Ուզում եմ խոսել ևս մի խնդրի շուրջ, որը ոչ ընդիմությունը, ոչ իշխանությունը, ոչ էլ Հայոց փառապանծ Հանրապետությունը չի կարող լուծել, դա զուգարանների խնդիրն է:
Առաջին իսկ օրը մենք այս հարցը բարձրացրինք՝ դիմեցինք քաղաքապետարանին, ոստիկանությանը, ասեցին` կլուծենք այդ խնդիրը, թյուրիմացություն է տեղի ունեցել, բայց մինչև հիմա լուծում են: Ես համոզված եմ, որ Երևան մտնող բոլոր ճանապարհների բլոկադան իրականացվում է Սերժ Սարգսյանի հրամանով, որ այս սրճարանները փակվել են Սերժ Սարգսյանի հրամանով, բայց ուզում եք` ինձ գնդակահարեք, ուզում եք չէ՝ ես չեմ հավատում, որ զուգարանները փակվել են Սերժ Սարգսյանի հրամանով: Ես հիմա՝ որպես Սերժի հին ընկեր, որի հետ տասը տարվա ճանապարհ եմ անցել, և այդ տասը տարվա ընթացքում էլ ու դրանից հետո էլ երբեք ոչ մի անձնական խնդրանքով չեմ դիմել: Հիմա դիմում եմ, Սերժ, խնդրում եմ, բաց զուգարանները: Սերժ, ապացուցիր այս ժողովրդին, որ գոնե մեկ հարց դու կարող ես լուծել: Այլապես ամոթ, է մենք խայտառակվում ենք ամբողջ աշխարհի առջև»:
Էջանիշներ