User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: «Արտաքին տեսքը` չտեսնված» շարքից

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ KT'-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2008
    Հասցե
    YC
    Տարիք
    40
    Գրառումներ
    158
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Արտաքին տեսքը` չտեսնված» շարքից

    Կարոտը տխուր դեմք ունի, բայց ժպտում է:
    Կարոտը միշտ մուգ կանաչ գույնի շորեր է հագնում:
    Կարոտից խոնավության հոտ է գալիս:
    Երբ կարոտը քեզ մոտ է, դու տխուր ես, բայց երբ գնում է, չես ուրախանում..
    Կարոտի հետ դու դառնում ես թեթև, իսկ մաշկդ` մի տեսակ թաց: Աչքերդ մեծ ու սառը կաթիլներ են հավաքում: Դրանք արցունքներ չեն, բայց արցունքի ձևով են հոսում:
    Կարոտը չի լացում, բայց թարթիչները միշտ թաց են:
    Երբ կարոտը գալիս է, երազները շատանում են, իսկ երազելը` հեշտանում: Բայց իրագործելը դժվարանում է մինչև ժխտում:
    Կարոտը միշտ վախենում է, որ հուշերը չեն հերիքի:
    Կարոտը թափանցիկ չէ, բայց երբեմն լրիվ անհետանում է:
    Կարոտի աչքերը մեծ են և ուռած: Աչքերի տակ փոսիկներ կան:
    Կարոտը աչքերը չի թարթում:
    Երբ ուզում ես հայացքդ թաքցնել, կարոտը նայում է վստահ, անկաշկանդ ու աչքերը չի թարթում:
    Կարոտից վախենում ես, փախչում ես, հասնում ես <<մի թաքուն տեղ>>, բացում ես աչքերդ..
    ..Մուգ կանաչ շորեր, ուռած աչքեր.. խոնավության հոտը զգում ես շատ.. ավելի.. ամենամոտիկից..
    Վերջին խմբագրող՝ KT': 20.08.2008, 13:54:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Աշխենը («Ազնիվը» շարքից)
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.03.2017, 20:01
  2. Yearbook yourself. ձեր տեսքը տասնամյակներ առաջ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 215
    Վերջինը: 23.04.2014, 02:43
  3. Արձակ. ՅԱՆԱ (պատմվածք «Կլայպեդա» շարքից)
    Հեղինակ՝ Սեպտեմբերի 21, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 22.10.2010, 07:32
  4. Խենթ հայելիների շարքից...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 09.07.2009, 14:27
  5. Խանդ <<Արտաքին տեսքը` չ’տեսնված>> շարքից
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.09.2008, 01:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •