User Tag List

Նայել հարցման արդյունքները: Համարո՞ւմ եք ռուսերենը օտար լեզու:

Քվեարկողներ
87. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    55 63.22%
  • Ոչ

    32 36.78%
Էջ 5 12-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 174 հատից

Թեմա: Ռուսերենը՝ որպես օտար լեզու

  1. #61
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեզուն, ըստ իս, լինում է կամ մայրենի, կամ օտար: Այլ, երրորդ ձեւակերպում տալ չեմ կարող: Ըստ այդմ, ռուսերենն ինձ համար օտար լեզու է, եւ չի կարող լինել երկրորդ մայրենի նույն այն պատճառով, որ պատճառով չի կարող լինել անգլերենը, չինարենը կամ ռուանդերենը: Այլ հարց է, որ ռուսերենն ինձ համար սիրելի եւ իր օգտագործելիությամբ մայրենիին հավասար լեզու է: Բայց դրանից նրա օտար լինելու հանգամանքը չի փոխվում:
    Իմ ասած օտարը մի փոքր տարբեր է այն օտարից որը դու ես ասում, ինչպես նաև իմ ասախ մայրենին: Հայերենը բոլոր հայերի մայրենի լեզուն է, դե չհաշված սփյուռքը հա, բայց կան ազգությամբ հայեր, որոնց համար մայրենի է ռուսերենը:
    Ինկատի ունեմ այն փաստը, որ նրանց առօրյա կյանքում հայերենը գրեթե չօգտագործվող լեզու է, ոչ մտածելուց, ոչ խոսելուց ... բայդ նրանց մայրենին հայերենն է ըստ խիստ սահմանման ...

    p.s. իդեպ՝ ռուանդերեն չկա, Ռուանդաի պետական լեզուներն են՝ Կինյարվանդա, Ֆրանսերեն, Անգլերեն
    ?

  2. #62
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեզուն, ըստ իս, լինում է կամ մայրենի, կամ օտար: Այլ, երրորդ ձեւակերպում տալ չեմ կարող: Ըստ այդմ, ռուսերենն ինձ համար օտար լեզու է, եւ չի կարող լինել երկրորդ մայրենի նույն այն պատճառով, որ պատճառով չի կարող լինել անգլերենը, չինարենը կամ ռուանդերենը: Այլ հարց է, որ ռուսերենն ինձ համար սիրելի եւ իր օգտագործելիությամբ մայրենիին հավասար լեզու է: Բայց դրանից նրա օտար լինելու հանգամանքը չի փոխվում:
    Уս ընդունում եմ երկրորդ մայրենի ձևակերպումը… ինձ համար։ Հայկական դպրոց եմ ավարտել, Բուհն էլ հայերեն էր, իհարկե անչափ մասնագիտական գրականությամբ` ռուսերենով, քանի որ թարգմանություններ չկային։ Բայց մտածում եմ նաև ռուսերեն, կյանքիս մի մասն է, ի՞նչ ասեմ։

    իսկ այս ֆորումն ակտիվացրեց ու շարունակում է մաքրել հայերենս, արդեն հարյուր տարի չէի գրել, իսկ խոսքս, պարզ է` երևանյան խոսակցական։ Բայց գրելուց մաքրվում է, պետք է ինձ ստիպեմ, որ ա գրեմ է-ի փոխարեն, չի ստացվում։ Ավելի բարձր ու գրական խոսքեր են հիշվում, որ հանգիստ տեղադրում եմ գրվածքի մեջ, մինչայդ խոսակցականում մտքովս չէր էլ անցնի օգտագործել։
    հիմա սկսել եմ...ամուսինս երբեմն չի հասկանում, նա հենց փողոցային հայերենն է սովորել Երևանում

  3. #63
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ վրա էլ է ազդում։ Որ իմանաս պատճառը, ինձ էլ կասես, էլի. ինձ էլ է էդ հարցը միշտ հետաքրքրել...

    Բայց լավ, թեմայից չշեղվենք։
    հե հե, իսկ ես գիտեմ ինչն է դրա պատճառը ...
    պարզապես դպրոցում սովերեցրել են որ կան այսպիսի «բառեր» է, ես և այլն ... ու հիմա գրելով ասենք թե «ինչնա դրա պատճառը» բնական է գրել միասին, քանի որ հայերենում «ա» բառ կարծես թե չկա .. սա կարծես թե արդեն ենթագիտակցորեն է ստացվում միասին գրելը ...
    ?

  4. #64
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Չէ, էդ բացատրություն չէ... Անգամ լեզվաբանությունից կիլոմետրերով հեռու մարդը պիտի ողնուղեղային մակարդակում «ջոգեր», որ է-ն ու ա-ն, ախր, նույն բանն են:
    DIXI
    carpe noctem

  5. #65
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Մեջբերում LevX-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ակումբ գալու երկրորդ պատճառը եղել է և կա հենց հայերեն կարդալուն քիչ թե շատ ընտելանալը, ... նման խմբակին կմասնակցեմ անպայման, դէ, հնարավորությունների սահմաններում ... սակայն ասեմ, մեկը մյուսին չի խանգարի
    Չգիտեմ՝ ոչ վիրտուալ խմբակ բացելն ինչքանով է իրական ու հարմար, բայց արդեն ասացի, որ Ակումբի «Հայերեն» բաժինը հենց այդ նպատակն ունի, միայն թե այն անտեսված է հիմնականում հենց այն ակումբցիների կողմից, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն։ Կարծում եմ՝ արժե մեկ–մեկ էլ այդ բաժնում «ծիկ» անել, տեսնել, թե ինչ կա այնտեղ, լեզվական հարցեր ուղղել ու բացատրություններ ստանալ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #66
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Քեզ, որպես ավագ նապի, առաջարկում եմ վերանայել «Հայերեն» բաժնի համար գործող օրենքները: Մասնավորապես, ակումբի անդամների ազատ ելումուտից բացի, պարբերաբար բռնի ուժով այնտեղ հրավիրել լեզուն աղավաղողներին՝ ուղղիչ-աշխատանքային զրույցի:
    DIXI
    carpe noctem

  7. #67
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Մեջբերում LevX-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասած օտարը մի փոքր տարբեր է այն օտարից որը դու ես ասում, ինչպես նաև իմ ասախ մայրենին: Հայերենը բոլոր հայերի մայրենի լեզուն է, դե չհաշված սփյուռքը հա, բայց կան ազգությամբ հայեր, որոնց համար մայրենի է ռուսերենը:
    Ինկատի ունեմ այն փաստը, որ նրանց առօրյա կյանքում հայերենը գրեթե չօգտագործվող լեզու է, ոչ մտածելուց, ոչ խոսելուց ... բայդ նրանց մայրենին հայերենն է ըստ խիստ սահմանման ...
    Ես համաձայն եմ Ասեմ ավելին, ըստ իս, Շառլ Ազնավուրի մայրենի լեզուն պետք է որ ֆրանսերենը լինի Չնայած չգիտեմ իր կարծիքն այս մասին: Ես խոսում էի կոնկրետ իմ մասին, կոնկրետ իմ իրավիճակից ելնելով:

    Մեջբերում LevX-ի խոսքերից Նայել գրառումը
    p.s. իդեպ՝ ռուանդերեն չկա, Ռուանդաի պետական լեզուներն են՝ Կինյարվանդա, Ֆրանսերեն, Անգլերեն
    Ես երբեմն գրոտեսկներ եմ օգտագործում օրինակներիս մեջ, երեւի դադարեցնեմ Համենայն դեպս այս ինֆորմացիայի տեղադրումը իմացական առումով անպետք չէր
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  8. #68
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ ոչ վիրտուալ խմբակ բացելն ինչքանով է իրական ու հարմար, բայց արդեն ասացի, որ Ակումբի «Հայերեն» բաժինը հենց այդ նպատակն ունի, միայն թե այն անտեսված է հիմնականում հենց այն ակումբցիների կողմից, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն։ Կարծում եմ՝ արժե մեկ–մեկ էլ այդ բաժնում «ծիկ» անել, տեսնել, թե ինչ կա այնտեղ, լեզվական հարցեր ուղղել ու բացատրություններ ստանալ։
    Մեկը պետք է հերթապահի ,միշտ կրակը խառնի , բաժինը բացել եք և դրել եք մի կողմ ,ինչ որ մեկի հույսին , որ ինչ որ մեկը կգա և իր «գրագետ» հայերենի բացը կլրացնի այդ բաժնի նորություններով:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  9. #69
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Հազիվ մի անգամ համաձայն եմ Վանականի հետ
    DIXI
    carpe noctem

  10. #70
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ ոչ վիրտուալ խմբակ բացելն ինչքանով է իրական ու հարմար, բայց արդեն ասացի, որ Ակումբի «Հայերեն» բաժինը հենց այդ նպատակն ունի, միայն թե այն անտեսված է հիմնականում հենց այն ակումբցիների կողմից, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն։ Կարծում եմ՝ արժե մեկ–մեկ էլ այդ բաժնում «ծիկ» անել, տեսնել, թե ինչ կա այնտեղ, լեզվական հարցեր ուղղել ու բացատրություններ ստանալ։
    ցավոք, վիրտուալ խմբակը կտա միայ վիրտուալ գիտելիքներ, .. դե լավ, շա՜տ քիր էլ իրական գիտելիքներ կտա ...
    ?

  11. #71
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Մեջբերում LevX-ի խոսքերից Նայել գրառումը
    ցավոք, վիրտուալ խմբակը կտա միայ վիրտուալ գիտելիքներ, .. դե լավ, շա՜տ քիր էլ իրական գիտելիքներ կտա ...
    Չեմ ուզում թեմայից շեղվել, բայց, ճիշտն ասած, այնքան էլ չեմ հասկանում՝ ինչ ասել է «վիրտուալ գիտելիք»։ Գիտելիքի աղբյուր կարող է լինել դպրոցը, գիրքը, «Դար» ակումբը կամ ցանկացած այլ միջավայր. դրանից գիտելիքը չի դադարում «իրական» լինելուց։

  12. #72
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    LevX Ոչ մի դեպքում: Ի՞նչ տարբերություն՝ թղթի վրա ես գրում գրիչով, թե՞՝ համակարգչիդ էկրանին:
    DIXI
    carpe noctem

  13. #73
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Մեջբերում LevX-ի խոսքերից Նայել գրառումը
    ցավոք, վիրտուալ խմբակը կտա միայ վիրտուալ գիտելիքներ, .. դե լավ, շա՜տ քիր էլ իրական գիտելիքներ կտա ...
    Ինչ ասել է վիրտուալ գիտելիք? Ես լավ չեմ հասկանում այդ ձեւակերպման իմաստը: Ըստ իս` գիտելիքը մնում է գիտելիք:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  14. #74
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    ասեմ, այստեղ իմ գրառումները չէն պարունակում, հմ .. հույս ունեմ որ չէն պարունակում ռուսերեն բառեր, և հնարավորին չափով մոտեն գրական հայերենի մասին իմ պատկերացումներին, սակայն խոսակցականս 40 տոկոսից ավել ռուսերեն է պարունակում իր մեջ, որոշ դեպքերում ել այլ լեզուներից պոկած բարեռ, որոնց չլինելու դեպքում ես միտքս չէմ կարողանա ձևակերպել զրուցակցին հասկանալի ձևով…

    Որպես վիրտուալ գիտելիք համարում եմ այն գիտելիքը, որը կա, բայց երբեք չի օգտագործվում ...

    հա մի հարցի չպատասխանեցի,... դպրոցը կարող է լինել տարբեր, սակայն այս դեպքում մեջբերեմ մի ասացվախք՝ «նույնիսկ մեծ տեսությունը ար*անի չէ կարճատև սեփական փորձին», իսկ ճիշտ հայերեն խոսելու առաջին գրավականը հենց այդ փորձն է, ոչ թե այն գիտելիքները լեզվի մասին, որոնք կարելի է ստանալ գրքերից ...
    ?

  15. #75
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռուսերեն լեզուն որպես օտար

    Ուրեմն խոսի՛ր հայերե՛ն: Կամաց-կամաց ազատվիր օտարալեզու բառերից: Ակումբում գրավոր սովորածդ բանավոր կիրառիր խոսքում: Եվ վերջում՝ մենք գրեթե բոլորս էլ (թույլ տվեք խոսել ոչ միայն իմ անունից) գրական, մեր ուժերի ներածի չափով մաքուր հայերենը սովորել ենք հենց գրքերի՛ց: Թե չէ որ խոսակցականի հույսին մնայինք... Է-հե՜:
    DIXI
    carpe noctem

Էջ 5 12-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու
    Հեղինակ՝ anslov, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 17.12.2020, 02:16
  2. Ինչպես սովորել օտար լեզու
    Հեղինակ՝ Progart, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 16.07.2017, 22:11
  3. Ո՞վ ինձ հետ լեզու կսովորի
    Հեղինակ՝ Նոյեմ, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 65
    Վերջինը: 12.12.2014, 23:49
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 16.07.2010, 21:26
  5. Գրառումներ: 8
    Վերջինը: 08.07.2010, 14:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •