User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: Հիպոկրատի երդում

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հիպոկրատի երդում

    Ի՞նչ արժեք ունի այսօր բժիշկ «ձեռնադրվող» անձի այս երդումը:
    Ցավով ականատես եմ լինում, որ շատ բժիշկներ մեր օրերում աշխատում են բացառապես փողի համար, և ինչպես կասեր Շիրվանզադեն. «Խիղճը գրպանը դրած»՝ շատ դեպքերում հրաժարվում են վիրահատել, կամ բուժել անվճարունակ հիվանդներին: Մի տեսանկյունից որ նայում ես՝ դա իրենց աշխատանքն է, որի դիմաց պիտի վարձատրվեն: Իսկ ու՞ր մնաց երդումը, խիղճը, մարդկայինը...
    Կարծում եմ թեման ավելի շուտ հոգեբանական բնույթ է կրում, ուստի այն որքան էլ որ առնչվում է առողջապահության հետ՝ չեմ բացում այնտեղ: Մոդերատորները կորոշեն

  2. #2
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Մարդ կա աշխարհն է շալակած տանում,
    Մարդ կա ելել է շալակն աշխարհի…


    Հիպոկրատի երդումը, բարոյական բարձր արժեքներ ունեցող բժշկի համար, իր էության մասին բարձրաձայն ասելն է: Նա առանց այդ երդման էլ հիվանդի համար անելու էր հնարավոր ամեն ինչ: Իսկ "խիղճը գրպանում" բժշկականի դիպլոմավորը, գալիս էր փող աշխատելու, մի հատ ել երդվեց, հետո ինչ: Ձևեր կան, լեզու կծել կա, մատները խաչել կա, 3 անգամ սև օճառով լողանալ… մնացած այլ սուտ երդվողների նման ( հայրենիքին ծառայել, արդար դատել, լավ նախագահ լինել ու էլի շատ, շատ…)
    Ես բժիշ ընկերներ ունեմ, որ մի քանի տեղ աշխատելով իրենց ընտանիքի հոգսերն են հոգում: Դժվար են ապրում, բայց մարդ են ու լավ բժիշկներ: Եվ օգնության կարիք ունեցողին օգնում են: Իրենց վրա դրված նալոգին մի կերպ դիմանալով, դեռ աշխատում են… հավատարիմ իրենց երդմանը:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  3. #3
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ կա աշխարհն է շալակած տանում,
    Մարդ կա ելել է շալակն աշխարհի…


    Ես բժիշ ընկերներ ունեմ, որ մի քանի տեղ աշխատելով իրենց ընտանիքի հոգսերն են հոգում: Դժվար են ապրում, բայց մարդ են ու լավ բժիշկներ: Եվ օգնության կարիք ունեցողին օգնում են: Իրենց վրա դրված նալոգին մի կերպ դիմանալով, դեռ աշխատում են… հավատարիմ իրենց երդմանը:


    Ես ուսուցիչ, բժիշկ, միջին օղակի գիտաշխատող ընկերներ ունեմ, որոնք ամեն օր հերոսություն են անում, նրանք հերոսաբար ապրում են :
    Հիպոկրատը չէր դիման. կխաղտեր երդումը, փառք և պատիվ մեր մտավորականներին
    Վերջին խմբագրող՝ ihusik: 03.08.2008, 22:33: Պատճառ: կրկնակի գրառում

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Հիպոկրատի երդման մեջ չկա այնպիսի կետ, թե հիվանդներիս ձրի բուժելու եմ: Ու ընդհանրապես, մեր ազգն ամեն ինչի վրա միլիոններ կծախսի, բայց առողջության համար ոչ մի կոպեկ չի տա: Վերջիվերջո, հասկացեք, որ բժիշկն էլ է մարդ, նա էլ ապրելու իրավունք ունի:

    Հայաստանում այնպիսի պատկերացում կա, թե բոլոր բժիշկները բացառապես փողի դիմաց են անում ամեն ինչ: Իսկ դա ստեղծվել է այն պատճառով, որ պարզապես մարդիկ հրաժարվում են վճարել բժշկի վճարած ծառայությունների դիմաց: Ի դեպ, շատ բաներ էլ բժշկից կախված չեն: Պետք չէ մոռանալ նաև, որ հիվանդին օգնություն ցույց տալիս որոշակի հումք է պահանջվում, իսկ բժիշկը չի կարող ամեն անգամ իր գրպանից վճարել դրա համար: Ճիշտ է, լինում են դեպքեր, որ իսկապես «բժիշկը խիղճը գրպանն է դրել», բայց դրանք շատ ավելի հազվադեպ են, քան դուք կարծում եք: Եվ կներեք, բայց ես գտնում եմ, որ դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք բժշկին քննադատելու: Եկեք, դուք էլ ձեր կյանքից վեց տարի կորցրեք, ճռռացեք, 700 000 դրամ վճարեք + մյուս ծախսերը, որ միայն բժշկականի ուսանողներն են անում, հետո նոր փորձեք քննադատել «խիղճները գրպանները դրած» բժիշկներին:

  5. #5
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Re. Հիպոկրատի երդում

    Եկեք, դուք էլ ձեր կյանքից վեց տարի կորցրեք, ճռռացեք, 700 000 դրամ վճարեք + մյուս ծախսերը, որ միայն բժշկականի ուսանողներն են անում, հետո նոր փորձեք քննադատել «խիղճները գրպանները դրած» բժիշկներին:

    Կարծում եմ ոչ մի մանուկ պարտավոր չէ վճարել բժշկականի շրջանավարտին (հույս ունեմ բժշկին) այն 700 000 դրամը + մյուս ծախսերը, որ նա արել է իր երազած (ձեռնտու) մասնագիտությունն ստանալու համար…իր անմեղ ու մաքուր կյանքով…
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  6. #6
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Մարդիկ կյանքում չեն նեղանում չգիտեմ որ տաքսի սերվիսից, վարսավիրից, դզող-փչողից, գաջ քսողից, բայց շատ արագ ու հանգիստ մեղադրում են բժիշկներին՝ հիվանդներից իրենց աշխատանքի համար վարձատրություն պահանջելու համար…

    Երկիրն ու ձեր հասարակության մտածելակերպը փոխեք, նոր բարձրագոչ հայտարարություններ արեք Հիպոկրատի երդման , բժիշկների բարոյական լավ ու վատ կողմերի մասին:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 03.08.2008, 23:42:

  7. #7
    շատ մի խորացի, լամպա ;) Razo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2008
    Հասցե
    և բոլորդ եք, վաճառվում...
    Գրառումներ
    333
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Հիպոկրատի երդում

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ կյանքում չեն նեղանում չգիտեմ– որ տաքսի սերվիսից, վարսավիրից, դզող-փչողից, գաջ քսողից, բայց շատ արագ ու հանգիստ մեղադրում են բժիշկներին՝ հիվանդներից իրենց աշխատանքի համար վարձատրություն պահանջելու համար…

    Երկիրն ու ձեր հասարակության մտածելակերպը փոխեք, նոր բարձրագոչ հայտարարություններ արեք Հիպոկրատի երդման , բժիշկների բարոյական լավ ու վատ կողմերի մասին:
    Փոխելը չի ստացվի...

    քանիսի՞ց չես լսել այս արտահայտությունը՝ «Երկիրը երկիր չի»
    Շնչեք...

    Փողով չի

  8. #8
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Մեջբերում Razo-ի խոսքերից Նայել գրառումը
    Փոխելը չի ստացվի...

    քանիսի՞ց չես լսել այս արտահայտությունը՝ «Երկիրը երկիր չի»
    Հարկավոր է փոխել, մերն է մենք պատասխանատու ենք

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Կարծում եմ ոչ մի մանուկ պարտավոր չէ վճարել բժշկականի շրջանավարտին (հույս ունեմ բժշկին) այն 700 000 դրամը + մյուս ծախսերը, որ նա արել է իր երազած (ձեռնտու) մասնագիտությունն ստանալու համար…իր անմեղ ու մաքուր կյանքով…
    Հարգելիս, մանուկների բուժումը պետպատվերով է:

    Ավելացվել է 6 րոպե անց
    Ու ընդհանրապես, այս կարծիքի պատճառը եկեք չասենք երկիրն է, բայց անկատար համակարգն է: Պետք է այնպես լինի, որ հիվանդը հիվանդանոց մտնելիս վճարում կատարի, իսկ բժշկի հետ անմիջական ֆինանսական հարաբերություններ չունենա, բարցր աշխատավարձ ստանա: Պետք է գործի նաև ապահովագրությունը: Այդ դեպքում ոչ ոք չի կարողանա դժգոհել, թե բժիշկն առանց փողի չի բուժում, թե փող չունես, չես բուժվի: Ու երբ բժիշկը համարձակվի փող ուզել, կարելի է հանգիստ դատի տալ: Շա՜տ դանդաղ, բայց գնում ենք դրան:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 04.08.2008, 02:15: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #10
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ կա աշխարհն է շալակած տանում,
    Մարդ կա ելել է շալակն աշխարհի…

    Ես բժիշկ ընկերներ ունեմ, որ մի քանի տեղ աշխատելով իրենց ընտանիքի հոգսերն են հոգում: Դժվար են ապրում, բայց մարդ են ու լավ բժիշկներ: Եվ օգնության կարիք ունեցողին օգնում են: Իրենց վրա դրված նալոգին մի կերպ դիմանալով, դեռ աշխատում են… հավատարիմ իրենց երդմանը:
    Միայն ողջունել կարելի է...Այդ մարդիկ իրենց գործի նվիրյալներ են:
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ կներեք, բայց ես գտնում եմ, որ դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք բժշկին քննադատելու: Եկեք, դուք էլ ձեր կյանքից վեց տարի կորցրեք, ճռռացեք, 700 000 դրամ վճարեք + մյուս ծախսերը, որ միայն բժշկականի ուսանողներն են անում, հետո նոր փորձեք քննադատել «խիղճները գրպանները դրած» բժիշկներին:
    Մի անգամ ներկա եմ եղել մի տեսարանի. ուր մի կին ոտքը վնասված տղային բերել էր հիվանդանոց, պիտի կար դրվեր, իսկ բժիշկը պնդում էր, որ մինչև չվճարեն, չի անցնի գործի: Կնոջ մոտ գումարը չէր բավականացնում: Չկարողանալով օգնել կնոջը՝ հեռացա, դեռ երկար հիշելով բժշկի անտարբեր հայացքն ու արնահոսող վերքը ձեռքով ամուր սեղմած կնոջ արցունքները...
    Չե՞ք գտնում, որ ուսուցիչն ու բժիշկը, իրենց աշխատանքում իրոք նվիրյալներ պիտի լինեն, ու ինչու չէ՝ պահը երբ գա, ինչ-որ տեղ էլ իրենցից կախված մարդկանց շահը պիտի վեր համարեն իրենց անձնական շահերից:
    Մեկ էլ միշտ մտածում եմ, աստված չարած պատերազմական իրավիճակում, ի՞նչ տրամաբանությամբ է գործելու բժիշկը, /խոսքս վերոհիշյալ նվիրյալների մասին չէ/ մտածելու է. «սա ինձ մեկ է փող տվողը չի, իմ ուսման վարձն էլ այնքան շա՜տ էր....», թե՞ ներքին մղումով անելու է ինչ կարող է վիրավորին փրկելու համար:

  11. #11
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Հիպոկրատի երդում

    Հարգելիս, մանուկների բուժումը պետպատվերով է:
    Գուցե..ցավոք շատ հազվադեպ են նման երևույթները…
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  12. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Գուցե..ցավոք շատ հազվադեպ են նման երևույթները…
    Կարո՞ղ ես օրինակներով խոսել, որ երբ բժիշկը երեխային գումարի պատճառով օգնություն ցույց չի տվել:

    Չե՞ք գտնում, որ ուսուցիչն ու բժիշկը, իրենց աշխատանքում իրոք նվիրյալներ պիտի լինեն, ու ինչու չէ՝ պահը երբ գա, ինչ-որ տեղ էլ իրենցից կախված մարդկանց շահը պիտի վեր համարեն իրենց անձնական շահերից:
    Ուսուցչի մասին ինձ իրավունք չեմ վերապահում խոսել, բայց բժշկի մասին չեմ գտնում… Առանց այդ էլ բժիշկն իր մասնագիտությունն ընտրելիս անձնական շահը մի կողմ է թողնում: Տխուր իրականությունը ցույց է տալիս, որ երբ թեկուզ մի անգամ քո գրպանից մի կոպեկ դնում ես, գլխիդ են նստում: Ուղղակի թող ժողովուրդը խելքը գլուխը հավաքի, ապահովագրությունից օգտվի, որ հետո ամբողջ շառը բժշկի վրա չգցի:

  13. #13
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հիպոկրատի երդում

    Հարգելի StrangeLittleGirl լիովին համամիտ եմ, որ դա համակարգի խնդիրն է, որ պետք է դեռ կարգավորվի ու հունի մեջ ընկնի, բայց օրինակ դու եթե բժիշկը լինեիր Manon -ի նշած օրինակի իրավիճակում հայտնվեիր երբ քեզ մոտ է եկել է մի աղքատ կին իր տղա երեխայի հետ, որի ոտքից արյուն է հոսում դու շատ հեշտությամբ երես կթեքես որ չտեսնես հոսող արյունն ու կսպասես մինչև համապատասխան դրամը բերեն նոր օգնություն ցույց տա՞ս, թե՞ համենայն դեպս հիշելով որ նաև քրիստոնյա ազգ ենք գոնե վերջ ի վերջո հասարակ կարեկցանքի զգացումից ելնելով կշտապես օգնել այդ տղային։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  14. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    ihusik, կներես, բայց երեխային օգնություն ցույց տալու համար գոնե տարրական բինտ-բամբակ, որոշակի հակասեպտիկներ, թել-ասեղ ու էլի մի քանի բան է պետք, իսկ ես՝ աղքատ բժիշկս, չեմ կարող ամբողջ կյանքում բարեգործությամբ զբաղվել: Մեկ-երկու անգամ հասկացանք, բայց հետո մարդիկ վատ են սովորում ու գուցե նույն երեխային դու հաջորդ օրը տեսնես քաղաքի ամենաշքեղ բնակարանում…

  15. #15
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ihusik, կներես, բայց երեխային օգնություն ցույց տալու համար գոնե տարրական բինտ-բամբակ, որոշակի հակասեպտիկներ, թել-ասեղ ու էլի մի քանի բան է պետք, իսկ ես՝ աղքատ բժիշկս, չեմ կարող ամբողջ կյանքում բարեգործությամբ զբաղվել: Մեկ-երկու անգամ հասկացանք, բայց հետո մարդիկ վատ են սովորում ու գուցե նույն երեխային դու հաջորդ օրը տեսնես քաղաքի ամենաշքեղ բնակարանում…
    Բյուր ջան կներես, չեմ ուզում անձնականացնել, բայց ես մի օրինակ բերեմ։

    Իմ "քեռին" էդ "ռակ" կոչվածով հիվանդ էր երկու անգամ վիրահատել էին ու ապարդյուն։ 3-րդ անգամ վիրահատելուց հետո ապրեց մի քանի օր։ Բոլորս և՝մենք, և՝ բժիշկները գիտեինք, որ անիմաստ վիրահատություն է, սակայն հիվանդին փորձում էինք դրանով համոզել, որ նա կապաքինվի։ Առաջին երկու վիրահատությունները շատ թանկ էին ու ընտանիքը վճարում էր բարեամների օգնությամբ, բայց սարսափելին այն էր, որ 3-րդ վիրահատությունից հետո բժիշկը իմ հայրիկին կանչել ու գումար էր ուզել։ Բնականաբար հայրս վճարել էր նրան, ու ասեմ որ քիչ չէր վճարել։ Հիմա խնդրում եմ ինձ համոզեք, որ այդ բճիշկը ստոր չէ։ (Վիրահատության պետական վճարումներն արդեն արված են եղել ու էդ գումարը բճիշկը "ուզել" էր սեփական անձի բարեկեցիկ կյանքը ավելի լավացնելու համար )

    Կամ մի ուրիշ օրինակ բերեմ։
    Մի երեխայի օձը խայթում է, նրան հասցնում են հիվանդանոց, առանց իրենց հետ գումար վերցնելու։ Բժիշկը ասում է, որ հակաթույնի համար պիտի վճարեն 100դոլլարին համարժեք դրամ (բժշկին անձամբ եմ ճանաչում, հեքիաթ չհամարեք), երեխայի ծնողը խնդրում է, որ հակաթույնը ներարկոն, ինքը մեքենայով կգնա ու 15 րոպեի ընթացքում կբերի պահանջվող գումարը։ Բժիշկը չի ներարկում, քանի որ չի վստահում ծնողին ու երեխան մահանում է։

    Հիմա ինձ ՝ հիմար մարդուս բացատրեք թե այս բժշկին ինչպես կարելի է թողնել, որ ապրի
    Վերջին խմբագրող՝ Dayana: 05.08.2008, 08:44:

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչն է մեզ ստիպում մահացած մարդու գերեզմանին երդում տալ:
    Հեղինակ՝ Նանո, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 82
    Վերջինը: 08.02.2013, 23:29
  2. Երդում
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.06.2010, 12:01
  3. «Հիպոկրատի Երդվյալները»
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 03.12.2009, 15:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •