Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին:
Երևի թե բոլորդ էլ գոնե մեկ անգամ լսել կամ նույնիսկ ինքներդ եք ասել «Ի՜նչ անդաստիարակ երեխա է…» կամ «Հապա տեսե՛ք, թե ի՜նչ դաստիարակված երեխա է»: Իսկ ի՞նչ եք հասկանում «դաստիարակված» ասելով: Ինչպիսի՞ հատկանիշներ պիտի առկա լինեն, որ տվյալ երեխային/մարդուն համարեք դաստիարակված:
Ինչպե՞ս կդաստիարակեիք ձեր երեխային, որպեսզի ծնողական ժողովների ժամանակ "չկարմրեք" ձեր երեխայի անդաստիարակված լինելու, վատ պահելաձևի պատճառով:
Կցանկանայի, որ ճիշտ հասկանաք, թե որն է ուզածս: Ես խոսում եմ ոչ թե կրոնական դաստիարակության մասին (թե ինչպիսի գաղափարների տեր պիտի լինի երեխան), այլ տարրական դաստիարակության մասին (օրինակ՝ լսող լինի, հարգի մեծերին և այլն), և ինչպիսի մեթոդներով է պետք դաստիարակել, որ երեխան այդպիսին լինի: Ոմանք նախընտրում են ծեծը, գոռգոռոցը, ոմանք էլ՝ հանգիստ նստել և խոսել երեխայի հետ, ինչպես իրենց հավասարի հետ և բացատրել, թե ինչու չի կարելի անել այսպես կամ այնպես: Անձամբ ես նախընտրում եմ վերջին տարբերակը, քանի որ նկատել եմ, որ միայն այդ դեպքում է երեխան սկսում լսել, ավելին՝ հասկանալ: Այս մասին ավելի մանրամասն կգրեմ, բայց այժմ դուք գրեք ձեր մեթոդները:
Էջանիշներ