User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

    Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին:
    Երևի թե բոլորդ էլ գոնե մեկ անգամ լսել կամ նույնիսկ ինքներդ եք ասել «Ի՜նչ անդաստիարակ երեխա է…» կամ «Հապա տեսե՛ք, թե ի՜նչ դաստիարակված երեխա է»: Իսկ ի՞նչ եք հասկանում «դաստիարակված» ասելով: Ինչպիսի՞ հատկանիշներ պիտի առկա լինեն, որ տվյալ երեխային/մարդուն համարեք դաստիարակված:
    Ինչպե՞ս կդաստիարակեիք ձեր երեխային, որպեսզի ծնողական ժողովների ժամանակ "չկարմրեք" ձեր երեխայի անդաստիարակված լինելու, վատ պահելաձևի պատճառով:
    Կցանկանայի, որ ճիշտ հասկանաք, թե որն է ուզածս: Ես խոսում եմ ոչ թե կրոնական դաստիարակության մասին (թե ինչպիսի գաղափարների տեր պիտի լինի երեխան), այլ տարրական դաստիարակության մասին (օրինակ՝ լսող լինի, հարգի մեծերին և այլն), և ինչպիսի մեթոդներով է պետք դաստիարակել, որ երեխան այդպիսին լինի: Ոմանք նախընտրում են ծեծը, գոռգոռոցը, ոմանք էլ՝ հանգիստ նստել և խոսել երեխայի հետ, ինչպես իրենց հավասարի հետ և բացատրել, թե ինչու չի կարելի անել այսպես կամ այնպես: Անձամբ ես նախընտրում եմ վերջին տարբերակը, քանի որ նկատել եմ, որ միայն այդ դեպքում է երեխան սկսում լսել, ավելին՝ հասկանալ: Այս մասին ավելի մանրամասն կգրեմ, բայց այժմ դուք գրեք ձեր մեթոդները:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

    Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու ձևավորման գործում շատ ավելի փոքր դեր է խաղում դաստիարակությունը, քան ժառանգականությունը և այլ գործոններ:
    Ես ինքս չեմ պատրաստվում երեխաներ ունենալ, դրա համար ինքս ինձ իրավունք չեմ վերապահում հայտնել կարծիքս մի բանի մասին, որի միջով ինքս չեմ անցնելու:
    Ասեմ միայն, որ յուրաքանչյուր երեխայի պետք է անհատական մոտեցում ցուցաբերել: Դաստիարակման ընդհանուր կանոնները բոլորի վրա կիրառելը շատ սխալ է:

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու ձևավորման գործում շատ ավելի փոքր դեր է խաղում դաստիարակությունը, քան ժառանգականությունը և այլ գործոններ:
    Իսկ ես լսել եմ, որ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ճիշտ հակառակն է պարզվել։ Հիշում եմ, որ մեր մանկավարժության դասախոսն էր միշտ դա պնդում ու բազմաթիվ օրինակներ ու փաստեր էր բերում։

    Ես դժվարանում եմ ասել, թե որն է ավելի մեծ դեր խաղում մարդու ձևավորման գործում՝ դաստիարակությու՞նը թե՞ ժառանգականությունը, իսկ ավելի ճիշտ՝ ինձ համար այս հարցում մի երրորդ գործոն էլ կա. քանի որ ես համարում եմ, որ մարդը մի կյանք չի ապրում, այլ բազմաթիվ կյանքեր (մահից հետո վերամարմնավորվում է նոր մարմնում, այսինքն՝ նորից է ծնվում), հետևաբար, ըստ այդ տեսության՝ մարդը ծնվում է ոչ միայն իր ծնողներից ժառանգած հատկանիշներով, այլև նախորդ կյանքից իր հետ բերած որոշակի հատկանիշներով, որոնք նույնպես զգալի ազդեցություն են ունենում նրա հետագա կյանքում, բայց այդ հատկանիշները, այնուամենայնիվ, էլի ենթակա են վերափոխման, այսինքն՝ դաստիարակության, ճիշտ այնպես, ինչպես ժառանգական հատկանիշները։ Ճիշտ է, վերջին երկուսը շատ ավելի դժվարությամբ են ենթարկվում փոփոխությունների, քան տվյալ կյանքի ընթացքում ձեռք բերածները, բայց ենթարկվում են։ Սա իմ կարծիքն է։ Մի խոսքով, ես համարում եմ, որ դաստիարակության դերն, ամեն դեպքում, խիստ կարևոր է և չպետք է անտեսվի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

    Մեջբերում Uluana-ի խոսքերից

    Ստորագրում եմ Անահիտի գրածի տակ:
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ես ինքս չեմ պատրաստվում երեխաներ ունենալ, դրա համար ինքս ինձ իրավունք չեմ վերապահում հայտնել կարծիքս մի բանի մասին, որի միջով ինքս չեմ անցնելու:
    Ինչո՞ւ:
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ասեմ միայն, որ յուրաքանչյուր երեխայի պետք է անհատական մոտեցում ցուցաբերել: Դաստիարակման ընդհանուր կանոնները բոլորի վրա կիրառելը շատ սխալ է:
    Այո՛, որոշ երեխաներին միգուցե հարկավոր է անհատական մոտեցում ցուցաբերել, բայց սովորաբար այդպիսի երեխաների մոտ լինում են ինչ-որ բնածին արատներ: Իսկ սովորական երեխաներին, իմ կարծիքով, կարելի է դաստիարակման ընդհանուր կանոններով դաստիարակել
    Ես գիտեմ մի շատ լավ մեթոդ, որը մի հիանալի հաղորդման ընթացքում եմ սովորել, իսկ սովորեցնում էին պրոֆեսսիոնալ դայակները, կիրառելով իրենց մեթոդն ամենատարբեր բնավորության տեր երեխաների վրա, ու ասեմ, որ մեծ արդյունքների էին հասնում
    Վերջին խմբագրող՝ Arisol: 12.09.2006, 21:11:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

    Լավ, դու բոլոր մարդկանց հետ նու՞յն կերպ ես վարվում, թե՞ բոլորին անհատական մոտեցում ես ցուցաբերում: Երեխաներն էլ են անհատներ, ունեն իրենց առանձնահատկությունները:

    Իսկ հետազոտությունների մասին կասեմ այն, որ շատ-շատ դեպքեր կան, երբ նույն ընտանիքի նույն դաստիարակությամբ երեխաներից մեկն, ասենք, գիտնական է դարձել, իսկ մյուսը՝ խուլիգան:

  6. #6
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Լավ, դու բոլոր մարդկանց հետ նու՞յն կերպ ես վարվում, թե՞ բոլորին անհատական մոտեցում ես ցուցաբերում: Երեխաներն էլ են անհատներ, ունեն իրենց առանձնահատկությունները:
    Ո՛չ, բայց դրանք արդեն զարգացած մարդիկ են, ոչ թե երեխաներ: Այո՛, իհարկե երեխաներն անհատներ են, ունեն իրենց առանձնահատկությունները, բայց այն դաստիարակությունը, որի մասին ես խոսում եմ անհատական չէ, դա ընդհանուր է գրեթե բոլոր երեխաների համար և իրոք գործում է…
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Իսկ հետազոտությունների մասին կասեմ այն, որ շատ-շատ դեպքեր կան, երբ նույն ընտանիքի նույն դաստիարակությամբ երեխաներից մեկն, ասենք, գիտնական է դարձել, իսկ մյուսը՝ խուլիգան:
    Մի քիչ տատանվում եմ այս հարցում, բայց ասեմ, որ շրջապատն էլ մեծ ազդեցություն ունի…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Իսկ հետազոտությունների մասին կասեմ այն, որ շատ-շատ դեպքեր կան, երբ նույն ընտանիքի նույն դաստիարակությամբ երեխաներից մեկն, ասենք, գիտնական է դարձել, իսկ մյուսը՝ խուլիգան:
    Այդ դեպքում դաստիարակությունը թերի է եղել։ Ուրեմն այդ երեխայի նկատմամբ անհատական մոտեցում չեն ցուցաբերել։ Մարդիկ տարբեր են, հետևաբար բոլորին ամեն ինչում նույնությամբ դաստիարակելը ճիշտ չէ։ Կան, իհարկե, ընդհանուր մեթոդներ, որ գրեթե նույնությամբ ազդում են բոլորի կամ համարյա բոլորի վրա, բայց քանի որ ցանկացած երեխա նաև անհատ է, հետևաբար նաև անհատական մոտեցում է պահանջում։ Եթե մի երեխայի դեպքում այսինչ մեթոդն անվրեպ գործում է, դա դեռ չի նշանակում, որ նույն մեթոդը նույն հաջողությամբ պետք է ազդի նաև մյուս երեխայի վրա (թեկուզ նույն ընտանիքում)։ Կամ մեկին մի անգամ ասելը բավական է, իսկ մյուսին տասն անգամն էլ է քիչ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու ձևավորման գործում շատ ավելի փոքր դեր է խաղում դաստիարակությունը, քան ժառանգականությունը և այլ գործոններ:
    Ես այդպիսի բաներից շատ հեռու եմ, բայց իմ կարծիքով ոչ միշտ է ժառանգությունը ազդում երեխայի դատիարակության մեջ: Երբ այդ ընտանիքում լինում երկու երեխա, իմ տեսածով, միշտ մեկը ինչ-որ տարիքում (օր.՝ 5 տարեկան) շատ խելոք, համեստ է լինում, իսկ մյուսը՝ նույն տարիքում, շատ չար: Մեծ դեր է խաղում ընտանիքի կրտսեր լինել-չլինելը: Այդ դեպքում փոքրը լրիվ ուրիշ դաստիարակություն է ստանում և կամաց-կամաց ավագ երեխայի մոտ առաջանում են նախանձություններ, ծեծկրտուկներ: Ծնողը պետք է լինի հանգիստ, ո՛չ ծեծի երեխային, ո՛չ էլ մեծ ու փոքրի տարբերություն դնի երեխաների մեջ: Բայց դե ծնողը մեծ մարդ է, հասուն… համբերությունը մարում է ու… ամեն ինչ լինում է բացի հանգիստ լեզվով, առանց գոռալու երեխային փորձել հասկացնել: Դե հիմա ինչ արած:
    Ավելի լավ է, այս թեմայում հենց ծնողները գրեն, թե ինչպե՞ս են մեծացրել մեզ:

  9. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Ավելի լավ է, այս թեմայում հենց ծնողները գրեն, թե ինչպե՞ս են մեծացրել մեզ:
    Ինչու՞ միայն ծնողները։ Մենք էլ կարող ենք գրել, թե ինչպես են մեծացրել մեզ։ Օրինակ, ես կարող եմ շատ հանգամանորեն պատմել, թե ոնց են մեծացրել ինձ, որովհետև համ ամեն ինչ շատ լավ հիշում եմ, համ էլ ծնողներս մեզ ամբողջ կյանքում միշտ բացատրել են, թե ինչու են անում այս կամ այն բանը։
    Բայց դրա մասին այսօր դեռ չեմ գրի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #10
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ինչու՞ միայն ծնողները։ Մենք էլ կարող ենք գրել, թե ինչպես են մեծացրել մեզ։ Օրինակ, ես կարող եմ շատ հանգամանորեն պատմել, թե ոնց են մեծացրել ինձ, որովհետև համ ամեն ինչ շատ լավ հիշում եմ, համ էլ ծնողներս մեզ ամբողջ կյանքում միշտ բացատրել են, թե ինչու են անում այս կամ այն բանը։
    Բայց դրա մասին այսօր դեռ չեմ գրի։
    Ես նույնպես շատ լավ եմ հիշում այդ պահերը
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  11. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

    Իսկ ես ոչինչ չեմ հիշում: Մի՞թե ինձ չեն դաստիարակել:

  12. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին

    հարցը բաականին լուրջ է, և մեթոդների ընտրությունը կարող է լինել բազմազան.
    Սակայն ամենաառաջինը , որ սովորում և փորձում են կրկնօրինակել երեխաները, դա ծնողների վարքն ու բարքն է.

    Այսինքն - "ասա ով ես դու, և ես կասեմ ինչ կլինի քո երեխան"
    Ասենք - Եթե սուտասան ես կամ անպատասխանատու, ապա քո երեխան ավելի խհղկվի և կկատարելագորցի քո "վարպետությունը",

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 01.12.2016, 18:15
  2. «Օգնիր երեխաներին» բարեգործական համերգ
    Հեղինակ՝ Freeman, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.10.2012, 08:48
  3. www.gitunik.com Հայերեն այբուբենը երեխաներին
    Հեղինակ՝ ministr, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 55
    Վերջինը: 15.01.2011, 00:49
  4. Օգնություն հիվանդ երեխաներին
    Հեղինակ՝ Bujak2012, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 20:41
  5. Ինչի՞ց պետք է պաշտապանել երեխաներին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.08.2008, 12:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •