Սպասեք, ժողովուրդ, չկռվեք (առանց ինձ), միայն կարդալ հասցնում էի, հիմա ձեռքերս հասան` գրեմ։
Այնքան հիշեցիք Շվեյցարիան… մի բան մոռացաք;
Իրոք, Նախագահի դերն աննշան է, ցուցադրական, բայց այս երկիրն ունի մի հրաշալի օրգան` պառլամենտի և նախագահի արանքում, BUNDESRAT ,
7 մինիստրերի Գերագույն Խորհուրդը, հենց դա է Կենտրոնական Իշխանությունը։
Ոչ թե մեկ, այլ 7հոգու վրա է դրված վերջին պատասխանատվությունը։ Ես անձամբ հիացած եմ այս սիստեմով, տեսնում եմ դրա դեմոկրատական կինելը։ Այդ 7-ից ոչ մեկն էլ չի դառնում շատ ուժեղ, գլուխը չի բարձրացնում, գուցե շվեյցարական ուռավնյալովկան հիմք է, ուրիշ երկրում դա չի ստացվի, Իհարկե կան ավել կամ պակաս սիրվածներ, բայց բոլորն էլ հարգված են, վիճում են ընթացքում, բայց վերջնական որոշումը միշտ ասվում է բոլորի միասնական անունից։
Երկու խոսք ւնտրությունների մասին։ Կա երկու պալատ, այստեղ ընտր. կատարվում է ուղիղ ժողովրդի կողմից.
1-ում ամեն կանտոն, անկախ բնակչության թվից ներկայացնում է երկու անդամ;Բազմաբնակ ինդուստրիալ Բեռնը և կիսադատարկ լեռնային Գռաուբյունդենը ունեն նույն ձայների քանակը։
2-ում, անդամների թիվը տօկօսային հարաբերության մեջ է բնակչությունից։
Բայց միանգամայն արդար հավասարակշռության համար Շվ. հայտնագործել է նաև
ոսկե բանաձևը և ամեն գնով պահպանում է այն մոտ 100տարի.
Այսինքն` կուսակցությունների, լեզվական խմբերի, սեռական պատկանելության ներկայությունը պառլամենտում հնազանդված է մանրակրկիտ հաշվարկի, պահանջվող չափանիշներին չհամապատասխանող թեկնածուն նույնիսկ չի դնի թեկնածույությունը;
Այս երկու պալատների միասնական ժողովն ընտրում է BUNDESRATԳերագույն Խորհուրդը (և ոչ ժողովուրդը` ուղիղ), նորից կիրառելով ոսկե բանաձևը` այսքան` այս կուսակցությունից, այսքան` այն, բայց որ դրանց այսքան մասը ֆրանսախոս լինեն, այսքանը` գերմանախոս, գոնե մեկը` իտալախոս, ու մի-երկուսը` կին։ Գլուխ կարելի է ջարդել, բայց ստացվում է։
Նրանք չեն անում բարձրախոս ու ստախոս նախընտրական պայքար, ժողովրդի աչքին փոշի չեն թափ տալիս, որ ընտրվեն, իրենց կուսակցությունն առաջարկում է, պառլամենտը, որն արդեն տարիներ նրանց հետ աշխատել ու լավ ճանաչում է` ընտրում, անսահմանափակ ժամանակով։ Եթե մեկը վատ է պահում, կարող են նոր ընտրություններով փոխել, նորից առանց ժողովրդի ուղիղ մասնակցության։
Ամեն մեկը մի տարով վերցնում է մի մինիստրություն, այս 7-ի որոշումով, ստացվում է, որ բոլորն էլ հերթով անցնում են բոլոր բնագավառերով, մի տարի էլ նապագահ դառնում, էլի հերթով։ Մի քիչ սիրողական է թվում, բայց երկրին նայեք, վատն է՞։

Էջանիշներ