User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 72 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: Հիպոկրատի երդում

  1. #61
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Ժողովուրդ... թեման կարդացի ու մի հատ սենց բան էլ ես ասեմ...

    Նախ Բժիշկը իմ կարծիքով դա Մասնագիտություն չի.. Դա առաքելությունա. Մարդկային կյանքեր փրկելու առաքելություն...

    Օրինակի համար.. ասենք լավ կլինի՞ որ հրշեջը մտնի վառվող տուն ու սկսի փող ուզել

    Ասածս ինչա... Իրականում բժիշկներ պետք է ծնվեն ոչ թե լավ ապրելու համար դառնան.. ուզում եք լավ ապրեք ընենց մասնագիտություն ընտրեք որ էտ լավ ապրելը ինչոր անմեղ մանկան կյանքի գնով չլինի...

    Բերված շատ օրինակները ինչ են վկայում... որ դրանք բավականին քիչ են...
    Փոքր երկիր է Հայաստանը երևի էս 20 տարվա պատմության մեջ 100 դեպք էլ չի եղել տենց... Այսինքն եթե մի երեխա օձի խայթոցից մահանումա պետք չի քցել բռնել փող հաշվել ու կալկուլյատրի կնոպկեքը սխմել... Այլ պետք է գործել.. փրկել...
    Ու էլի եմ ասում Բժիշկը մասնագիտություն չի առաքելությունա...

    Չեմ կարծում որ ամեն օր բժշկի մոտ մահվանից 10 րոպե պակաս մարդիկ են մտնում ու սկսում կոպիտ ասած "կտել" որ փող չտան...

    Ցավոք սրտի ամբողջ աշխարհով մեկ բժիշկենրից բացի նաև այդ մասնագիտությունն են ստանում "Բժիշկները" այն Բժիշկները որոնք սկսում քցում բռնում են նոր գործում.. իսկ եթե արդեն ուշ է ջայնամ...

    Նորմալ Երկրներում էս բացը փորձումա լրացնել պետությունը... Ինչպես նաև այլ համակարգերը ապահովագրական և այլն...

    Չեմ կարծում որ Փրկված կյանքի դիմաց վարձահատույց լինել չցանկացողները շատ են..


    1. Արդյո՞ք մարդկային կյանքից բարձր արժեք կա էս երկրի վրա...
    2. Հիմա էն բժիշկը որ թողել էր Գյուռզայի կծած երեխային մահանալ .. Ո՞նց է հանգիստ նայելու իր երեխաների աչքերին ..
    3. Մի մոռացեք որ բոլորս էլ ջեբներս 100 դոլլար դրած ման չենք գալիս հիմա պատկերացրեք ասենք ես/ իմ վրա օրինակ բերեմ որ մարդ չնեղանա/ ընկնեմ մեքենայի տակ ու ինձ տանեն հիվանդանոց.. բնականաբար իմ հարազատները ամեն հնարավոր ու անհանր բան կանեն ինձ փրկելու համար.. Բայց դե բժիշկը պրեդապլատա ուզի ու պարզվի մոտս մարշուտկի 100 դրամնա... հիմա էտ ճիշտ որոշում կլինի՞ ըստ ձեզ...
    Նախորոք ասեմ նեղանալու եմ
    Loading your personal settings....

  2. #62
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Ու՜ֆ, դուք իսկականից բան չեք հասկանում: Բժիշկը չի ուզում լավ ապրել, ի տարբերություն բիզնեսմենների, իրավաբանների, ծրագրավորողների և մնացած բոլոր մասնագետների… Բժիշկն ընդամենը ուզում է նորմալ ապրել: Բժիշկը փրկարար չէ: Բժիշկը բուժելու համար է:

  3. #63
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու՜ֆ, դուք իսկականից բան չեք հասկանում: Բժիշկը չի ուզում լավ ապրել, ի տարբերություն բիզնեսմենների, իրավաբանների, ծրագրավորողների և մնացած բոլոր մասնագետների… Բժիշկն ընդամենը ուզում է նորմալ ապրել: Բժիշկը փրկարար չէ: Բժիշկը բուժելու համար է:
    Այ, այ՜ ստեղ դու քեզ մի քիչ հերքեցիր, շատ գրառումներ առաջ ասացիր, որ ընտրել ես քո մասնագիտությունը «փող» աշխատելու համար...
    Իսկ քանի որ լիքը փող ես տալիս ուսումդ ստանալու համար, ուրեմն լավ փող աշխատելու ակնկալիքներ ունես...
    Հ.Գ. Ու մի մտածեք մենք ձեր դեմ ենք դուրս եկել, ուղղակի փորձում ենք հասկանալ
    Чеширский КотЭ

  4. #64
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Այ, այ՜ ստեղ դու քեզ մի քիչ հերքեցիր, շատ գրառումներ առաջ ասացիր, որ ընտրել ես քո մասնագիտությունը «փող» աշխատելու համար...
    Իսկ քանի որ լիքը փող ես տալիս ուսումդ ստանալու համար, ուրեմն լավ փող աշխատելու ակնկալիքներ ունես...
    Ուղղակի դու լավ չհասկացար: Նախ, եթե ուզում ես իմանալ, իմ ուսման համար պետությունն է վճարում, հետևաբար ես իմ 6 x 700 000 դրամը հետ ստանալու ակնկալիք չունեմ: Երկրորդ, կարծում եմ՝ նորմալ ապրելու համար պետք է փող աշխատել: Թե՞ քեզ թվում է երկնքից է տարրական ծախսերի փողն ընկնելու: Ես դղյակներ կառուցելու, թանկարժեք զարդեր կրելու և մի քանի մեքենա ունենալու նպատակ բացարձակապես չունեմ: Ուղղակի ուզում եմ նորմալ ապրել՝ առանց պարտքերի, առանց մուրալու:

  5. #65
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող կոպիտ հնչի, բայց կասեմ. որովհետև մտածում ենք ձեր նման ապերախտների մասին:
    Մդաա...առաջին գրառմանդ մեջ բողոքում էիր. թե ով ենք մենք կամ ինչ բարոյական իրավունք ունենք բժիշկներին քննադատելու համար, իսկ հիմա երևի հատուկ բժիշկների համար գրված իրավունքով վիրավորում ես ինձ կամ իմ նմաններին: /Մի՞թե դու այդքան լավ ես ճանաչում ինձ, Բյուրակն, կամ այդ որտեղ տեսար իմ ապերախտությունը/ Բայց չեմ ուզում վիճաբանությունը ներքաշել անձնական դաշտ, այլ ընդամենը կավելացնեմ...Աստված տար՝ ողջ մարդկությունն ի՛մ նման «ապերախտ» լիներ...
    Իսկ ընդհանրապես քո գրառումները հակասությունների մեջ շատ խճճված են, դու շատ հուզված ու ագրեսիվ ես գրում, մերթ գրում ես, թե բժիշկն այնքան է սիրում մարդկանց, որ օր ու գիշեր աշխատում է նրանց փրկության համար, մի կողմ դնելով անձնական հանգիստն ու շահը, հուսալով՝ թե մի օր մի հասարակ շնորհակալության կարժանանա, մերթ ասում ես լավ ու առանց մուրալու ապրելու համար ես որոշել դառնալ բժիշկ:
    Ու ընդհանրապես ես այդպես էլ չհասկացա այդ երդման իմաստը ո՞րն է, ոչ ոք սպառիչ չպատասխանեց, թե դա այդ ի՞նչ երդում է, ինչի՞ են բժիշկներն ընդհանրապես ինչ-որ երդում տալիս, իսկ շինարարներն օրինակ՝ ոչ, թեև մտածում են նմանապես. «....Տունդ հո թքից ու հողից չեմ սարքելու, տուր ինձ շինանյութ, աշխատանքի դիմաց այսքան փող ու այսքան ժամանակ»:

  6. #66
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Մդաա...առաջին գրառմանդ մեջ բողոքում էիր. թե ով ենք մենք կամ ինչ բարոյական իրավունք ունենք բժիշկներին քննադատելու համար, իսկ հիմա երևի հատուկ բժիշկների համար գրված իրավունքով վիրավորում ես ինձ կամ իմ նմաններին: /Մի՞թե դու այդքան լավ ես ճանաչում ինձ, Բյուրակն, կամ այդ որտեղ տեսար իմ ապերախտությունը/ Բայց չեմ ուզում վիճաբանությունը ներքաշել անձնական դաշտ, այլ ընդամենը կավելացնեմ...Աստված տար՝ ողջ մարդկությունն ի՛մ նման «ապերախտ» լիներ...
    Ապերախտությունն այնտեղից է երևում, որ մենք մեջտեղից ճղվում ենք, որ ձեզ լավ լինի, իսկ դուք նման թեմաներ եք բացում, բացարձակապես չեք ուզում հասկանալ, որ մենք էլ ենք մարդ, նորմալ կյանքի իրավունք ունենք:

    Իսկ ընդհանրապես քո գրառումները հակասությունների մեջ շատ խճճված են, դու շատ հուզված ու ագրեսիվ ես գրում, մերթ գրում ես, թե բժիշկն այնքան է սիրում մարդկանց, որ օր ու գիշեր աշխատում է նրանց փրկության համար, մի կողմ դնելով անձնական հանգիստն ու շահը, հուսալով՝ թե մի օր մի հասարակ շնորհակալության կարժանանա, մերթ ասում ես լավ ու առանց մուրալու ապրելու համար ես որոշել դառնալ բժիշկ:
    Լավ, երևի լավ չեմ բացատրում: Բժշկությունն ընտրել եմ որպես մասնագիտություն, որն ինձ ապրուստ է բերելու: Ընտրել եմ, որովհետև հետաքրքիր է ու դժվար ու մեծ օգուտ է բերում նաև մարդկությանը: Ես շատ լավ գիտակցում եմ, թե ինչ չնչին աշխատավարձ եմ ստանալու (հատկապես իմ ընտրած ոլորտում), բայց, կներեք, հիվանդների համար դեղեր չեմ գնելու:
    Ու ընդհանրապես ես այդպես էլ չհասկացա այդ երդման իմաստը ո՞րն է, ոչ ոք սպառիչ չպատասխանեց, թե դա այդ ի՞նչ երդում է, ինչի՞ են բժիշկներն ընդհանրապես ինչ-որ երդում տալիս, իսկ շինարարներն օրինակ՝ ոչ, թեև մտածում են նմանապես. «....Տունդ հո թքից ու հողից չեմ սարքելու, տուր ինձ շինանյութ, աշխատանքի դիմաց այսքան փող ու այսքան ժամանակ»:
    Երդման իմաստն այն է, որ որոշակի խոստումներ ես տալիս, որ պիտի կատարես, բայց կրկնում եմ, որ այնտեղ չկա այնպիսի կետ, թե բժիշկը պարտավոր է վճարել հիվանդի փոխարեն: Ուղղակի հայերեն տարբերակը չգտա, որ տեղադրեմ: Ի դեպ, հիմա սկի իսկական Հիպոկրատի երդմամբ չեն երդվում, այլ դրա ռեմիքսով, որովհետև կան բաներ, որոնք շատ անհեթեթ են մեր օրերի համար: Ասեմ, որ անհեթեթությունները բնավ այս թեմային չեն վերաբերում: Մոտավորապես այսպիսին են. «Երդվում եմ վիրահատություն չանել, էդ գործը տալ համապատասխան մասնագետներին»: Էն ժամանակ վիրահատություններ անում էին վարսավիրները ու նման այլ մասնագետներ: Կամ. «Երդվում եմ ուսուցչիս երեխաներին անվճար սովորեցնել իմ արվեստի գաղտնիքները»: Դա էլ է անհեթեթ, որովհետև մենք հիմա վեց տարիների ընթացքում ամենաքիչը 60 ուսուցիչ ենք ունենում: Իսկ նրանք էլ՝ մի քանի երեխաներ, որոնք հաստատ չգիտես էլ ուզում են բժիշկ դառնալ, թե ոչ:

  7. #67
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հիպոկրատի երդում

    Ցավոք շատ մարդկանց միջից կորել է մերձավորի հանդեպ սերը, սրտացավությունն ու անձնազոհությունը ու շատ ենք նյութական դարձել՝ իդեալ դարձնելով ամեն նյութականն ու ասես ծառայում ենք հենց նրան՝ Մամոնային...
    բժիշկն էլ մարդ է...
    Աստված հեռու պահի այն բժշկից, որ աշխատում է առաջին հերթին իր գրպանի համար...
    Խոնարհվում եմ այն բժիշկների առաջ, որոնք իրենց հոգու կանչով են դարձել բժիշկ նախ և առաջ մարդկության ցավերը դարմանելու համար և հետո միայն նոր դրանով ապրելու միջոց հայթհայթելու համար...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  8. #68
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Ինչքան ուզում ես, բացատրի, մեկ ա մարդիկ չեն հասկանում
    Ես էս ապերախտ երկրում բժիշկ չեմ դառնա: Ավելի լավ է՝ էնպիսի տեղ գնամ, որ մարդիկ գնահատում են բժշկի աշխատանքը, ոչ թե ճոռոմ-ճոռոմ խոսքեր ասում:

  9. #69
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Ախր որ հիվանդները չլինեն բժիշկները ի՞նչ են անելու է Տակ չտո փայփայեք մեզ, մենք ենք ձեր ապրուստի միջոցը , դուք էլ հուսամ մեզ կյանքի վերակոչող մունետիկներ : Ինչքան լավ վերաբերեք մեզ, այնքան քառակիիի մենք լավ կվերաբերենք ձեզ, բայց քանի որ չկա երկկողմանի հարգանք, ոչինչից մի զարմացեք....
    Чеширский КотЭ

  10. #70
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիպոկրատի երդում

    Էս թեմայի կոնտեքստում մի հատ անեկդոտ

    Վիրաբուժի սենյակ է մտնում պատառաքաղը փորի մեջ խրված մի մարդ.
    - Բժիշկ, օգնեցե՛ք...
    -Չեմ կարող. արդեն ժամի հինգն է և իմ աշխատանքային ժամն ավարտվել է
    -Մի բան արեք, խնդրու՛մ եմ
    Բժիշկը հանում է փորից պատառաքաղն ու մտցնում աչքը
    -Գնացեք ակնաբուժի մոտ, նրա ընդունելության ժամը մինչև յոթն է


    Վերջին խմբագրող՝ ihusik: 18.08.2008, 11:10: Պատճառ: ռուսերեն տարբերակի ջնջում և թարգմանության ուղղում
    Loading your personal settings....

  11. #71
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան ուզում ես, բացատրի, մեկ ա մարդիկ չեն հասկանում
    Ես էս ապերախտ երկրում բժիշկ չեմ դառնա: Ավելի լավ է՝ էնպիսի տեղ գնամ, որ մարդիկ գնահատում են բժշկի աշխատանքը, ոչ թե ճոռոմ-ճոռոմ խոսքեր ասում:
    Մի դարձիր: Կամ էլ լավ բժիշկ դարձիր այնպիսինը, որն իսկապես արժանի է հարգանքի: Ապերախտ ենք բա ինչ ենք, ոնց ուզում վարվում են հետներս այս երկրի բժիշկները՝ աչքի տեղը ունքն են հանում, մի լավ գռփում են առանց որևէ անդորագրի կամ փաստախղթի հետո էլ իրանց արած սխալների համար էլ մի հատ դատի չենք տալիս, պատասխանատվության չենք ենթարկում, որ կյանքներիս, առողջություններիս հետա խաղացել այլ ընդամենը բավարավում ենք խոսելով /ճոռոմ ճոռոմ / որ սրտներս թեթևանա: Ապերախտ ենք բա ինչ ենք: Տառապանքս փորձ ունի ոնց ասում են:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  12. #72
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ո՞րն է Հիպոկրատի իրական երդման բովանդակությունը

    Երդվում եմ Ապոլլոն բժշկի, Ասկլեպիի, Հի•իեայի և Պանակեայի անուններով, բոլոր աստվածներով ու աստվածուհիներով, նրանց վկա վերցնելով, իմ ուժերին ու ըմբռնումերին համապատասխան ազնվորեն կատարել հետևյալ երդումը և մտավոր պարտավորությունը` բժշկական արվեստն ինձ ուսուցանողին համարել ծնողներիս հավասար, նրա հետ կիսվել ունևորությամբ և անհրաժեշտության դեպքում օգնել նրան, նրա սերունդներին համարել ինձ եղբայրներ և այս արվեստը, եթե նրանք կամենան, ուսուցանել նրանց անվարձահատույց և առանց որևէ պայմանագրի. խրատները, բանավոր դասերը և ուսուցման մնացած այլ հանգամանքները հաղորդել որդիներիս, ուսուցչիս որդիներին և պարտավորությամբ ու երդումով բժշկական օրենքին կապված աշակերտներին: Ուժերիս և ըմբռնումներիս համապատասխան` հիվանդների ռեժիմը կնպատակաուղղեմ նրանց շահերին, ձեռնպահ մնալով որևէ վնաս պատճառելուց կամ անարդարացիությունից: Ինձանից մահաբեր դեղամիջոց խնդրող ոչ մեկին չեմ տա և ուղիներ ցույց չեմ տա նման մտադրության իրագործման համար, ճիշտ այդպես էլ ես ոչ մի կնոջ չեմ հանձնի վիժում առաջացնող միջոց: Մաքուր և անարատ կանցկացնեմ կյանքս ու արվեստս:

    Ոչ մի դեպքում կտրվածքներ չեմ կատարի քարային հիվանդությամբ տառապողի մոտª այն հանձնելով միայն այդ գործով զբաղվող մարդկանց: Ինչ տուն էլ որ մտնեմ, կմտնեմ հօգուտ հիվանդիª հեռու մնալով որևէ դիտավորությունից, անարդարությունից ու կորստաբերությունից, հատկապես կանանց կամ տղամարդկանց հետ սիրային գործերից` լինեն դրանք ազատներ, թե ստրուկներ: Բուժման ընթացքում և նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք: Ինձ` երդումը անխախտ կատարողիս, թող երջանկություն տրվի կյանքում ու արվեստում և հավերժ փառք մարդկանց մոտ, իսկ խախտողին և կեղծ երդում տվողին թող լինի դրա հակառակը:

    Աղբիւրը:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (27.12.2010)

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչն է մեզ ստիպում մահացած մարդու գերեզմանին երդում տալ:
    Հեղինակ՝ Նանո, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 82
    Վերջինը: 08.02.2013, 23:29
  2. Երդում
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.06.2010, 12:01
  3. «Հիպոկրատի Երդվյալները»
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 03.12.2009, 15:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •