Աստծո գոյությունն ապացուցել կամ ժխտել հնարավոր չէ, սա մեկ և երկրորդ ով որ ասում է "կա", նա էլ պետք է ապացուցի
Իսկ ով որ ասում է չկա, նա էլ պետք է կարդա "կա" ասողների բազմամիլիոն էջերը ու ժխտի դրանք:
…
իսկ իրականում ոչ մեկն էլ ոչ մեկին ապացուցելու բան չունի:
Աստված դոգմա է, ու իրեն հավատալիքի մասին ապացուցելու կարիք չունի: իրեն հավատալով կամ չհավատալով չի որոշվում սպիտակ կամ սևը, այլ խելամիտ, խղճմիտ կենցաղով, վարք ու բարքով: Այսքանը անելու դեպքում Մարդ կարժանան և մարդկանց և իր հավատացած կամ չհավատացած Աստծո հարգանքին ու սիրուն
Դվո ջան, "կա" ասողների "բազմամիլիոն" էջերում ապացույցներ չկան: Աստծո գոյության ապացույցը մարդու կողմից գրված չի կարող լինել…ապացույցը դա ընդհանրապես գրված չի կարող լինել ինչ որ մեկի կողմից թեկուզ "աստվածաշունչ"…եթե կան եթևույթներ որոնց բացատրությունը չկա, դա դեռ աստծո գոյության ապացույցը չէ…մի քիչ որ համբերենք դրանց բացատրություններն էլ կտրվեն: Դվո ջան, շատ կուզենայի տեսնել այդ "հավատացած կամ չհավատացած Աստծո" կողմից "հարգված ու սիրված ախպորը"…
Մի հատ անեկդոտ պատմեմ. մեկը անդունդի եզրից կախված փորձում է բարձրանալ, բայց զգում է որ ուժերը չեն հերիքում և ուր որ է պիտի ընկնի…մատները կամաց-կամաց սկսում են սահել և սկսում է հասկանալ որ սա վերջն է ու սկսում է Ասրծուն օգնության կանչել "Տեր Աստված, խնդրում եմ, եթե կաս, այդտեղ ես վերևում, օգնիր ինձ, ամբողջ կյանքովս մեկ երախտապարտ կլինեմ": Եվ հանկարծ ամպերը քաշվում եմ մի կողմ և մի հսկա ալեխառն ծերունի բամբ ձայնով ասում է. "Որդիս, թող ձեռքերդ և ամբողջությամբ տրվիր ազատ անկմանը և ես քեզ ներքևում կբռնեմ": Մարդը նայում է ներքև, ապա վերև ու ասում. "Ներողություն, իսկ այդտեղ վերևուն կա՞ մեկ ուրիշը…չեի՞ք կանչի նրան…շատ եմ խնդրում"
Աստծու գոյությունը ապացուցել հնարավոր է... միայն նայած, թե ում? Եթե մարդ կուրորեն հավատում է, որ Աստված գոյություն չունի, ապա դու ճիշտ ես, նրան ոչ մի բան էլ հնարավոր չէ ապացուցել: Սակայն եթե նա Աստծուն չի հավատում` հիմնվելով իր կամ ուրիշների կողմից կատարված տրամաբանական վերլուծության կամ հետազոտության արդյունքների վրա, ապա այս դեպքում բանավեճի համար առկա է հարթակ, որի վրա հնարավոր է կառուցել Աստծու գոյությունը ապացուցող տրամաբանական շղթան:
Գրեթե երկու հազար տարի մատերիալիստները խոստանում են, որ շուտով բոլոր անհասկանալի երևույթները բացատրություն կստանանք: Գրեթե երկուր հարյուր տարի շարունակ էլ դարվինիստներն են մեզ խնդրում մի քիչ համբերել, որպեսզի իրենք գտնեն իրենց տեսության բոլոր պակասող օղակները: Ես էդքան երկար չեմ կարող սպասել, բայց հոգիս պատրաստ է սպասել հավիտենականություն:
Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:
Ոստիկան, եթե որևէ երևույթի բացատրությունը չկա, դա դեռ Ասստծո գոյության փաստ չի…Ժամանակին շատ երևույթներ վերագրվել են աստծուն (կայծակ, երկրաշարժ, հրաբուխ, անձրև, հուրիկան և այլն), բայց գիտությունը դրանց պատասխանը տվեց, ինչպես տվեց շատ ու շատ հարցերի ու երևույթնորի պատասխաններ.…Ինչ վերաբերվում է Դարվինյան տեսությանը, ապա քեզ պիտի հիասթափեցնեմ, այն արդեն տեսություն չէ այլ ապացուցված փաստ…վերջին օղակը դա պարանոցով ձկան հայտնաբերումն էր, որը վերջնականապես ապացուցեց ջրային կենդանու անցման փաստը ցամաք. (Կանադայում են գտել)…Իմիջայլոց կղերականությունը այս կռիվը վաղուց է տանուլ տվել, այսօր նրանք հիմնականում փորձում են "բարոյական" հարցերով զբաղվել
Այսինքն…դու ուզում ես ասել հավատացողին կարելի է ապացուցել, իսկ չհավատացողին, ոչ (Աստծո գոյությունը)…սա աբսուրդ է, սա նշանակում է, որ ապացույց չունես, ապացույցը չհավատացողի համար է, ոչ թե հավատացողի
Ես նման բան ոչ ուզում էի ասել, որ էլ ասացի: Ես ասացի, որ ապացուցել կարելի է նրան, ով պատրաստ է տեսնել ակնհայտը... կամ ընկալել ապացույցը, որպես այդեպին.... կամ ունակ լինել տրամաբանել ու հետևել տրամաբանական շղթաների:
Եթե կարծում ես, թե Աստծու գոյության փաստը ընկած է կղերականների բարոյական նորմերի ետևում, ապա սխալվում ես, ինչպես նաև մոլորություն է դարվինյան տեսությունը ապացուցված իրողություն համարելը:
Իսկ պարոնոցով, ձեռքերով, ոտքերով, թոքերով ձկները, թեփուկներով թռչունները, խռիկներով կաթնասունները և էլ չգիտեմ ինչերը խոսում են Աստծո արարչագործության բազմազանության մասին: Նման հայտնագործությունները դարվինիստները աշխարհին իսկույն ներկայացնում են, որպես տեսության պակասող օղակներ, ապա նոր են սկսում մանրակրկիտ ուսումնասիրել դրանք: Իսկ երբ ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ դա բնավ էլ այդպիսին չէ, ապա ոչ ներեղություն են խնդրում մարդկանց մոլորեցնելու համար, ոչ էլ ընդհանրապես ծպտուն են հանում այդ մասին:
Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:
Համենայն դեպս այդ ուղղությամբ որոշ քայլեր արվել են, ու գիտությունը անընդհատ առաջ է գնում: Կրոնն էլ շատ արագ համակերպվում է գիտությանը` ու դա մեկնաբանում իրեն հարմար ձեւով: Ինչու քո կարծիքով Վատիկանը մի գիշերում ընդունեց մեծ պայթյունի տեսությունը. պատասխանը պարզ է` քանի որ աստվածաշնչում ասվում է, որ Աստված աշխարհը ստեղծեց ոչնչից, Մեծ պայթյունի տեսությունն այդ մասնիկն էլ, որի պայթյունից առաջացել է աշխարհը համարվեց այդ ոչինչը:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Անձամբ ես հակված եմ հավատալու, որ Աստված ոչնչից ակնթարթորեն ստեղծեց աշխարհն ու առհավետ քաշվեց մի կողմ: Էն էլ՝ միայն այն պատճառով եմ հավատում, որ գիտությունը դեռ Մեծ պայթյունի պատճառը չի պարզել: Ի դեպ՝ էս թեմայով կարդացեք Այզեկ Ազիմովի «Վերջին հարցը» պատմվածքը, մի երեք էջանոց հրաշք գործ է, հաստատ չեք փոշմանի: Ինտերնետներում լիքը կա: Շատ հետաքրքիր պատասխանում է աշխարհի ստեղծման հարցին:
DIXIcarpe noctem
Համաձայն եմ, մի փոքրիկ վերապահումով միայն: Այդ գիտությունն է, որ շատ արագ զարգանալով, բացատրություններ է տալիս սուրբ գրություններում հիշատակվող այն երևույթներին, որոնք մինչ այդ կամ սխալ են մեկնաբանված եղել, կամ ընդհանրապես մնում էին չմեկնաբանված:
Եթե հակված ես նման բանի հավատալու, ապա "ոչ" քվեարկելիս շտապել ես:
Վերջին խմբագրող՝ Լավ ոստիկան: 25.09.2008, 18:52:
Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:
Լավ ոստիկան, բա անհայտ թռչող օբյեկտներն մասին ի՞նչ կասես. Կարողա՞ Աստծո լրտեսներն են![]()
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Չեք ուզում հստակեցնել` ինչ աստծու մասին է խոսքը:
Մեր աստվածները կարող են շաաաա~տ տարբեր լինել![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ուզու՞մ ես, որ ես պատասխանեմ, թե ի՞նչն է հաճո Աստծուն, և ինչը` ո՞չ: Մեծ կարծիք ունես անձիս մասին, խնայիր նվաստիս:
Այս հարցը բազմիցս հնչել է սույն թեմայում: Զարմանալի է, որ մինչ այժմ բորին բավարարող հստակեցում չի արվել այդ կապակցությամբ: Եվ որպեսզի գոնե այս առումով, գոնե ինձ հետ այլևս ոչ մի անհամաձայնություն չլինի, կասեմ, որ խոսքը այն Աստծո մասին է, Ով ստեղծեց ինձ ու քեզ, և Ով հոգ է տանում իմ ու քո մասին:
Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ