Տիգրան Թորոսյանին հեռացնելու իրական պատճառը լավ չեմ ըմբռնում: Հասկանում եմ, որ մանրապճեղ է, հին հանրապետական, բայց դրանք արդյո"ք քիչ չեն հեռացնելու համար:
Ակնկալում եմ առավել խորքային մեկնաբանություններ և վերլուծություններ:
Տիգրան Թորոսյանին հեռացնելու իրական պատճառը լավ չեմ ըմբռնում: Հասկանում եմ, որ մանրապճեղ է, հին հանրապետական, բայց դրանք արդյո"ք քիչ չեն հեռացնելու համար:
Ակնկալում եմ առավել խորքային մեկնաբանություններ և վերլուծություններ:
Կարդա էս էջում՝ http://www.akumb.am/showthread.php?t=21661&page=26
Սկսած 381 գրառումից ոնց-որ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ազատ ջան, Աբրահամյանը նախագահական ընտրությունների ժամանակ փեշով փող ա ծախսել: Աբրահամյանին էն գլխից խոստացված էր վարչապետի պաշտոնը, որպես նորանշանակի քիփ: Բայց դեպքերից հետո վարչապետի պաշտոնում պետք էր նշանակել մի հատ չեզոք, «մաքուր» դեմք: Գտան նշանակեցին: Իսկ Աբրահամյանին առանց պաշտոնի թողնել չէին կարող: Սա էլ քեզ հայկական քաղաքական իրողությունների խորքային վերլուծությունը:
Ընդամենը երկու-երեք ամիս առաջ Տ.Թորոսյանը հայտարարում էր, թե ինքը որեւէ հրաժարական չի տա, իսկ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը սովորական, «դուքանչու» պաշտոն չէ: Ահա այսպիսին է մեր իրականությունը:
Life is too short...
Բայց նույն դուքանչին քանի տարի մարզպետ էր, նախարար էր, փոխվարչապետ էր, վերջում էլ Նախագահի աշխատակազմի ղեկավար: Եթե մինչև հիմա դուքանչին էս պաշտոններին էր, ինչի՞ ԱԺ նախագահ չի կարող լինել, որ: Շատ էլ նորմալ ա:
Ավելացվել է 1 րոպե անց
Մինչև հիմա ԱԺ նախագահի գործը եվրոպայից եկող գնացողներին սութի-մութի խաբելն էր, հիմա դա մուկը կանի, հնարավոր է Տիգրանից էլ լավ: Իսկ բուն ԱԺ-ում միևնույնն է անելու բան չկա:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 08.09.2008, 16:26: Պատճառ: Գրառման ավելացում
Աղբյուր՝ Ա1+ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՆԱԽԱԳԱՀ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 8-ին խորհրդարանականների փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է ԱԺ կրթության ու գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ: Արմեն Աշոտյանից առաջ այդ պաշտոնը թափուր էր, քանի որ մինչեւ այդ հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նշանակվել էր ԱԳՆ Սփյուռքի նորաբաց կոմիտեի ղեկավար:
Խոսքերն ավելորդ են, պայքարել է պետք
Ավելացվել է 11 րոպե անց
Աղբյուր՝ lragir.amՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԿԱՍԻ ԻՐ ԽՈՍՔԸ, ԲԱՅՑ 16-ԻՑ ՀԵՏՈ
Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը սեպտեմբերի 8-ի երեկոյան, Ազգային Ժողովում, ինչպես խոստացել էր, լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել, որ վերաբերել է ՀՀԿ գործկոմի որոշմանը: Խոսքն այն մասին է, որ սեպտեմբերի 6-ին ՀՀԿ գործկոմը, Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, կայացրել է որոշում, ինչի համաձայն այլեւս աննպատակահարմար է համարվել Տիգրան Թորոսյանի պաշտոնավարումը որպես ԱԺ նախագահ, եւ նրա փոխարեն այդ պաշտոնում առաջարկվել է ներկայացնել Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: ՀՀԿ գործկոմի այդ որոշումը գնահատելու հարցին ի պատասխան Տիգրան Թորոսյանն ասել է. «Ես կարծում եմ ձեզ համար պարզ է ինչպիսինն է եղել իմ դիրքորոշումը նիստի ժամանակ: Գործադիր մարմնի որոշումը ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ նման որոշումները պետք է հաստատվեն կուսակցության Խորհրդում, սա է կանոնադրությունն ասում: Այդ մասին խոսվել է գործադիր մարմնի նիստում եւ առաջարկվել է Խորհրդի նիստ հրավիրել, սեպտեմբերի 16-ին: Էնպես որ սա է ընթացակարգը: Ես կարծում եմ իմաստ չունի մինչ այդ որեւէ բան մեկնաբանել», հայտարարել է Տիգրան Թորոսյանը:
Մինչեւ 16-ը հրաժարականի դիմումի հավանականության մասին հարցին ի պատասխան, Տիգրան Թորոսյանն ասում է, թե մինչեւ Խորհրդի նիստը մեկնաբանելու որեւէ բան չունի: Կարծում է, թե լրագրողների համար ակնհայտ է իր դիրքորոշումը: Հարցին, թե արդյոք դա այն է, որ ինքը հրաժարական չի տա, Տիգրան Թորոսյանը լռում էր: Լրագրողներն այդուհանդերձ հարցրել են, թե նա մի քանի ամիս առաջ հայտարարում էր, որ ոչ մի դեպքում հրաժարական չի տա, արդյոք վերանայել է իր այդ դիրքորոշումը, թե այն պահելու է մինչեւ վերջ եւ հասցնելու իր տրամաբանական ավարտին:
«Ես խորհուրդ կտամ տրամաբանական հարցադրումներ ձեւակերպել եւ պարզ հարցեր չտալ, որոնց պատասխանը շատ պարզ է», ասել է Տիգրան Թորոսյանը: Հովիկ Աբրահամյանի առաջադրումը, իր փոփոխության մասին որոշման պատճառները մեկնաբանելու մասին հարցերին ի պատասխան, Տիգրան Թորոսյանն ասել է, թե ամեն ինչի մասին կխոսի միայն ՀՀԿ Խորհրդի նիստից հետո: «Ես ասացի, որ մեկնաբանություններ կանեմ այս գործընթացի ավարտից հետո: Ընթացակարգը պետք է հասնի իր ավարտին: Դրանից հետո ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ», ասում է Տիգրան Թորոսյանը:
Լրագրողների հարցին, թե կարող է արդյոք ճիշտ են այն դատողությունները, թե իշխանությունը ցանկանում է ազատվել Տիգրան Թորոսյանից: «Կարող եք ցանկացած բան դատել, դուք, մի քանի լրագրողներ, թերթեր, ինչպես որ դատել եք այս վերջին մի քանի ամիսների ընթացքում: Ճիշտն ասած ինձ այդ դատողությունները չեն հետաքրքրել եւ չեն էլ հետաքրքրում: Ես անում եմ այն, ինչ ինքս եմ համարում ճիշտ», ասում է ԱԺ նախագահը:
Որեւէ երկրում դեսպան նշանակվելու մասին լուրերն էլ Տիգրան Թորոսյանը որակում է անհեթեթություն: Հարցին, թե արդյոք վիրավորված չէ, որ իր կուսակիցները փոխում են իրեն, ԱԺ նախագահը պատասխանել է. «Ես կարծում եմ այս դահլիճում մենք միասին աշխատել ենք եւ աշխատել ենք իննը տարի, եւ դուք տեսել եք, որ ես համբերություն ունեմ: Այդ համբերությունն ինձ կբավարարի, որ ես սպասեմ մինչեւ Խորհրդի որոշումը, հետո արդեն իմ մեկնաբանությունները ներկայացնել», ասում է Տիգրան Թորոսյանը:
Լրագրողները հարցրել են, թե արդյոք ինքն իրեն պատկերացնում է շարքային պատգամավորի կարգավիճակում: «Նախ ասեմ, 1999 թվականին, երբ ես եկա խորհրդարան, ինձ առաջարկվեց դառնալ նախարար: Ես հրաժարվեցի, եւ ես, մինչեւ ԱԺ փոխնախագահ դառնալը, մի որոշ ժամանակ սովորական պատգամավոր էի, եւ ես ինձ բոլորովին վատ չէի զգում, ձեզ պիտի ասեմ», նշել է Տիգրան Թորոսյանը:
Կարելի է արդյոք ենթադրել, որ Տիգրան Թորոսյան անձը մեն-մենակ պայքարում է ՀՀԿ դեմ, փորձել են իմանալ լրագրողները: «Բայց ես նման բան ասացի: Նախ, կարող է խոսք լինել մարդկանց կարծիքների մասին: Ես իմ տեսակետն ասել եմ, ես գործադիր մարմնի նիստում իմ մոտեցումները շարադրել եմ», ասում է Տիգրան Թորոսյանը:
Չեմ հասկանում, էս մարդը պայքարե՞լ ա ուզում, թե՞ ուղղակի խիստ վիրավորված ա![]()
Վերջին խմբագրող՝ Chuk: 08.09.2008, 17:10: Պատճառ: Գրառման ավելացում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այստեղ հարց ու պատասխանի տեսքով ներկայացված է Թորոսյանի ասուլիսը՝ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=63860
Իրականում ոչ մի հետաքրքիր բան, Թորոսյանը անընդհատ կրկնում է, որ ավելի մանրամասն կխոսի ամսի 16-ից հետո: Սակայն լավ հրճվանք պատճառեց այս հատվածը.
Հիշեցնեմ այդ անհեթեթ լուրերը.- Ձեր հետագա գործունեությունը որտե՞ղ եք պատրաստվում իրականացնել Խոսակցություններ կան, որ նշանակվելու եք Ֆրանսիայում ՀՀ դեսպան:
- (Ծիծաղում է):
- Ժպիտը համաձայնության նշա՞ն էր:
- Կարծում եմ, որ Դուք ՀՀ նախագահը չեք, որ առաջարկություն անեք, ես էլ համաձայնեմ, կամ ոչ:
Ճշտում եմ: Այս 3-4 ամիսների ընթացքում ինչ անհեթեթ լուրեր ասես` տարածվել են, հոդվածներ են տպվել, չեմ ուզում դրանք մեկնաբանել: Կարծում եմ` ամեն մի ողջամիտ մարդու համար լուրերը, հոդվածները եւ այլն, շատ պարզ են, ինչն ինչոց են:
- Ջոնիկ Աբրահամյանը դուրս է գալու պատգամավորությունից (համառորեն հերքվում էր, մինչև որ Ջոնիկը դուրս եկավ)
- Հովիկ Աբրահամյանը առաջադրվելու է պատգամավորության թեկնածու և անցնելու է (համառորեն հերքվում էր, մինչև որ առաջադրվեց ապա նաև «ընտրվեց»)
- Տիգրան Թորոսյանին հանելու են ԱԺ նախագահի պաշտոնից, նշանակեն Հովիկ Աբրահամյանին (մինչև վերջին իրադարձությունը համառորեն հերքվում է)
- Տիգրան Թորոսյանին նշանակելու են Ֆրանսիայում ՀՀ դեսպան (մեր մեջ ասած միևնույնն է, դա կլինի՞, թե՞ ոչ: Արդեն իսկ պարզ է, որ լուրերը իրականությանը համապատասխանում էին և որ այդ դեսպանության հարցն առնվազն քննարկվել է: Էական չէ, ի կատար կածվի՞, թե՞ ոչ)
Այնպես որ անհեթեթության մասին խոսելիս Տիգրան Թորոսյանին խորհուրդ կտամ անհեթեթ մտքեր չասել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այսօր մի հոդված է հրապարակվել ՀԺ-ում, որը որոշեցի այստեղ տեղադրել.
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱ՞Ն, ԹԵ՞ ԱՆԴՐԵՅ ԱԿԻՄՈՎ
Մոսկովյան «РБК» ամսագրի 2008 թ. հուլիսյան համարում, «Դիմակազերծում» խորագրի տակ, հրապարակված է Ռուսաստանի առավել բարձր վարձատրվող 100 պաշտոնյաների ցանկը (էջ 58-68):
Այդ պաշտոնյաների շարքում առանձին տեղեկանքներով եւ լուսանկարներով ներկայացվելու պատվին են արժանացել տասնմեկը՝ Լեւ Խասիս, Անատոլի Չուբայս, Պյոտր Զոլոտարեւ, Միշել Պերիրեն, Ալեքսեյ Միլլեր, Անդրեյ Ակիմով, Ալեքսանդր Ռոդյանսկի, Պավել Տատյանին, Դենիս Մորոզով, Անդրեյ Կոստին եւ Վլադիմիր Յակունին: Ինչպես նշվածները, այնպես էլ ցուցակում ընդգրկված մնացյալ բոլոր պաշտոնյաները հայտնի հրապարակային դեմքեր են` բացառությամբ մեկի:
Խոսքը վերաբերում է «Գազպրոմբանկի» գործադիր տնօրեն Անդրեյ Ակիմովին, որը Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող պաշտոնյաների ցանկում 2006 թվականին զբաղեցրել է 13-րդ, իսկ 2007-ին՝ 16-րդ տեղը, յուրաքանչյուր տարի ստանալով շուրջ 9 միլիոն դոլար աշխատավարձ: Ակիմովին վերաբերող տեղեկանքը, որը վերնագրված է «Գեներալի փայը», նրա մասին հաղորդում է հետեւյալը՝ «Անդրեյ Ակիմով՝ «Գազպրոմբանկի» գործադիր տնօրեն, ոչ հրապարակային անձ: Նա համարյա հարցազրույց չի տալիս, եւ բարձրագոչ հայտարարություններ չի անում մամլո ասուլիսներում: Անդրեյ Ակիմովի նման պահվածքն, ըստ երեւույթին, թելադրված է ռուսական հատուկ ծառայություններից մեկի գործող պահեստի գեներալ լինելու նրա կարգավիճակով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ նրա գլխավորած բանկը երբեմն իրականացնում է իր հսկողության տակ գտնվող ակտիվների բավականին հետաքրքիր կոմբինացիաներ: Հավանաբար, հենց գեղեցիկ լռելու ունակության շնորհիվ է, որ նա ստանում է տարեկան համարյա 9 միլիոն դոլար՝ կրկնակի ավելի, քան իր գործընկեր Անդրեյ Կոստինը, որի մոտ պարոն Ակիմովը մինչեւ 2002 թվականն աշխատել է որպես հաստիքային խորհրդական» (էջ 64): Ինտերնետային կայքերում կատարած փնտրտուքներից մեզ հաջողվեց շատ քիչ լրացուցիչ տեղեկություններ հայթայթել այս խորհրդավոր անձնավորության մասին: Ակիմովն, ըստ էության, մշտապես գտնվել է ռուսական հասարակության տեսադաշտից դուրս: Նա, իբրեւ թե, 17 տարի աշխատել է արտասահմանում, իսկ դրանից հետո հետեւողականորեն խուսափել հրապարակային շփումներից: Տպավորություն է ստեղծվում, որ ոչ ոք նրան դեմքով չի ճանաչում: Ոչ մի լրագրող նրան չի տեսել ու նրա հետ չի զրուցել: Ավելին, ո՛չ մամուլում, ո՛չ էլ ինտերնետային կայքերում նրա լուսանկարը երբեւէ չի հրապարակվել:
Ընթերցողի մոտ, անշուշտ, տարակուսանք կարող է առաջանալ: Չէ՞ որ հոդվածի սկզբում մենք նշեցինք, որ «РБК»-ի հրապարակած ցանկում տասնմեկ հոգի, այդ թվում Ակիմովը, ներկայացված են առանձին տեղեկանքներով ու դրանց կցված լուսանկարներով: Այդ, ի՞նչ լուսանկարի մասին կարող է լինել խոսքը, երբ ասվեց, որ Ակիմովը հրապարակված լուսանկար չունի:
Խորհուրդ եմ տալիս՝ պինդ բռնվել, աթոռից չընկնելու համար...
Անդրեյ Ակիմովին վերաբերող տեղեկանքին, ո՛վ զարմանք, կցված է ոչ այլ մեկի, եթե ոչ Հայաստանի Հանրապետության վսեմաշուք, պայծառափայլ եւ քանքարաշատ նախագահ Սերժ Սարգսյանի գունագեղ լուսանկարը: Ի՞նչ կարող է նշանակել այս առեղծվածը: Հարցին պատասխանելու համար պետք է վերհիշել «РБК»-ի հրապարակման «Դիմակազերծում» վերնագիրը: Ըստ երեւույթին, ամսագրի հետապնդած միակ նպատակը եղել է հենց Անդրեյ Ակիմովի անվան տակ թաքնվող անձի, այն է՝ Սերժ Սարգսյանի դիմակազերծումը, թե ում պատվերով, կամ ում նախաձեռնությամբ, հայտնի չէ:
«РБК»-ի հրապարակումն, այսպիսով, հիմք է տալիս առաջ քաշելու հետեւյալ վարկածը: Սերժ Սարգսյանը, Անդրեյ Ակիմով անվան տակ, երկար ժամանակ հսկայական եկամուտներ է ստացել ռուսական ընկերություններից, դրանք թաքցնելով թե՛ Հայաստանի հարկային մարմիններից, թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից: Այդ գումարները նրան հատկացվել են կա՛մ «գույք պարտքի դիմաց» գործարքը գլուխ բերելու, կա՛մ էլ՝ Ռուսաստանին մատուցած այլ ծառայությունների (?) համար:
«РБК»-ի խմբագրությունը եւ ՀՀ նախագահի աշխատակազմը պարտավոր են բացատրություններ տալ տվյալ արտառոց հրապարակման առնչությամբ: Թե ինչպիսին կլինեն այդ բացատրություններն ու սպասելի հերքումները, այնքան էլ կարեւոր չէ, քանի որ դրանք հազիվ թե սասանեն առաջ քաշված վարկածը: Ի դեպ, Հայաստանի իշխանությունների առաջին իսկ նյարդային արձագանքն այդ հրապարակմանը, արդեն լուրջ կասկածների հիմք է տալիս: մի քանի օր առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի կրպակներից ու սուպերմարկետներից հապշտապ կերպով հավաքել են «РБК» ամսագրի հուլիսյան համարի բոլոր օրինակները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ի դեպ, կարծեմ ավելի շուտ մի անգամ էլ ինչ–որ կայքում «սխալմամբ» Անդրեյ Ակիմովի անվան տակ Սերժի նկարն էին դրել, հետո կարծեմ որոշ ժամանակ անց հանել էին։
Էլի Ակումբում էր գրվել դրա մասին հղումն էլ հետը։
Բայց մի հարց առաջացավ։ Ինչու է հուլիսյան համարը երկու ամիս անց՝ մի քանի օր առաջ հավաքվում Երևանյան կրպակներից։![]()
Վերջին խմբագրող՝ Արշակ: 11.09.2008, 00:40:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ստեղ նայեք գրած ա Фото в Обработке.
Ինձ թվում ա կգտնեմ մի բան, բայց ոչ հեղինակավոր աղբյուրներից:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ