...մարում արաևագալին Սրտիցդ պոկված շրջիկ մի քամի Շողացող փոշին կարոտի վերցնում, Խռոված լուսնի այտերին ծաղկող Հույլ-արցունքներն է հուշիկ մկրտում: Բազումքն է մթի վարսերին ցոլում՝ Խարխափվող շողով գիշերակեսի, Անլույսից հոգնած ժամին շիջանում՝ Զով պարանոցին արևագալի: Երազդ խնկվո՜մ, Լո՜ւռ եթերանում, Հոգիդ է տանում ափսոսանքի հետ, Աչքերդ խոնավ ճամփա են գցում Քամու փեշերի չոր անգույնի մեջ: ...
Սիրտս կրկին թրթիռ ընկավ. Ո'վ քամիներ փչեք մեկից, առեք տարեք ինձ կորցրեք: Ո'վ անձրևներ մի ալարեք, սիրտս քշեք, քշեք տարեք: Տարեք հեռու, այնքան հեռու, որ ինքս ինձ ես չգտնեմ Ու չստացված սիրուս մասին, որ ես երբեք էլ չլսեմ: Տարե'ք հեռու ու կորցրեք, որ հույսերս ինձ չգտնեն, Փուչ ստահոտ այդ հույսերը ինձնից հեռու միշտ գտնվեն: Սիրտս կրկին թրթիռ ընկավ ու փոթորկվեց հոգուս ծովը` Չհագեցվեց, չփարատվեց, չհեռացավ սրտիս սովը: