ՍՆԱՆԿԸ
Ողջ բակը, բոլոր ընկերները, ծանոթները, հարազատները, նույնիսկ լսողությունիցվաղուցզրկվածԵպրակսի տատիկը տեղյակ էին, որ Սահակը սնանկացել է: Միայն ինքն էր կրիայի պես ծիկրակում իր ֆանտազիաների պատյանի տակից` խորապես հավատալով, որ իր նոր կացութաձեւն այնուամենայնիվ աննկատ է մնացել: Սնանկանալ բառը հայկական իրականության մեջ մի քիչ ճոռոմ է հնչում, որովհետեւ այն միայն արտասահամաններում է դրսեւորվում վարկային գծերի փակման, հաշիվների սառեցման, անշարժ գույքի կորստի, պայմանագրերի խզման, գործարար վստահության անկման եւ այլ նման սահմռկեցուցիչ ու անհասկանալի երեւույթների տեսքով:
Սահակի պարագայում ուղղակի փողի աղբյուրն էր ցամաքել, ու նոր աղբյուր գտնելու ոչ հնարավորությունն ու շնորհքը կար, ոչ էլ նույնիսկ տեսական հեռանկարն էր երեւում: Իսկ Սահակի փողիաղբյուրը Արտաշ Մակարիչն էր` կորեական արտադրության մեքենաների ավտոսրահների ցանցի մի սեփականատեր, որը շատ տեւական ժամանակ ինքնակամ դեմ էր տալիս Սահակին իր ստինքները, որպեսզի նա անմնացորդ կթի իրեն: Լինում են, չէ՞, այդպիսի դեպքեր: Ասենք` մեկը դուրդ գալիս է այն աստիճան, որ որոշում ես, թե սա իմ երրորդ որդին է (Մակարիչը, բացի իր էս մի լժեզավակից, եւս երկու իսկականը ուներ), ու որոշում ես խնամակալությամբ զբաղվել: Ու Սահակը բազմաթիվ տարիներ կյանքը վայելում էր ահավոր մեծ շերեփով:
Մի երկու տեղ էր վազվզում, ինչ-որ գաղտնի թղթեր էր էստեղ-էնտեղ տանում, ավտոմեքենաներն էր դիմավորում ու փող էր հաշվում, արածը դա էր ընդամենը: Բայց օգտվում էր օրինական թագաժառանգի բոլոր արտոնություններից: Սատանան գիտի, թե ինչ էր տեղի ունեցել Սահակի ու Մակարիչի միջեւ այդ պատմության սկզբում: Ու մեկ էլ երեւի Սահակը գիտեր, քանի որ երրորդ վկան` Մակարիչը, մի տարի առաջ անսպասելի մահացելէր: Թույնեցին էդ մարդուն, ինֆարկտ խփեց, ծերությունն իր գործն արեց, ինչ եղավ` Սահակը էդպես էլ չհասկացավ: Ուղղակի մի օր, թվում էր, թե` եզի պես առողջ մարդու սիրտը կանգնեց, ու վերջ:
Նույնիսկ չսպասելով, որ հոր աճյունը սառի, Մակարիչի երկու որդիները, գործնական դեմքերով, Սահակին ավետեցին, որ վերջինիս օդերը այդօրվանից փակ են` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Իսկ դրանիցբխողբոլորհետեւանքները պարզապեսաղետալի էին, ու թիթեռի կյանք վարելու սովորություն ունեցող Սահակը կանգնեց ծայրաստիճանաղքատությանհեռանկարիփաստի առաջ: Այլեւս ոչ աշխատելու կամք ուներ, ճիշտն ասած` հպարտությունն էլ չէր ներում, ոչ հետ գցած փող ուներ առանձնապես, ոչ էլ ձեռքից էր մի բան գալիս:
Ու առաջին քայլը, որ արեց` ավտոն ծախելն էր: Թաքուն ծախեց, բակում չասեց, որ ծախելու մտադրություն ունի, որ հանկարծ հարցեր չտան: Բայց մետալիկ մերսեդեսի բացակայությունն իրենց բակում աննկատ չմնաց քուչի կայֆարիկների աչքից:
- Սահակ ախպե՞ր: Խ~եր ըլնի, այ ընգեր: էս թազա մաշնա էս ուզում առնե՞ս,- մի օր ամենայն անկեղծությամբ ու հարգանքով հարցրեց Կյանքուլիկ Գուգոն:
Սահակի սիրտը դող ընկավ:
- Հա, ախպերս, էս մեկից զզվա: Համ էլ ահավոր ներվայնանում եմ էս քանդած փողոցներից: Ասի` մի քիչ տաքսով ման գամ, մինչեւ փող ավելացնեմ` իքսպյատ առնեմ մի հատ:
Ասա` թե քեզ ով էր խնդրում լեզվիդ զոռ տայիր: Չէի՞ր որոշել երթուղայիններով տեղաշարժվել, մանավանդ` գնալու տեղ էլ չունեիր առանձնապես: Դե արի հիմա ամեն օր տաքսու գնալ-գալուն երկու հազար փող տուր, էլչեմասում, թեիքսպյատիտակիցոնցեսդուրսգալու: Իսկ Սահակն իրոք գնալու տեղ չուներ, բայց գնալպարտավորէր: Ամեն առավոտ պետք է վեր կենար, մաքուր հագնվեր, մազերը ֆեներ, նստեր տաքսի ու գնար ջհանդամի գյոռը: Իսկ երեկոյան` հետ գար: Էլի տաքսով: Օրվա ընթացքում ոնց էլ չլիներ` մի 100 դոլարի չափ ծախսում էր Սահակը, բայց դա` սկզբնական շրջանում: Իրեն շատ սիրող բազմաթիվ ընկերուհիները պետք է միաժամանակ գլխի չընկնեին, որ Սահակը փողային պրոբլեմներ ունի: Ինչպեսասումենմեծերը` բերնեբերան` հազար բերան: Ընկերուհիներին մաղելը տեւեց երկու ամսից մի քիչ ավել, ու դեռ մի յոթ-ութը մնացել էին, երբ Սահակը զգաց, որ փողերը վերջանում են: Ու սկսվեց փող հաշվելու, ամեն ինչ վրա խնայելու սարսափելի տհաճ էպոխան:
Շարունակելի...
Ավելացվել է 1 րոպե անց
Քանի որ բակում ոչ ոք չգիտեր, թե քուչի ամենահարուստը ամեն օր ուր է գնում և ինչով է զբաղված, տաքսով գնալ-գալուն նորմալ էին վերաբերվում, իքսպյատի մասին խոստումը առանձնապես չէին հիշում, չնայած Կյանքուլիկը մի երկու անգամ ակնարկել էր, որ լավ կըլներ շուտ ըլներ` հայաթը զարդարվեր: Բայց մի օր մի սարսափելի իրադարձություն տապալեց Սահակի հեղինակության առաջին ուգլխավորհիմնասյունը: Երբ Սահակը իջավ տաքսուց, բարեւեց բեսեդկի բլոտչիներին ու քայլերն ուղղեց դեպի տուն, տաքսու վարորդը (դե հիմա շա~տ իմանար խեղճ մարդը), բարձրաձայն արտաբերեց.
- Արա, ոնց չեմ սիրում էս մելոչնիկներին: Ասա` էրկու հարյուր դրամի եղածն ի՞նչ ա, որ հետ ես ուզում:
Ու էստեղ բլոտչի մակաբույծների սիրտը լուրջկասկած ընկավ: Կասկածն է'լ ավելի խորացավ, երբ Սահակն իր կյանքում առաջին անգամ մերժեց աղջկերքի հետ սաունա գնալու` Լոմբարդ Ավոյի առաջարկը: Ու տղերքը, չարությունից, թե պարապությունից, սկսեցին հետեւել Սահակին: Նկատեցին, թե ինչպես Սահակը վաճառեց լվացքի մեքենան, ԴիՎիԴի փլեյերը, մի քանի կտոր մանր-մուրն ոսկեղեն, 720 դոլարանոց Նոկիա հեռախոսը, նույնիսկ սեղանի արծաթե սպասքը:
Չնայած ինքը փորձում էր անընդհատ խորամանկել, բայց դե քուչում ով չգիտեր, որ Կյանքուլիկի ու, առավել եւս, Լոմբարդի հետ խաղերխաղալը շատ բարդ գործ է: Խորամանկությունն էլ մի խորամանկություն լինե՞ր: Ասենք ինջնում էր բակի խանութ, ուշադիր նայում էր, թե ինչ պիկաով ձեթ չկա, օրինակ, ու տալիս էր հենցէդձեթիանունը.
-Վա~յ, Ջուլ, էս «Սոլնեչնայա Դալինա» չունե՞ս:- Կամ էլ թե` - Ջուլ, քո մոտ լավ կուբինսկի սիգարներ կային, է... Հա լավ հիշեցի, քո մոտ չէի տեսել, ՍԱՍ-ում էր, ափսո~ս:
Իսկ տղերքը թաքուն ղժժում էին: Մի օր էդ քրքիջը դարձավ բացահայտ, երբ Սահակը (առաջին անգամ իրեն ճանաչողների գիտակցական կյանքում) ոտքով մոտեցավ շենքին, մեղավոր հայացքով նայեց Լոմբարդի վրա ու լուռ արտաբերեց` ասեցի մի քիչ քայլեմ... Երբ տղերքը սկսեցին ծիծաղել, Կյանքուլիկը իբր փորձեց շտկել իրավիճակը.
- Ախպերս, պռոստը էս անեկդոտը չէինք լսել,- ու Կյանքուլիկի ասածի վրա քրքիջն ավելի սաստկացավ:
Երբ Սահակը գլխիկոր տուն էր բարձրանում` կցկտուր խոսակցություններ հասան ականջին. «է հա, էլի որ, ո՞վ ա բան ասում: Սաղի հետ էլ պատահում ա, բայց թող իրան չդնի եսիմ ինչի տեղ»: Լոմբարդի ձայնն էր, որի դժոխային դիսոնանսից Սահակի սիրտը դղրդումէր:
Սահակը հաստատակամորեն որոշել էր չտրվել թշնամու սադրանքներին եւ չհանձնվել, բայց ոչ մի նոր բան մտքին չէր գալիս: Խելքին երկար զոռ տալ չէր ուզում, ուստի միօրհերթականանգամհագավ ամենամաքուր կոստյումը, փողկապ կապեց, կոշիկները խոզանակեց, մազերը լղոզեց, նայեց հայելու մեջ, «լավն եմ»` ասեց ու հպարտ քայլերով իջավ խանութ:
- Ջուլի'կ, վիսկի ունե՞ս,- ձայնի մեջ զայրույթ էր զգացվում, միաժամանակ` աղերս ու մեղավորություն:
- Չէ, չունեմ, Սահակ ջան,- Ջուլիկը փռթկաց:
- Էս խանութը մի օր խանութ դառնալու ա՞,- խոսքի մեջ արդեն վստահության նոտաներն էին գերիշխում: Խանութի դուռը արհամարհանքով շխկացրեց ու նույն հպարտ քայլերով տուն բարձրացավ: Մշտնջենական բլոտչիների անխոս ու անթարթ հայացքներըհետեւումէիննրան:
Շարունակելի...
Էջանիշներ