Ես չասեցի հզոր կուսակցություններ, ուշադիր հետևիր ասածներիս
Ի դեպ, չգիտեմ պայքարի ելած մասան ոնց, բայց ինձ բոլոր անուններն էլ ծանոթ են: Իսկ Հայաստանյան բազմակուսակցական պայմաններում, որ ոչ բոլորին եք (ես) ծանոթ, դա լրիվ նորմալ է: Ու նաև այդ համատեքստում է հրաշալի, որ այս 16-ը (հետագայում նաև ուրիշներ) միավորվեցին (կմիավորվեն):
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Համամիտ չեմ, բոլորովին
Կորիզի մեջ նաև անպայման կառանձնացնեի Այլընտրանք հասարակական-քաղաքացիական նախաձեռնությունը, ով փաստացի շարժման նախահայրն է, կառանձնացնեի ՍԴՀԿ-ն, և եթե ոչ կուսակցության ապա դրանց լիդերների թափով կառանձնացնեի Ազատություն կուսակցությունը՝ Հրանտ Բագրատյանի ղեկավարությամբ, ու Ռուբեն Թորոսյանի կուսակցությունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Եր, խորը կասկածներ ունեմ, որ դու հենց սկզբից իմ ասածը չես հասկացել :-D
Այո՛, հիմնական կորիզը դա է:
Բայց դա չի նշանակում, որ էն մնացած... ինչքան մնաց... 9 կուսակցությունները հեչ բան են, թափելու բան են: Դու ի՞նչ է, կարծում ես որ Հայաստանում պետք է 16 ՀՀՇ կամ Ժառանգություն կուսակցության հզորություն ունեցող կուսակցություններ լինեին ու դեռ միավորվեին... Չէ: Անհնար էր: Ամբողջ խնդիրն էն ա, որ Սոս Գիմիշյանի միացումը կոնգրեսին (անկախ նրանից, կուսակցություն է ներկայացնում թե ոչ) դա հրաշալի է, որովհետև անկախ նրանից ես ու դու իրան գիտենք թե չէ, ինքը հզոր անհատ ա: Անգամ էն Հակոբյան Դավիթի միացումն էլ վատ չի, չնայած շատ ծիծաղեցինք, հիշում ես երևի, փորս բռնած պպզել էի:
Կոնգրեսը, վստահ եմ, հետագայում կապացուցի իր հզորությունը ու որ իր ծնունդը՝ այս նախնական կազմով, շատ արդյունավետ ու օգտակար բան է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չէ լավ հասկանում եմ մեկը ես քեզ, դու ինձ չգիտեմ, հա ու մտածում եմ դու իրոք զոմբի ես
, 9 կուսակցությունները մի գուցե և թափելու բան չեն, բայց դրանց միացումը Կոնգրեսին թմբկահարել ուղղակի նորմալ մարդու ծիծաղը կարա առաջացնի, ու վանի հենց էտ նույն Կոնգրեսին անդամագրվելուց, ընհամենը էտ եմ ես ասում, եթե էս անգամ էլ չհասկացար ավելի պարզ կգրեմ ու էլ չեմ գրի
![]()
Բոլորովին քո հետ համաձայն չեմ (զոմբիի պահը չհաշված, դա վաղուց եմ ընդունել): Դու ի՞նչ է, ուզում ես որ եթե 16 անուն ուժ (ուժ ասելով հասկացիր կառույց) են միացել կոնգրեսին, ես ասեի, որ 7-ն են միացել: Դա աբսուրդ ա Եր: Վաղը եթե 300 քաղաքացի էլ, որպես անհատ միանա, այդ թիվն եմ ասելու: 156355 անհատ միանա, այդ թիվն եմ ասելու: Եվս 7 կուսակցություն միանա, այդ թիվն եմ ասելու: 45 հատ կամազ միանա, այդ թիվն եմ ասելու:
Էսօր փաստացի կա 16 անուն կազմակերպություն, մեկը հայտնի է, ունի թափ, մյուսն անհայտ է, թափ չունի, միացել են: Սա է փաստը: Եթե դա քեզ համար ծիծաղելի է, ապա ես քո հումորի զգացումը չեմ հասկանում: Դու կամ ես անգամ չենք կարող գուշակել, թե այդ կուսակցություններից որ մեկը կոնգրեսի համար ինչքան գործ կանի, ինչքան օգուտ կտա: Օրինակ ես ինչ իմանամ, որ էդ նույն Սոս Գիմիշյանի կուսակցությունը իր ակտիվով շատ ավելի արժեքավոր գործունեություն չի ծավալի, քան Ստեփան Դեմիրճյանինը: Պատահական անուններ տվի:
Անձամբ ինձ համար բոլորովին ծիծաղելի չէ, այլ նաև ուրախալի է, որ այդ ոչ այնքան հայտնի կուսակցությունները որոշել են պայքարել մեկ դրոշի տակ, միավորել իրենց ուժերը: Ի դեպ ես միշտ էլ բարձր եմ գոռացել «Միացում» կոչը: Այնպես որ, եթե կուզես, ծիծաղիր: Բայց ավելի լավ կլինի ուշադրություն դարձնես կոնգրեսի կայացման փաստին![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չէ իհարկե 16 պետք է ասեիր բնականաբար, դեմագոգիաով զբաղվել պետք չէ, պարզա որ 20 լիներ պիտի 20 ասեիր, բայց շեշտել որ 16 անուն ուժի միացումը չնկատելը կուրություն է մի քիչ վռազելու արդյունքա կարծում եմ, ու սրա մասինա խոսքըմ, ես էտ 16 անուն ուժերից առնվազը 12-ին չեմ նկատում, ու կուրությամբ ասեմ քեզ չեմ տառապում, Սոս եսիմինչյանի կուսակցության ծավալած եսիմինչ դրական գործունեությանը խիստ կասկածում եմ, իսկ կոնգրեսի կայացման փաստին ուշադրություն դարձրել եմ, կարծեմ իրար հետ էինք ուշադրություն դարձնում, կայացումը մեծ հաշվով ողջունում եմ, կայացման ֆորմատը դուրս չի գալիս որոշ «կուսակցությունների» անիմաստ առկայության պատճառով, ու շարունակում եմ բարձր ծիծաղել որոշ կուսակցությունների ու այդ որոշներին անիմաստ երկինք հանողների վրա![]()
Շատ լավ: Վերաձևակերպում: Չնկատել Հայ Ազգային Կոնգրեսի կայացման փաստը, կուրություն է: Սա ճիշտ նույն բանն է, ինչ ասել էի, ու որի ձևակերպում դուրդ չէր եկել: Նախընտրեցիր կոնկրետ ձևակերպումը քննադատել, քան իմաստին ուշադրություն դարձնել: Կներես Եր ջան, բայց դա իրողություն է:
Քո սուբյեկտիվ կարծիքն ընկալում, ընդունում ու հարգում եմ:
Իմ տեսակետով ուղղակի հրաշալի է, որ այդ 16 ուժերը միացել են Կոնգրեսին: Սա սկիզբն է միայն![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սենց 16 -ի թմբկահարումը չկա, այսինքն կեղծիք չկա քանի որ դրանց մեծ մասը հենց թվի համար է Կոնգրեսում որին էլ ես դեմ եմ, իսկ ընդհանրապես Կոնգրեսի կայացումը ողջունում եմ ու երևի անդամակցեմ, չնայած վերոհիշյալ թերությանը, իսկ քո որոշ գրառումները շարժման վերաբերյալ, սկսել են ժպիտ(չեմ կծում իրոք տենցաառաջացնել, ինչ որ աստավածաշնչյան ոճի գրառումներ են, հեսա դրանցից մեկը կմեջբերեմ , հետո ռեալում կխոսանք եթե ուզում ես
Ավելացվել է 57 վայրկյան անց
Էս օրինակ![]()
Վերջին խմբագրող՝ Երվանդ: 04.08.2008, 16:53: Պատճառ: Գրառման ավելացում
Աստվածաշնչյանդ մի այլ կարգի ժպիտ առաջացրեց
Իմ խորին համոզմամբ փոքր կուսակցության այդ կառույցին անդամակցելը հարգանքի ավելի արժանի է, քան մեծինը: Հենց թեկուզ այն պատճառով, որ փոքր կուսակցությանը ռեպրեսիվ մեթոդներով խեղճացնելն ավելի հեշտ է, քան մեծին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տատ, Ձեր տրամաբանությունն անչափ մեծ ուշադրության է արժանի, բայց դա այնքան էլ լավ չի, քանի որ մեծությունն, ինչպես արդեն նշեցի` անչափ է, իսկ այն, ինչը չափից դուրս է, այնքան էլ գեղեցիկ չէ: Ասածիս վառ ապացույցը Ձեր կողմից կատարված գրառման` ընդգծածս հատվածն է: Դուք ասում եք, որ կթողնեք հանցագործը վայելի, հենց տեսնեք, որ համը հանում է, կհիշացնեք: Ինչպես նկատեցի` Դուք սա ասում եք կոնկրետ կաշառակերության մասին, բայց մի՞թե նման պարագայում կարելի է տարբերություն դնել հանցագործության տեսակի մեջ: Կարծում եմ, որ ոչ: Դուք պատրաստակամություն եք հայտնում պայքարելու ապօրինության դեմ, և ավելին` հասարակությանը ևս հորդորում եք պայքարել դրա դեմ, մասնավորապես կարևորում եք կաշառակերությունը: Դա լավ է, որ դեմ եք կաշառակերությանը և կարևորում եք դրա դեմ պայքարը, եթե կարևորում եք այնպիսի հանցագործության դեմ պայքարն, ինչպիսին կաշառակերությունն է, կարծում եմ` կարևորում եք նաև սպանությունների դեմ պայքարը: Դա նույնպես լավ է, բայց եթե Ձեր տրամաբանությամբ բոլորը պայքարեն, ապա այդ պայքարը երբեք դրական արդյունքի չի հասնի: Ինչպե՞ս եք պատկերացնում. մարդը սպանություն է կատարում, իսկ Ձեր պես` հանցագործության դեմ պայքարող քաղաքացին մտածում է` «թող էս մեկը վայելի, հենց համը հանի` մի հինգ հոգու էլ սպանի, լուրջ քայլերի կդիմեմ»: Ծիծաղելի է: Այսպես գրելիս կամ կարդալիս է, որ ծիծաղելի է, այնինչ` իրականության վերածվելու դեպքում դառնում է առնվազն ցավալի: Եթե բերածս օրինակը կոպիտ թվաց, խնդրեմ` պատկերացրեք նույն սցենարը կաշառակերության դեպքում:
Հիմա Ձեր գրառման` ընդգծածս հատվածի հենց հաջորդ նախադասության մասին, որը բացահայտ կերպով հակասում է իրեն նախորդող նախադասությանը, բայց այդ հակասության մասին չեմ խոսում` դա որակելով որպես անկեղծության արտահայտում: Հետաքրքիր է`ինչպիսի կարծիք կկազմեք մի մարդու մասին, ով Ձեզ կոչ անի կատարել մի քայլ, որն ինքը երբեք չի կատարել և չի էլ պատրաստվում կատարել, չնայած, որ ունի բոլոր հնարավորություններն ու իրավունքները` այդ քայլը կատարելու համար:
Վերջին խմբագրող՝ Kuk: 05.08.2008, 00:09: Պատճառ: Գրառման ավելացում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Քանի որ ընդդիմադիր մամուլում դեռ չեմ հանդիպել նման հայտարարության, կարծում եմ, որ սա սադրանք է` հետևյալ սցենարով. «Շատ քիչ մարդիկ կհավատան այս ինֆորմացիային և կգնան նշված վայրը, ոչ մի ելույթ էլ տեղի չի ունենա, այնուհետև հեռուստատեսությամբ օրվա մեջ մի քանի անգամ կհայտարարեն, որ ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել, և քանի որ շատ քիչ մարդ է հավաքվել, հանրահավաքը չի կայացել»: Երբ կտեսնեմ նման հայտարարության այնպիսի լրատվականում, որը կհամարեմ հավաստի, կարծիքս կփոխեմՍիրելի հայրենակիցներ: Օգոստոսի 1-ի հանրահավաքը ցնցեց իշխանության, այն էլ խարխլված դիրքերը: Նրանց նոր հարված է հասցվելու օգոստոսի 16-ին: Այդ օրը, ժամը 14:00-ին Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու Հայաստանի Լիբերալ կուսակցության հիմնադիր համագումարը: Իշխանությունները ամեն կերպ ցանկանում են խափանել համագումարի բազմամարդությունը` դիմելով ստոր արարքների: Սակայն դա նրանց չի հաջողվի: Համագումարին ելույթ են ունենալու Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Համաժողովորդական Շարժման բոլոր առաջնորդները : Ուստի, բոլորս դեպի Հայաստանի Լիբերալ կուսակցության հիմնադիր համագումարին: Հրավիրում ենք Համաժողովրդական Շարժման բոլոր մասնակիցներին:Պայքար, պայքար, մինչև վերջ...![]()
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ