...մի խո՜ր լռություն Տագնապում եմ հուշերից, Իմ խոհերում թափառում, Ա~խ,անցյալի խավարից, Սի'րտ իմ,ու ՞մ ես դու կանչում, Երբ չի հուզում քեզ անգամ Ճիչը մեռնող կարապի, Երբ չի լսվում բա'ռն անգամ Բաղձալի սպասումի: Համբերանքից,հոգսերից Մնաց մի խո՜ր լռություն, Բայց ինչու՞ ես դու նորից, Սի'րտ,անցյալից ինձ կանչում: ...կուզեմ երգել մոռացման Քո հին երգը,սի'րտ իմ,սի'րտ:... կուզեմ լիներ լոկ հեքիաթ Թե' ...
...համր զրույց Համր մի զրույց՝գարնան թաց շուրթից, Հեղգ ծղրտոցով պոկվեց գրկիս մեջ, Գույնով ոսկեցող՝սեր բառից վերցրած, Խուլ զգացմունքներ համեմեց իմ մեջ: Անտարած հինով իրեն պարփակած՝ Եսիս ափերին անցյալն արթնացավ, Կաթնագույն ցայգի կարոտ ձեռքերով Խղճիս բեզարած հուշերն իմ տարավ: Մոմերի տխուր թարթող կապույտում Ծխաց մի անուրջ արդեն խունացած, Ու գիշերագիր հեքիաթիս հևքում Հյուսեց շողերը հույսիս վերգտած: ...
...միայնակ Երբեմն հոգնած, Հոգով փշրված Աշխարհն եմ գրկում: Կարոտիս դողով, Վիրավոր հոգով Այն ծառն եմ փնտրում, Որի ճյուղերին Բացված ճերմակին Թողեցիր խոստում: Լուռ կախարդեցիր, Լույսն իմ վերցրեցիր, Վառիր քո սրտում, Իսկ ես ծովացա, Լուռ անձրև դարձա Լքված ծովափում: Ու մի օր գտա Բեկորներ երդման. -Մեր ծառն էր փտում: Նելլի Ռումել©
...ծուռ կարոտ Ծովի թավ մովում Ես գտա ներկան, Գտա երազներ` Անանցյա՜լ,անա՜նց, Մթին էջերում Ծածուկ քողարկված, Հողեղեն խենթիս Այնքա՜ն հարազատ, Ուշացում գտա Ափսոսանք հագած, Մունջ սպասումի Աչքը ջուր կտրած, Քաղեցի խորթ հույզ Ինձ բաժին թողած, Խռով աշխարհի Գույներից պոկված: Տեսա սպասում՝ Անարև ու հար, Երազ օրերի Հուշեր քուն մտած, Ափերին փռված Ծուռ կարոտ ...
...մարում արաևագալին Սրտիցդ պոկված շրջիկ մի քամի Շողացող փոշին կարոտի վերցնում, Խռոված լուսնի այտերին ծաղկող Հույլ-արցունքներն է հուշիկ մկրտում: Բազումքն է մթի վարսերին ցոլում՝ Խարխափվող շողով գիշերակեսի, Անլույսից հոգնած ժամին շիջանում՝ Զով պարանոցին արևագալի: Երազդ խնկվո՜մ, Լո՜ւռ եթերանում, Հոգիդ է տանում ափսոսանքի հետ, Աչքերդ խոնավ ճամփա են գցում Քամու փեշերի չոր անգույնի մեջ: ...