User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 134 հատից

Թեմա: Հանրահավաք Օգոստոսի 1-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՑ ՇԱՐԺՄԱՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ ԿՓՈԽՎԻ

    Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարեց շարժման առաջիկա պահանջների մասին, որոնք բնութագրեց`«կտրուկ» եւ թվարկեց. «Անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել ընդդիմության եւ հասարակության դեմ ուղղված քաղաքական հաշվեհարդարը: Կտրուկ միջոցներ ձեռնարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Միրզոյանի ապօրինի շրջաբերական-հրահանգով ողջ հանրապետությունով մեկ ծավալած քաղաքական հետապնդումները դադարեցնելու նպատակով»: Օգտվելով առիթից այսօր Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակիցների անունից դիմեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին` խնդրելով մանրակրկիթ իրավաբանական գնահատական տալ Անդրանիկ Միրզոյանի փաստաթղթին: Համաժողովրդական շարժման պահանջներն այսքանով չավարտվեցին: «Շուտափույթ կերպով բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն պատասխանատուներին, առաջին հերթին` Ռոբերտ Քոչարյանին: Անմիջապես պաշտոնից հեռացնել նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում չարաբաստիկ դեր խաղացած, ինչպես նաեւ իրենց գործունեության մեջ լիովին վարկաբեկված անձանց` Արմեն Գեւորգյանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին եւ Հանրային հեռուստատեսության խորհրդի պետ Ալեքսան Հարությունյանին»: Նշված պահանջները չկատարելու եւ մանավանդ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը խափանելու դեպքում` Տեր-Պետորսյանը խոստացավ. «Օգոստոսի 1-ից սկսած Շարժման կարգախոսը հայտարարել` Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը»: Տեր-Պետրոսյանը նշեց, որ օգոստոսի 1-ը պատահական չէ ընտրված, եւ հենց այդ օրն է նախատեսված Համաժողովրդական շարժման հաջորդ հանրահավաքը: ՀՀ առաջին նախագահի ելույթից հետո տեղի ունեցավ մարտի 1-ից հետո Համաժողովրդական շարժման աննախադեպ բազմամարդ երթը, որը սկսվեց Մատենադարանի մոտից եւ Մաշտոցի պողոտայով, Մյասնիկյանի արձանի մոտով, Հանրապետության հրապարակով ավարտվեց Հյուսիսային պողոտայում, որն այսօր Դավիթ Շահնազարյանն իր ելույթում անվանեց «Համաժողովրդական շարժման Անլռելի զանգակատուն»:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 05.07.2008, 13:56:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
    ...Այնուհետեւ առաջին նախագահն ասել է, թե «Սերժի երկընտրանքը կամ հոգեկան տվայտանքները կարող են ծանր նստել պետության վրա: Երկիրը կառավարող անձը պետք է հստակ ցույց տա` ինքը ժողովրդի հետ է, թե քրեական օլիգարխիայի: Երկմտանքը, չկողմնորոշվածությունը, հապաղումը կարող են ծանր նստել ժողովրդի վրա, առաջ բերելով անկայունություն:
    23:16:19 - 04/07/2008
    ամբողջ հոդվածը

    սպասենք քայլերին մինչև օգոստոսի 1-ը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Փոքրիկ ընդմիջում այս թեմայում կամ նախապատրաստություն օգոստոսի 1-ի հանրահավաքի համար




    ԽՆԴՐԵՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

    [20:17] 18 Հուլիսի, 2008

    ՚Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայիՙ Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցի հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը գնալով ավելացել է: Հանրահավաքի ընթացքում վանաձորցիներին միացան նաեւ Սպիտակի, Ալավերդիի, Գյումրիի բնակիչները եւ երկրապահ կամավորականներ: Բոլոր ելույթ ունեցողները առաջին հերթին անդրադառնում էին ՀՀ-ում նախընտրական, ընտրական եւ հետընտրական գործընթացներում մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերին:

    ԺՈՒԿ կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը հանրահավաքի մասնակիցներին վստահեցրեց, որ այսօր ՀՀ-ում անազատության մեջ գտնվողները շատ ավելի անազատ են, քան անազատության մեջ գտնվողները: Որպես ապացույց պարոն Գրիգորյանը նշեց այն փաստը, որ այսօր ոչ բոլոր ցանկացողներ են կարողանում մասնակցել հանրահավաքների, քանի որ իշխանությունները շարունակում են մարդկանց նկարահանել եւ հետապնդումնների ենթարկել նրանց եւ նրանց հարազատներին:

    ՚Ժառանգությունՙ կուսակցության պատգամավորներ Վարդան Խաչատրյանն ու Զարուհի Փոստանջյանն իրենց ելույթներում անդրադարձան ԵԽԽՎ 1609 ԵՒ 1620 բանաձեւերին եւ որպես հրատապ խնդիր առաձնացրեց բոլոր քաղբանտարակյալների ազատ արձակումը: Տիկին Փոստանջյանը նշեց, որ ՀՀ դատարանները վճիռներ կայացնելիս բացարձակ անտեսում են ԵԽԽՎ բանաձեւերի պահանջները:

    Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նա ներկայացրեց երկրում տիրող իրավիճակը եւ գործող իշխանություներին սպասվող ճակատագիրը: Դավիթ Շահնազարյանը վստահեցրեց, որ Համաժողովրդական շարժումն իր ամենօրյա բողոքի ակցիաններով աջակցում է քաղբանտարկյալներին, եւ նրանց ազատ արձակումն անխուսափելի է լինելու: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործը Հաագայի դատարան հանձնելու համար սկսված ստորագրահավաքին` Դավիթ Շահնազարյանը դիմեց այսօրվա հանրահավաքի կազմակերպիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցին` խնդրելով նրան այդ գործընթացում հետեւել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների պաշտպանությանը,որպեսզի ձերբակալության ընթացքում Քոչարյանին բռնությունների եւ խոշտանգումների չենթարկեն, կերակրեն ճիշտ ժամանակին եւ այլն:

    Ի դեպ, այսօր Վանաձորի հանրահավաքի ընթացում ոստիկանները պատշաճ իրականացրել են իրենց ծառայությունը: Արթուր Սաքունցը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին եւ հավաքվածներին վստահեցրել է. ՚Տեսնում եք, երբ երբ ոստիկաններին նորմալ հրահանգներ են տալիս, նրանք կատարում են: Երբ ասում են ծեծեք` ծեծում են: Այսինքն մեղավորները ոչ թե ոստիկաններն են, այլ նրանց հրահանգներ տվողներըՙ: Ի դեպ, այսօրվա հանրահավաքը, բացի Վանաձորի ՚Լոռիՙ եւ Գյումրիի ՚Գալաՙ հեռուստաընկերություններից, տեսագրվում էր Վանաձորի Մշակույթի տան վերնահարկից` անհայտ անձանց կողմից:

    Աղբյուր՝ http://a1plus.am/amu/?page=issue&iid=62822

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    էթալու ե՞նք
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    էթալու ե՞նք
    Հա Հայկո ջան, պրիտոմ բոլորվ, տնեցիքով-բանով:

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա Հայկո ջան, պրիտոմ բոլորվ, տնեցիքով-բանով:
    Նույնաբովանդակ պատասխան էլ իմ կողմից

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #7
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր-Պետրոսյանը նշեց, որ օգոստոսի 1-ը պատահական չէ ընտրված, եւ հենց այդ օրն է նախատեսված Համաժողովրդական շարժման հաջորդ հանրահավաքը: [/B]
    Օգոստոսի 1-ին արևի խավարում է լինելու, կարո՞ղ է դրա համար է էդ օրն ընտրվել Իմ կարծիքն է, որ նման օր չարժեր հանրահավաք անցկացնել հետևանքների առավել անկանխատեսելի լինելու պատճառով կախված նշածս այդ երևույթի հետ

    Բայց հետաքրքիր կլիներ ասենք Տեր-Պետրոսյանն իմանալով խավարման ժամը մի հզոր ճառ ասեր վերջում- «Թող Քոչարյանի ու Սերժի իշխանության լույսը մարի» - արտահայտությամբ ու հենց էդ պահին արևի խավարում լիներ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  8. #8
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Օգոստոսի 1-ին արևի խավարում է լինելու, կարո՞ղ է դրա համար է էդ օրն ընտրվել Իմ կարծիքն է, որ նման օր չարժեր հանրահավաք անցկացնել հետևանքների առավել անկանխատեսելի լինելու պատճառով կախված նշածս այդ երևույթի հետ

    Բայց հետաքրքիր կլիներ ասենք Տեր-Պետրոսյանն իմանալով խավարման ժամը մի հզոր ճառ ասեր վերջում- «Թող Քոչարյանի ու Սերժի իշխանության լույսը մարի» - արտահայտությամբ ու հենց էդ պահին արևի խավարում լիներ
    Ամռանը հանրահավաքները սովորաբար սկսվում են երեկոյան՝ 7-ից ոչ շուտ. պատճառը շոգն է: Այդ ժամին արևի խավարումը պրծած կլինի:

  9. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,454
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամռանը հանրահավաքները սովորաբար սկսվում են երեկոյան՝ 7-ից ոչ շուտ. պատճառը շոգն է: Այդ ժամին արևի խավարումը պրծած կլինի:
    Արևի խավարումը Սիբիրում է, Հայաստանում աննկատ է անցնելու։
    Si vis pacem, para bellum

  10. #10
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևի խավարումը Սիբիրում է, Հայաստանում աննկատ է անցնելու։
    Կարծում եմ՝ նույնիսկ Հայաստանում լինելու դեպքում էլ աննկատ կանցներ. օրը ավելի կարևոր իրադարձություն է պարունակում:

  11. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Օգոստոսի 1-ին արևի խավարում է լինելու, կարո՞ղ է դրա համար է էդ օրն ընտրվել Իմ կարծիքն է, որ նման օր չարժեր հանրահավաք անցկացնել հետևանքների առավել անկանխատեսելի լինելու պատճառով կախված նշածս այդ երևույթի հետ

    Բայց հետաքրքիր կլիներ ասենք Տեր-Պետրոսյանն իմանալով խավարման ժամը մի հզոր ճառ ասեր վերջում- «Թող Քոչարյանի ու Սերժի իշխանության լույսը մարի» - արտահայտությամբ ու հենց էդ պահին արևի խավարում լիներ
    Լավ միտք էր այ եթե հայլուրականները այսքանը մտածելու ունակություն ունենային, մի շատ հետաքրքիր և իրենց բնորոշ մի անհեթեթ նյութ կպատրաստեին և կփորձեին հեռուստադիտողին ամեն կերպ համոզել, որ Տեր-Պետրոսյանը, օգտագործելով բնության այդ` ոչ այնքան հաճախ տեղի ունեցող երևույթը, պատրաստվում է կատարյալ հիպնոսի ենթարկել հանրահավաքի մասնակիցներին, և կոչ կանեին` չմասնակցել հանրահավաքին` հիպնոսի զոհ դառնալուց խուսափելու համար:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #12
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Արտակի շնորհիվ, լրիիիիվ դրական եմ վերաբերվում ձեր հավաքներին, ճիշտ է չեմ մասնակցի, ցանկություն րկա, բայց եթե լինել էր ծնողներս չէին թողնի, ձեզ բարի ցույց, մեկ էլ ամենակարևորը անփորձանք...

  13. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակի շնորհիվ, լրիիիիվ դրական եմ վերաբերվում ձեր հավաքներին, ճիշտ է չեմ մասնակցի, ցանկություն րկա, բայց եթե լինել էր ծնողներս չէին թողնի, ձեզ բարի ցույց, մեկ էլ ամենակարևորը անփորձանք...
    Շնորհակալ ենք Արամ ջան

    Ի դեպ Հայկո, անցյալ անգամվա հանրահավաքից առաջ ես քեզ ազնվորեն զգուշացրել էի, որ նախորդից քիչ մարդ է հավաքվելու: Դա արել էի հանրահավաքից մի քանի օր առաջ: Հիմա էլ ազնվորեն զգուշացնում եմ, որ այս անգամ անհամեմատ ավելի շատվոր ենք լինելու, չնայած նրան, որ շատերը քաղաքում չեն լինելու
    Կանխատեսում եմ, որ այս հանրահավաքը բավական հուժկու է լինելու ու բավական սպառիչ պատասխաններ է տալու բացարձակապես բոլորին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #14
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ Հայկո, անցյալ անգամվա հանրահավաքից առաջ ես քեզ ազնվորեն զգուշացրել էի, որ նախորդից քիչ մարդ է հավաքվելու: Դա արել էի հանրահավաքից մի քանի օր առաջ: Հիմա էլ ազնվորեն զգուշացնում եմ, որ այս անգամ անհամեմատ ավելի շատվոր ենք լինելու, չնայած նրան, որ շատերը քաղաքում չեն լինելու
    Կանխատեսում եմ, որ այս հանրահավաքը բավական հուժկու է լինելու ու բավական սպառիչ պատասխաններ է տալու բացարձակապես բոլորին:
    իսկ երթ ըլնելու ա՞
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  15. #15
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Օգոստոսի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կանխատեսում եմ, որ այս հանրահավաքը բավական հուժկու է լինելու ու բավական սպառիչ պատասխաններ է տալու բացարձակապես բոլորին:

    ոնց էին ասում՝ եթե երիտասարդ ես, ու հեղափոխական չես, ապա երիտասարդ չես: մի բանի համար եմ ափսոսում՝ որ ջահելությունը իր էներգիան ծախսում է ԼՏՊ-ի շուրջը...

    Վանոն պատմվածք ուներ, որի վերնագիրը էստեղ տեղին է. «ափսոս էր էրեխեն».
    Արտակ, քեզ է վերաբերում առաջին հերթին. մի դարձիր խուլ ու համր զինվոր, մտածիր ինքնուրույն, դրա ընդունակությունը ունես: բայց էլի եմ կրկնում՝ դու գիտես:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Օգոստոսի 13 ձախլիկների միջազգային օր.
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.08.2012, 23:45
  3. Գրառումներ: 1
    Վերջինը: 07.08.2012, 20:38
  4. Օգոստոսի 13 - Մեծ հանդիպում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 21.08.2011, 01:47
  5. Հանրահավաք և երթ մարտի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1796
    Վերջինը: 08.03.2010, 17:31

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •