Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
Ախպեր ի՞նչ լուրջ պլան: Ես ասում եմ էդ թվին Պ-ի ու Բ-ի մեջ պայմանագիր ա կնքվել Հայաստանի բաժանման մասին, ինչի մասին շատ աղբյուրներ են վկայում: Էն ինչ եղել ա Պ-ի տիրապետույան ժամանակ Հայաստանում, ոչ մի կերպ չի կարելի պետականություն ու թագավորություն համարել՝ ոնց որ հիմա Իրաքը: 387-ից Հայաստանը կորցրեց իր ամբողջականությունը, ազատությունը, իր պետականությունը:
Ապեր, ես քեզ ոնց համոզեմ, որ վասալ լինելը, դեռ անկախություն կորցնել չի? Տարբերությունը հասկանում ես? Ես էլ քեզ ասում եմ` Հայաստանի Արեւմտյան հատվածը դադարել ա գոյություն ունենալուց 391 թվականին Արշակ III-ի մահից հետո, իսկ Արեւելյան հատվածը` 428 թվականին Արտաշես VI-ի մահվանից հետո:
Կամ ավելի լավ ա քել ես քեզ ոչ մի բան չհամոզեմ էլի: Ոնց դու ճիշտ ես կարծում` նենց էլ պնդի