User Tag List

Նայել հարցման արդյունքները: Համարո՞ւմ եք ռուսերենը օտար լեզու:

Քվեարկողներ
87. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    55 63.22%
  • Ոչ

    32 36.78%
Էջ 3 12-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 174 հատից

Թեմա: Ռուսերենը՝ որպես օտար լեզու

  1. #31
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Փառք Աստծու, հիմա ո՛չ անգլերեն ֆիլմեր ու հաղորդումներ նայելու խնդիր կա (համենայն դեպս՝ Երևանում), ո՛չ էլ՝ նույնիսկ ճապոներեն: Փնտրողը գտնում է, ցանկություն լինի: Իսկ էդ ռուսերեն ալիքներից ոչ մի օգուտ չկա. լիքը (մանավանդ ջահել) մարդ կա, որ նայում է ու կեսն էլ չի հասկանում: Նաև՝ «Фабрика звезд»-ը, ասենք, քննության ժամանակ հոլովներ կամ Դոստոևսկի պատմելիս չի օգնի:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ուշադրությունդ հրավիրեմ մի հետաքրքիր փաստի վրա. թարգմանչի աշխատանքի հայտարարությունների մեջ կտեսնես ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, չինարենի, եսիմինչերենի գերազանց իմացություն, բայց երբեք չես տեսնի հայերենի գերազանց իմացություն: Իսկ իմ համեստ կարծիքով որակյալ թարգմանիչն առաջին հերթին պետք է այն լեզուն իմանա, դեպի որը թարգմանում է:
    Քեզ լիքը պլյուսներ: Մեռա համալսարանում ուսանողներիս գլուխը մտցնելով, որ եթե հայերեն չիմացաք, ինչքան ուզում եք՝ օտար լեզու իմացեք, չե՛ք կարողանալու թարգմանել: Գնացեք հայերե՛ն կարդացեք, սովորե՛ք ախր: Մեկ է՝ չեն հասկանում: Հայերենը ոմանց համար «ստինքստինքյան» իմացվցած ու ջոգվցված հասկացություն է:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 31.08.2008, 02:13: Պատճառ: Գրառման ավելացում
    DIXI
    carpe noctem

  2. #32
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս սուտ էր:

    Թող չհավաքվի: Բայց պետք է հարգենք փոքրամասնության իրավունքը, չէ՞: Թե՞ ասելու ենք. «Կներես, բայց պիտի ռուսերեն հանձնես. մեր երկրում դա ավելի քիչ օտար է»:
    Սուտ չէր, անվանումները կարող ես տեսնել թերթի կրպակներում, ...

    Իսկ ռուսերեն հանձնելու հաշվով ... ես ինկատի ունեի այն, որ ռուսերենը պետք է հանել օտար լեզվի քննությունների ցուցակից, ոչ թե պարտադրել այն ...

    Նույն քո հարցը տամ այս տեսքով.
    Ինչո՞ւ պիտի ոմանք պարապեն, տանջվեն ու գնան քննության, իսկ մնացածը հենց այնպես գան ու մի քանի բառ ասելով ստանան իրենց գնահատականը...

    Ռուսերենը որպես օտար քննություն նշանակելով, շատ շատերը պարզապես «ազատվում» են այդ քննությունից ...
    ?

  3. #33
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    ես ինկատի ունեի այն, որ ռուսերենը պետք է հանել օտար լեզվի քննությունների ցուցակից, ոչ թե պարտադրել այն ...
    Բա որպես ի՞նչ թողնել:

    Ինչո՞ւ պիտի ոմանք պարապեն, տանջվեն ու գնան քննության, իսկ մնացածը հենց այնպես գան ու մի քանի բառ ասելով ստանան իրենց գնահատականը...
    Իսկ ո՞վ է տանջվում: Ինձ համար ռուսերենը շատ ավելի մեծ տանջանք է, քան անգլերենը, ֆրանսերենը, անգամ չինարենը:

  4. #34
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Ռուսերեն որ չիմանային էսքան խոպանչի Ռուսաստանում ոնց էր ադապտացվելու: Եթե Չինաստան էլ ընենց հեշտ լիներ գնալ, ոնց որ Ռուսաստան, թող չինարերենն էլ պարտադիր քննություն սարքեին: Ամեն ինչ շատ ճիշտ ա, ռուսերենը մեզ օդ ու ջրի նման պետք ա:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  5. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Ամեն ինչ շատ ճիշտ ա, ռուսերենը մեզ օդ ու ջրի նման պետք ա:
    Ես ռուսերեն կարգին չգիտեմ ու երբևէ «օդի ու ջրի» նման պետք չի եկել

  6. #36
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փառք Աստծու, հիմա ո՛չ անգլերեն ֆիլմեր ու հաղորդումներ նայելու խնդիր կա (համենայն դեպս՝ Երևանում), ո՛չ էլ՝ նույնիսկ ճապոներեն: Փնտրողը գտնում է, ցանկություն լինի: Իսկ էդ ռուսերեն ալիքներից ոչ մի օգուտ չկա. լիքը (մանավանդ ջահել) մարդ կա, որ նայում է ու կեսն էլ չի հասկանում: Նաև՝ «Фабрика звезд»-ը, ասենք, քննության ժամանակ հոլովներ կամ Դոստոևսկի պատմելիս չի օգնի:

    Ավելացվել է 3 րոպե անց


    Քեզ լիքը պլյուսներ: Մեռա համալսարանում ուսանողներիս գլուխը մտցնելով, որ եթե հայերեն չիմացաք, ինչքան ուզում եք՝ օտար լեզու իմացեք, չե՛ք կարողանալու թարգմանել: Գնացեք հայերե՛ն կարդացեք, սովորե՛ք ախր: Մեկ է՝ չեն հասկանում: Հայերենը ոմանց համար «ստինքստինքյան» իմացվցած ու ջոգվցված հասկացություն է:
    փնտրողը հնարավոր չէ որ չգտնի, պարզապես խոսքը դրա մասին չէր, ... իսկ ռուսական ալիքները չնայած Դոստոևսկի պատմելիս չէն օգնի, սակայն շատ կոգնեն ու շատ օգնում են ռուսերենը մանկուց մարդու մեջ մցնելով…

    գրածիտ երկրորդ մասով միանշանակ համաձայն եմ… ու հենց դա է պատճառը նրա, որ հայտնվում են «մարդ - թռչող մուկ»(Batman - այս անունով ֆիլմ ինքս եմ տեսել, թերթերից մեկի մեջ մեկնաբանություն եր տպված ... ) և այլ նմանատիպ ֆիլմեր ..
    ?

  7. #37
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    շատ օգնում են ռուսերենը մանկուց մարդու մեջ մցնելով…
    Երբ երեխան մի լեզու դեռ կարգին չգիտի, օտարը մեջը մտցնելը կործանարար է

  8. #38
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞վ է տանջվում: Ինձ համար ռուսերենը շատ ավելի մեծ տանջանք է, քան անգլերենը, ֆրանսերենը, անգամ չինարենը:
    Ռուսերենը օբյեկտիվորեն շատ ավելի հեշտ է սովորել քան չիներենը:
    Քո համար այն շատ ավելի մեծ խնդրի է ոչ թե իր բարդության այլ քո, նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի...
    ?

  9. #39
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Չէ, հիմա ռուսերենը որպես խաղուպար հանձնողները շատ քիչ են: Ու նրանցից ամեն մեկի դիմաց անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն լավ իմացող մի դիմորդ կա: Ընդունվելու համար ռուսերեն պարապելն ու ուրիշ լեզու պարապելը հավասարապես դժվար բաներ են այսօր:
    DIXI
    carpe noctem

  10. #40
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Քո համար այն շատ ավելի մեծ խնդրի է ոչ թե իր բարդության այլ քո, նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի...
    Ոչ թե իմ, այլ հայ ժողովրդի ունեցած վերաբերմունքի

    Ինչու՞ ես կարող եմ հայերեն, անգլերեն սխալներով խոսել, իսպաներեն չիմացածս երկու բառն իրար կապել, բայց ռուսերեն հենց մի սխալ անեմ, բոլորն ինձ վրա կծիծաղեն:

  11. #41
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ռուսերեն կարգին չգիտեմ ու երբևէ «օդի ու ջրի» նման պետք չի եկել
    մմմ ... օդ ու ջրի նման գուցե և չէ, բայց «քանի լեզու գիտես այնքան մարդ ես» է ռուսերենը ինչո՞վ է պակաս:
    ?

  12. #42
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Համաձայն եմ, որ մանկուց լսելով ռուսերենն ինչ-որ նստվածք տալիս է: Բայց ո՛չ ընդունելության քննության մակարդակի համար բավարար. պարզապես թույլ է տալիս մոտենալ, ասենք, լողավազանի մոտ չորացող ռուս աղջկա ու հարցնել. «Дебушка! Друг, ти халоднои вади купалься?»: Ծայրահեղ օրինակ եմ բերում:
    DIXI
    carpe noctem

  13. #43
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    «քանի լեզու գիտես այնքան մարդ ես» է ռուսերենը ինչո՞վ է պակաս:
    Դրա դեմ որևէ բան ասե՞լ եմ:

  14. #44
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Մեջբերում LevX-ի խոսքերից Նայել գրառումը
    մմմ ... օդ ու ջրի նման գուցե և չէ, բայց «քանի լեզու գիտես այնքան մարդ ես» է ռուսերենը ինչո՞վ է պակաս:
    Բնավ պակաս չէ ոչ մի բանով, նույնիսկ՝ շատ բաներով շատերից ավելի լավն է՝ համաշխարհային մյուս լեզուների հետ միասին:
    DIXI
    carpe noctem

  15. #45
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուշադրությունդ հրավիրեմ մի հետաքրքիր փաստի վրա. թարգմանչի աշխատանքի հայտարարությունների մեջ կտեսնես ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, չինարենի, եսիմինչերենի գերազանց իմացություն, բայց երբեք չես տեսնի հայերենի գերազանց իմացություն: Իսկ իմ համեստ կարծիքով որակյալ թարգմանիչն առաջին հերթին պետք է այն լեզուն իմանա, դեպի որը թարգմանում է:
    Իմ կարծիքով էլ է այդպես, բայց, ցավոք, հազվագյուտ թարգմանիչներ են հայերենին այդքան լավ տիրապետում։ Իսկ պատճառը, կարծում եմ, այն է, որ նրանցից կարծես թե ոչ ոք չի էլ պահանջում գերազանց իմացություն, որովհետև, ինչպես Հայկօ–ն իրավացիորեն նկատեց, հայերենի լավ կամ գերազանց (էս բառը չեմ սիրում) իմացությունը, չգիտես ինչու, համարվում է ինքնին հասկանալի իրողություն։ Բայց մատների վրա կարելի է հաշվել հայերենին իսկապես լավ տիրապետողներին։ Նույնիսկ հայկական կրթություն ունեցողների խոսքում հաճախ են հանդիպում ռուսաբանություններ, որոնք այն աստիճանի արմատավորված են, որ չգիտեմ ինչքան ժամանակ ու ջանքեր են պետք այդ տարրերն արմատախիլ անելու համար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 3 12-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու
    Հեղինակ՝ anslov, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 17.12.2020, 02:16
  2. Ինչպես սովորել օտար լեզու
    Հեղինակ՝ Progart, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 16.07.2017, 22:11
  3. Ո՞վ ինձ հետ լեզու կսովորի
    Հեղինակ՝ Նոյեմ, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 65
    Վերջինը: 12.12.2014, 23:49
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 16.07.2010, 21:26
  5. Գրառումներ: 8
    Վերջինը: 08.07.2010, 14:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •