Ռեալիս անտեղյակ ես իտալիայի իրականությունից ու դիտում ես այնտեղ տեղի ունեցածը հեռուստացույցի էկրանից
1.Բեռլուսկոնիի Նեապոլում աղբահանության պրոբլեի հետ ոչինչ չանելու օրինակի վրա արդեն բացատրել էի, որ նա ոչինչ էլ չի որոշում ու դա ադպես է ինչքան էլ հեռուստատեսային բոլոր կանալները, որ Բեռլուսկոնիի են պատկանում, համոզեն ու ներկայացնեն նրան որպես ամեն ինչի տեր ու տիրակալ։ Նա փաստացի ոչինչ էլ անել չի կարող եթե համակարգը գործում է ու ամեն մարդ գիտի ում ենթարկվել։ ՈՒղիղ հրամաններ Բեռլուսկոնին նույնիսկ իր հավաքարարին չի կարող տալ...
2.Գրունդիկի ֆիրմայի օրինակի վրա ես նախագահական մեկ անձով ամեն ինչ որոշող համակարգի ԱՆԱՐԴՈՒՆԱՎԵՏՈՒՅՈՒՆ եմ բացատրել։ Եթե շարունակում ես կարծել, որ մի մարդով կարելի է հիմնարկ/ֆիրմա պահել, ապա կարծում եմ արժի, որ դիմես Դոդի գագոներին, որ քեզ աշխատանքի ընդունեն, նրանց հենց այդպիսի մարդիկ են պետք, որ օր ու գիշեր գովեն, թե ինչ հանճարեղ է նա, երբ իրական շուկայում նա 2 ամսում կսնանկանար...
3.ԱՄՆ -ն ավելի պառլամենտական է, քան նախագահական։ Նախագահին ընտրում են նահանգների ընտրյալները և ոչ թե ժողովուրդը ուղիղ։ Ժողովուրդը արտահայտում է իր կարծիքը, թե ում կցանկանա, որ իր նահանգի ընտրյալը ընտրի։ ԱՄՆ ի նախագահական համակարգը որոշ առումով կարելի է պատկերացնել, որ ասենք Անգլիայում վարչապետի թեկնածությանը ժողովրդը հավանություն տա, նոր պառլամենտը նրան իր նիստի ժամանակ ընտրի։ Այսինք առանց պառլամենտում մեծամասնություն ունենալու ու ներկայացուցիչներ ընտրելու ժողովուրդը նախագահ ԱՄՆում չի կարող ունենալ - դրա համար էլ այդքան կարևոր է նախագահի ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ու անհընար է պատկերացնել, որ ինչ թր մեկը գա ու առանց կուսակցական պատկանելիության, ոնց մեր մոտ կամ Ռուսաստանում, ընտրվի նախագահ։
Ժողովրդավարության առումով, ԱՄՆ-ն ի համեմատ շատ երկրների իհարկե ավելի ժողովրդավար է, բայց զուտ խոսքի ազատության պահպանման պատճառով ի համեմատ եվրոպական պառլամենտական համակարգերի ԱՄՆ- համարյա միապետություն է, նախագահացուի լիազորությունների պատճառով։
Էջանիշներ