Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Ուրախ եմ որ նորմալ ու հագիստ անցավ։

Ինձ հետաքրքիր է, ԼՏՊ-ն ի՞նչ կոնկրետ քայլերի, վարքագծի է կոչում միտինգի մասնակիցներին, որոնց քաղակական գիտակցությունն արթնացել է։ Միայն` նստացույց ու մյուս միտինգին սպասե՞լ։
Միթե՞ դա ակտիվ պայքարի ձև է այն երիտասարդների համար, որոնք տենչում են գործ անել։
Ուզում ենք լավ նախագահ և պառլամենտ։ Իսկ լավ, զգոն քաղաքացինե՞ր։

-Ոստիկանը կաշառք է վերցնում քեզնից կամ քո ներկայությամբ` բողոք գրել։
-Մեկը կարմիր լույսի տակ փողոց է անցնում ` կանգնեցնել կամ`գրել։
-Ջիպը մայթի մեջտեղում կանգեցված է` համարը վերցնել (շաաատ թաքուն) ու գրել
-Հեռուստացույցով այլսեռված հաղորդում կամ փողոցային ժարգոնով շոու` նամակ գրել խմբագրությանը։
-Ժեկի փաստաթուղթը ձգձում են, որ փող պօկեն` բողոքել գրավոր։
-Ընդունելության ժամանակ վկա եք, որ անցնում է մի երեխա, որ չի էլ հայտնվել քննություններին` հայտնել և բողոքել։
-Էն ծամոնների չեկերը պահանջել,
-մի որոշակի բեզինի լցման կետի անհավատալի գինը` հայտնել…

Պատկերացնու՞մ եք, ինչ հեղեղ կլինի բոլոր ինստանցիաներում։ Уվ ոչ միայն ԼՏՊ-Կոնգրեսսի անունից, այլ քաղաքացիների։ Վտանգավոր՞է, կծեծեն, գործից կհանեն… էլի բողոք, համ էլ էլ ի՞նչ պայքար առանց վտանգի։ իհարկե այդպես իրենց կարող են թույլ տալ գործել միայն ազնվագույն մարդիկ, որոնք մի տեղ չունեն կպնելու, կամ` միայնակ, որոնք ընտանիք չունեն պահելու։ Երկու տեսակից էլ հաստատ հազարներ կան։

Այ, երբ դատարանը սկսի չպատասխանել, ձգել, չընդունել բողոքը, այդ ժամանակ փողոց դուրս գալ։ Միայն բանտարկյալներին ազատելը քիչ է, ցոից տվեք, որ կոնկրետ առորյա բնագավառներում սպասում եք բարելավում։
Շատ պասսիվ ու մութ է այն Ճանապարհը, որը ժողովրդին առաջարկում է ընդդիմությունը։ Մեզ ընտրեք, դրանից ավել չի պահաջվում ձեզանից, մենք արդեն ամեն ինչ կդզենք ձեր փոխարեն։ Դուք եկեք միտինգի մեկ էլ Հյուսիսային պողոտայում նստեք։

Ակտիվ քաղաքացի լինելը պետք է սովորել հենց դժվար պայմաններում, դա դեռ էնքան պետք է գալու, ցանկացած նոր կառավարության օրոք։

Դե, բայց նոր կառավարությանն էլ պետք չեն այդպիսի քաղաքացիներ։ չէ որ ինքը մեկ շաբաթվա մեջ կլուծի բոլոր հարցերը և բողոքի տեղ անգամ չի մնա…
Մի քանի շաբաթ առաջ նախագահական նստավայրի առաջ բողոքի ակցիային էի մասնակցում: Ոստիկաններն անհիմն փորձում էին կասեցնել այն: Այդ ընթացքում վեճ ծագեց ոստիկաններից մեկի և մի երիտասարդ աղջկա միջև: Աղջիկն ասաց, որ մարտի մեկին իրեն 5 ոստիկան է ծեծել, ինչին ոստիկանը պատասխանեց, որ քիչ են ծեծել: Այս ամենը տեսագրվում էր, ու դա նկատելով՝ ոստիկանը բռնի կերպով խլեց մեկ այլ երիտասարդ աղջկա ձեռքից նրա տեսագրման սարքը: Սակայն ոստիկանը չէր նկատել, որ այդ ամենը տեսագրվում է նաև մեկ այլ երիտասարդի կողմից: Այդ ամբողջ նյութը հիմա կա: Ի՞նչ խորհուրդ կտաս, ի՞նչ անենք, գնա՞նք նույն ոստիկանի մոտ ու բողոքենք իրեն իրենից:
Մոռացա. համակարգչիս հիշողության մեջ մի քանի գիգաբայտ ծավալով տեսանյութ ունեմ, թե ինչպես են կրակում մարդկանց վրա: Խորհուրդ տուր, խնդրում եմ: