«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ
փակ գրառման նախաբան
Դուք ենթադրաբար էս էջում եք հայտնվել իմ անձնական օրագրից։ Եթե առաջին անգամ եք պատրաստվում կարդալ իմ օրագիրը, ապա շնորհակալ կլինեմ, եթե ժամանակ հատկացնեք նաև էս տեքստը կարդալուն, որտեղ ձևակերպում եմ, թե օրագրային գրառումների շրջանակներում ինչ կարող եք դուք սպասել ինձնից ու թե ես ինչ եմ սպասում ձեզնից՝ օրագիրը կարդացողից։
-> ինչ կարող եք սպասել ինձնից
Գրառումներ, որոնք արտացոլում են իմ իրականությունը էն ճշգրտությամբ, որ հասանելի ա ինձ․
Ինձ հասանելի իրականությունից բոլոր շեղումները ստեղծագործական բնույթի են ու ոչ բովանդակային․
Փոփոխություններ, կրկնություններ, հակասություններ, քաոտիկ, պեդանտիկ, ճիշտ կամ սխալ, անկապ կամ կապված, զգայուն կամ անտակտ, հետաքրքիր կամ ձանձրալի, խնդալու կամ լացելու, հասկանալի կամ ոչ էդքան մտքեր, պատումներ․
անհետևողականություն
նաև գրառումներ, որոնք կարդալուց հետո կջղայինանաք ձեր ժամանակը քամուն տալու համար
-> ինչ եմ ես սպասում ձեզնից
գիտակցում, որ դուք իմ օրագրի տարածքում եք, ինչը ձեզ տալիս ա հասանելիություն իմ ներքին իրականությանը,
ու չնայած դրան, չի ենթադրում, որ մենք ունենք անձնական շփում․ եթե մենք ունենք անձնական շփում, ապա խնդրում եմ, որ դուք՝ ընթերցողդ, շարունակեք կարդալ օրագիրը միայն էն պարագայում, եթե վստահ եք, որ ձեր ներսում կարող եք օրագիրը տարանջատել մեր անձնական շփումից․
եթե իմ գրառումը ձեզ մոտ առաջացրել ա անհամաձայնություն, ջղայնություն, ուրախություն, և այլն, ու ուզում եք կիսվել, ապա ես ուրախ եմ լսել, քննարկել ձեր մտքերը/հույզերը (ոչ իմ մտքերը/հույզերը).
ես սպասում եմ, որ այլ պարագայում դուք գրառումը չեք բերելու իմ ու ձեր շփման դաշտ,
բայց ազատ զգացեք տեղափոխել ցանկացած այլ քննարկման դաշտ
Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Բարի ընթերցում։
հ․գ․ Էս տեքստը փոփոխման ենթակա է ու էական փոփոխությունների դեպքում իրան նորից կհղվեմ օրագրից
Մտորումների Բլոգ
Սա իմ մտորումների բլոգն է
Արջի բլոգ
Այստեղ բոլոր հետաքրքիր նյութերն են
Ի՞նչ նվիրել աղջկան
Գեղեցիկ էակներին ուրախացնելը, նրանց ժպիտը տեսնելը իսկապես անգնահատելի է:.Այդ պատճառով տղամարդիկ ոչինչ չեն խնայում իրենց սիրելիներին ուրախացնելու և նրանց հաճոյանալու համար.Մեր նվերների օնլայն խանութում հատուկ ձեզ համար առանձնացրել ենք ԹՈՓ 20 նվեր աղջկա համար:
Ինչպե՞ս ընտրել նվերներ աղջիկների համար
Նվեր պատրաստելուց առաջ նախ անհրաժեշտ է հաշվի առնել այդ անհատի առանձնահատկությունները և նրա կարիքներն ու պահանջները:  Օրինակ, ամեն աղջիկ չէ խենթանում նոր հագուստից, զարդերից ու թանկարժեք իրերից:.Կան տարբեր նախասիրությունների և հոբբիների տեր աղջիկներ, ինչը հաշվի առնելով հնարավոր է նվերի հարցում ճիշտ ընտրություն կատարել: Օրինակ, եթե աղջիկը հետաքրքրված է սպորտով կամ ուղղակի հետևում է իր կազմվածքին, այս դեպքում կարող եք մարզասրահի նվեր-քարտ նվիրել, կամ ականջակալներով MP3 նվագարկիչ, որը շատ հարմար է մարզասրահում մարզվելու կամ առավոտյան վազքի ժամանակ:Որոշ աղջիկների էլ կարելի է  սպա կենտրոնի կամ գեղեցկության սրահի նվեր քարտ նվիրել:
Կան աղջիկներ, որոնք հետաքրքրված են ասեղնագործությամբ կամ այլ ձեռքի աշխատանքով:.Այդպիսի աղջիկներին կարելի է նվիրել համապատասխան ստեղծագործական գործիքներ եւ անհրաժեշտ այլ պարագաներ:Ընթերցանությամբ տարված աղջիկներին կարելի է հետաքրքիր գրքեր նվիրել:
Մանրամասները՝ https://difgif.am/inch-nvirel-axjiknerin/
Աշխարհի ամենաթանկ գրիչները
Երբևէ մտածել ե՞ք, որ գրիչը կարող է լինել ոչ միայն գրենական պարագա, այլ համարվել թանկարժեք իր և պահպանվել չհրկիզվող պահարանում կամ բանկի պահատուփում, քանի որ որոշ գրիչներ իսկապես համարվում են ոսկերչական արվեստի գլուխգործոցներ:
Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաթանկ գրիչների լավագույն հնգյակը.
5-րդ տեղ. Prince Rainier III  Montblanc-ից
Աշխարհի ամենաթանկարժեք գրիչների լավագույն հնգյակը բացում է շքեղ աքսեսուարների արտադրության առաջնորդ համարվող Montblanc ընկերության Prince Rainier III գրիչների հավաքածուն, որը նվիրվել է  Մոնակոյի իշխանին, քանի որ վերջինիս օրոք երկրի կառավարումը հասել էր զարգացման նոր փուլի:.Այն սպիտակ ոսկուց պատրաստված և ադամանդյա քարերով ու ռուբինով զարդարված թանաքով գրիչ է:
4-րդ տեղ. La Modernista Diamonds
Աշխարհի ամենաթանկարժեք գրիչների լավագույն հնգյակի 4-րդ տեղում  Caran d’Ache ապրանքանիշի այս գլուխգործոցն է: Այն ստեղծվել է  ճարտարապետ եւ նկարիչ Անտոնիո Գաուդիի հիշատակին, որի աշխատանքները ճանաչվում են որպես համաշխարհային ժառանգություն:.Վարպետը շատ էր սիրում խճանկարային տեխնոլոգիաները: Այդ պատճառով գրիչն ստեղծողները նույնպես օգտագործել են այդ գեղարվեստական ոճը, որպես խճանկարի տարրեր օգտագործելով 20 կարատ ընդհանուր քաշով 5072 ադամանդյա քարեր:.
Մաքուր արծաթյա կաղապարը, ոսկյա ծայրը և 96 ռուբիններով պատված կափարիչը ստեղծում են մեկ ամբողջական շքեղություն: Այս գրիչի գինը կազմում է  265 000 դոլար:
3-րդ տեղ. Mystery Masterpiece от Montblanc և Van Cleef & Arpels
Montblanc-ի վարպետների եւ Van Cleef & Arpels- ի ոսկերիչների համատեղ ջանքերը հանգեցրին այս շքեղ գրիչների հավաքածուի ստեղծմանը:  Հավաքածուն նվիրված է երկու ընկերությունների 100-ամյակին:.Այն ոսկերչական արվեստի իսկական գլուխգործոց է...
Շարունակությունը՝ https://difgif.am/ashxarhi-amenatank-grichnery/
Կայքերի առաջխաղացումը Google որոնողական համակարգում
Google որոնողական համակարգն ունի ամենամեծ լսարանն աշխարհում, ինչը նշանակում է, որ Google-ի միջոցով կայքերի առաջխաղացումը զգալիորեն մեծացնում է որոնողներին հասանելի դառնալու հավանականությունը: Կայքերի առաջխաղացումը Google-ում կարելի է իրականացնել կոնտեքստային գովազդի (Google Adwrods) կամ SEO օպտիմիզացիայի միջոցով:
Կոնտեքստային գովազդի առավելությունները Google- ում
Google-ում կոնտեքստային գովազդը ենթադրում է տեքստային գովազդ, բաններային գովազդ կամ վիդեոհոլովակների հրապարակում: Ձեր հավանական գնորդները գովազդը կարող են տեսնել համապատասխան կարգավորումներից 3 ժամ հետո: Գովազդի տեքստին կամ տեսանյութին կցվում են նախապես ֆիլտրված բանալի բառերը, որոնց միջոցով ձեր հավանական գնորդները տեսնում են ձեր առաջարկը որոնման արդյունքում: Ընդ որում, թիրախային լսարանն ընտրում եք դուք՝ ըստ տարիքի, սեռի, բնակավայրի և այլ չափանիշների: Google Adwords-ի միջոցով կայքի առաջխաղացման կարևոր առանձնահատկությունը առաջարկի և գործարքի (գնումների) միջև ընկած ժամանակահատվածի կրճատումն է:
Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում Google գովազդը.
* Ընթերցողների, հաճախորդների, ձեր ծառայություններից օգտվողների հսկայական հավանական լսարան Հայաստանում և աշխարհում:
* Բարձրորակ տրաֆիկ: Google-ը որոնման արդյունքները ցուցադրում է ձեր կայքի հիմնական թիրախային լսարանին, ովքեր կարող է հետաքրքրված լինել ձեր առաջարկով:
* Ոչ մեծ բյուջե: Ցանկալի արդյունքի հասնելու համար Google- ը պահանջում է ավելի քիչ գումար, քան մյուս գովազդային ընկերությունները:
* Արագ արդյունք: Google ծառայությունների միջոցով հրապարակված ձեր գովազդները Ձեր հավանական գնորդներին ցուցադրվում են գովազդային կարգավորումներն ավարտելուց կարճ ժամանակ անց:
* Բրենդի ճանաչում: Google-ում կանոնավոր գովազնդերը թույլ կտան օգտվողներին ավելի լավ ճանաչել Ձեզ, հիշել ձեր առաջարկները և, անհրաժեշտության դեպքում, դիմել ձեզ:
Կայքերի առաջխաղացումը Google-ում SEO-ի միջոցով
SEO առաջխաղացումը որոնման արդյունքներում կայքի դիրքի բարձրացման համար կիրառվող որոշակի գործողությունների շարք է: SEO տերմինը ինքնին որոնման համակարգի օպտիմալացումն է: Այլ կերպ ասած, SEO-ն որոնողական համակարգերի համար կայքի օպտիմիզացում է, որպեսզի որոնողական համակարգը «արագ տեսնի» կայքը համապատասխան բանալի բառերով և ցուցադրի այն օգտվողին:
Կայքի օպտիմալացման տեխնոլոգիան, ըստ էության, նույնն է բոլոր որոնողական համակարգերի համար` Google, Yandex, Rambler, Bing և այլն: Այնուամենայնիվ, Գուգլում SEO առաջխաղացումն ունի մի շարք ակնհայտ առավելություններ:
Շարունակությունը՝  https://seomaster.am/kayqeri-arajkhaghacumy-google-um/
Ի՞նչ է SEO-ն:
SEO -ն (Search Engine Optimization) որոնողական համակարգերում կայքի առաջխաղացումն է՝ որոնման արդյունքում առաջին հորիզոնականներում հայտնվելու նպատակով: Որքան բարձր է կայքի դիրքը որոնման արդյունքներում, այնքան ավելի շատ օգտվողներ են տեսնում, և այցելում կայք: Իսկ կայքում ունենալով օգտվողի կողմից որոնվող համապատասխան ապրանքը /ծառայությունը/, դուք ունենում եք այն վաճառելու մեծ հավանականություն: Հետևաբար օնլայն շուկայում վաճառքի ցանկալի արդյունքների հասնելու համար առաջ է գալիս կայքի օպտիմալացման անհրաժեշտություն:
Ինչ է SEO -ն և ինչպե՞ս է այն աշխատում
Օպտիմալացման կանոնները սահմանվում են որոնողական համակարգերի կողմից: Նրանցից յուրաքանչյուրն օգտագործում և պարբերաբար թարմացնում է իր վարկանիշային ալգորիթմները, որոնք կախված են բազմաթիվ գործոններից: Եվ, չնայած այդ բանաձևերը գաղտնի են պահվում, SEO մասնագետները գիտեն, թե որ գործոններն են առավելագույնս ազդում կայքի առաջխաղացման վրա: Առաջնորդվելով այդ կանոներով և կիրառելով համապատասխան քայլերի հաջորդականություն, հնարավոր է բարելավել կայքի դիրքը որոնման արդյունքներում:
Վստահելով Ձեր կայքի առաջխաղացումը SeoMaster-ին՝ կարող եք ակնկալել երաշխավորված արդյունքներ:
Սկզնաղբյուրը՝ https://seomaster.am/inch-e-seon/
Որտե՞ղ հանգստանալ ձմռանը:
Դուք դեռ չե՞ք հասցրել մեկնել ձմեռային հանգստի: Հենց Ձեզ համար կազմել ենք ձմեռային մատչելի հանգստի, ամանորյա և ընտանեկան հանգստի լավագույն ուղղություններն ու անհրաժեշտ խորհուրդները: Ընտրեք ձեզ համար ամենահարմար տարբերակը:
Մատչելի հանգիստ – հայտնի ուղղությունները
Մադեյրա
Մադեյրան Պորտուգալիայի ինքնավար մարզ է՝ արշիպելագ, որը բաղկացած է 4 կղզիներից: Հայտնի է իր նույնանուն գինով և տաք, մերձարևադարձային կլիմայով: Մադեյրա կղզին հրաբխային է, կանաչ, բարձր ժայռերով, քարախիճ լողափերով և բնակավայրերով՝ Ֆաջի գետի դելտաներում: Հայտնի է իր նավահանգստով և Ամանորի հրավառության մեծ ցուցադրությամբ, ինչը նշանակում է, որ Մադրյան հրաշալի տարբերակ է նաև 2020թ Ամանորը դիմավորելու համար:  Պորտուգալական Մադեյրա կղզին ավելի մոտ է Աֆրիկայի ափերին, քան Եվրոպային, ուստի ամբողջ տարվա ընթացքում Մադեյրայում ​​տաք է: Մադեյրան նույնիսկ անվանում են հավերժական գարնան կղզի:
Ջերմաստիճանը իջնում ​​է ոչ ավել, քան մինչ +20 աստիճան: Մադեյրան հայտնի է իր գեղեցիկ լանդշաֆտներով և ծաղիկներով: Հատկապես անմոռանալի է բուսաբանական այգին Ֆունչալում: Կարող եք ռոմանտիկ զբոսանք կազմակերպել ջունգլիներում՝ ջրվեժների մոտակայքում: Մադեյրայի հյուսիսը լավագույնն է պասիվ հանգստի սիրահարների համար, կղզու հարավը՝ հարմար է ակտիվ հանգիստ փնտրողների համար: Մադեյրայի լեռնային ճանապարհները փոքր-ինչ վտանգավոր են, հեշտ է արկածախնդրության մեջ ընկնել, այդիսկ պատճառով պետք է զգույշ լինել:
Կամբոջա
Կամբոջան ամենաէժան ուղղություններից մեկն է: Ձմեռը Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում ճանապարհորդելու լավագույն ժամանակն է: Կամբոջան, չնայած տարածված կարծիքների, վտանգավոր երկիր չէ: Չնայած Կամբոջայում հանցագործությունների մեծ ռիսկ կա, մարդկանց մեծամասնությունը անհավատալիորեն ընկերասեր է: Կամբոջա եկող զբոսաշրջիկների մեծ մասի նպատակն է տեսնել Անգկոր Վատը:
Երկրի հյուսիսում տարածված անտառներում պահպանվել են հնագույն շատ տաճարներ, որոնցից ամենահայտնին Սապ լճի հյուսիսում գտնվող Անգկոր Վատ տաճարների ու պալատների համալիրն է (9–13-րդ դարեր)՝ աստիճանական բուրգերի տեսքով բրահմայական և բուդդայական «տաճար-լեռների» բազմաթիվ համակառույցներով։
Բայց միայն Անգկորի լեգենդար տաճարները չեն, որ հետաքրքիր են Կամբոջայում: Հետաքրքիր է երկրի մայրաքաղաք Պնոմ Փենը ՝ գեղեցիկ թագավորական պալատով: Իսկ եթե ցանկանում եք տեսնել ջունգլիների հրաշագեղությունը, ուղևորվեք Հիլդոմ լեռներ:
Ամանորյա հանգիստ – լավագույն ուղղությունները
Կիպրոս
Կիպրոսը գտնվում է Միջերկրական ծովում և զբոսաշրջիկներին գրավում է իր մեղմ կլիմայով, տաք ծովով, հրաշալի լողափերով, որոնք ամբողջ տարին մարդաշատ են, Տրոոդոսի լեռնային առողջարանով, ինչպես նաև բազմաթիվ ու եզակի պատմական հուշարձաններով։ Տարեկան ավելի քան 2,4 միլիոն զբոսաշրջիկ է այցելում այս երկիր։
Ձմռանը Կիպրոսում տաք է, բայց լողալու համար այնքան էլ հարմար ժամանակ չէ, բայց տեսարժան վայրերը ուսումնասիրելու իսկական ժամանակն է: Արժե այցելել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիա, Պիսուրի՝ գեղատեսիլ քաղաք, որը գտնվում է կղզու ժայռոտ ափին, Պաֆոսի նավահանգիստը, Բյուզանդական ամրոցը, գոթական ոճով կառուցված Նիկոսիայի և Ֆամագուստայի տաճարները, Սուրբ Իլարիոնի դղյակը և այլն: Կիպրոսը Աֆրոդիտեի կղզին է, որի վրա, ըստ լեգենդի, աստվածուհին ծագել է ծովի փրփուրից: Ձմռանը նաև լավ ժամանակ է Լարնակայի աղի լճի մերձակայքում ֆլամինգոներ տեսնելու համար:
Բրազիլիա - Ռիո դե Ժանեյրո
Ռիո դե Ժանեյրո այցելելու լավագույն ժամանակը դեկտեմբեր-հունվար ամիսներն են:
Հայտնի Copacabana լողափ, կառնավալ, լեգենդար ֆուտբոլ՝ այս ամենը Բրազիլիան է: Դուք կարող եք արևահարվել, տեսնել Քրիստոսի հայտնի արձանը Կորկովադո լեռան վրա: Օդի ջերմաստիճանը ձմռանը գրեթե ամբողջ երկրում + 28–29 է:
Նոր տարին Ռիոյում անչափ հետաքրքիր է. բոլոր բնակիչները սպիտակ զգեստներ են հագնում, գալիս են Կոպակաբանա լճի ափ, ծաղիկներ են նետում օվկիանոս և հետևում են հրավառությանը: Իհարկե Նոր Տարին կդիմավորեք առանց ձեր սիրելի Օլիվյե աղցանի, բայց հենց լողափում և ալիքների ձայնի ֆոնին սալսայի ռիթմերի տակ, որը ավելի հետաքրքիր և անմոռանալի է:
Օվկիանոս, արևադարձային բնություն, տարբերվող մշակույթ և անթիվ տեսարժան վայրեր. սա Բրազիլիան է:
Այցելեք աշխարհի ամենամեծ արևադարձային անտառ ՝ Թիջուկա անտառ: Զգացեք օվկիանոսի ալիքները Ipanema Beach-ում:
Չմոռանաք այցելել հայտնի Maracana մարզադաշտ, որտեղ երկու անգամ տեղի ունեցավ աշխարհի առաջնությունը (1950 և 2014) և 2016-ի Օլիմպիական խաղերի բացումը կատարվեց:
Կտեսնեք նաև աշխարհի ամենամեծ լողացող տոնածառը 85 մետր բարձրության վրա `Laguna Rodrigo de Freitas- ում: Համտեսե՛ք բրազիլական սուրճ Confeitaria Colombo- ում, իսկ ամենահին հրուշակեղենը փորձեք Brahma- ը Lapa Brewery- ում:
Ընտանեկան հանգիստ – սիրված ուղղություններ
Թայլանդ
Թայլանդի ամենատարածված ուղղություններից մեկը Պատտայան է: Մեկ այլ հետաքրքիր վայր է Փխուքեթ կղզին, որը հայտնի է իր սպիտակ լողափերով, մաքուր ջրով և հիանալի կենսապայմաններով: Ինչպես Պատտայան, Փխուքեթը հարմար է ընտանեկան հանգստի, ինչպես նաև ակտիվ հանգստի համար: Կղզում կա ակվարիում, FantaSea- ի զվարճանքի պուրակ ՝ փղերի թատրոնի ցուցադրությամբ, Splash Jungle պուրակը դուր կգա հատկապես երեխաներին:
Առաջարկվում ենք նաև ուշադրություն դարձնել Թայլանդի հետևյալ քաղաքներին և կղզիներին՝
Բանգկոկ՝ Թայլանդի մայրաքաղաքն է՝ հակադրությունների քաղաք:
Սամուին՝ լավագույն լողափերի կղզին է, հարմար է պասիվ հանգստի համար:
Փխի-փխի կղզին գտնվում է Քրաբի նահանգում՝ բնությունը այստեղ զարմանահրաշ է:
Եթե մտածում եք, թե որ երկիրն ընտրել ձմեռային ընտանեկան հանգստի համար, Թայլանդը ամենահարմար և հետաքրքիր վայրերից է:
Թայլանդում դուք կգտնեք ամեն ինչ՝ ուղևորություն դեպի ազգային պարկ և հնագույն հուշարձաններ, բուդդայական տաճարներ, հյուրընկալ մարդկանց և էկզոտիկ բնություն:
Թայլանդի կղզիներում ապրանքների և ծառայությունների գները բավականին ցածր են: 10-15 դոլարով կարող եք գտնել համեստ երկտեղանոց սենյակ: Իսկ մանգոն, պապայան, ռամբուտանը և դուրիանը ամենուր է:
Անպայման այցելեք Զմրուխտյա Բուդդայի վանքը, որը դարպասներով միացված է թագավորական նստավայրին։ Այստեղ է պահպանվում բուդդայականության սրբություններից մեկը՝ ոսկյա զոհասեղանին նստած Բուդդայի հայտնի արձանը:
Երեկոյան զբոսնեք Bangla Road փողոցով և այցելեք Simon Cabaret- ի շոու:  Կարող եք վարձակալել մոտոցիկլետ և շրջել կղզու շուրջը՝ ճանապարհին հաշվելով Բուդդայի արձանները: Վայելեք իսկական թայ մերսում:
Կղզու հարավում կարող եք ըմբոշխնել մայրամուտը՝ Promthep Cape- ի ամենագեղեցիկ դիտման հարթակում:
Ինդոնեզիա - Բալի
Ինդոնեզիան հայտնի է իր բնությամբ, հատկապես հրաբուխներով և արգելոցներով, ինչպես նաև հնագույն տեսարժան վայրերով, հիմնականում պալատներով և տաճարներով: Ինդոնեզիայի ամենահայտնի հանգստավայրը Բալին է: Այստեղ դուք կարող եք հանգստանալ լողափում, ճամփորդել, զբաղվել սերֆինգով կամ դայվինգով, մասնակցել էքսկուրսիաների, խմել բարում և փորձել համեղ ինդոնեզիական ուտեստներ: Ուշադրության է արժանի նաև Բորնեոն, որը հայտնի է իր արգելոցներով, իսկ Լոմբոկը հարմար է պասիվ հանգստի համար:
Մասնակցեք էքսկուրսիայի դեպի Ուբուդ: Այցելեք կապիկների անտառ, Կախովի այգիներ և գտեք Բալիի հայտնի իմաստուն ծերունուն, որը հայտնի է «Կեր, աղոթիր, սիրիր» ֆիլմից:
Բալիում կարող եք գնել բրենդավորված իրեր երեք անգամ ցածր գնով, օրինակ Beachwalk առևտրի կենտրոնից: Չմոռանաք փորձել Բալիի համեղ ծովամթերքներն ու պտուղները:
Ահա ներկայացրեցինք ձմեռային հանգիստն անցկացնելու ամենահարմար երկրների ցանկը, իսկ մատչելի թռիչքն իհարկե կապահովի biletix.am կայքը: Այն ձեզ առաջարկում է շատ էժան ավիատոմսեր աշխարհի բոլոր ուղղություններով:
Կենցաղային «թերապիա»
Վիշապ-ի խոսքերից
Հ․Գ․ Նոյեմբերի մթերի վերաբերյալ․ Ինձ մոտ հակառակն է, իմ տրամադրությունը ընկնում է Կալիֆորնիայի երկա՜ր տևող (6-8 ամիս) կապույտ ու անամպ երկնքից։ Էսօր մթոտ մառախլապատ աշնանային եղանակ ա, Նոյեմբերը իմ սիրած ամիսն ա։ Հեսա մի շաբաթից Հայաստան եմ գնում, ու ուրախանում եմ, որ ավելի ա ցրտելու, ձյուն տեսնելու մեծ հույսեր ունեմ։
Էս Կալիֆոռնիայում բնակվողները որ չեն բողոքում նոյեմբերից :D
Սկանդինավիայի նոյեմբերը (ու ընդհանրապես ձմեռը) ճաշակի հարց չի, այլ կոնկրետ ֆիզիոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում։ Իսկ մթությունն էլ մութ ու մառախլապատ եղանակ չի։ Ժամը երեքից մութը ընկնում ա նենց, որ բան չես տեսնում մթության մեջ, իսկ մինչև երեքն էլ գորշ ամպեր են, թվում ա՝ հավերժական մթնշաղի մեջ ես։ Ու Դանիան դեռ ոչինչ։ Ֆինլանդիայում լույսը ժամը տասին բացվում էր, մեկի-երկուսի կողմերը մթնում էր։ Ու նույնիսկ եթե դու քեզ ակտիվ ու զբաղված ես պահում, տրամադրությունդ ու ֆիզիկական զգացողությունդ էն չի, դրա համար պետք ա դրսից վիտամինային միջամտություն անել։
Pacali-ի վարպետներ օգնեք
Տրված է n բնական թիվը և n x n տարր պարունակող մատրից:Կազմել բլոկ սխեմա և ծրագիր որը կհաշվի ու կտպի մատրիցի գլխավոր և օժանդակ անկյունագծերի դրական տարրերի միջին թվաբանականը:
Փնտրում եմ երգ, երաժշտություն 2
Nane0704-ի խոսքերից
բանը․․․ միապետ
Երբ ես միապետ դառա, հենց առաջին տարում  ամբողջ երկրով մեկ մի շաբաթանոց օրգիա կազմակերպեցի․ ամառվա մեջ, հունիսի վերջ, երբ էն տաք, փափուկ օրերից էր, որ ամբողջ օրը ուզում ես փռվես խոտերին, քեզ տաս արևին ու ուղղակի լինես, շնչես ֊ այ էդ օրերին։
Երբ եթերից հայտարարեցի, որ ազգովի օրգիա ենք անելու, ժողովուրդս սկզբից մտածեց կատակ եմ անում, հետո երբ նշանակված օրվանից 2 շաբաթ առաջ ամբողջ երկիրը պատվեց թեմատիկ բաններներով, պարզ դառավ, որ կատակ չի ու ժողովուրդը ինչ ռեակցիա ասես չտվեց։ Մի մասը գնաց սոցիալական ցանցեր իրանց միապետին քֆրտելու։ Էդ սուրբ արժեքների հետևորդները, էդ իմ ազգապահպան ու մաքրամաքուր քաղաքացիները էդ ի՜նչ քֆուրներ էին տալիս, էդ ի՜նչ սեքսուալ սցենարներ էին հորինում - պարզ էր, որ ազգը մտովի օրգիայի վաղուց պատրաստ ա։ Տարիքով մարդիկ սկսեցին անիծել ու բոյս թաղել։ Էդ ինչքա՜ն թաղեցին, էդ ինչքա՜ն թաղեցին։ Ամեն անգամ մարդկանց մեջ երևալուց մի բարի տատիկ, մի բարի պապիկ գալիս անիծում էր, սրտի թույնը թափում էր, մրթմրթալով գնում էր։ Ջահելների մի մասը ուրախ էր։ Էդ խեղճերը ինչքա՜ն գիշերներ էին անցկացրել պորնհաբում ձեռնաշարժություն անելով, սեքսից հույսները կտրած, մեկ էլ թե բա թան էլ չէ, ազգով մեկ օրգիա։ Էս ջահելները համ ուրախ էին, համ էլ ամաչում էին ձեն հանեն։ Ազգայինականները լրիվ գժվեցին էդ օրերին։ Թե բա ես մեր ազգային խայկական սուրբ արժեքները չեմ հարգում, թե բա մեր պապերի հիշատակը գետնով եմ տալիս, թե բա բուրքը նայելու ուրախանալու ա, ու սրանք որոշեցին ինձ սպանեն, մենակ թե թույլ չտան մեր խայ ազգը մխտռվի։ Քիչ էր մնում հեղափոխություն անեին, իրանց միապետին կտրտեին ուտեին էնքան կատաղած էին։ Սրանց նայում - իրանց փոխարեն հոգնում էի։ Էդ շոգ եղանականին փողոցներով, արևի տակ առավոտից գոռգոռում էին, մարդկանց հանում էին փողոց իբր ազգը փրկելու։ Բայց մարդիկ շոգին հավես չունեին հեղափոխության, ու տներից էին վրդովվում։
Օրգիայից մի շաբաթ առաջ նորից եթեր մտա ու հայտարարեցի օրգիայի պայմանները․
1. Օրգիայի օրերը ամբողջ միապետությունում համարվում են ոչ աշխատանքային ու քաղաքացիների միակ գործառույթը պետք ա լինի հայտարարված օրերին կատարել իրանց քաղաքացիական պարտքը ու մասնակցել օրգիային։ Սրա համար միապետությունը ապահովում ա բոլոր քաղաքացիների սնունդը, ու վերցնում ա ծերերի ու անչափահասների խնամքը իրա վրա։
2. Երկրի բոլոր քաղաքացիները էդ օրերին պետք ա գտնվեն հանրային տարածքներում, պետք ա լինեն տկլոր։ (Ստեղ ես հորդորում եմ, որ մարդիկ էդ օրերին չմնան իրանց բնակավայրում, այլ գնան ուրիշ քաղաքներ ու գյուղեր)
3. Էդ օրերին քաղաքացին իրա ֆիզիկական ու էմոցիոնալ շփումներում ազատ ա անել ինչ ուզում ա, ու ազատ ա չանել ինչ չի ուզում, չխախտելով երկրորդ պայմանը։
4. Ոչ մեկ ազատ չի ամենաչնչին բռնություն կիրառել, համաձայնեցված կամ չհամաձայնեցված։ Էս ամենակոշտ սկզբունքն ա ու ցանկացած խախտող զրկվելու ա քաղաքացիությունից, շպրտվի սահմանից դուրս, դառնալու ա աներկիր (ես կտցրած միապետ էի, տենց էլ կարայի անեի)
5. Էդ օրերին ամբողջ երկրում մարդկանց նկարելը ցանկացած ֆոտո անող սարքով արգելվում ա։ Գրիչ, մատիտ, կավիճով պետք ա յոլա գնա ժողովուրդս։
Վերջում էլ խնդրեցի, որ մարդիկ առաջնորդվեն Վեգասի պրինցիպով։
Էս հայտարարությունից հետո սռաչի երկրորդ մեծ ալիքը բարձրացավ։ Անհանգիստների մի զանգված հանգստացավ, որ իմացավ իրանց էդ օրերին չեն բռնաբարելու։ Չբավարարվածների մի զանգված հիասթափվեց, որ ստիպված պետք ա իրանց զսպեն ու չբռնաբարեն։ Իրար սիրող ու խանդոտ պսակվածները կատաղեցին, հատկապես, ամուսինները, որ իրանց կնիկներին լոզոտները տկլոր են տեսնելու։ Էդ կնանիք  էլ իրանց մարդերին խոսք տվեցին ոչ մեկին մոտ չգնան ու ոչ մեկին մոտ չթողնեն։ Դժբախտ ամուսնացածների ուղեղում լրիվ ուրիշ վիճակ էր։ Կնանիք որոշեցին մարդկանց ինադու մի շաբաթում էնքան սեքս անեն, ինչքան վերջին 10 տարում չեն արել։ Դրանց ամուսինները կնանիքին սպառնացին, թե մեկի կպել են, կաշիները կքերթեն։
Միլան թե բա
Միլանում մարդիկ փողոցում մուրում են շուն գրկած, իսկ մեր մոտ մուրում են երեխա գրկած։
Միլանում տեսա ինչ կարգի կարան մարդիկ հետևեն իրանց հագածին։ Ստեղ ընտանիքները միասին են հագնվում ու իրանց շորերը մեկը մյուսի հետ բռնացնում են։ Ստեղ տեսա ինչքան համարձակ կարելի ա լինել հագուստի հետ ու էլի գլուխս մտավ, որ հագնվելը նրա համար ա, որ քեզ սենց կամ նենց զգաս։ Արաբ ընկերուհիս որոշեց լեդի դառնա, որտև, ասեց, տենց իրան ավելի սիրուն ա զգում ու հարգված։ Քանի ինքը լեդիի շորերն էր փորձում, ես հայելու հետ մենակ մնացի ու պզուկս սեղմեցի։ Հաճույք ստացա։
Դուոմոյում մի զույգ տեսանք, որ նստած պլանշետով կինո էր նայում։ Ախ էդ Դուոմոն մի քանի հարյուր տարի սարքել են ու մի քանի հարյուր տարի էլ պատրաստ ա, ու դրա ներսը մտնելու համար լիքը փող ես տալիս։
Դուոմոյի գլխին հասկացա, որ էշություն ա երջանկություն ուզելը։ Մարդիկ ավելի շատ երջանիկ չեն, քան երջանիկ են։ Էդ ինչ էշություն ա Դուոմոյի գլխին նստել ու դժբախտ լինելը, զուտ որտև երջանիկ չես։ Ու ով ա ասում պետք ա երջանիկ լինել։
Արաբ ընկերուհիս, ում մաման մահացել ա մի քանի դար առաջ, իրա մոր մասին խոսում ա լույս տալով։ Իրան նախանձեցի, որտև էդքան դար առաջ ես էլ իմ մոր մասին էի լույս տալով խոսում, բայց համ էլ սիրեցի, որ իմ մերը սաղ ա, ու կարամ իրան մի քիչ ատեմ։ Հոր պահը հակառակն ա։ Իրա հերը սաղ ա, իմը մեռած։ Ինքը հորը ատում ա, իսկ իմ ատելը չի գալիս, չնայած հորս երբեք էլ առանձնակի չեմ սիրել։ Տատերի ու պապերի պատմությունը նույնն ա։ Իմոնք սաղ են, իրանը մեռած։ Ես իմոնցից հասցրել եմ գժվել, ինքը՝ չէ։ Տենց միամիտ ապրում ա։
Դուոմոյի գլխին ինքը նախանձեց էն ընտանիքներին, որ սիրում են իրար ու իրար նկարում են Միլանի ֆոնին։ Երբ ինքը էկզիստենցիալ կրիզիսի մեջ էր, ես էլ իրան նկարեցի։ Ժպտաց։ Եթե Դուոմոյի գլխին լրիվ մենակ չես, ու մեկը քեզ նկարում ա, երևի արդեն էդքան վատ չի։ Իսկ առհասարակ, եթե էնքան ես թռփոշացել, որ կարաս ստեղ ընդեղ ֆռֆռաս, արդեն տզալու տեղ չունես։ Մի դարից կասեմ եթե ռադիկուլիտ չունես հենա կայֆ ա։ Մի 2 դարից կասեմ եթե անցած դարում չես մեռել հենա կայֆ ա։ Ու տենց դար դար ավելի պուճուր բաներից կայֆ կստանամ մինչև լրիվ երջանկանամ։
կարող ա մերս դեր ունի
Եթե մերս ինձ ընդուներ, իրան կասեի որ ինձ վատ ա։ Որ սիրել եմ ու ինձ թողել են։ Մորս կթողնեի ինձ գրկեր։ Մերս ինձ կսիրեր, աչքերս կփակեի ու կզգայի, որ ինձ սիրում են։ Մերս ինձ կզգար ու ես կցավայի ներսիս կոտրվածքների համար։ Մորս մոտ կլացեի ու կզգայի, որ ինձ ապահով ա։ Եթե մերս ինձ ընդուներ, ես կմտածեի, որ աշխարհում տեղ ունեմ, գիրկ ունեմ լինելու։ Ես կքանդվեի մորս մոտ ու իրա սերը ուժ կտար հավաքվելու։
Եթե մերս ինձ ընդուներ, կցավար իմ ցավալուց, իմ հետ։ Մերս կուզեր երջանիկ լինեմ իմ ձևով, մերս կուզեր որ մնացած մերերն էլ իրանց երեխեքին ընդունեն, ու կուզեր ոչ մի երեխա չցավար ու չցավացներ մոր կողմից չմերժվելու համար։
Եթե մերս ինձ ընդուներ, ես կխիզախեի էլի սիրելու փորձեր անել, մերս ինձ կոգևորեր, մերս ինձ էնքան կսիրեր, որ ես սիրուց չէի զարմանա ու վստահ կլինեի, որ ես առանց պայմանականությունների սիրո կրող եմ ու իմ սերը չի պակասի ինչքան էլ ինձնից գնան վախից, ինչքան էլ կոտրեն, մորս սերը իմ հետ ա, մորս գիրկը տաք ա ու ինձ ա սպասում։
Եթե մերս ինձ ընդուներ, ես ինձ կընդունեի։ Եթե մերս ինձ սիրեր, ես ինձ կսիրեի։
Եթե մերս ինձ ընդուներ, կխոսայի իրա հետ։ Երկար պատմություններ կպատմեի իմ ապրածներից, կխնդայի իրա հետ, կլացեի իրա հետ, կվստահեի իրան բոլոր հիմարություններս ու կիմանայի որ մերս մենակ անհանգստանում ա իմ երջանկության համար։
Եթե մերս ինձ ընդուներ, ես իրան ոչ միայն բնազդով կսիրեի, այլ նաև գիտակցաբար։ Եթե իմանայի մերս ինձ ընդունում ա, ես իրան կուզեի լսեի։
Բայց մերս ուրիշ սպասելիքներ ուներ ու ինքը ուրիշ երեխա ա ունեցել իրա գլխում, ում շատ ա սիրում, բայց որը ես չեմ։
Արցախի հիմնախնդիրը
[QUOTE=Գիտունիկ;2582056]Հայերիս գլխավոր պրոբլեմն դա ՝ թուրքական ցեղատեսակն է մերձավոր արեվելքում,որպեսզի դրա դեմն առնենք մեզ պետք է նախ ամրապնդել մեր դիրքերը աշխարհը կառավարող համակարգում :
1. Մեր վստահելի մարդիք պետք է ներթափանցեն բազմապիսի համակարգեր,դրանք են ՝ կուսակցություններ,միաբանություններ,քորփորացիաներ,աղանդներ,իրավական համակարգ,ռազմական համակարգ, տնտեսական համակարգ,պետական կադրեր  և այլն :
2. Սույն բնագավառներից տեղեկություններ կորզել ու ազդեցություն ունենալ այդտեղ:
3. Եվրոպաի ու Ասիաի Թագավորական տների հետ խնամիական կապեր հաստատել:
4. Դրանց բյուտջեները ու ղեկավարչական ապպարատը ուղղել ի շահ Հայամետ
գործունեության:
5. Երբ նյութապես ու գումարաին ապահովածություն լինի , պետք կլինի նա և բազմացնել Հայ Ազգի սերնդատվությունը,ամեն ընտանիքի տվյալով ՝ 10 զավակ , 100 թոռ , 1000 ծոռ  և այլն:
Երբ Ռազմական կայունություն ապահովենք,կկարողանանք դիմագրավել թշնամուն:
ՈՒստի կոչ եմ անում նախնական միություն ստեղծենք ու միավորվենք Տոհմերով հանուն Հայության Գոյատ ևման պայքարին,սկզբնական  շտաբ ունենալով ,որտեղ շատ են մեր արյունակիցները:
Պետք է դիմագրավել արտաքին  և ներքին դարավոր թշնամուն :
Պայքար  և գոյատևում[/QUOTE]