User Tag List

Էջ 31 979-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031323334354181131531 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 451 համարից մինչև 465 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #451
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ՀԵՄՈՌՈՅ ԵՎ ԼՈՒԾ

    Նաեւ այսպես են պատճառաբանել ԱԺ պատգամավորները նիստերին մասնակցելու օրենքով պահանջվող իրենց պարտականությունը չկատարելը:

    Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ միակ պատգամավորը, որը զրկվել է մանդատից բացակայությունների պատճառով՝ եղել է Վանո Սիրադեղյանը: Իսկ ընդհանուր առմամբ, ԱԺ կանոնակարգի այն դրույթը, ըստ որի՝ պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում՝ մնացել է միայն թղթի վրա եւ ենթադրում է զուտ ձեւական գործընթաց: Ասենք, ԱԺ պատգամավոր ընտրվելուց ի վեր՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խիստ հազվադեպ է լինում խորհրդարանում: Սակայն նստաշրջանի ավարտից հետո նա մի գրություն է հղում ԱԺ նախագահին, որով խնդրում է հարգելի համարել քվեարկություններից իր բացակայությունը: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այդպես էլ վարվում էր: Սակայն ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի որեւէ մակագրություն չկա պրն Ծառուկյանի այն դիմումի վրա, որով նա տեղեկացրել է, թե ինչու է բացակայել անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 268-ից: Պատճառաբանությունն արտերկրում նրա գործուղումներն են, սակայն ԲՀԿ ղեկավարը չի ներկայացրել դրանց որեւէ փաստաթղթային հիմնավորում: Թեեւ գործուղումների մեկնած այլ պատգամավորների դեպքում կան քաղվածքներ ԱԺ նախագահի հրամաններից, դիմումներ, որոնցով տեղեկացնում են գործուղման մասին եւ այլն: Շատ են, օրինակ, նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայությունները, որն անցած նստաշրջանում չի քվեարկել 227 անգամ, բայց դրանցից 103-ը համարվել է հարգելի, քանի որ կան փաստաթղթեր, թե նա գործողումների մեջ է եղել որպես Եվրոպայի խորհրդի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի պատվիրակության անդամ, նաեւ դիտորդ՝ ՌԴ նախագահական ընտրություններում:

    Բացի այդ՝ Գագիկ Ծառուկյանն իր այս գրությունն ԱԺ նախագահին ուղարկել է միայն 2008-ի հունիսի 20-ին: Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 99 հոդվածի համաձայն՝ պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե «քվեարկությունից հետո՝ չորսօրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, եւ այն վերջինիս կողմից համարվում է հարգելի»: Ըստ այդմ՝ խախտվել են նաեւ ժամկետները:

    Եվ այնուամենայնիվ՝ սեպտեմբերի 5-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը հարգելի համարեց այս բացակայությունը: Ավելի՛ն՝ հարգելի համարվեցին անգամ այն պատգամավորների բացակայությունները, որոնք որեւէ կերպ չեն հիմնավորել իրենց պարտականությունները չկատարելը: Այդպես է վարվել անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 214-ից բացակայած ԲՀԿ խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանը, նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Սարգսյանը, որը բացակայել է 178 անգամ եւ Արմեն Մխիթարյանը, որը բացակայել է 155 անգամ:

    Առանձին անդրադարձի նյութ են բացակայությունների վերաբերյալ ներկայացված բժշկական տեղեկանքները: Մեկը պոլիկլինիկայից գրություն է ներկայացրել, ըստ որի՝ ԱԺ դահլիճում պատգամավորի չնստելու պատճառը նրա հեմոռոյն է: Մեկ ուրիշը բժշկական կենտրոնից տեղեկանք է բերել, ըստ որի՝ մարտի 1-ից սկսյալ մինչեւ այդ ամսվա վերջը պատգամավորի մոտ ախտորոշված է եղել «աղիների դիսբակտերիոզ», այսինքն՝ փորլուծություն:

    ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աշոտ Ափոյանի (170 բացակայություն) ու Միքայել Վարդանյանի (163 բացակայություն), նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Փամբուկյանի (169 բացակայություն) անաշխատունակության թերթիկների համաձայն՝ նրանց չքվեարկելու պատճառը սուր ռեսպիրատոր վիրուսային հիվանդությունն է, այլ կերպ ասած՝ գրիպը: 158 անգամ բացակայած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ նա չի քվեարկել, քանի որ 5 օր բուժել է ատամները:

    Այս պատկերն այնուամենայնիվ ամբողջական չէ, քանի որ շատ են պատգամավորները, որոնց քվեարկության կոճակներն իրենց փոխարեն պարբերաբար սեղմում են, եւ նրանք չեն հայտնվում բացակայողների ցուցակում: Ասենք, եթե լիովին հավատարժան լիներ քվեարկություններին պատգամավորների մասնակցության վերաբերյալ տեղեկանքը՝ պիտի ճշմարիտ համարեինք, թե ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանն անցած նստաշրջանում չի քվեարկել ընդամենը մեկ անգամ, Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ միայն 2 անգամ, իսկ Գագիկ Աբրահամյանը, որն իրականում հազվադեպ է լինում դահլիճում՝ բացակայել է հազիվ 5 անգամ:

    Իրականում ամենապարտաճանաչ պատգամավոր կարող է համարվել ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը, որը չի քվեարկել միայն մեկ անգամ (իր պնդմամբ՝ ուղղակի չէր հասցրել): Իսկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը բացակայել է 9 անգամ եւ 9-ն էլ հարգելի են՝ մեկնել էր գործուղումների:

    ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
    Aravot.am

  2. #452
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում azat11-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգրան Թորոսյանին հեռացնելու իրական պատճառը լավ չեմ ըմբռնում: Հասկանում եմ, որ մանրապճեղ է, հին հանրապետական, բայց դրանք արդյո"ք քիչ չեն հեռացնելու համար:
    Ակնկալում եմ առավել խորքային մեկնաբանություններ և վերլուծություններ:
    Հովիկ Աբրահամյանը գալիս ա, մի քանի շաբաթ հետո Սերժը բոլորին հավաքում ա, էլի ջղայնացած ասում ա. "Էս ինչ եք անում: Տնտեսությունը չի զարգանում", մեղքը ընկնում ա Տիգրան Սարգսյանի վրա, ու մի օր ԱԺ-ը անվստահություն ա հայտնում կառավարությանը, ու առաջին հերթին Տիգրան Սարգսյանն ա պաշտոնից զրկվում: Ու իրա տեղը ով պտի գա՞. Քոչարյանը
    սա հնարավոր սցենարներից մեկն ա
    դրա համար պետք ա պայքարը էս մի 2 ամսվա մեջ պրծնել
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  3. #453
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԵՄՈՌՈՅ ԵՎ ԼՈՒԾ
    էս պառլամենտ ա, թե գոսպիտալ

  4. #454
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովիկ Աբրահամյանը գալիս ա, մի քանի շաբաթ հետո Սերժը բոլորին հավաքում ա, էլի ջղայնացած ասում ա. "Էս ինչ եք անում: Տնտեսությունը չի զարգանում", մեղքը ընկնում ա Տիգրան Սարգսյանի վրա, ու մի օր ԱԺ-ը անվստահություն ա հայտնում կառավարությանը, ու առաջին հերթին Տիգրան Սարգսյանն ա պաշտոնից զրկվում: Ու իրա տեղը ով պտի գա՞. Քոչարյանը
    սա հնարավոր սցենարներից մեկն ա
    դրա համար պետք ա պայքարը էս մի 2 ամսվա մեջ պրծնել
    Այդ տարբերակը բավականին հավանական է, ավելացնեմ, որ եթե չեմ սխալվում, ԱԺ նախագահի փոփոխությունը ենթադրում է կառավարության փոփոխություն կամ ծրագրի վերահաստատում (նման մի բան), այսինքն լրացուցիչ ջղայնանալու կարիք չկա:

    Կա նաև մեկ այլ հավանական տարբերակ: Հովիկ Աբրահամյանին բերում են` որպես ԱԺ-ն ցրելու գործիք: Եթե չեմ սխալվում նա ավելի շատ սերժականա, քան քոչարյանական, ուստի նրան բերելով, փորձում են ապահովագրել մեծն ղզիկի (ՏԹ) կողմից հնարավոր տհաճ սյուրպրիզները` օր. Քոչարյանին ծախվելու հարցում: Չմոռանանք, որ Քոչարյանն այսօր հանձինս դաշնակների, Արթուրիկի և ԲՀ-ի, խորհրդարանում ունի լուրջ ներկայություն և մի քանի դավաճանի «կապելու» դեպքում հանգիստ կարա իրենով անի խորհրդարանը, ուստի և կառավարությունը: Աբրահամյանը կկարողաա իր ձեռքում պահել խորհրդարանի մեծամասնությանը (հատկապես գողականներին):

    Այս տարբերակին ես ավելի եմ հակված, վարջերս սկսել են իրականություն դառնալ հիմնական հակամարտողների կողմից նախապես համաձայնեցված սցենարները, այնպես որ սա էլ է այդ օպերայից..............

    Պ.Ս. Չուկը հիմա հրճվումա

  5. #455
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Չուկը հիմա քաղաքական պիվա ա խմում ու հրճվելու բան Հովիկի ԱԺ նախագահ գալու հարցում չի տեսնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #456
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Պ.Ս. Չուկը հիմա հրճվումա
    Լացելու բան ա, հրճվում եք... Ինչ ուզում՝ անում են :
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 12.09.2008, 09:56:
    DIXI
    carpe noctem

  7. #457
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լացելու բան ա, հրճվում եք... Ինչ ուզում՝ անում են էդ անասունները:
    Ես հակված եմ մտածելու, որ հիմա տեղի ունեցող պրոցեսները ընդիմության և ՍՍ-ի բանակցությունների արդյունք կամ միջանկյալ գործողություններ են: Թուրքիայի նախագահի այցը, Ադրբեջանի հույսերը Ղարաբաղի հարցը լուծելու վերաբերյալ, թուրքիայի հետ կայծակնային արագությամբ կնքված պայմանագիրը, Լևոնի միտինգը հետաձգելը, դաշնակների մռմռալը... սրանք բոլորը շատ նման են ԼՏՊ-ի և ՍՍ-ի համատեղ գործողությունների: Չէ" որ տեղի ունեցող պրոցեսները նաև ԼՏՊ-ի նախընտրական խսոտումներից են: Կարծում եմ հիմա ներքաղաքական պայքարը գնումա Քոչարյանի վերադարձը բացառելու ուղղությամբ և հանուն դրա բոլորի ուժերը կոնսոլիդացված են:
    Ընդիմության վերջին հայտարարություններն այն մասին, որ սա վերջին և արդյունավետ միտինգնա լինելու, նույնպես հետաքրքիր էր: Եթե ես գոնե ճշմարտանման եմ, ապա շատերս հրճվելու առիթ ունենք

    Գեղամյանի վերջին «երգն» է դեռ անհասկանալի....

  8. #458
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում azat11-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հակված եմ մտածելու, որ հիմա տեղի ունեցող պրոցեսները ընդիմության և ՍՍ-ի բանակցությունների արդյունք կամ միջանկյալ գործողություններ են: Թուրքիայի նախագահի այցը, Ադրբեջանի հույսերը Ղարաբաղի հարցը լուծելու վերաբերյալ, թուրքիայի հետ կայծակնային արագությամբ կնքված պայմանագիրը, Լևոնի միտինգը հետաձգելը, դաշնակների մռմռալը... սրանք բոլորը շատ նման են ԼՏՊ-ի և ՍՍ-ի համատեղ գործողությունների: Չէ" որ տեղի ունեցող պրոցեսները նաև ԼՏՊ-ի նախընտրական խսոտումներից են: Կարծում եմ հիմա ներքաղաքական պայքարը գնումա Քոչարյանի վերադարձը բացառելու ուղղությամբ և հանուն դրա բոլորի ուժերը կոնսոլիդացված են:
    Ընդիմության վերջին հայտարարություններն այն մասին, որ սա վերջին և արդյունավետ միտինգնա լինելու, նույնպես հետաքրքիր էր: Եթե ես գոնե ճշմարտանման եմ, ապա շատերս հրճվելու առիթ ունենք

    Գեղամյանի վերջին «երգն» է դեռ անհասկանալի....
    Ընդդիմությունը չի ասել, որ սա վերջին և արդյունավետ միտինգն ա: Ընդդիմության ասածի ու քո մեկնաբանության միջև սար ու ձորի տարբերություն կա:

    Ո՛չ, դրանք բանակցությունների արդյունք չեն, այլ ավելի շուտ Սերժի ռևանշի՝ լավ հաշվարկված շախմատային քաղաքական քայլեր, որպեսզի տարբեր տեղեր մարդիկ նմանատիպ եզրակացությունների գան, հույսով, որ դա կթուլացնի շարժումը: Կարծում եմ որ Սերժի այդ ծրագիրն էլ կձախողվի, թեև քո նման հավատացողներ կան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #459
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդդիմությունը չի ասել, որ սա վերջին և արդյունավետ միտինգն ա: Ընդդիմության ասածի ու քո մեկնաբանության միջև սար ու ձորի տարբերություն կա:

    Ո՛չ, դրանք բանակցությունների արդյունք չեն, այլ ավելի շուտ Սերժի ռևանշի՝ լավ հաշվարկված շախմատային քաղաքական քայլեր, որպեսզի տարբեր տեղեր մարդիկ նմանատիպ եզրակացությունների գան, հույսով, որ դա կթուլացնի շարժումը: Կարծում եմ որ Սերժի այդ ծրագիրն էլ կձախողվի, թեև քո նման հավատացողներ կան:
    Որ ԼՏՊ-ի վերջնական նպատակներն էլ իմանայի, միգուցե կարծիք ունենաի գրածիդ վերաբերյալ, բայց դա չգիտեմ: Իմ կարծիքով ՍՍ-ն և ԼՏՊ-ն միշտ էլ խոսել են իրար հետ և բազմաթիվ քայլեր համաձայնեցված է եղել, սա չի նշանակում, որ իրար հետ են, կամ միմյանց միջև իրական պայքար չկա: Երկուսն էլ հաստատ հայրենասեր են և երեխա չեն, իրար հետ չխոսելով` տեղի ունեցած քայլերն անելու համար: Իսկ հիմա տեղի ունեցող գործողությունները երկուսին էլ ձեռնատու են: Ես սա ասում եմ, ելնելով նաև այն տրամաբանությունից, որ ԼՏՊ-ն (ինչու չէ, նաև ՍՍ-ն) հիմա նախագահական ընտրությունների ռեսուրս չունի, իսկ խորհրդարանական ընտրությունները հացի ու ջրի պես պետք երկուսին էլ և մահացու են Քոչարյանի համար, քանի որ նրա քաղաքական հենքն (Դաշնակ, Արթուրիկ) հիմնականում «փչացավ»:

  10. #460
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՏԺԵՑ

    [16:55] 12 Սեպտեմբերի, 2008
    image

    Այսօր կայացել է ՚Նոր ժամանակներՙ կուսակցության /ՆԺԿ/ վարչության նիստը, որի ընթացքում քննարկվեց վարչության անդամ Հրաչյա Սարգսյանի հայտարարությունը` Հայ Ազգային Կոնգրեսին միանալու կապակցությամբ: ՆԺԿ կանոնադրության համաձայն` կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կասեցրեց Հրաչյա Սարգսյանի` որպես վարչության անդամի լիազորությունները մինչեւ գալիք համագումար, որն էլ իր հերթին կորոշի պարոն Սարգսյանի հետագա քաղաքական կարգավիճակի հարցը ՆԺԿ-ում: Հայտնում են ՚Նոր ժամանակներՙ կուսակցության լրատվական ծառայությունից:
    Աղբյուր՝ Ա1+

    հ.գ. սկսում եմ հարգել Հրաչյա Սարգսյանին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #461
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր՝ Ա1+

    հ.գ. սկսում եմ հարգել Հրաչյա Սարգսյանին
    Իսկ Ալամի՞ն: Էխ, աշխարհ-աշխարհ:

  12. #462
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Ալամի՞ն: Էխ, աշխարհ-աշխարհ:
    Մեղքս ի՞նչ թաքցնեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #463
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Հոդվածը շա՜տ լավն է…
    ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՖՈՆԻՆ

    Սեպտեմբերի 2-ին որոշեցի գնամ դաշնակների հանրահավաքին:

    Երաժշտական դպրոցի մոտ երթուղայինից իջա, նայեցի Մատենդարանի կողմը՝ ոնց որ ահագին մարդ կար£ Մի քիչ ուշացել էի, ժամը մոտ վեց անց կես էր, սկսեցի Մաշտոցով բարձրանալ դեպի վերեւ ու հանկարծ նկատեցի, որ մարդկանց հոսքը հակառակ ուղղությունն ունի՝ գալիս ա դեպի ինձ£ «էս կես ժամում ամեն ինչ ասեցին պրծան, հիմա էլ ե՞րթ են անում»,- մտածեցի ես£ Բայց չէ, երթի նման չէր£ Համ էլ՝ հանրահավաքը չէր ավարտվել, Վահան Հովհաննիսյանը վերեւում խոսում էր£ Բա ինչո՞ւ էին մարդիկ զանգվածաբար ցած իջնում£ Հուսախաբվա՞ծ էին, կտրուկ խոսք էին ուզում ու չէի՞ն լսել, բողոքի ցո՞ւյց էին անում£ Չէ, դրան էլ նման չէր£ Ուղղակի ցած էին իջնում, շատերի ձեռքին՝ կարմիր դրոշներ, իսկ դեմքներին ոչ մի արտահայտություն չկար£ «Ուրեմն անցած անգամվա պատկերը կրկնվում ա»£ Անցած անգամը էս ձմեռ էր՝ փետրվարի սկզբներին£ Մեքենայի մեջ էի, տուն էի գնում, հանկարծ նկատեցի, որ քաղաքում հոսք կա£ Նպատակասլաց շարժվող մարդկային խմբեր£ Նախ մի փողոցում£ Հետո մյուս փողոցում£ Ու երբ որ երրորդ փողոցում էլ նկատեցի նույնը, հասկացա, որ տուն գնալու ժամանակ չի£ Մեքենայից ցած իջա, որ տեսնեմ ինչ ա կատարվում£ Կարմիր դրոշները հուշում էին՝ դաշնակները հանրահավաքի են գնում£ Բայց գնալու ձեւն էր անսովոր£ Մեր հանրահավաքների ժամանակ դեպի Օպերա շտապող մարդկանց հոսքը երբեք էսքան մեծ խմբերից կազմված չի լինում£ Մեծ մասամբ 2-3 հոգով են գալիս, շատերն էլ՝ առանձին£ «Էսքան մեծ խմբերով հրապարակը հաստատ կլցնեն»,- մտածեցի ես ու միացա կարմիրդրոշակավոր խմբերից մեկին, որի անդամները խոսում էին, եթե ճիշտ եմ հիշում, Լոռու բարբառով£ Հենց հասանք Օպերա, տեսա, որ իսկապես՝ հրապարակը համարյա լիքն էր£ Սայաթ-Նովա փողոցի կողմում բարձր մի տեղ գտա, որտեղից շրջակա տարածքի մեծ մասը երեւում էր, կանգնեցի, որ նայեմ£ Ու հենց էդ ժամանակ էլ նկատեցի հեռացող մարդկանց£ Մեկը չէր, երկուսը չէր, շատ էին£ Մի կողմից լցվում էին, մյուս կողմից հեռանում£ Ինչո՞ւ, չլինի՞ ժամը հետաձգվել էր£ Բայց չէ, հարթակի վրա արդեն պատրաստվում էին, ու Գեղամ Մանուկյանը շուտով հանրահավաքը բացեց£ Էս փաստը մարդկանց շարժի վրա ոչ մի ազդեցություն չունեցավ. նորից շատերը հեռանում էին£ Ես էլ շուտով հեռացա, ելույթները չլսեցի, որովհետեւ ծանոթի հանդիպեցի, որ ինձ հրավիրեց սրճարան£ Բայց ես ախր դաշնակցական չէի£ Ոչ էլ դաշնակցության համակիր£ Եթե լինեի՝ չէի հեռանա£ Ուրեմն ինչո՞ւ էին դաշնակցության համակիրները, Ազատության հրապարակ դեռ հազիվ ոտք դրած, հեռանում£ Թե՞ համակիրներ չէին, ուղղակի Հայաստանի հեռավոր ծայրերից բերված անկապ մարդիկ էին£ Դաշնակների նախընտրական էդ հանրահավաքից յոթ ամիս անց, որոշելով գնալ Մատենադարան, ես էս անպատասխան հարցի պատասխանը չէ, որ ուզում էի ստանալ£ Անկեղծ խոստովանեմ՝ ես չէի էլ պատկերացնում, թե էդ հարցը նորից կառաջանա£ Որովհետեւ Վահան Հովհաննիսյանի թեկնածությունը պաշտպանելն ուրիշ բան ա, թուրքերի դեմ ցույց անելը՝ մի քիչ ուրիշ£ Ու ինձ թվում էր՝ սեպտեմբերի 2-ին կտեսնեմ սեփական մղումով Մատենադարանի հարթակ բարձրացած մարդկանց, կտեսնեմ կիրք ու ազարտ£ Բայց չտեսա£ Հեռացողները դեռ մի կողմ, հեռացողները եթե հեռուներից բերվածներն էին, ու եթե էդ անկապ բերվածները ազատ ու անարգել հեռանում էին դեպի մայրաքաղաքի սրճարաններն ու խանութները, ուրեմն տրամաբանական էր մտածելը, որ մնացածները պետք ա մյուս տեսակը լինեն՝ գաղափարականներն ու ոգեւորվածները£ Բայց ես իզուր էի նայում շուրջս՝ մնացածների մեջ ոգեւորված մարդիկ, ելույթ ունեցողների խոսքին ընթացքից արձագանքող մարդիկ տեսնելու հույսով£ Չկային£ Ելույթների վերջում ուղղակի ոմանք ծափահարոմ էին, ոնց որ դահլիճներում£ Բայց էդ դահլիճ չէր ախր, էդ մեր Մատենադարանն էր£ Նույն թեքոտ, փոշոտ, անհարմար տարածքը, որտեղ բնությունն ու մարդը ոնց որ ամեն ինչ արած լինեն՝ տարածությունը մասերի բաժանելու եւ շատ մարդկանց միավորում թույլ չտալու համար£ Բայց մեր հանրահավաքների ժամանակ էդ միավորումը միշտ ա կայանում£ Որովհետեւ մեր հանրահավաքներին եկող մարդկանց մեջ լիցք կա, որ էլեկտրականացնում ա էդ ամբողջ թեքոտ, փոշոտ, կտրտված տարածքը£ Ու էդ լիցքը անհատական աղբյուրից ա սնվում, ոչ թե կոլեկտիվ£ ՄԵզ չեն բերում, մենք գալիս ենք£ Մենք առանձին-առանձին ենք գալիս, ոչ թե կազմակերպված խմբերով£ Ու միավորումը, որ մեր հանրահավաքների ժամանակ կայանում ա առանձին-առանձին նույն տեղը եկած մարդկանց միջեւ, միավորման ամենահաստատուն տեսակն ա՝ անհատների կամավոր դաշինք£ Նման դաշինքը մաուզերի վրա կատարվող երդումով չի կնքվում, բայց գործում ա հստակ£ Դրա համար էլ, երբ որ գարնան առաջին առավոտը դեռ չբացված՝ Ազատության հրապարակում գտնվողները դավադիր հարձակման ենթարկվեցին, Երեւանում վախկոտ լռություն չիջավ, այլ բարձրացավ բողոքի ալիք£ Մարդիկ պահանջում էին պատասխան, ու պատասխանը եղան գողեգող կրակոցները£ Գողեգող, որովհետեւ մինչեւ հիմա կրակողների անունը հայտնի չի£ Սպանվածները կան, սպանողները չկան, հայտնի չեն£ Սեպտեմբերի 2-ին դաշնակների հանրահավաքում ելույթ ունեցած Աղվան Վարդանյանի կարծիքով՝ պետք էլ չի, որ հայտնի դառնան, եւ ընդհանրապես՝ մարտի 1-ի մասին պետք ա մոռանալ£ Իսկ ովքեր չեն մոռանում, ովքեր չեն թողնում, որ ուրիշները մոռանան, Աղվան Վարդանյանի կարծիքով՝ «խաղում են ֆարս»£ Մենք, այսինքն£ Մենք «ֆարս ենք խաղում»£ 1915-ի զոհերի ողբերգությունը սեփական անձեռնմխելի կապիտալը դարձրած կուսակցությունն ասում ա՝ մարտի 1-ի զոհերին մոռացեք£ Ինչո՞ւ£ «Պետական շահը դա ա պահաջնում»£ Բյուրոն նստել, որոշել ա՝ որն ա մեր պետական շահը£ Ես լսում էի Աղվան Վարդանյանին, նայում էի անարձագանք դեմքով շուրջս կանգնած մարդկանց, ու հանկարծ սիրտս ծակեց£ «Իսկ եթե էս հանրահավաք-ֆարսը ոչ թե թյուրիմացություն ա, այլ ձեռագի՞ր»£ Հին ձեռագիր£ Բյուրոն նստում որոշում ա. հայոց ազգային շահը պահանջում ա Օսմանյան կայսրությունում կատարել հեղափոխություն£ Ու մարդիկ շվարած նայում են, թե ոնց ա «հեղափոխությունն» իրանց շուրջը կազմակերպվում£ Նայում-նայում են, հետո արդեն էլ չեն կարող նայել, էլ չկան£ Սպանված են£ Ես միշտ զարմացել եմ՝ ինչ թանձր ատելություն կա շատ հայերի մեջ դաշնակցության նկատմամբ£ Բազմաթիվ մարդիկ գիտեմ, որոնց էդ զգացմունքը փոխանցվել ա ժառանգաբար՝ 1915-ի աղետի ականատեսներից£ Իմ հարազատներից ոչ մեկն ինձ նման ժառանգություն չի փոխանցել, ու ես մինչեւ հիմա մտածում էի, թե ասածս զգացմունքի մեջ աղետից ծնված հիվանդ չափազանցություն կա£ Դրա համար էլ սեպտեմբերի 2-ին Մատենադարան բարձրանալիս իմ մեջ ոչ մի կաթիլ ատելություն չկար, ընդամենը կար հետաքրքրություն՝ ի՞նչ եմ լսելու, ի՞նչ եմ տեսնելու£ Լսեցի, տեսա, ու սիրտս ծակեց£ Որովհետեւ հանկարծ տեսա ձեռագիրը, որ խոստանում ա աղետ£ Դժվար կլինի մի բառով բնութագրել էդ ձեռագիրը, դրա մեջ իրար են խառնված արկածախնդրությունն ու ցինիզմը£ Դաշնակցական բյուրոն գիշերով նիստ ա արել, որոշել ա, որ Վրաստանը լավ կանի դառնա կոնֆեդերացիա£ Վահան Հովհաննիսյանը հայտարարում ա էս մասին, ու լսվում են ծափահարություններ£ Բայց ծափահարությունները լսվում են դիմացից՝ հարթակին անմիջապես հարող տարածքից£ Ես ավելի հետ եմ կանգնած, նայում եմ շուրջս, որ հասկանամ մարդկանց արձագանքը£ Իսկ արձագանք չկա£ Անհնար ա նույնիսկ գլխի ընկնել՝ լսե՞լ են ասվածը, թե՞ չէ£ Էս մարդիկ ֆոն են ընդամենը£ Տեսախցիկը վերցնում, կողքից նկարում ես հայտարարությունը, ծափահարությունները, բազմությունը£ Հետո, երբ որ պետք լինի, նկարահանվածը ցուցադրվում ա, ասենք, «Վեստիով»£ Կամ էլ, եթե իրավիճակը պահանջի, ասենք, CNN-ով£ «Հայաստանում պահանջում են, որ Վրաստանը մասնատվի»£ (Կոնֆեդերացիան հենց էդ ա նշանակում, որովհետեւ կոնֆեդերացիա ասվածը պետություն չի, այլ պետությունների դաշինք)£ Բայց ո՞վ, ո՞վ ա պահաջնում£ Հո չե՞ս ասի՝ «Բյուրոն»£ Հո չե՞ս ասի՝ «Հայաստանի իշխանությունների ընդդիմադիր թեւը»£ Առաջին բացատրությունը Հայաստանից դուրս կհասկանան մենակ սփյուռքահայերը, երկրորդը՝ ընդհանրապես ոչ ոք£ Հենց սրա համար էլ պետք էին ավտոբուսներով Մատենադարան բերված մարդիկ՝ որպես ֆոն£ «Հայաստանում պահանջում են, որ Վրաստանը մասնատվի»£ Խաղ ուրիշի դաշտում£ Մեր ֆուտբոլիստները սեպտեմբերի 6-ին պարտվեցին£ Շատերն ասում են՝ էդ պարտությունն անխուսափելի էր, որովհետեւ թուրքերն ավելի ուժեղ են£ Ուժեղ են իհարկե, անհամեմատ ուժեղ, բայց անգամ քեզանից ուժեղ թիմի հետ խաղալիս հաղթանակը հնարավոր ա, եթե խաղում ես սեփական դաշտում£ Բայց եթե մենք խաղում էինք սեփական դաշտում, ինչո՞ւ էր «Հրազդանը» կիսով չափ դատարկ£ Կապ ունե՞ր անթափանց ապակու ետեւում նստած «Սերժ Սարգսյան» երեւույթն էս տխուր փաստի հետ£ Իմ կարծիքով՝ կապ ուներ£ Եթե Գյուլի կողքին նստածը ոչ թե Սերժը լիներ, այլ ընտրված նախագահ, ես, օրինակ, էդ օրը «Հրազդանում» կլինեի£ Որովհետեւ ինչքան էլ Նեմեց Ռուբոն ասի՝ ֆուտբոլը մի՛ խառնեք քաղաքականությանը, ես հո չե՞մ հավատալու իրան, ես հստակ տեսնում եմ, որ սեպտեմբերի 6-ին կատարվածը ֆուտբոլ չի ընդամենը, այլ Հայաստանի մուտքը մեծ քաղաքականություն£ Դրա համար էլ «Եվրոնյուզը» նույնիսկ խաղի հաշիվը մոռացավ ասի, փոխարենը ցույց էր տալիս տարածաշրջանի քարտեզը£ Ուրեմն ես ո՞նց հանդուրժեմ, որ մենք ոչ թե մտնում ենք, այլ մեզ աշակերտի պես մտցնում են խաղի մեջ£ Ու մեր ձեռքին ընդամենը ժանգոտ, անպոչ դանակ ա, երբ որ կարող էր փայլել Թուր Կեծակին£ Հիմա արդեն պարզ ա՝ ինչու եվրոպական կառույցները բաց աչքերով նայեցին ու «չտեսան» փետրվարյան ընտրությունների ժամանակ կատարվող այլանդակությունները£ Խնդիր ունեին լուծելու£ Ոնց երեւում ա՝ «Հայ-թուրքական ֆուտբոլը», որի մեջ դեռ նոր խաղացողներ են ընդգրկվելու, վաղուց էր ծրագրված£ Դեռ էն ժամանակ, երբ որ Հայաստանի քաղաքական դաշտը անապատի էր նմանվում, ու Սերժ Սարգսյանի «հպարտ հասակը» մեն-մենակ «վեր էր խոյանում» էդ անապատում£ Հետո չնախատեսված, անհասկանալի բաներ կատարվեցին£ Անապատը կենդանացավ, կանաչեց, ու Հայաստանն սկսեց ապրել ինքնուրույն կյանքով£ Ավելորդ գլխացավանք£ Մեծ ֆուտբոլը ծրագրողների ինչի՞ն էր պետք սեփական դաշտում խաղացող Հայաստանը£ Ավելի լավ չի՞ մի հատ Սերժ, մի հատ էլ «ավանդական» ընդդիմություն£ Սերժը Գյուլին հրավիրում ա, դաշնակները սուլում են£ Երբ որ նայում ես «Եվրոնյուզը», քեզ կարող ա թվալ, թե ընդամենն էս ա Հայաստանը՝ «պրագմատիկ» Սերժ + «ռոմանտիկ» դաշնակներ£ Բայց ես հո «Եվրոնյուզո՞վ» չեմ դատելու իմ երկրի մասին, ես քաջ գիտեմ, որ էս երկու ուժերն էլ բանկրոտ են£ Երկուսի մեջքին էլ՝ ավտոբուսներով բերվող, հետո էս ու էն կողմ փախչող ժողովուրդ£ Մենք դեռ չենք խաղացել մեր խաղը՝ սեփական դաշտում£ Մենք մեր հիմնական կազմը դեռ չենք հանել խաղադաշտ£ Պարտվողը փոխարինող կազմն էր£ Մե՛նք ենք հիմնական կազմը£ Մենք հաղթելու ենք£

    ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
    http://www.hzh.am/12-09.html

  14. #464
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոդվածը շա՜տ լավն է…
    Ինձ ընդհա~նրապես դուր չի եկել: Բովանդակությունը չէ, դրա հետ միանշանակ համաձայն եմ: Ձեւը դուրս չի գալիս...
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  15. #465
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ...

Էջ 31 979-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031323334354181131531 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •