ուսանող էի: Գեղամյանն Արտաշը այն ժամանակ իբր ընդդիմադիր էր ու ընկերներիցս մի քանիսը ցանկանում էին նրա կուսակցություն մտնել: Ընկերներիցս մեկը պիտի գնար, պայմանավորվելու: Կոստյում, գալստուկ... ամեն ինչ տեղը, պատրաստ ուզում էր գնալ, երբ ասացի, որ ամեն դեպքում իր հետ գնալու եմ: Սկզբից չհամաձայնվեց, բայց հետո իրար հետ գնացինք: Ես իմ մշտական, ազատ հագուստով էի: Չեմ հիշում ինչացու էր մարդը, ում հետ խոսում էինք: Հիշում եմ, որ ինձ բանի տեղ չէր դնում, իսկ կոստմյումավոր ընկերոջս հետ հարգանքով խոսում էր: Որոշակի իբր գաղափարական խոսակցություն էր գնում: Խառնվեցի: Աստիճանաբար հարգանքն իմ նկատմամբ մեծանում էր ու պարոնը սկսում էր ինձ ուշադրություն դարձնել: Ի վերջո նրան այնքան նեղը գցեցի, որ վերջում խեղճացավ, իսկ ընկերս հասկացավ, որ պետք չէ մտնել կուսակցության շարքերը: Դուրս եկանք այնտեղից: Ընկերս շնորհակալություն հայտնեց... Ինչու՞ եմ պատմում, չգիտեմ: Գուցե այսօր բանակային ընկերներիս հետ շատ եմ խմել:
Հիշում եմ, որ երկրորդ կուրսում էի, ընկա մի քանի ընկերոջ ազդեցության տակ: Ձեռքիս հայտնվեց սիգարետի տուփը, սև ախմախ կոշիկները ոտքերիս էին, հագնում էի կոստյում ու կոկիկ, հատիկ-հատիկ սանրում էի մազերս: Որոշակի տեղերում ինձ ընդունում էին խիստ հարգանքով, որոշակի աղջիկներ նայում էին խունջիկ-մունջիկ գալով: Սիրտս խառնեց: Այդ հիմար շրջանը կարճ տևեց: Վերադարձա իմ կենցաղին:
Վերջերս մի քանի հոգի ինձ նկատողություն արին հագուկապիս համար: Ինձ որոշ «սրտացավ» ընկերներ զգուշացրին, որ այս հագ ու կապը շատերին հարկադրում է ինձ անլուրջ վերաբերվել, որ աղջիկներին դա դուր չի գալիս, ինձ ուշադրություն չեն դարձնի:
Բայց էս ես եմ: Ու իմ կենցաղը միշտ էլ սա է լինելու: Իմ հագուկապն ու շարժուձևը չեն փոխվելու ինչ-որ մեկին կամ մեկերին դուր գալու համար... Թող որ անլուրջ երևամ, թող կողքից կարծեն, թե ինչ-որ մանուկի հետ են շփվում կամ չգիտեմ ինչ...
Ընկերներս կենացս էին խմում: Ի՞նչ ասեցին, չգիտեմ: Ես նորից մտքերիս հետ էի:
Վերջին խմբագրող՝ Chuk: 20.08.2008, 00:43:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Երեկ նստած էր փողոցի շինարարական փոշիների մեջ ու աղեկտուր մլավում էր՝ նայելով անցնողներին ու խնդրելով, որ իրեն տիրություն անեն: Մի մատ, պստո փիսո էր, երևի ամենաշատը մեկ ու կես ամսեկան: Կեղտից շեկ մազերն ու սպիտակ թաթիկները դարձել էին մոխրագույն, կանաչ աչքերը սովից ու վախից չռվել էին: Վերցրեցի, բերեցի տուն: Էսօր արդեն ժրել է, փորիկը ուտելիքի առատությունից տռզել է, շեկ մազերը մաքրվել ու պսպղում են, աչուկներն էլ երանությունից փայլում են: Անունը դրել եմ Կիվի: Գրկիցս չի իջնում, վրաս էլ չիշիկ-միշիկ է անում: Նոր ականջների մեջը մաքրեցի բամաբկով, մի տեսակ թարս նայեց վրաս, երևի դուրը չեկավ: Վաղվանից կսկսսի քնել անկողնուս մեջ, հաջորդ օրը կկրծոտի կոշիկներս: Գիտեմ ես էդ փիսոներին: Այ շներին տուն ես բերում, պահում, կերակրում, փայփայում, ու իրենք մտածում են. «Ուրեմն ինքն Աստվածն է»: Իսկ կատուներին տուն ես բերում, պահում, կերակրում, փայփայում, ու իրենք մտածում են. «Ուրեմն ես Աստվածն եմ»: Բայց դե ինչ արած, միևնույն է, սիրում եմ էդ թավամազ գազանիկներին:![]()
Հետաքրքիր զուգադիպություն.
այսօր յոթանասունին մոտ մի պապիկ մեծ բավականությամբ ցույց էր տալիս ինձ լապտոփիկին սքրին սեյվեր դրած իր կատվի լուսանկարը, որտեղից նայում էին կատվի համարյա փակ կկոցած աչքերը՝ խորամանկ, հանդուգն, անկախ… Ասացի՝ "երբ շուն ես պահում՝ ղեկավարում ես, երբ կատու՝ ղեկավարվում": "Դու պետք է տեսնես, թե իմ կատուն ոնց է խաղում շների հետ" - ոգևորված սկսեց պատմել պապիկը: "Էդ խաղն էլ է մտնում պլանների մեջ" - մտածեցի :
Մի քանի օր առաջ իմ համար բարձրանում էի Կոմիտասի պողոտայով, մեկ էլ մի կին` հին մոդայիկ հագուկապով կամաց-կամաց գալիս էր իմ ուղղությամբ: Դեմքին ուշադրություն չէի դարձրել, այլապես հաստատ կճանաչեի, բայց էդ պահին ինձ թվաց, թե մոտենալու է ու ինչ-որ բանի տեղ հարցնի: Բայց սպասելիքներս չարդարացան ....
««Сто драмов, помогите инвалиду-беженцу, мы беженцы!!!>>
Վերջին բառը հատկապես շեշտելով նշեց նա… Մի պահ ուզեցա նույնիսկ անպատվել այդ կնոջը, ախր ինչքան կարելիա խաբելով փող հավաքել, արդեն 6-րդ, թե 7-րդ անգամ էր ինձ մոտենում ու միշտ իր ուզած 100 դրամի փոխարեն 300-500 դրամ էի տվել… Ոչ մի անգամ ձեռքս չէր գնացել, որ ասեի չկա՝ միշտ պարտաճանաչ օգնել էի… Ախր գոնե իմիջը փոխեր, թե չէ մեկ տարուց ավել է հաշմանդամի բժշկության համար գումար է հավաքում...
Դե իսկ հիմա էլ երևի մտքի փայլատակում էր կնոջ մոտ եղել ու իր սովորական նախադասությանը ավելացրեց мы беженцы արտահայտությունը, հավանաբար մարդկանց մոտ լրացուցիչ խղճահարություն առաջացնելու նպատակով: Չէ որ ռուս-վրացական պատերազմից հետո հայերը միշտ էլ պատրաստ պետք է լինեն օգնելու իրենց հարևաններին…
Էհհհ, ձեռքս տարա դեպի գրպանս ու հանեցի այնտեղից երկու կոպեկ՝ մեկը 100-անոց էր, մյուսը՝ 500-անոց: Ուրիշ անգամ հաստատ 500-անոցը կտայի, բայց այս անգամ ուրիշ էր… Տվեցի 100 դրամանոց մետաղադրամը ու շարունակեցի ճանապարս:
Երբ առաջին անգամ գումար տվեցի այս տիկնոջը մոտս հպարտության զգացում էր, չէ որ ինձ թվում էր, թե հաշմանդամի եմ օգնում, իսկ հիմա միայն մի բան էի զգում՝ նողկանք...
Մի աղջիկ կամիշտ փեռնափայտով է դրսում նստում ու գումար խնդրում։ Ես էլ միշտ տալիս էի։ Մի անգամ նույն աղջկան հանդիպեցի առանց ձեռնափայտի, ու ընկերներիցս մեկն ասեց, որ նա ապրում է շքեղ բնակարանում ու մեզ ՝ աշխատավարձով ապրող մարդկանց անվանում է անխելք, քանի որ նա մեկ օրում վաստակում է ավելին, քան ասենք ես մեկ շաբաթում
ու որ նա ընդհանրապես հաշմանդամ չէ
Ոնց էի ինձ վատ զգում
հիմա էլ եմ վատ զգում
ու իրեն դեռ գումար եմ տալիս
Երբ քեզ խնդրում են պիտի տաս
Ինչ անես ....
![]()
Այ սենց, թող կյանքիդ ամեն խնդիր , ես կասեի կարևորագույն խնդիրները, լուծվեն երեք քայլով`
1. Գալ
2. Հարցը լուծել/էական չէ ինչ ելքով……/
3. Գնալ
Այ թե ուր էր տենց վերջին կետով էլ գրողի ծոցը գնայիր քո հապճեպ ու անկապ որոշումներով………
Իսկ ես քեզ սիրում էի………![]()
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
Էսօր մի քիչ խաղաղվել եմՏեսնես ինչի՞ց է: Էլ չեմ մտածում « անելանելի իրավիճակ »- ի մասին:Ամեն ինչ ունի լուծում, փնտրել ու գտնել է պետք- սա էլ այսօրվա «գյուտս» է:Իսկական ցնդաբանություն:
Կյանքում կան սխալներ, որոնք ճակատագրական դեր են կատարում: Բայց մի քանի՞ սխալ......... սա արդեն շատ է:Այնքան կուզեի գնալ հեռո~ւ- հեռունե~ր:Գոնե միառժամանակ......
Մի քանի օր առաջ ընկերներով Սևան էինք գնացել` հանգստանալու:Ու հետաքրքիրն այն է, միայն այդ օրը հասկացա , որ ահավոր հոգնած եմ ու իրոք զգացի գերլարված նյարդերս « թուլացնելու » հաճույքը:
...4 ամսվա ընթացքում վանդալները վերջնականապես ավերել էին մանկապարտեզս... էլ ոչ մի փոշոտ շնիկ-խաղալիք, կոշիկների շարքեր... այլ` պատերիան արված ահավոր գրաֆիտիներ, ամենուր կոտրված պատուհաններ, նոր թափված աղբ, սպասք... զզվելի էր... ու տխուր...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Թեև դեռ մի շաբաթ կա մինչև սեպտեմբեր, բայց բուհական աշխուժությունն արդեն սկսվել էր… Ամենուր ուսանողներ էին. դեկանատում, դասացուցակների մոտ (որոնք այդպես էլ այսօր չփակցվեցին), գրադարանում, ճաշարանում, միջանցքներում…
Եվ ես մի ուրիշ տրամադրությամբ էի քայլում… Վերջին կուրս:
- Կարոտել եմ դասերը,- ասաց Ռուզիկը:
- Ես էլ…
- Իսկ ես՝ չէ,- տխրեց Արմինեն:
Կուրսեցիս է. հասկանում եմ նրան: Մենք նույն պատճառով ենք կարոտում կամ չկարոտում դասերը… ՊԵՏԱԿԱՆՆԵՐ… Սարսափազդու բառ: Արմինեն դրանցից փախչում է, ուզում է՝ հնարավորինս ուշ գան այդ օրերը: Իսկ ես անհամբեր եմ. պատրաստ եմ կյանքս ընթերցասրահին նվիրել, միայն թե դժոխային ժամանակաշրջանը շուտ վերջանա, միայն թե ես էլ կարողանամ հանգիստ սրտով ասել. «Ես բժիշկ եմ»:
Գրադարանի մոտ հերթ էր: Նման բան չեմ հիշում. օգոստոսին միշտ էլ արագ հանձնել, ստացել եմ գրքերս: Ի՞նչ էին լսել ուսանողները, որ մի մարդու նման բոլորով հավաքվել էին այնտեղ: Իսկ հինգերորդ կուրսեցի Լինան, տեսնելով հավաքված բազմությունը, հայտարարեց.
- Ի՞նչ եք եկել, գնացեք տներով, դեռ մի շաբաթ արձակուրդ ունեք:
Իսկ հերթը կարծես չէր փոքրանում. մարդիկ գալիս էին, կողքից խցկվում, առանց հերթի ստանում: Մեկն էլ այդպես եկավ: Ընկերուհիներն օգնում էին: Էլ չդիմացա, բարձրաձայնեցի: Վեճ եղավ: Էդ աղջիկը հիստերիկի մեկն էր, ինձնից բեթար: Ինչ ասես, չասաց, բայց ամենատպավորիչն էր.
- Երևի նորեկ ես, դեռ չես սովորել այստեղի դրվածքին:
Ու դա պարզապես չասաց, այլ շպրտեց, գոռաց.
Պատասխանս.
- Ես վեցերորդ կուրսեցի եմ: Այստեղի դրվածքն աներեսությունը չի:
Պապանձվեց: Ստացա գրքերս: Գրադարանի աշխատողները ծիծաղում էին. ինձ լավ էին ճանաչում:
Տանը սեղանի վրա Աննայի նամակն էր: Ուրախացա. վաղուց նրանից լուր չունեի: Հուսով եմ՝ կշարունակենք նամակագրությունը:
Չատ անել շատ եմ սիրում, մանավանդ ճիշտ մարդու հետ, երբ երկուսն էլ նույն ալիքի վրա են լինում, ու խոսակցությունը ստացվում է ինքն իրեն: Այսօր ստացվեց, ահա երկու պատառիկ.
A: Ընտանիքը սու՞տ արժեք է քո կարծիքով:
B: Չէ, իմ կարծիքով ամենալուրջ արժեքներից մեկն է:
A: Ուղղակի երևի կան մարդիկ, որոնք դրա համար չեն, հա՞:
B: Չէ, կան մարդիկ, որոնց ընտանիքը այլ տեղ է: Օրինակ քո ընտանիքը՝ X-ն է, ինչը շատ լավ է:
A:Տեսնես ես էլ ի՞ր ընտանիքն եմ...
B: Իսկ դու իրեն հարցրու հենց հիմա
A: .......
B: Էսօր անկապ օր է՞ր, թե՞ մենակ իմ մոտ...
A: Անկապ օր էր, չհաշված մի կես ժամ, մնացածն անկապ էր:
B: Իմը որ՝ լրիվ: Լինում են չէ՞ տենց օրեր, որ ոնց որ միջանկյալ լինեն: Էսօր միջանկյալ օր էր, ոնց որ հեչ իմ կյանքից չլիներ: Ոնց որ ուրիշի փոխարեն ապրեի: Հույս ունեմ` իմ փոխարեն ապրող մարդն էսօր երջանիկ էր:![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Մարդ էլ կա կամովի իրեն քոքից ջնջում ա ու նորն ա սկսում………
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
Ու եթե հիմա իմը չես, ուրեմն չես էլ եղել……
Ոչինչ չունեմ, ոչինչ չեմ կորցնի………
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ