Նայել RSS հոսքը

Նելլի Ռումել

...միայնակ

Գնահատել այս գրառումը
...միայնակ

Երբեմն հոգնած,
Հոգով փշրված
Աշխարհն եմ գրկում:

Կարոտիս դողով,
Վիրավոր հոգով
Այն ծառն եմ փնտրում,
Որի ճյուղերին
Բացված ճերմակին
Թողեցիր խոստում:

Լուռ կախարդեցիր,
Լույսն իմ վերցրեցիր,
Վառիր քո սրտում,
Իսկ ես ծովացա,
Լուռ անձրև դարձա
Լքված ծովափում:

Ու մի օր գտա
Բեկորներ երդման.
-Մեր ծառն էր փտում:

Նելլի Ռումել©

Ուղարկել «...միայնակ"» Digg-ին Ուղարկել «...միայնակ"» del.icio.us-ին Ուղարկել «...միայնակ"» StumbleUpon-ին Ուղարկել «...միայնակ"» Google-ին

Մեկնաբանություն