Հա՛, էդ ուրիշ հարցԵս ի նկատի ունեի օտար լեզուների շարքում է դոմինանտ, ոչ թե հայերենի նկատմամբ:
Բայց ես դրա մեջ էլ եմ բացասական բան տեսնում. ռուսերենով հեռու չես գնա:
Այո
Ոչ
Հա՛, էդ ուրիշ հարցԵս ի նկատի ունեի օտար լեզուների շարքում է դոմինանտ, ոչ թե հայերենի նկատմամբ:
Բայց ես դրա մեջ էլ եմ բացասական բան տեսնում. ռուսերենով հեռու չես գնա:
Ռուսերենը մեր «առաջին» Օտար լեզուն է :
Իսկ եթե լուրջ ,օտար լեզու չէ ,արտասահմանյան լեզու է, ինչպես մնացած լեզուները:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
ոչ, մայրոնին այս դեպքում օտար-ի հականիշ չէ, սակայն ռուսերենը նունիսկ քեզ համար օտար չէ, հակառակ դեպքում կլիներ «հին սլավոնական» և «Պատերազմ և ...»
Իսկ Գևորգ Մարզպետունին մի կողմ դրած, ինչպես նաև սփյուռքը, որը ըստ ինձ այստեղ անելիք չունի (հեռվից խոսելն ու խորհուրդ տալը շատ հեշտ է) կան շատ մեծ քանակի մարդիկ, որոնց կարդացած ռուսալեզու գրքերի քանակը մի քանի կամ մի քանի տասնյակ անգամ ավել է հայալեզու գրքերից, թեկուզ հենց այն պատճառով որ տեխնիկական գրականություն հայերեն լեզվեվ գոյություն չունի, դե իրարկե խոսքը չի գնում հատ ու կենդ իրենցից ոչինչ չներկայացնող և մենակ փող վաստակելու համար գրված՝ կարդա այստեղից այնտեղից գողացված ու մի կերպ թարգմանված գրքանման բրոշյուրների մասին ...
?
Բոլոր լեզուներն էլ լավ են: Մենակ հայերենից հետոՀեռու չես գնա, մոտիկ կգնաս: Հեռու գնալու ձգտում ունեցողներին ոչ ոք չի բռնել «հեռվի» լեզուն սովորել, իսկ մոտիկի լեզուն միշտ էլ պետքա, դեռ թուրքերեն էլ ենք սովորելու, ես վստահ եմ, ու դա նույնպես լավա:![]()
ԲՈՒՀ ընդունվելուց, որպես օտար լեզվի բանավոր քննություն, կամ այլ կերպ ասած հարցազրույց, ռուսերեն և անգլերեն լեզուներով քննություն հանձնելը հավասար են ...
Դե ռուսերենը դոմինանտ չէ, սակայն շատ կարրևոր տեղ է զբաղեցնում Հայաստանում...
Շատերը խելոք երևալու համար գերադասում են կոտռատված ռուսերենով մի երկու բառ ասել, քան ճիշտ հայերենով, հաճախ եկրկորդը անկարող լինելու պատճառով ....
?
LevX Համարում եմ, որ «ստարոսլավյանսկի» ձևն ավելի ճիշտ է, քանի որ մատնանշում է հենց լեզուն, ի տարբերություն քո նշած «հին սլավոնականի», որ ինչ ասես կարող է լինել: Նմանապես, օրինակ, դասական լատիներենին հաջորդող լեզվի տարբերակին ասում են «վուլգար լատիներեն» և ոչ՝ «ժողովրդական լատիներեն» (vulgar բառը լատիներեն «ժողովրդական» է նշանակում: Իսկ «Պատերազմ և խաղաղություն»-ի վերնագիրը ռուսերեն եմ գրել՝ շեշտելու համար, որ վեպը հատկապես ռուսերենով պետք է կարդացվի:
Ինքս երդվյալ հայերենամոլ եմ, չնայած որ՝ նույն քո ասած տարբերակով շատ ավելի շատ ռուսերեն ու ֆրանսերեն գրականություն եմ կարդացել, քան՝ հայերեն (մանավան՝ մասնագիտական): Ռուսերենին բավականին լավ եմ տիրապետում, ազատ և առանց ակցենտի խոսելու աստիճանի: Ֆրանսերեն նույնպես գիտեմ և խոսում եմ, անգլերեն՝ խոսակցական և գրավոր մակարդակով (քերականությունից լավ չեմ): Իսպաներեն կարդում եմ՝ բառարանով: Սա ասում եմ ոչ թե ինչ-որ գլուխ գովելու համար (քավ լիցի), այլ շեշտելու, որ մի քանի լեզու իմանալը բնավ չի նսեմացնում մայրենի լեզվիդ արժանիքները: Ընդհակառակը՝ սկսում ես համեմատելով հասկանալ, թե ինչքա՜ն հարուստ է հայերենը և ինչքա՜ն բան կարող ես հայերեն ասել, որ ասենք ֆրանսերեն չես կարող (հակառակը նույպես ճիշտ է):
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 31.08.2008, 02:00:
DIXIcarpe noctem
Որոշակիորեն օտար լեզու եմ համարում։
Խոսակցականում ռուսերենի տարրերի առկայությունը բոլորովին չի նշանակում, թե այն կարող է մայրենի համարվել։ Կներես, բայց համոզված եմ, որ ռուսերեն որևէ նախադասություն կազմելու անընդունակ ցանկացած կիսագրագետ էլ իր բառապաշարում հաստատ գործածում է բազմաթիվ ռուսերեն բառեր։ Դրանից հո ռուսերենը նրա մայրենին չդառա՞վ։
Ճիշտն ասած՝ էս նախադասությունից ես էլ բան չհասկացա...![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շատ ճիշտ է:ԲՈՒՀ ընդունվելուց, որպես օտար լեզվի բանավոր քննություն, կամ այլ կերպ ասած հարցազրույց, ռուսերեն և անգլերեն լեզուներով քննություն հանձնելը հավասար են ...Էդպես էլ պետք է լինի: Ինչու՞ պետք է դրանցից մեկն առավել համարվի:
Շատ սխալ են անում, որովհետև ավելի հիմար են երևումՇատերը խելոք երևալու համար գերադասում են կոտռատված ռուսերենով մի երկու բառ ասել, քան ճիշտ հայերենով, հաճախ եկրկորդը անկարող լինելու պատճառով ....![]()
բոլոր լեզուները հավասարապես լավ կամ վատն են, անկախ հերթականությունից, սակայն ունեն տարբեր կարևորություն ...
Այո՝ Հայաստանում հայերենը ծայրահեղ կարևոր է, սակայն չգիտես ինչու աշխատանքի ընդունվելուց բոլորը պահանջում են ունենալ TOEFL-ի այսքան կամ այնքան միավոր, և ոչմեկին չի հետաքրքրում թե այդ մարդը որքանով է կարողանում շփվել հայերենով...
Ցավոք, այդպիսիների պատճառով հայաստանում կան շատ Հովանես-ներ...
?
Հայերենից բացի բոլոր լեզուներն էլ մեզ համար օտար են: Այլ բան է, որ ես ռուսարանի իմացությունը համարում եմ շատ կարեւոր մեր ողջ ազգի համար:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Շատ սխալ են անումԱյո՝ Հայաստանում հայերենը ծայրահեղ կարևոր է, սակայն չգիտես ինչու աշխատանքի ընդունվելուց բոլորը պահանջում են ունենալ TOEFL-ի այսքան կամ այնքան միավոր, և ոչմեկին չի հետաքրքրում թե այդ մարդը որքանով է կարողանում շփվել հայերենով...
Իզուր բոլոր բառը մի շեշտիրՀաստատ ամեն տեղ այդպես չէ:
Ժողովուրդ, օտար լեզուն գրագետ մարդու ադրիբուտ է, այլ ոչ կահույք, դրա համար էլ գրագետ աշխատակիցներ փնտրող գործատուները պահանջում են: Մայրենի լեզվի իմացությունը հայրենասիրության և հայրենիքին օգտակար լինելու ունակության ադրիբուտ է, բովանդակային առումով այն էապես տարբերվում է օտար լեզվի նշանակությունից: Օտար լեզուն ընդամենը գործիք է:
Ասեմ ինչու այդպես Չպտի լինի… Հայաստանում գործող հեռուստաալիքներից մեծամասնությունը ֆիլմերը ցուցադրում են ռուսերեն լեզվով, էլ չէմ ասում ռուսական ալիքների մասին… Հայաստանում, կամ հայաստանի համար լույս տեսնեղ թերթերի մի մասը նույնպես ռուսերեն են ...
Եվ սա ուսուցողական բնույթ չի կրում…
Եթե այդպես է չնչու չունենք ոչմի գերմաներեն լեզվով ֆիլմեր ցույց տվող ալիք, կամ ճապոներեն, ի՞նչ պակաս լեզու է:
Ասածս այն է որ չի հավաքվի նույնիսկ 5 տոկոս շրջանավարտ, որոնց համա անգլորենը և ռուսերենը հավասարապես օտար են ...
?
Ուշադրությունդ հրավիրեմ մի հետաքրքիր փաստի վրա. թարգմանչի աշխատանքի հայտարարությունների մեջ կտեսնես ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, չինարենի, եսիմինչերենի գերազանց իմացություն, բայց երբեք չես տեսնի հայերենի գերազանց իմացություն: Իսկ իմ համեստ կարծիքով որակյալ թարգմանիչն առաջին հերթին պետք է այն լեզուն իմանա, դեպի որը թարգմանում է:Ժողովուրդ, օտար լեզուն գրագետ մարդու ադրիբուտ է, այլ ոչ կահույք, դրա համար էլ գրագետ աշխատակիցներ փնտրող գործատուները պահանջում են: Մայրենի լեզվի իմացությունը հայրենասիրության և հայրենիքին օգտակար լինելու ունակության ադրիբուտ է, բովանդակային առումով այն էապես տարբերվում է օտար լեզվի նշանակությունից: Օտար լեզուն ընդամենը գործիք է:
Ավելացվել է 2 րոպե անց
Սխալ են անումՀայաստանում գործող հեռուստաալիքներից մեծամասնությունը ֆիլմերը ցուցադրում են ռուսերեն լեզվով
Էս սուտ էր:Հայաստանում, կամ հայաստանի համար լույս տեսնեղ թերթերի մի մասը նույնպես ռուսերեն են ...
Թող չհավաքվի: Բայց պետք է հարգենք փոքրամասնության իրավունքը, չէ՞: Թե՞ ասելու ենք. «Կներես, բայց պիտի ռուսերեն հանձնես. մեր երկրում դա ավելի քիչ օտար է»:Ասածս այն է որ չի հավաքվի նույնիսկ 5 տոկոս շրջանավարտ, որոնց համա անգլորենը և ռուսերենը հավասարապես օտար են ...
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 31.08.2008, 02:06: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ