....Սակայն Միջագետքի արաբական արաբական կուսակալ Ահմադ Շայբանին երբ գրավել է Աղձնիքն ու Տարոնը, Սմբատ Ա ստիպված հաշտության պայմանագիր է կնքել դարձյալ Հայաստան ներխուժած Աֆշինի հետ։ Օգտվելով կարճատև խաղաղությունից, Սմբատ Ա զբաղվել է իր թագավորության հյուսիսային սահմանների ամրացմամբ։ Այնուհետև Սմբատ Ա ստիպված է եղելդիմակայել Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի նվաճողական քաղաքականությանը։ 901–ին Յուսուֆը գրավել է Դվինը, բայց, երկյուղելով հայոց բանակի հետ վճռական ճակատամարտից, հաշտության պայմանագիր է կնքել և նահանջել։ 908–ին Յուսուֆը
Սմբատ Ա–ի դեմ է հանել Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունուն` նրան հռչակելով «թագավոր հայոց»։ Երկրի ներսում ծագել են ֆեոդալական նոր երկպառակտչություններ, որոնց պատճառով Սմբատ Ա չի կարողացել հակահարված տալ 909–ին Հայաստան ներխուժած Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արշրունու զորքերին։ 910–ին, Ձկնավաճառի ճակատամարտում պարտություն կրելով , Սմբատ Ա ամրացել է Կապույտ բերդում, ապա, երկիրն ավերածություններից փրկելու համար, հանձնվել Յուսուֆին։ Վերջինս, դրժելով անձի անվտանգության պահպանման իր երդումը, նրան շղթայակապ տեղափոխել է Դվին, խոշտանգել՝ պահանջելով հանձնվելու հրաման տալ Երնջակ բերդի պաշտպաններին։ Սմբատ Ա մերժել է բռնակալի պահանջը, նրան գլխատել են, մարմինը խաչ հանել Դվինի հրապարակում։
Էջանիշներ