Նախ պետք է հասկանալ թե ինչ է նշանակում «Աստված» ասածը, հետո որոշել հավատալ թե ոչ: Համուզվածեմ շատերի կարծիքները առաջին մասով տրամագծորեն կտարբերվի միմյանցից....
Իմ պատասխանը՝ ոչ:
?
Վերևիս երկու գրառումների մեջ ես միտք եմ տեսնում: Ճիշտ եք անում, երբ ասում եք, թե առաջին հերթին հասկանալ է պետք աստված ասածը, հետո նոր որոշել` հավատալ թե չէ:
Իսկ ես, էս արդեն 3 էջ ա, ուզում եմ մյուսներին համոզել , որ աստված բառի բացատրությունը պետք ա ման գալ հենց աստվածաշնչի մեջ ... ՔԱՆԶԻ հենց ինքը` աստվածաշունչն ա մեզ բոլորիս քցել էս իրավիճակի մեջ: Միայն ետ գրքում կգտնեք դրա բացատրությունը:
Մի հատ օրինակ եմ ուզում բերեմ, երևի ձեզ կօգնի:
Շատերդ լսել եք Ատլանտիդայի մասին ու երևի կիմանաք, որ էդ ամեն ինչ սկսել ա Պլատոնից ու հենց Պլատոնն ա տվել էդ անվանումը:
Հիմա, եթե ինչ-որ մեկը ձեզ հարցնի "հավատում եք դրա գոյությանը"? Դուք չեք կարող սար ու ձոր ընկնեք ու ասեք, որ Ատլանտիդան գտնվում ա լուսնի վրա, կամ ատլանտները այլմոլորակային են, կամ Ատլանտիդան թող ամեն մեկը իր մեջ փնտրի:
Եթե թեկուզ 2 հոգու օգնեց իմ օրինակը, ես բավարարված եմ![]()
Աստված դա սուրբ երրորդությունը չի (իմ կարծիքով), որովհետև հենց ամենապարզ ապացույցը դա այն է որ ուր էր այդ երրորդության մի մաս հանդիսացող Հիսուսը երբ Աստված դեռ նոր էր աշխարհը ստեղծում
ԿՅԱՆՔԸ ՆՄԱՆ Է "ԲԱԴՐՋԱՆԻ" ՝ ՄԵԿ ՁԵՌՏԱ ՄԵԿ ....
Ոչ, Աստված Սուրբ Երրորդությունն է՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։ Աշխարհի արարումը տեղի է ունեցել Սուրբ Երրորդության կողմից։ Դրա մասին մի շարք աստվածաշնչյան գրվածքներ են վկայում։
ա. Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը։ Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ։ (Ծննդոց, 1.1,2)
Այս հատվածում տենում ենք առնվազն Սուրբ Հոգու ներկայությունը արարչության ժամանակ։
բ. Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։ (Ծննդոց, 1.26)
Ուշադրություն դարձրեք, որ Աստված ասում է «մեր կերպարանքով ստեղծենք», այլ ոչ՝ «իմ կերպարանքով ստեղծեմ»։ Սա խոսում է մարդու արարմանը մեկից ավելի անձերի մասնակցության մասին։
գ. Աստուած բազմապիսի ձեւերով եւ այլազան օրինակներով նախապէս խօսեց մեր հայրերի հետ մարգարէների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խօսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամէն ինչի, եւ որի միջոցով ստեղծեց տիեզերքը։ (Պողոս առաքյալի թուղթը եբրայեցիներին, 1.1,2)
Այս մասում հստակորեն ասվում է, որ Հայր Աստված Որդու միջոցով ստեղծեց ողջ տիեզերքը։ «Որդու միջոցով» արտահայտությունն այստեղ նույն իմաստն ունի, ինչ որ նախորդ նախադասության մեջ «մարգարեների միջոցով» արտահայտությունը։ Քանի որ «Աստված խոսեց մարգարեների միջոցով», նշանակում է՝ մարգարեները խոսեցին այն, ինչ Աստված էր ներշնչում, ապա «Որդու միջոցով ստեղծեց տիեզերքը» կնշանակի՝ Որդին ստեղծեց տիեզերքն այնպես, ինչպես Հայրն էր կամենում։
Ամփոփելով այս երեք մեջբերումները՝ տենում ենք, որ արարչությունը կատարվել է Սուրբ Երրորդության կողմից։
Դե հիմա ինձ ասա թե էտ մեջբերածտ որ դարումա գրված, անգամ եթե Հիսուսից առաջ է գրված գիտես այդ Աստվածաշունչը քանի անգամ է եկեղեցին ձևափոխել.
Մի բան հաստատ կարող եմ ասել, որ քրիստոնեությունը տարածում գտավ իր յուրահատուկ գաղափարով որ Աստված միհատա . իսկ ժամանակ անց այն էլ "հեթանոսացավ"՝ սկսեցին ծնվել հոգիներ և աստծու որդիներ(աստվածային ընտանիքները դա հեթանոսության ոճն էր).
ԿՅԱՆՔԸ ՆՄԱՆ Է "ԲԱԴՐՋԱՆԻ" ՝ ՄԵԿ ՁԵՌՏԱ ՄԵԿ ....
Բա Աստված որտեղի՞ցԻ սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը։ Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ
Աստվածի մասին այլ պարադոքսներել կան, ... որոնցով շատ հեշտ կարելի է զերծ մնալ փոխոցում հանդիպող որոշ «վկաների» երկար-բարակ խոսելուց ...
?
Կապ ունի այնքանով որ եթե հիսուսի ծննդից հետոա գրվել(ու հենց տենց ել եղել է) ապա ամենինչ շատ պարզ բացատրվումա, Թեչե մինչև հիսուսի ծնունդը Մովսեսի , Նոյի և մյուսների աստվածը եղել է միայն մեկը և նա ոչ մի բարեկամել չի ունեցել(բացի մարդկանցից որոնք նրա զավակներն են), իսկ ars83 ի մեջբերածներն գրվել են արդեն այն բանից հետո երբ եկեղեցին ճանաչել էր հիսուսին որպես Աստծու որդի.
ԿՅԱՆՔԸ ՆՄԱՆ Է "ԲԱԴՐՋԱՆԻ" ՝ ՄԵԿ ՁԵՌՏԱ ՄԵԿ ....
Ես հավատում եմ, և ասեմ, որ սրանք լոկ խոսքեր չեն, որոնք դուրս են գալիս բերանիցս, այլ այդ հավատքը իմ արյան մեջ է, իմ մեջ է, և եթե նույնիսկ փորձեմ հերքել ինձ՝ չեմ կարող![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ