Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր, ես քեզ ոնց համոզեմ, որ վասալ լինելը, դեռ անկախություն կորցնել չի? Տարբերությունը հասկանում ես? Ես էլ քեզ ասում եմ` Հայաստանի Արեւմտյան հատվածը դադարել ա գոյություն ունենալուց 391 թվականին Արշակ III-ի մահից հետո, իսկ Արեւելյան հատվածը` 428 թվականին Արտաշես VI-ի մահվանից հետո:
Կամ ավելի լավ ա քել ես քեզ ոչ մի բան չհամոզեմ էլի: Ոնց դու ճիշտ ես կարծում` նենց էլ պնդի
Ախպերս հարցը իրար ինչ-որ բան համոզելը չի: Ասեմ միտքս, գուցե ինձ հետ համաձայնվես:
Ամեն ինչ սկսվեց նրանից dvgray-ը ասաց, թե ինչու ենք մենք մտածում , որ առանց Ռ-ի հնարավոր չի, որ ինչու է մեր ազատ անկախ ազգը մտածում, որ առանց ինչ-որ մեկից կախում ունենալու չի կարելի գոյատեւել: Ես էլ պատճառաբանեցի, որ 387 թվից սկսած՝ մենք ինչ-որ մեկից կախում ենք ունեցել՝ այսինքն չենք ունեցել անկախություն, ազատություն, մեր երկրի ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու հնարավորություն:
Ո՞րն է իմ սխալը