User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Թարգմանության ոլորտը Երևանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    սելեկցիոն Միգռո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2008
    Հասցե
    Շվեյցարիա
    Գրառումներ
    148
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թարգմանության ոլորտը Երևանում

    Կուզենայի մի երկու խոսքով անդրադառնալ այսօրվա հայաստանյան, մասնավորապես` երևանյան թարգմանչական ոլորտին: Աշխատանքի բերումով առնչվում եմ այս բնագավառի, այդ թվում նաև տարատեսակ գլուխգործոցների հետ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այսօր թարգմանությամբ զբաղվում է ամեն տեսակի մարդ: «Գիտեմ լեզու, դպրոցում կամ ինստիտուտում անցել եմ, ուրեմն բավական է, կարող եմ աշխատել». այսպիսի մտածելակերպը, ցավոք, բավական տարածված է:
    Մեկ այլ դժբախտություն է Երևանի` այսպես կոչված թարգմանչական կենտրոն-գրասենյակները: Ով որտեղից բուսնում, թարգմանչական գրասենյակ է բացում, «բարձրակարգ և մատչելի» ծառայություններ մատուցում: Իսկ թե ինչ կարգի թարգմանիչներ են աշխատում այդտեղ, ինչ փորձ և որակավորում ունեն` կարևոր չէ: Որքան էլ զարմանալի թվա, այսօր լավ թարգմանիչ-մասնագետների կարիք կա Հայաստանում, թեև ամեն տարի տասնյակներով լեզվաբաններ ու թարգմանիչներ են բուհեր ավարտում:
    Մեկ այլ խնդիր է, որ շատերը, ովքեր այս ոլորտից հեռու են, ի վիճակի չեն ճիշտ գնահատել բարձրակարգ թարգմանչի գործը` իր դժվարություններով հանդերձ` հավասարեցնելով այս աշխատանքը սովորական մեքենագրման կամ համակարգչային օպերատորի գործին: Կան նույնիսկ գործատուներ (ինչպես ինձ պատմել են Երևանում), որոնք մտածում են հետևյալ կերպ` թե չէ ինշ մի գորձա՞ որ, էն դու, էն բառարանը, նստի տպի էլի: Դե արի բացատրի նման այծիկներին, որ...
    Ժամանակին մտածում էի մի կենտրոն էլ ես բացեի, հետո ընկա իմ ծրագրերով, մտադրությունս անցավ երկրորդ պլան:
    Մի խոսքով` այսօրվա որակը մտածելու տեղիք է տալիս:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (03.12.2009), Հայկօ (03.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չափածո թարգմանության մրցույթ N3
    Հեղինակ՝ Արէա, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 09.03.2017, 03:09
  2. Թարգմանության նկատված վրիպակներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 119
    Վերջինը: 25.05.2014, 18:44
  3. Գրառումներ: 4
    Վերջինը: 07.11.2013, 16:43
  4. Գրառումներ: 1
    Վերջինը: 04.10.2013, 20:11
  5. Նոր հայկական թարգմանության ծրագիր
    Հեղինակ՝ Alik-V, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 01.04.2010, 02:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •