...միայնակ Երբեմն հոգնած, Հոգով փշրված Աշխարհն եմ գրկում: Կարոտիս դողով, Վիրավոր հոգով Այն ծառն եմ փնտրում, Որի ճյուղերին Բացված ճերմակին Թողեցիր խոստում: Լուռ կախարդեցիր, Լույսն իմ վերցրեցիր, Վառիր քո սրտում, Իսկ ես ծովացա, Լուռ անձրև դարձա Լքված ծովափում: Ու մի օր գտա Բեկորներ երդման. -Մեր ծառն էր փտում: Նելլի Ռումել©