Լավն էր..
Լևոնին մի հատ ֆիռմեննի ուծյու՛՛![]()
ըհը, Սամոն էլ ա զոմբիանալու![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
իմիջայլոց, եթե 5 րոպե ուշ հասնեի տուն, դուռը վրես փակած էր ըլնելու
բա մտա ՍԹԱՐ-ից ուտելիք առնելու, թան ասեցի առնեմ, առա, կեքս չկար, ասեցի մի հատ ուրիշ խանութից կառնեմ, հելա առնեմ, նոր ջոգեցի որ թանի փողը չեմ տվել
զոմբիացումը խորանում ա գնալով (ես էլ ասեմ էս վերջի ամիսներին խի եմ սենց ցրված, անջատված)
Ավելացվել է 2 րոպե անց
բայց այ վաղը փողոցում պտի պատասխան տամ![]()
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 02.08.2008, 00:17: Պատճառ: Գրառման ավելացում
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Էս հանրահավաքի երթի ժամանակ շատ հետաքրքիր պահեր եղան
մեկը շատ բարձր ու անդադար վանկարկում էր «սեր-ժի՛կ պոն-չի՛կ»Ես էլ մտածում էի` դրա ի՞նչնա «պոնչիկ», կարողա՞ թշերը
Մեկն էլ իր կողքով քայլող ոստիկանի ականջին գոռում էր «սեր-ժի՛կ մարդասպա՛ն», էս մենթը ամեն կերպ փորձում էր ազատվել իրեն հետապնդող զոմբիից, բայց նա, ամենայն հավանականության, որպես մենթ` նորածին էր և տեղյակ չէր, որ զոմբիներից ազատվելն անհնար է![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
զոմբիացումը պրծավ, հիմա մի հատ հարց. ձեր կարծիքով խի՞ էդքան երկար են պաուզա տալի, մյուս հանրահավաքը որոշելով 5 շաբաթ հետո, եթե պայքարը պետք ա ավելի ինտենսիվ դառնա (կատակ բան չի հրաժարական պահանջելը, որ մի երկու անգամ ասեն, ՍՍ-ը հրաժարական տա)
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
ժող, նախ սերժիկը էստեղ չի լինելու ահագին ժամանակ, երկրորդ պարզապես կշարունակվի նստացույցը մինչև արձակուրդն ավարտվի ու մարդիկ հանգստանալուց գան, երրորդ սեպտեմբերին ամեն ինչ նոր թափ ա ստանալու...մենակ թե էս անգամ զիլ դասադուլ ստացվի
բա, պարզվեց էն սադրիչ ձյան գայի նախքին աշխատող էր ու գլուխը նախօրոք ճղած եկել էր![]()
չզգացիր որ խոսալու բան արդեն քիչա մնացել, սաղ պարզա արդեն, շատեն կրկնվումզոմբիացումը պրծավ, հիմա մի հատ հարց. ձեր կարծիքով խի՞ էդքան երկար են պաուզա տալի, մյուս հանրահավաքը որոշելով 5 շաբաթ հետո, եթե պայքարը պետք ա ավելի ինտենսիվ դառնա (կատակ բան չի հրաժարական պահանջելը, որ մի երկու անգամ ասեն, ՍՍ-ը հրաժարական տա)
թե մենակ իմ մոտա տենց տպավորություն մնացել
բայց հաջողված հանրավաք էր
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
բայց թե ժողովրդի ցանկությունը մեծ ա, ու էս միտինգին ժողովուրդից ունեցած սպասելիքները լավ էլ արդարացան
Ավելացվել է 1 րոպե անց
մնում ա շարժման ղեկավարները իրանց սպասելիքները արդարացնեն, ոնց որ հուլիսի 4-ին էր
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 02.08.2008, 12:51: Պատճառ: Գրառման ավելացում
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ուրախ եմ որ նորմալ ու հագիստ անցավ։
Ինձ հետաքրքիր է, ԼՏՊ-ն ի՞նչ կոնկրետ քայլերի, վարքագծի է կոչում միտինգի մասնակիցներին, որոնց քաղակական գիտակցությունն արթնացել է։ Միայն` նստացույց ու մյուս միտինգին սպասե՞լ։
Միթե՞ դա ակտիվ պայքարի ձև է այն երիտասարդների համար, որոնք տենչում են գործ անել։
Ուզում ենք լավ նախագահ և պառլամենտ։ Իսկ լավ, զգոն քաղաքացինե՞ր։
-Ոստիկանը կաշառք է վերցնում քեզնից կամ քո ներկայությամբ` բողոք գրել։
-Մեկը կարմիր լույսի տակ փողոց է անցնում ` կանգնեցնել կամ`գրել։
-Ջիպը մայթի մեջտեղում կանգեցված է` համարը վերցնել (շաաատ թաքուն) ու գրել
-Հեռուստացույցով այլսեռված հաղորդում կամ փողոցային ժարգոնով շոու` նամակ գրել խմբագրությանը։
-Ժեկի փաստաթուղթը ձգձում են, որ փող պօկեն` բողոքել գրավոր։
-Ընդունելության ժամանակ վկա եք, որ անցնում է մի երեխա, որ չի էլ հայտնվել քննություններին` հայտնել և բողոքել։
-Էն ծամոնների չեկերը պահանջել,
-մի որոշակի բեզինի լցման կետի անհավատալի գինը` հայտնել…
Պատկերացնու՞մ եք, ինչ հեղեղ կլինի բոլոր ինստանցիաներում։ Уվ ոչ միայն ԼՏՊ-Կոնգրեսսի անունից, այլ քաղաքացիների։ Վտանգավոր՞է, կծեծեն, գործից կհանեն… էլի բողոք, համ էլ էլ ի՞նչ պայքար առանց վտանգի։ իհարկե այդպես իրենց կարող են թույլ տալ գործել միայն ազնվագույն մարդիկ, որոնք մի տեղ չունեն կպնելու, կամ` միայնակ, որոնք ընտանիք չունեն պահելու։ Երկու տեսակից էլ հաստատ հազարներ կան։
Այ, երբ դատարանը սկսի չպատասխանել, ձգել, չընդունել բողոքը, այդ ժամանակ փողոց դուրս գալ։ Միայն բանտարկյալներին ազատելը քիչ է, ցոից տվեք, որ կոնկրետ առորյա բնագավառներում սպասում եք բարելավում։
Շատ պասսիվ ու մութ է այն Ճանապարհը, որը ժողովրդին առաջարկում է ընդդիմությունը։ Մեզ ընտրեք, դրանից ավել չի պահաջվում ձեզանից, մենք արդեն ամեն ինչ կդզենք ձեր փոխարեն։ Դուք եկեք միտինգի մեկ էլ Հյուսիսային պողոտայում նստեք։
Ակտիվ քաղաքացի լինելը պետք է սովորել հենց դժվար պայմաններում, դա դեռ էնքան պետք է գալու, ցանկացած նոր կառավարության օրոք։
Դե, բայց նոր կառավարությանն էլ պետք չեն այդպիսի քաղաքացիներ։ չէ որ ինքը մեկ շաբաթվա մեջ կլուծի բոլոր հարցերը և բողոքի տեղ անգամ չի մնա…
Տատ, ինչպես Վարդան Պետրոսյանը կասեր` եթե տանիքը վնասված է, և ջուր է կաթում, պետք չէ անընդհատ ներսից գաջ քսել, այդպես ոչնչի չես հասնի, այլ պետք է վերևից վերանորոգես այն:
ՀԻմա էս քո շարադրած պայքարի միջոցներից որևէ մեկը երբևէ օգտագործե՞լ ես: Անձամբ ես չեմ դիմել այսպիսի մեթոդների և չեմ էլ դիմի, քանի որ դրանք համարում եմ էժանագին քայլեր: Էս քո թվարկածները պետք է անի ոստիկանությունը, ոչ թե քաղաքացին: Ի՞նչ ես կարծում, եթե որևէ քաղաքացի տեսնի, որ մեկը մեքենան կանգնեցրել է մայթի վրա ու դիմի ոստիկանությանը, նրանք էլ պարզեն, որ դա ինչ որ նախարարի որդու մեքենա է, ի՞նչ կանեն, կտանեն տուգանային հրապարա՞կ, թե՞` կզրկեն վարորդական իրավունքից: Իմ կարծիքով` այդ մեքենայի տիրոջը կտան ահազանգող քաղաքացու տվյալները, նա էլ կորոշի, թե ինչպես վարվի տվյալ քաղաքացու հետ: Ու լավ էլ կանի: Եթե ինչ որ մեկը իմ դեմ ահազանգի, ես կարողանամ գտնել նրան, ես էլ նենց հավեսով հարցերը կլուծեմ իմ դեմ գործ տալու համար: Բա էդ ի՞նչ էժանություն ա: Գործ տալը ո՞րնա: խախտել եմ, թող ոստիկանը զբաղվի էդ հարցերով, կամ եթե որևէ մեկին խանգարում կամ նեղություն ա պատճառում խախտումս, թող ինձ դիմի էդ հարցով, ոչ թե ոստիկանին: Եթե իմ պատուհանի տակ մեկը բարձր հայհոյում ա, ես չեմ զանգում ոստիկանություն հայտնում, այլ իջնում եմ ու ականջները քաշում եմ:
Հիմա անդրադառնամ էն կաշառքի պահին. եթե տեղյակ չես, ասեմ, որ կաշառք տալն ապօրինի գործողություն է: Գրել ես «-Ոստիկանը կաշառք է վերցնում քեզնից կամ քո ներկայությամբ` բողոք գրել։»: Ի՞նչ ես կարծում` որևէ մեկը բողոք կգրի՞ իր իսկ կատարած խախտման մասին: Ո՞նց ես պատկերացնում էդ գործողությունը. ինչ որ մեկը ոստիկանին կաշառք է տալիս, այնուհետև բողոք է գրում` հայտնելով իր կողմից կատարված ապօրինի գործողության մասի՞ն:
-Մեկը կարմիր լույսի տակ փողոց է անցնում ` կանգնեցնել կամ`գրել։
ՀԻմա էս մեկի մասին. ծիծաղս էլ ա գալիս: Սենց գրողները հիմա ահագին գրելու նյութ ունեն ու լավ էլ գրում են մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների դեմ: Նույնիսկ գրողները սկսել են քչություն անել. վերջերս ցուցմունք տված վկաները չեն ներկայանում դատարան` հաստատելու իրենց ցուցմունքները: Եթե ցանկություն ունես, կարող ես ինքդ գրել, բայց այստեղ առաջարկել մարդկանց, որ գործ տան, գրեն և նման ոստիկանական արարքների դիմեն, կներես, այնքան էլ կոռեկտ չի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հիմա էս հանրահավաքի ինչն էր վճռակա՞ն, որ պետք է վճռական ևս հինգ շաբաթ սպասել, թե այն, որ ԼՏՊ-ի վճռական ելույթի առավել վճռական հատվածներ չընթերցվեց, և անոնս արվեց, որ հաջորդ օրը կարդան թերթերում:
Ընդհանրապես, ԼՏՊ-ն ընդդիմադիր մամուլի պրոմոշընով է սկսել զբաղվել, թե դեռ քաղաքականության մեջ է:
Եվ ամենակարևորը՝ ԼՏՊ-ի խոսքում շատ էին վերջնագրերը, իսկ դա հայտնի քաղաքական տեխնոլոգիա է՝ դրանով դեվալվացվում է ամբողջ քաղաքական գործընթացը: Ընդամենը…
Հ.Գ. Գալաթեայի ու մյուսների մի քանի պոստեր ես եմ ջնջել, այլ ոչ թե "ոչ -ոք": Եթե ուզում եք իմանալ թե ով է ջնջել, հարևանությամբ գրված է:
կարելի է նաև ՎՃՌԱԿԱՆ չսպասել...
իսկ մեղադրանքդ վերջն էր... փաստորեն լավ ելույթ էր, եթե նույնիսկ դու այդ ելույթում չգտար քննադատման արժանի որևէ կետ, բացի իհարկե այն մահացու մեղքից որ հաջորդ օրը այն ամբողջովին պիտի տպագրվեր թերթերում... իսկ կարելի է պատժից խուսափել եթե ասենք ելույթը տպագրվի մասնակի՞![]()
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Մի քանի շաբաթ առաջ նախագահական նստավայրի առաջ բողոքի ակցիային էի մասնակցում: Ոստիկաններն անհիմն փորձում էին կասեցնել այն: Այդ ընթացքում վեճ ծագեց ոստիկաններից մեկի և մի երիտասարդ աղջկա միջև: Աղջիկն ասաց, որ մարտի մեկին իրեն 5 ոստիկան է ծեծել, ինչին ոստիկանը պատասխանեց, որ քիչ են ծեծել: Այս ամենը տեսագրվում էր, ու դա նկատելով՝ ոստիկանը բռնի կերպով խլեց մեկ այլ երիտասարդ աղջկա ձեռքից նրա տեսագրման սարքը: Սակայն ոստիկանը չէր նկատել, որ այդ ամենը տեսագրվում է նաև մեկ այլ երիտասարդի կողմից: Այդ ամբողջ նյութը հիմա կա: Ի՞նչ խորհուրդ կտաս, ի՞նչ անենք, գնա՞նք նույն ոստիկանի մոտ ու բողոքենք իրեն իրենից:
Մոռացա. համակարգչիս հիշողության մեջ մի քանի գիգաբայտ ծավալով տեսանյութ ունեմ, թե ինչպես են կրակում մարդկանց վրա: Խորհուրդ տուր, խնդրում եմ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ