Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Հմմ.. Տատ ջան, ո՞ւր էիր գնացել, կարոտել էի վայ.. լեզուս կծեցի
Շատ հո չցավա՞ց, Կուկ յան։
Ակումբի գրադարանում էի, հայ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՄԱՐԴ ստեղծագործողների պատմվածքներ էի կարդում, այնպիսի հաճույքով, որ բոլորիդ մոռացա։
Տատ, ի՞նչ ես կարծում` նշածդ «տղամարդը» ինպե՞ս է «պահել» Հայաստանյան բանկերը իր
Բայց ես ասացի` տղամա՞րդ։ Ասացի երիտասարդ, ոչ մառազմատիկ…
Տ.Սարգսյանը այդ չափանիշներին համապատասխանում է։

Փող ունի՞, իսկ որ բանկիրը չունի, ինչու՞ պետք է նա չունենա, որ հավատամ։ Մենք արդեն ընդունակ չենք հավատալու, որ մարդիկ նաև լավ (թող լինի հմուտ խարամանկ, բանկի գործը ամեն տեղ հենց դա է) աշխատանքի շնորհիվ կարող են փողի տեր դառնալ։ Բայց դա հնարավոր է։
Գիտես«, ես հասկանում եմ քեզ, չեմ արդարացնում գողությունը։ Ես զզվում եմ, որ իմ փայլուն պատրաստված զարմիկը պարտավոր է ծանոթ փնտրել, որ գոնե չխանգարեն իր գիտելիքներով քննություն հանձնել, ստանալ բարձրագույն գնահատականներ առանց օգնության և ընդունվել իր վաստակած ԲՈՒՀը։ Իմ սերուդում էլ դա կար (քիչ) , քո սերունդում էլ։Դա պետք է փոխել առաջին հերթին։

Բայց ԼՏՊ-ի զարհուրացնող առաքելական կիսալույս հայտարարությունները միևնույն է …ինչ ասեմ, որ կոպիտ չստացվի…տարակուսանք են առաջացնում։ այդ ֆօնի վրա ինձ դուր է գալիս օրինակ Տ.Սարգսյանը