User Tag List

Էջ 40 686-ից ԱռաջինԱռաջին ... 303637383940414243445090140540 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 586 համարից մինչև 600 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #586
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    - Վարպետ, նստող կա, կանգնի՛ր:
    Ճռռոցով արգելակեց: Դուռը սահուն բացվեց ու մի երկնային գեղեցկուհի ճկուն շարժումով բարձրացավ, դուռը ետևից սահուն, անձայն փակեց:
    Մեքենան շարժվեց:
    - Ներեցեք, Ձեր գիրկը կարելի՞ է նստել, - հարցրեց կապուտաչյա գեղեցկուհուն, ժպիտը շողշողուն աչքերում ինձ նայլեով, - մյուս տեղերը զբաղված են:
    Նայեցի չորս կողմս, իրոք մյուս տեղերը զբաղված էին: Ամեն մեկի գրկում մի գեղեցկուհի էր նստած, միայն մի բոյով տղայի բախտը չէր բերել, գոգում կնճռապատ, ծեր կին էր:
    - Այո՛, իհարկե, նստեք, - ասացի դողացող ձայնով: Բանակում անգամ չէի կարող երազել այսպիսի գեղեցկուհուն հեռվից հեռու տեսնել, իսկ հիմա գիրկս է նստում: Ու ի՞նչ տարօրինակ է: Ինձ միշտ ասում էին, որ ծառայությունից հետո քաղաքը չեմ ճանաչելու, բայց մտքովս չէր կարող անցնել, որ այսպիսի կարգեր կփոխվեն, որ երթուղայիններում աղջիկներն այլևս տղաների գրկում են նստում: Հրա՜շք:
    - Ինչ չոր եք, - ասաց աղջնակը:
    - Բանակից նոր եմ եկել, նիհարել եմ, - պատասխանեցի կարմրելով:
    - Ոչինչ, կչաղանաք, - աչքով արեց աղջիկը, - իսկ Ձեր վրա նստելն այնուամենայնիվ հարմար է: Շնորհակալություն:
    - Ինձ էլ հաճելի է Ձեր նման նստող ունենալը, դուք բոլորովին անհանգստություն չեք պատճառում:
    - Ի՜նչ բարին եք: ես երբեք Ձեր նմանի գրկում չէի նստել:
    - Նա իրոք այդպես հարմա՞ր է, հարցրեց կողքի նստարանին նստած տղայի գրկում նստած կանաչաչյա աղջնակը:
    - Այո, - պատասխանեց իմ կապուտաչյա գեղեցկուհին, - շա՜տ:
    - Իսկ իմը շատ չորոտ ու անհարմար է: Դեմ չեք, եթե ես էլ Ձեր գրկում նստեմ, կարծում եմ երկուսով կտեղավորվենք:
    - Ո՛չ, իհարկե ոչ, նստեք:
    - Ինչ ոչ, այ տղա ջան, ասում եմ վերջին կանգառին ենք հասել, իջիր, - պատասխանեց կապուտաչյա գեղեցկուհին ինչ-որ անսովոր, կոշտ ձայնով:
    Զարմացած աչքերս բացեցի: Նստած էի երթուղային տաքսու վերջին նստատեղում, իմ կանգառը բաց էի թողել՝ քնած լինելուս պատճառով: Արդեն վերջին կանգառում էինք: Ափսո՜ս... փաստորեն այնքան էլ չի փոխվել քաղաքը ծառայությանս ընթացքում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (12.05.2014), Norton (11.05.2014)

  3. #587
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ինչքան ասես փաքրատառ ու մեծատառ......... ում համար ինչպես.....
    Կետադրական նշաններ.......և ՝ կան և չկան
    Չորացած կամ թաց, փռած կամ դեռ չփռած լվածք........ և/կամ կա և/կամ չկա.......
    Թափվող սուրճ.......ինչ ուզում է լինի, կամ ինչի թափվի որ......
    Առողջ եմ, հիվանդ եմ, սիրել, չսիրել ..............մեկ է՝ վերջ է գալու...
    Ալարում եմ, կամ թե չէ չալարեմ գնամ թարգմանություններս անեմ կամ չանեմ /թարգմանություն տարբեր մարդկանց լեզուների....../
    Դուռ լուսամուտ, օդորակիչ, քաղաքակիրթ........ էս ինչ կարգի՜ն բառեր են, իրար համար են կամ չեն.....
    Ծանր ու թեթև, բարձր ու ցածր, հին ու նոր կրունկներ, ճիտքեր կամ թե սանրվածքներ.......
    ԻՆտոնացիան կորցրած կամ գտած, հանգավորված կամ անհանգ.............

    Ի՜նչ էական ա, մե՝ջը նայիր.............................
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  4. #588
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Տեսնես ինչքա՞ն ժամանակ կարելի է ապրել հոգումդ տնավորված ճամպրուկային տրամադրությամբ... Ձևացնել, թե ապրում ես տանդ, այնինչ իրականում մշտական հյուրի կարգավիճակից դուրս չես գալիս... Ճամպրուկներդ ոչ մինչև վերջ բացել ես կարողանում, ոչ հավաքել... Գիտես, որ տուն վերադառնալուդ ժամն այնքան հեռու է, որ այդ ընթացքում կարելի է բազմիցս կարոտից մեռնել ու հառնել, բայց, միևնույն է, ճամպրուկներդ պինդ գրկած՝ սպասում ես... Մարդ ես, մեկ էլ տեսար...

    Ոչինչ, դու շարունակիր ձևացնել, թե ապրում ես, լավ էլ ստացվում է։ Ո՞վ գիտի, որ իրականում պարզապես անցյալի հուշերն ու ապագայի ակնկալիքներն ես անվերջ ծամծմում, ու որ լացելու համար մի ինչ–որ սուտի երգ լսելն էլ է քեզ հերիք։ Կլացես ու միաժամանակ կզարմանաս, թե էս ի՞նչ երգ էր, բա արժե՞ր սրանից լացել...

    Ի՞նչ է եղել որ. սովորականի պես ապրում ես. հյուր ես գնում, հանդիպում ու զրուցում ես մարդկանց հետ, պետք եղած ժամանակ ժպտում ես՝ ժպտալու բնածին համեստ կարողություններիդ սահմաններում, պետք եղած ժամանակ՝ լիաթոք ծիծաղում՝ մարդկանց ստիպելով անկեղծորեն զարմանալ ու հիանալ քո՝ ցավը արագ ու հեշտությամբ հաղթահարելու երանելի ունակությամբ։
    Իսկ ի՞նչ է փոխվել որ. կյանքը շարունակվում է. դու էլ ես շարունակվում, ուղղակի մի քիչ պակասած...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.06.2008, 20:31:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #589
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Բարև, հարազատս…
    Վաղուց է, ինչ քեզ չեմ գրել… դե, դա այդքան էլ մեծ տարբերություն չի տա քեզ համար, միևնույն է այն ինչ գրում էի, երբեք քեզ չէր հասնում… ոչ էլ թղթին էի հանձնում… մտքումս էի գրում…

    Գիտեմ, որ դու ինձ խելագար չէիր համարի… այն քչերից ես, որ տեսել ես ինձ ցանկացած անկյան տակ` ջղայն, ժպտերես, լացակումած, չարաճճի, ամաչկոտ, շատախոս ու լուռ, ծայրահեղությունից ծայրահեղություն ընկած… դու ընդունել ես այդպիսին… երբեք չես ցանկացել, որ ուրիշը լինեմ…

    Հետաքրքրիր է, որ շատ էիր սիրել ջղայն ժամանակ դեմքիս արտահայտությունը… չգիտեմ` էդ ինչ մռութ էի արել, կյանքումս մի քանի անգամ եմ բարկացել, այն էլ ինքս ինձ չեմ տեսել այդ ժամանակ…
    քեզ էլ բախտ վիճակվեց մի անգամ տեսել, ու դրանից հետո անընդհատ փորձում էիր բարկացնել, որ էլի էդ դեմքից անեմ… բայց տենց էլ չհաջողվեց…

    Հետո չգիտեմ` ոնց ստացվեց, որ սկսեցիր նեղանալ… ես էլ հասկացա, որ ինչ էլ ասում եմ, մի ականջիցդ մտնում` մյուսից դուրս է գալիս… ու էլի նույն սխալներն էիր անում, հոգնեցի ուղղություն ցույց տալ…
    բայց ես չէի նեղանում… արդեն համակերպվել էի, չնայած դժվար էր…
    մի օր էլ ես հոգնեցի միօրինակությունից, կամ էլ` դու…

    ու կորար, հետո էլի հայտնվեցիր… հետո էլի կորար` խնդրելով, որ չմոռանամ քեզ…

    դե, տես, հիշում եմ… ամենալավն եմ հիշում` ժպիտները…

    գիտեմ, որ մի օր էլի կհայտնվես… իսկ ես չեմ հրաժարվի ընկերդ կոչվելուց, դու լավ Մարդ ես, չնայած ամեն ինչին, ես սիրում եմ քեզ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #590
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում ................................

    Լավ էլի.. գնա էլ իսկապես չեմ ուզում...
    Անցի էլի , բացել եմ ճանապարհդ ու հավատա էլ չեմ կանգնի այն կետի վրա, որ նորից ետ գնանք երկուսով..
    Միայն ինձ համար, սակայն նորից ու նորից ես մենակ ճանապարհը կփոխեմ, իսկ դու դու կքայլես այնպես ինչպես, որ միշտ ես քայլել, քո կաանաչ ճանապարհով .. (միայն իմ աչքերով)...
    Քեզ համար դա ուղղակի կյանքի մի ճամփա է, այդքան մի բան, որ գնում գնում ես ցանկանալով հանդիպես "նրան", սակայն չկա ու չկա..
    Բայց համբերի ու սպասի, հավատա մի օր "նա" կհայտնի այդ կանաչի վրա...
    Երջանիկ եղիր..
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  7. #591
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    տեխնիկական խնդիրներ
    կամ՝ մատերալիստական երազանքներ

    հիշում եմ՝ մի ժամանակ ոնց էի երազում որակյալ մագնիտոֆոն ունենալ, մտածում էի՝ դա հենց լինի, լրիվ երջանիկ կլինեմ
    մի մեծ երջանկություն չի
    հետո շատ էի ուզում բջջային հեռախոս, մտածում էի՝ կյանքը ոնց միանգամից դյուրին ու թեթև կդառնա, էլ մերոնք չեն անհանգստանա, եթե ուշանամ, ուղղակի կզանգեն, կտեսնեն, որ ողջ-առողջ եմ
    միևնույն է. անհանգստանում են, կյանքն էլ մի առանձնապես դյուրին չդարձավ
    հետո սևեռուն գաղափար էր կոմպյուտերը... ա՜խ, միայն թե կոմպ ունենայի... ինչե՜ր կանեի
    ունեմ, մեկի տեղն՝ երկու հատ, ու ամբողջ օրը թողնեն խաղ խաղամ...
    ինտերնետ. ախ երբ կլինի էդ դայլ-ափից պրծնեմ, որակյալ կապ լինի, գործ-մործ կանեմ ի վերջո
    դա էլ եղավ. որակյալ չատ եմ անում
    հիմա մատերալիստական երազանքներ չունեմ ոնց որ թե... հիմա մտածում եմ՝ միայն թե ոտքս արտասահման ընկնի, ինչե՜ր կանեմ... մենակ թե էդ երազանքիս արդյունքն էլ էսքան անկապ չլինի, բայց առանձնապես հույսեր չկան, փորձված ա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. #592
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    - Հեքիաթդ հավանեցին:
    - Սիրում եմ մարդկանց
    - Բացի մեկից: Ասեց հավատ չկա մեջը: Ու էդ Ճիշտ ա:
    - Հավատ ինչի՞ նկատմամբ:
    - Չգիտեմ: Երևի ծառի: Որ հավատ ունենաս, չես կախվի, վստահ կապրես փչակում:
    - լօօլ , փչակ ներս թողող պիտի լինի…
    -

  9. #593
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    էս էլ սենց
    վաղն էլ նենց
    ու ի՞նչ
    Ես շատ գիտեմ: Նույն զիբիլը:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. #594
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում ........................................

    Ուզում եմ.
    Ուզում եմ սիրես ՝
    Ուզում եմ գրկես ՝
    Ուզում եմ մոռանաս ու անէանաս՝
    Նրան…
    Ոչ ինձ…
    Ուզում եմ…
    Ուզում եմ չտեսնես …
    Ինձ …
    Որ լինեմ անկաշկանդ
    Պահպանեմ քեզ հեռվից
    Ու հսկեմ Ձեր սերը խորունկ
    Ու խոկումը… Ու ծնունդը… Ու ճիչը մանկան…
    Որ լինեմ …
    Պահպանեմ քեզ հեռվից
    Քո երջանկությունը հարատև…
    Այն երջանկությունը, որին սպասում էր մարդը դարեր …
    Այն բացառիկը, այն միակը, որ տրված էր մարդուն…

    Նվիրաբերել դա քեզ:
    … հավատա…



    /անհայտ խաչակիրի նամակը իր վիրտուալ սիրուն /


    ՜Սիրում եմ քեզ ....
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  11. #595
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ........................................

    -Ալո՞
    -Պրիվետ, մի հատ կիջնե՞ս
    -Բայց դու մեր տան տեղը չգիտե՝ս, ......
    -Ո՞վ ասաց....
    -Լավ հիմա կիջնեմ. /թողնում է իր 4 տասնյակից ավելի հյուրերին ու շնչակտուր իջնում է գիշերվա շատ ուշ ժամին/
    -Ալո, դու որտե՞ղ ես…
    -Ապրիլի մեկդ շնորհավո՜ր
    -Վախ մամա ջան, ինձ դեռ սենց չէին խաբել……ախ Դու՜՜՜՜՜՜՜՜
    -ուրեմն ողջ կյանքումդ գոնե տարին մեկ ինձ կհիշես

    ՈՒ մտածեց չարաճճին՝
    «Ես էլ ճիշտն ասած դեռ ոչ ոգի գլխին նման օյին չէի խաղացել, հ ա ս կ ա ց ի . . . . . . . . »
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  12. #596
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ........................................

    Սիրում եմ Լյուիս Քերոլի հեքիաթը: Օրվա տարբեր ժամերին, տարբեր մարդկանց հետ դառնում եմ էդ հեքիաթի կերպարներից մեկնումեկը: Հիմնականում դրանցից երկուսն եմ՝ անընդհատ շտապող ճագարն ու չեշիրյան կատուն: Բայց երբ սկսում են նյարդայնացնել, ի հայտ է գալիս իրական ես-ս՝ Տրու-լյա-լյան: Տրու-լյա-լյան վատը չի, գիտեք, բայց համը հանում է իր սիամական երկվորյակ Տրա-լյա-լյան… Մարդիկ ասում են, թե ցինիկ եմ... իսկ ես ընդամենը դեմքերս եմ փոխում՝ ըստ անհրաժեշտության

    տրու-լյա-լյա՜
    տրա-լյա-լյա՜՜՜
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  13. #597
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ........................................

    ՈՒզում եմ նստել ինքնաթիռ... ուզում եմ, որ ինքնաթիռն ընկնի մի առաջին հայացքից անմարդաբնակ կղզի.... ուզում եմ հեռանալ բլոսթի օրը ընկնեմոլորից, կորել, որ իմ հետքն անգամ չմնա, ուզում եմ ապրել կղզում, առանց մարդկանց վատ վերաբերմունքի, առանց նրանց գրած ապուշ օրենքների
    ՈՒզում եմ փախնել ամենքից, գնալ հեռու մի տեղ.
    ՈՒզում եմ լոսթի օրը ընկնեմ.


  14. #598
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Երանի .............................

    Բարև..
    Մի խմդրանք.. եկ այս օրը դարձնենք երազ, անենք այն ինչ ցանկանում ենք,..
    - Երևի թե միայն ինձ համար...

    Առավոտ կարելի է ասել ժամը յոթի կողմերն էր զանրդնեցի... ու մտքիս մի բան եկավ ՝դու..
    Վերցրեցի հեռախոսն ու զանգեցի, և ? և պատասխանող չկար..., նորից աչքերս փակեցի ու քնեցի...
    -Ալո,,
    Ժամը արդեն 10-անց էր, երբ հեռախոսիս զանգ եկավ...
    -Զանգել էիր..?
    -Այո..
    -Բան է պատահել..?
    -Ոչ, ուղղակի չգիտեմ ինչ անեմ այսօր, կգաս միասին մի տեղ գնանք..?
    -Լավ, երբ գամ քեզ վերցնեմ...?
    -Երբ, որ պատրաստ լինեմ, մմմ արի ժամը 1-2-ից հետո, կոնկրետ ես կզանգեմ..
    -Լավ..
    Անցան ժամերը և նա եկավ., դուրս եկավ , բարևեցինք, բացեցիր ավտոի դուռը և ես նստեցի...
    -Հն? Մայ ուր ես ուզում գնանք.?
    -Ինչպես միշտ՝ ծով...
    Գնում գնում էինք, անցնում փողոցներ, միթե սա վերջանալու է..., չեմ ուզում, ուզում եմ միշտ այսպես կողքիդ նստած երկար ճանապարհներ անցնենք..
    Հասանք, ինչ-որ տեղ կանգ առանք և իջանք ավտոից, քայլեցինք քայլեցինք մինչ հասանք ծով՝ավազին..
    Կանգ առ լավ...? Կնայես աչքերիս ու նորից ասես , որ ոչինչ ոչ եղել է ոչ էլ կլինի..
    Իհարկե նայեց, նորից դեմքս գրրկեց ու ոչինչ չասեց, բայց ես գիտեի որ էդպես է..
    -Դու գիտես թե որքան եմ քո կարիքը զգում...?
    Նորից, չասելով ոչինչ համբուրեց, բայց իսկապես էս իրավիճակներից հոգնել եմ, մի օր այնքան մոտ ես, թե հոգպես թե ֆիզիկապես, իսկ մի օր էլ ֆիզիկապես այնքան մոտ ես, բայց...՝չկաս...
    Ախր գիտեմ, որ կամ քեզ համար, դու էլ ինձ համար, բայց մեզ ինչն է հեռու պահում , երևի թե մենք ինքներս էլ չգիտենք, գուցե մի օր կհասկանանք.. հուսամ..
    Անցան ժամեր, եկավ այն մայրամուտը, որ միշտ երազել եմ քեզ հետ գա...
    Ամուր ամուր գրկիր խնդրում եմ.. ու ոչինչ մի ասա , նայիր աչքերիս ինչ որ պետքն է արդեն մենք ինքներս կասենք...
    Մեկ անգամ, առաջին անգամ.. քեզ հետ..
    Ախր ամեն ինչ ունենք, բայց ինչու երկուսիս մոտ չի ստացվում ասել՝ "Ես քեզ սիրում եմ" , ախր արդեն ամեն ինչ ասեցինք, միայն դա է պակասում..
    -Կներես..
    -Կներես..
    Ու նորից ուժեղ ուժեզ գրկեց...
    Այս օրն էլ անցավ, միթե էլ չի գա այսպիսի օրեր..?
    Ամեն օրս կապրեմ, սակայն կսպասեմ մույս հանդիպման...
    Երևի թե երազ էր...
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  15. #599
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Զզվում եմ քեզանից, այ դու հիմար ու լոքշ մարդ: Գարեջուր խմեիր գոնե միքիչ կուրախանայիր: Ինչո՞ւ ես հիմա տանը նստած, գնա մի հատ սառը պիվա խմի՝ ուշքի արի: Մենակ չես լինի արխային, այնտեղ քեզ կդիմավորեն ֆուտբոլ նայողները, այնտեղ քեզ կդիմավորեն գիրք կարդացողները… Հա, հա հենց պիվա խմելու ու ֆուտբոլ նայելու տեղը գիրք կարդացող էլ կգտնես: Գնա խմի այ ախպեր… մեկ ա տենց մնալով ոչինչ չի փոխվելու: Գոնե կյանքդ վայելի, ինչպես կասեին զզվելի մարդիք «սերը սուտ ա» հետո էլ ինչ պատահեց կավելացնեն, միայն թե սիրո հետ կապ չունենա՝ «սպորտով զբաղվի», «լոտո խաղա», «կռավատ քշի»…

    Ի՞նչ անեմ ես քո հետ: Դու անհույս մարդ ես, այ որ կարողանայի քեզանից առանձնանալ, քո հետ կգնայի խմելու, ափսոս՝ շատ ափսոս, որ ես կամ ու էդ ամեն ինչը տեսնում եմ:

  16. #600
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Զզվում եմ քեզանից, այ դու հիմար ու լոքշ մարդ: Գարեջուր խմեիր գոնե միքիչ կուրախանայիր: Ինչո՞ւ ես հիմա տանը նստած, գնա մի հատ սառը պիվա խմի՝ ուշքի արի: Մենակ չես լինի արխային, այնտեղ քեզ կդիմավորեն ֆուտբոլ նայողները, այնտեղ քեզ կդիմավորեն գիրք կարդացողները… Հա, հա հենց պիվա խմելու ու ֆուտբոլ նայելու տեղը գիրք կարդացող էլ կգտնես: Գնա խմի այ ախպեր… մեկ ա տենց մնալով ոչինչ չի փոխվելու: Գոնե կյանքդ վայելի, ինչպես կասեին զզվելի մարդիք «սերը սուտ ա» հետո էլ ինչ պատահեց կավելացնեն, միայն թե սիրո հետ կապ չունենա՝ «սպորտով զբաղվի», «լոտո խաղա», «կռավատ քշի»…

    Ի՞նչ անեմ ես քո հետ: Դու անհույս մարդ ես, այ որ կարողանայի քեզանից առանձնանալ, քո հետ կգնայի խմելու, ափսոս՝ շատ ափսոս, որ ես կամ ու էդ ամեն ինչը տեսնում եմ:
    թքի

Էջ 40 686-ից ԱռաջինԱռաջին ... 303637383940414243445090140540 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •