User Tag List

Էջ 19 979-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969119519 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #271
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Քամի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը ազատվել է պաշտոնից:

    Ա.Զաքարյանը վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 15 տարի շարունակ:

    Անցած ամիս վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ քննադատության էր ենթարկել վարչության աշխատանքը: «Մենք ստանում ենք տասնյակ բողոքներ ինչպես մեր քաղաքացիներից, այնպես էլ մեր հայրենակիցներից, որոնք գալիս են Հայաստան»,- հունիսի 26-ին կառավարության նիստի ժամանակ ասել էր Տ.Սարգսյանը:
    Էտ տանկին տեղից ո՞նց կարողացան շարժել
    Հրաշք է սա :
    Մենակ թե ավելի ծանր քաշային չնստացնեն

  2. #272
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի շուրջ միանալ և ինչ խնդիրներ լուծել

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ ես որոշեցի բացել այս թեման, ինձ համար սպասելի էր այդպիսիք ըմռնումը...
    Ես վերջին 2 տարում շատ անգամ եմ փորձել ու դեռ փորձում եմ վերականգնել մեր մշակույթը, նրա հանդեպ ճանաչողականությունը:
    Տուրոջան ջան,

    Ըմբռնումով եմ մոտենում քո ցանկությանը, բայց մինչև որևէ բան ասելը ցանկանում եմ երեք մեջբերում անել ՔՈ նախկին գրառումներից:

    Տրիբուն ջան...
    դուք նշում եք, որ հպարտ եք մեր մշակույթով...օրինակի համար... մշակույթային որ արժեքն էմ որով հպարտանում եք... ես չեմ տեսնում 301թ. ից հետո մի մշակույթային արժեք, որը կարելի լինի ներկայացնել հանրությանը, և ասել, տեսեք. մերն է հայերինս...
    հնարավոր է, դու բերես այնպիսի օրինակ, որի մասին ես դեռ չգիդեմ, շատ շնորհակալ կլինեմ:
    Դու ինձ ճիշտ չհասկացար, ես չեմ արհամարում 301թ.ից հետո մեր մշակույթը: Պարզապես, այն արժեքները, որ դու էլ նշեցիր, այնպիսինն են, որ դրանից էլ ավելի գնահատելի արժեքներ ունեն այլ ազգեր: Այն կոթողները, որ դու ես նշում, շատ թույլ են, եթե դա ներկայացնենք, ասենք իտալացիներին կամ ...
    Ողբում է նաև Նարեկացին? ինչ են նրանք ողբում հայերիս... մենք ավելինն ենք արժանի? իսկ ինչու... ուրեմն եղել ենք ավելին....ահա թե ինչ գիդեին նրանք... որ դու չես ցանկանում ընդւոնել, և կուրացած հպարտանում ես այդ խղճուկ մշակույթով...
    Սրանք քո բառերն են, ընկեր - խղճուկ, թույլ, հանրությանը ներկայացնելու ոչ արժանի, եվրապականի հետ համեմատվելու ոչ մի հնարավորություն չունեցող : Իսկ խոսքը գնում էր Զվարթնոցի, Տաթևի, պատմիչների, պոետների ու այլնի մասին: Մի հատ խնդրում եմ կողմնորոշվիր, թե այդ ի՞նչ մշակույթի նկատմամբ ճանաչողականությունն ես պատրաստվում վերականգնել:

  3. #273
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի շուրջ միանալ և ինչ խնդիրներ լուծել

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրանք քո բառերն են, ընկեր - խղճուկ, թույլ, հանրությանը ներկայացնելու ոչ արժանի, եվրապականի հետ համեմատվելու ոչ մի հնարավորություն չունեցող : Իսկ խոսքը գնում էր Զվարթնոցի, Տաթևի, պատմիչների, պոետների ու այլնի մասին: Մի հատ խնդրում եմ կողմնորոշվիր, թե այդ ի՞նչ մշակույթի նկատմամբ ճանաչողականությունն ես պատրաստվում վերականգնել:
    Լսիր Տրիբուն, ես իմ գրառումների հետ կապված քո կողմնորոշումներին արդեն հստակ պատասխան եմ տվել, և շատ զարմացած եմ, որ դու դեռ չես հասկացել: Այդ թեմաների քննարկումը մի տեղափոխի այս թեման, և համբերություն ունեցիր սպասել, մինչ Չուկը կբացի դրանցից որևիցէ մեկը:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  4. #274
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի շուրջ միանալ և ինչ խնդիրներ լուծել

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Լսիր Տրիբուն, ես իմ գրառումների հետ կապված քո կողմնորոշումներին արդեն հստակ պատասխան եմ տվել, և շատ զարմացած եմ, որ դու դեռ չես հասկացել: Այդ թեմաների քննարկումը մի տեղափոխի այս թեման, և համբերություն ունեցիր սպասել, մինչ Չուկը կբացի դրանցից որևիցէ մեկը:
    Երկու թեմաները գտնվում են հստակ առնչության մեջ:

    Կբացի Չուկը չի բացի, դա իր գործն է: Իսկ իմ գրառումը ընդհանուր քննարկման համար է, թող քննարկմանը մասնակցողները հենց սկզբի էլ հասկանան, թե ինչ մշակութային արժեքների մասին է խոսքը: Դե՞մ ես:

  5. #275
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի շուրջ միանալ և ինչ խնդիրներ լուծել

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու թեմաները գտնվում են հստակ առնչության մեջ:

    Կբացի Չուկը չի բացի, դա իր գործն է: Իսկ իմ գրառումը ընդհանուր քննարկման համար է, թող քննարկմանը մասնակցողները հենց սկզբի էլ հասկանան, թե ինչ մշակութային արժեքների մասին է խոսքը: Դե՞մ ես:
    Տեղյակ պահելու համար, կարող ես թեմայի տեղն ասել, այլ ոչ թե քո անձնական ընկալումները նշել....ստեղ քննարկում ենք, որ մշակույթի շուրջ պետք է միավորվել, իսկ թե ինչ մեծություն ունի մեր մշակույթը, դա արդեն այլ թեմա է...

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  6. #276
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի շուրջ միանալ և ինչ խնդիրներ լուծել

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեղյակ պահելու համար, կարող ես թեմայի տեղն ասել, այլ ոչ թե քո անձնական ընկալումները նշել....ստեղ քննարկում ենք, որ մշակույթի շուրջ պետք է միավորվել, իսկ թե ինչ մեծություն ունի մեր մշակույթը, դա արդեն այլ թեմա է...
    Չէ, այլ թեմա չէ: Խոսքը գնում է միավորվելու մասին: Եթե միավորվելու ենք այն մշակութային արժեքների շուրջը, որոնք ինչպես դու ես ասում ԽՂՃՈՒԿ են, ապա ցավալիորեն միավորվել ցանկացողներին թիվը քիչ կլինի: Թե չէ ես էլ եմ կողմ միավորվելուն, որևէ բարձր արժեքի շուրջը: Համ էլ, չիմանանք, թե՞ ինչի շուրջ ենք միավորվում:

  7. #277
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՆԱԵՎ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է

    Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին պաշտոնանկ անելու հարցը, պարզվում է, շատ ավելի լուրջ է, քան կարելի էր պատկերացնել:

    Պարոն Թորոսյանը, իհարկե, շատ անսպասելի հաստատակամությամբ ու համարձակությամբ հայտարարեց, որ որեւէ պարագայում ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական չի տա: Ավելին, դեռ թափանցիկ ակնարկներով էլ խորհրդարանի միջանցքում հայտարարեց, թե ԱԺ նախագահի պաշտոնին հավակնողը, տվյալ դեպքում` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, խանութպան է եղել եւ ԱԺ նախագահի պաշտոնը շատ լուրջ պոստ է ու խանութպանների բանը չէ: Քաղաքական շրջանակներում, սակայն, շատերը կանխատեսում էին, թե Թորոսյանն այլընտրանք չունի եւ ուզած-չուզած, միեւնույն է, հրաժարական է տալու:
    Փաստորեն խանութպանը կարող է լինել մարզպետ, նախարար, փոխվարչապետ. վերջում էլ նախագահի աշխատակազմի ղեկավար, բայց ԱԺ նախագահ չի կարող լինել հա՞: Բայց ի՞նչի չէ որ: Տղայա, դրեք թող աշխատի էլի, թե չէ մեր ԱԺ-ն խանութից, ավելի շուտ դուքյանից ինչո՞վ է տարբեվում: Թանգնոց կոստերով միայն: Իսկ Հովիկ Աբրահամյանը դրանից պոլնի ունի:

  8. #278
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ԷԼԻ՛ ՄԵՐՈՆՔ, ՈՐ ՊՆԱԿԱԼԵԶ ԵՆ

    Բարև էշեր


    Վիկտոր Սողոմոնյանի նման կամակատարներն առանց տիրոջ չեն կարող, ու հանկարծ վերջինիս տիրոջը հայ ժողովուրդը Հաագայի ուղեգրով Եվրոպա ճանապարհելու ցանկություն է հայտնել, ու Վիկտոր Սողոմոնյանն ակամայից բացականչել է. «Հիմարությու¯ն...», ոչ թե, որ ժողովրդի ասածն է հիմարություն, այլ իր միայնակ մնալը, առանց տիրոջ ի՞նչ պիտի անի: Ահա թե ինչու է փոքրիկ Վիկտորն, իր բազմաչարչար հետույքին զոռ տալով, ճղավում «հիմարություն» բառը: Բայց իզուր է անհանգստանում, Հաագայում Քոչարյանի մամուլի բազմաչարչար շեփորահարի համար նույնպես տեղ կգտնվի:

    Վստահ եմ` մարտի 1-յան դեպքերից Վիկտորն անմասն չի մնացել: Այնպես որ, ձեր փայլուն ռազմավարության պտուղներն Հաագայում միասին կճաշակեք, բայց մինչ այդ ես պարզապես պարտավոր եմ հայ ժողովրդին տեղեկացնել Վիկտորի որոշ դերակատարումների մասին: Առանց բացառության, ՀՀ բոլոր հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի ուղղվածությունը որոշում էին, կարծում եմ` այսօր էլ որոշում են, Վիկտոր Սողոմոնյանն ու Արմեն Գեւորգյանը, բնականաբար, իրենց տերերի դաբրոյով, եւ այն լրատվական տեռորի ամբողջ պատասխանատվությունը, որ հայ ժողովրդի հանդեպ իրականացրին «Հ1», «Հ2», «Շանթ», «Կենտրոն», «Երեւան», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները, այս երկու անձանց եւ նրանց տերերի խղճին եւ ուսերին է: Կարծում եմ` Համաժողովրդական շարժման իրավաբանական ծառայությունը քրեական պատասխանատվության ենթարկելու հայցադիմում պիտի ներկայացնի ՀՀ դատարան եւ մերժման դեպքում փաստաթղթեր պատրաստի եվրոդատարան ուղարկելու համար, ոչ թե Վիկտոր Սողոմոնյանին կամ Արմեն Գեւորգյանին դատապարտելու, այլ վերը նշված կամակատար հեռուստաընկերությունների լրատվական ծառայությունների ղեկավարներին ու կատարող, այսպես կոչված, լրագրողներին, քանզի կատարողները հավասարապես նողկալի են: Եվ սրանց պատասխանատվության կանչելն ամենեւին էլ ինքնանպատակ չէ, այլ նրա համար, որ հաջորդիվ եկողներին դաս լինի` ստրուկի կեցվածքը դատապարտելի է:

    Հուլիսի 4-ին տեղի ունեցավ հանրահավաք, այնուհետ մի քանի հարյուր հազարանոց երթ: Երեկոյան «Շանթի» լուրերն եմ դիտում, ու Արթուր անունով հաղորդավարն իր` նախնադարյան մարդու տաշած դեմքով, անհաղորդ հայացքով, դիմում է, իբր, հայ-թուրքական հարաբերությունների գիտակ Արտյոմ Երկանյանին. «Արտյո՛մ, ասում են` ընդդիմությունը հանրահավաք էր անում»: Այս փոքրիկն էլ, թե` այդ մասին դուք ավելի լավ կիմանաք: Ներեցեք, որ մաշտոցատառերը հարամում եմ, բայց ա՛յ նեղճակատ, ոչ թե ընդդիմությունն ինչ-որ հանրահավաք էր անում, այլ հայ ժողովուրդը թքում էր իշխանությունը գողացածների անամոթ երեսին, իսկ ընդդիմությունն այսօր ընդամենը 10%-ն է` իշխանագող Սերժիկն ու ձեզ նման մի քանի կամակատարներ: Այդ դուք եք ընդդիմանում գողացածը վերադարձնելուն: Եթե քեզ լրագրող հորջորջելով այդ պարզ ճշմարտությունն էլ չես հասկանում, գնայիր, ձեր գյուղում գութանի խոփի բռնակ աշխատեիր, ինչի ծոծրակին հազարավոր ձեռքեր են դիպչում: Ձեր պես լրագրողներին ինձ նման լրագրողը, ներեցեք անհամեստությանս, թույլ չի տա անգամ գրիչ բերող աշխատել: Լավ կլինի, որ Արթուրն ու մյուսներն` իրենց ծտի ուղեղներով, մտածեն ասածներիս մասին եւ այլեւս չհամարձակվեն հայ ժողովրդին ընդդիմություն անվանել:

    Հիմա ծայրահեղ ընդդիմության ղեկավարի մասին. բնականաբար, խոսքը Սերժ Սարգսյանին է վերաբերում: Օրեր առաջ, հայոց լեզվի մասնագետների տեսանկյունից` անգրագետ մի տեքստի վրա խոնարհված, ՀՀ-ում 10%-ոց ընդդիմության ղեկավար Սերժիկ Սարգսյանն, անթեւ բազեների առաջ արծիվ կտրած, ելույթ էր ունենում ու ինչ-որ կոչերով էր դիմում հայ ժողովրդին: Հետաքրքիր է` այդ երբվանի՞ց մեր քվեները գողանալուց հետո դարձանք ձերը, փետրվարի 19-ի՞ց հետո, երբ ձեր հանցագործներն ընտրատեղամասերում կեղծում էին, թե՞ մարտի 1-յան սպանդից հետո: Եթե անձամբ չեք էլ լսում, ապա ձեր ասածի պատասխանը` շուրջ մեկ միլիոն հեռուստադիտողների, ձեր հետ եղբայրանալու կոչին, փորձեք գուշակել: Օգոստոսի 1-ին համեցե՛ք հանրահավաքի, կլսեք: Մի բարի խորհուրդª հանրահավաքին ներկայացեք հրաժարականի հայտարարությամբ:

    Հիմա գանք, այսպես կոչված` մեծ եղբորը. վերջապես ՌԴ իշխանություններն ուշքի եկան, ու նրանց քարոզչամեքենան քիչ է ցուցադրեց մեր հանրահավաքներն ու երթերը, այլեւ, որպես լավագույն ելք, առաջարկեց արտահերթ նախագահական ընտրություններ: Վաղուց ժամանակն էր, որ ռուս իշխանավորները հասկանանª որեւէ բռնակալ, թեկուզ փոքրիկ, իրենց որոշմամբ չի կարող իշխել Հայաստանում, ու մեզ հետ բարի հարեւանության արդյունքում` մեր պետությունները երկուստեք կշահեն: Մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա այլեւս չփորձե՛ք քար գլորել, առանց այդ էլ Մոսկվայի արվարձաններում, ձեր կողմից հովանավորված տարբեր երկրների մազապուրծ նախագահների առանձնատներ ու թաղամասեր շատ ունեք: Սերժին ու Ռոբին ձեզ չենք տալու, նրանց թաղամասը հայ ժողովուրդը կկառուցի:

    Հիմա ընդհանուր իրավիճակը. ՀՀ ստորաքարշ, գործ սարքող, բայց չհաջողող դատախազ Աղվան Հովսեփյանին ձերբակալելուց առաջ պետք է հերոսի կոչում տալ, քանզի այս մարդու նեղճակատ ապաշնորհության արդյունքում էր, որ աշխարհը տեսավ բռնապետական Հայաստանի պերճանքն ու թշվառությունը:Իսկ ՀՀ էլի՛ ստորաքարշ ու պնակալեզ, վարձու, քսու դատախազներն ու դատավորներն, ովքեր ապօրինաբար բանտերը լցրել են ազնիվ մարդկանցով, կոչ եմ անում` որեւէ մեկին չարդարացնել: Մոտ ժամանակներս, ազնիվ իրավաբանների ձեռամբ, նրանք դուրս կգան եւ դուք կհայտնվեք ճաղերից այն կողմ: Այնպես որ, հայ ժողովուրդը թքած ունի ձեր արդարության վրա:

    Մեկ հնարավորություն էլ հեռուստաընկերությունների լրատվական ծառայություններին, մեծ ու փոքր քաղաքական հաղորդումների հեղինակներին` դուք մեկ հնարավորություն ունեք ժողովրդի ներմանն արժանանալու: Օգոստոսի 1-ին համեցե՛ք հանրահավաքի եւ հայտարարեք ռեժիմին ստորաբար չծառայելու ձեր որոշման մասին: Հայ մայրերն այսօր նույնիսկ իրենց ծեծող որոշ ոստիկանների ներել են, ձեզ էլ կներեն: Հետո չասեք, թե չենք հիշեցրել:



    Սուրեն Սարգսյան
    ՉԻ
    17.07.08
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #279
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱՊՎԱԾ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԵՏ

    [21:48] 18 Հուլիսի, 2008

    ՀՀ-ում տեղի է ունեցել հերթական հանցագործությունը, որի գլխավոր գործող անձը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի օգնական Մհեր Բաղդասարյանն է. այս մասին վկայում է գործարար Շավարշ Ղարիբյանը, որի նկատմամբ դատախազի տեղակալի օգնականը մահափորձ է իրականացրել ընդամենը երեկ առավոտյան:

    Իսկ խնդիրը կրկին բնակարանային հարց է. 2005 թվականին Շավարշ Ղարիբյանի հայրը գնել է մի բնակարան՝ Ղազար Փարպեցի 26 հասցեում: Նոտարական գրանցումներն անելուց հետո սակայն, Կադաստրի պետական կոմիտեն մերժել է գրանցել բնակարանը առանց որեւէ հիմնավորման. ՚Հետո պարզվեց, որ այդ բնակարանը 1,5 տարի առաջ պատկանել է ոմն Մհեր Բաղդասարյանի, որը աշխատում է գլխավոր դատախազի տեղակալի խորհրդատու օգնական: Մհեր Բաղդասարյանը կապվեց իմ հետ եւ ասաց, որ դա իմ բնակարանն էՙ,- ՚Ա1+ՙ-ին պատմեց Շավարշ Ղարիբյանը, որի գլխին բազմաթիվ կարեր էին եւ չորացած արյան հետքեր:

    Շավարշ Ղարիբյանը տեղեկացրեց, որ իրենք բնակարանը գնել են բրոկերական ընկերության միջոցով եւ բնակարանի սեփականատերը բոլորովին այլ անձ է եղել՝ Զեփյուռ Շուլուկյանը: Հետո պարզվել է, որ բնակարանը երեք անգամ վերավաճառվել է: Ինչեւէ, Շավարշ Ղարիբյանից բնակարանը ետ վերցնելու քաղաքացիական հայցով Մհեր Բաղդասարյանը դիմել է դատարան, սակայն դատարանը վճիռը կայացրել է հօգուտ Շավարշ Ղարիբյանի: Դատական բոլոր ատյանները հաստատել են Ղարիբյանների բնակարանի ձեռքբերման օրինականությունը:

    Զուգահեռ նաեւ հարուցվել է քրեական գործ առ այն, որ Մհեր Բաղդասարյանը խաբված է եղել ոմն մեկին, որն էլ բնակարանը վաճառել է: Այդ պարագայում բնակարանը վերցվել է արգելանքի տակ: Այս տարվա հուլիսի 9-ին Վճռաբեկ դատարանն էլ անփոփոխ է թողել նախորդ ատյանների որոշումները եւ նոր սեփականատերերը՝ Ղարիբյանները, պետք է գնային սեփականության վկայագիրը ստանալու: Սակայն այն ստանալ Ղարիբյաններին չհաջողվեց մինչ օրս:

    Ինչպես պատմեց Շավարշ Ղարիբյանը, խաբեությամբ Մհեր Բաղդասարյանը իրեն հուլիսի 16-ին տարել է Արզնու կիրճում գտնվող մի առանձնատուն, որտեղ նա եւ ընկերը ատրճանակի կոթով բազմաթիվ հարվածներ են հասցրել Շավարշ Ղարիբյանի գլխին:

    ՚Աչքերս դիմաց մթնեց, հավասարակշռությունը պահում էի, որ չընկնեի, բայց չդիմացա , եւ ուշքի եկա այն ժամանակ, երբ ձեռքերս արդեն ձեռնաշթղաների մեջ էր, հետո նաեւ ոտքս ձեռնաշղթայով ամրացրին աթոռին,- պատմում է նա:-

    Մոտ երկու ժամ ինձ անընդհատ ծեծում էին, հայհոյում. Մհեր Բաղդասարյանն ասում էր` իսկ դու կարծում էիր, որ ես քեզ պետք է հանգի՞ստ թողնեի, ես եկել եմ քեզ սպանելու: Մհեր Բաղդասարյանի ձեռքում կար ատրճանակ: Երկու ժամ շարունակ նրանք ինձ ենթարկեցին հոգեբանական եւ ֆիզիկական կտտանքների. նրանց մոտ կար նաեւ ներարկիչներ լցված, ինչ-որ փոշիներ, ասաց` ես պատրաստ եմ եկել: Երկու ժամ հետո ասաց. եթե չես ուզում մեռնել, ուրեմն պետք է ստորագրես այս ստացականը, որ ինձանից ստացել ես 135 հազար դոլար եւ զանգես քո հորն ու ասես, որ առավոտյան ժամը 10-ին գնա նոտարական գրասնյակ եւ տա լիազորագիր իմ/ Մհեր Բաղդասարյանի-խմբ/ անունով՝ տնօրինելու իրավունքով:

    Ես բնականաբար որեւէ ուրիշ ելք չունեի, ամբողջ գիշեր կատարեցի իրենց ամբողջ պահանջները, զանգեցի հորս, եղբորս, որոնք ինձ էին փնտրում: նրանք միացրել էին բջջային հեռախոսի բարձրախոսը, որպեսզի լսեն, եւ իմ ամեն պատասխանի ժամանակ ատրճանակը պահում էին ճակատիս: Եթե ես հանկարծ ասեի իմ գտնվելու վայրը, որը շատ խուլ տեղ էր եւ բացարձակապես մարդ չկար, ինձ կսպանեինՙ:

    Շավարշ Ղարիբյանը պատմում է, որ ամբողջ գիշեր մնացել է ձեռնաշթաներով: Բայց նրան այս վիճակում, կարելի է ասել, փրկել է հայրը.

    ՚Հայրս հասկանալով, որ ես ճնշման տակ եմ ասում, ինձ ասաց՝ եթե դու առավոտյան ժամը 9-ին տանը չլինես, ես ժամը 10-ին չեմ գնա նոտարական գրասենյակ եւ կբարձրացնեմ մեծ աղմուկ, ամբողջ ոստիկանությանը ոտքի կկանգնացնեմ եւ կսկսեմ քեզ փնտրելՙ,- պատմում է Ղարիբյանը:

    Մհեր Բաղդասարյանին Շավարշի հոր խոսքերը սթափեցրել են, նա խուճապի է մատնվել եւ ասել. ՚Լավ, վեր կաց, գնում ենք ձեր տունՙ:

    Շավարշ Ղարիբյանին Բաղդասարյանն ու իր ընկերը ստիպել են ծեծված վիճակում նստել իր իսկ BMW մակնիշի ավտոմեքենայի ղեկին եւ Արզնիից վերադառնալ Երեւան:

    ՚Սակայն, հանկարծ ասաց՝ ետ շրջվիր, գնում ենք Սեւան: Նա ինձ ստիպեց խոտերի՝ գազոնի վրայով շրջադարձ կատարել մի քանի անգամ, ապա թե գնում ենք` Սեւան, որ զենքս գցեմ: Ի վերջո Երեւան –Սեւան մայրուղու թեյարանից մի քիչ հեռու ձորի բերանին կանգնեցնել տվեց մեքենան. կանգնեցի, որովհետեւ ուրիշ ոչինչ անել չէի կարող անելՙ:

    Ըստ մեր զրուցակցի` Բաղդասարյանը իր ընկերոջը ասել է՝ ՚դուրս արի ավտոյիցՙ, ապա երկու ուժգին հարված է հասցրել ատրճանակի կոթով Շավարշ Ղարիբյանի գլխին. ՚Ես չուշաթափվեցի, բայց գլուխս ընկավ ղեկի վրա: Իմ մեքենայի փոխանցման տուփը ավտոմատ է. նա ձեռքը գցեց փոխանցման տուփին եւ ՚պառկինգիցՙ գցեց ՚դայլինգՙ եւ ձեռքի արգելակը իջեցրեց, ու ինքը դուրս թռավ ավտոմեքենայից: Բայց ես հասցրեցի քաշել ձեռքի արգելակը, դուռը բացել եւ ինքս փախչել դուրս: Մեքենաս մնաց այդտեղ, նրանք սկսեցին վազել իմ ետեւից: Դա արդեն առավոտյան ժամը 9-ի սահմաններում էր, ես ամբողջ գիշեր մնացի Արզնիումՙ: Շավարշի ոտքերը ուռած էին, քանի որ ձեռքի համար նախատեսված ձեռնաշղթան ամբողջ գիշեր եղել է կապված ոտքին: Նա չի կարողացել արագ վազել եւ ընկել է. ՚Նրանք հասան եւ սկսեցին ծեծել ու ատրճանակով խփել գլխիս. մոտ 20 հարված եմ ստացել գլխիսՙ:

    Ի դեպ, այս ամենը կողքից նայել են մարդիկ, ովքեր կանգնեցրել են իրենց ավտոմեքենաներն ու առանց միջամտելու` ուղղակի հետեւել կատարվածին:

    ՚Ուղղակի կանգնած նայում էին, թե ինչպես են մարդ սպանում: Ընկերն ասաց՝ Մհեր, մենք ոնց որ շատ նկարվեցինք, մեր թռնելու ժամանակն է. նստեցին իմ մեքենան ու փախանՙ,- պատմեց Շավարշը:

    Դրանից հետո Շավարշը կարողացել է գտնել մի հեռախոս, զանգել հարազատներին եւ այլն:

    Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Կոտայքի մարզի դատախազությունում, Մհեր Բաղդասարյանը եւ իր համախոհները փախուստի մեջ են, հայտնի չէ Շավարշի ավտոմեքենայի գտնվելու վայրը:

    ՚Մհեր Բաղդասարյանի նպատակն էր ատրճանակի հարվածներով ինձ ուշագնաց անել եւ, ես լինելով մեքենայի ղեկին, մեքենան ուղարկել ձորը, որ իբր ես ուղղակի ավտովթարի եմ ենթարկվելՙ,- ասաց նա:

    Շավարշ Ղարիբյանը հույս ունի, որ գոնե այս ակնհայտ հանցագործությունը դատախազի տեղակալի օգնականի գլխավոր դերակատարությամբ կբացահայտվի, եւ նրանք պատասխանատվության կենթարկվեն:
    էսպես չի մնա

  10. #280
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Շավարշ Ղարիբյանը հույս ունի, որ գոնե այս ակնհայտ հանցագործությունը դատախազի տեղակալի օգնականի գլխավոր դերակատարությամբ կբացահայտվի, եւ նրանք պատասխանատվության կենթարկվեն:
    հուսանք… չեմ զարմանա որ ապացույցենրի անբարարության պատճառով գործը կարճեն…
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  11. #281
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    հուսանք… չեմ զարմանա որ ապացույցենրի անբարարության պատճառով գործը կարճեն…
    Չեն կարճի, անպայման կդատեն:
    Ստեղ ինձ համար ամենացավալին են ա, որ մարդիք նայել են ու չեն միջամտել: Են, որ մարդասպանը մահափորձ ա արել, ցավալի ա , բայց սովորական: Մարդասպաններ միշտ էլ եղել են, բայց են, որ ժողովուրդը հանգիստ կանգնած նայումա.... խոսքեր չունեմ: Կրկնակի վատա, որ էդ մարդը դատաղազությունում ա:
    էսպես չի մնա

  12. #282
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդասպաններ միշտ էլ եղել են, բայց են, որ ժողովուրդը հանգիստ կանգնած նայումա.... խոսքեր չունեմ:
    Դա կոչվում ա խաթարված բարոյահոգեբանական մթնոլորտ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #283
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Սերժ Սարգսյանը թեեւ հոգնած չի, բայց գնալու է հանգստանալու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց, որ օգոստոսին երկու օրով կլինի եվրոպական մի քաղաքում` չկոնկրետացնելով, թե որ քաղաքում ..
    գուշակեք մեկ անգամից, թե որ քաղաքում է լինելու

  14. #284
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    գուշակեք մեկ անգամից, թե որ քաղաքում է լինելու
    Մոնտե Կառլո

  15. #285
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոնտե Կառլո
    Դուք ստանում եք մեկ անվճար մուտքի տոմս ՇանԳրիլա խաղատուն և խաղատան հաշվին ռուլեկտայի երեք ստավկա անելու հնարավորություն:

Էջ 19 979-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969119519 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •