էհ տեսական թեզեր ես արծարծում քաղաքացիական ինստիտուցիաների մասին սահմանումներից ես խոսում, երբ դա չի հարցը, պարզ է որ նկատի ունես անիշխանությունը անարխիա է։
Հարցն, որ ես հա բարձրացնում եմ այդ ինստիտուցիաների մարմնավորումը նախագահի, կանցլերի կամ գյուղապետի անձով ու նույնացումը անձի ու ինստիտուտի ինչշ միապետական ու ստրկական համակարգերի մնացուկներ են։
Դա է, որ հայ հասարակության միջից դուրս չի գալիս ու համարում են ինստիտուցիայից օգտվել միայն հնարավոր է, եթե դրա մարմնավորողը լավ արդար տղա է։
Իրական կյանքում ու նորմալ օրենքի երկրում անկախ ով է ինստիտուցիայի ղեկավարը անձը, նրան ստիպում են, որ օրենքներով գործի և ոչ թե ինքը օրենք հնարի։
Ես օրինակ չեմ պատկերացնում, ինչպես պիտի օրենքները գործեն ԼՏՊի նախագահ լինեու դեպքում, երբ նրանք երբեք արժեք չեն եղել հայ հասարակության համար։
ԼՏՊն մենակ չի կարողանա ստիպել դատավորներին օրենքներ կիրառել, կաշառակերներին պատժել, անօրիեն գործ սարքող ոստիկանների ձեռքից բռնել - դա հասարակությունը պիտի անի իր պրոֆմիություններով, հասարակական նախաձեռնություններով, կուսակցություններով։
Այդ կազմակերպությունները ունենալու համար հասարակությունը պիտի պատրաստի լինի պրոֆմիության, կուսակցության անդամավճարներ վճարեն, որ այդ կազմակերպության ղեկավար ընտրվածները աշխատանքային ու ֆինանսական ազատություն ունենան գործատերերի հետ օրերով բանակցեն, գործադուլավոր ու հացադուլավորներին պահեն, դատարաննեում անարդարությունները կանխելու համար փաստաբաններ վարձեն...
Առաջին բանը, որ պիտի արվի հասրակական սոցիալական մտածողությանը որ պետք է գործել միասին, հասնելու համար - Նախագահի պաշտոնի վերացումն է։ Այդ դեպքում ժողովուրդը թամբալություն չի անի կսկսի ինքը հարցեր լուծել և ոչ թե հույս դնել Սասունցի Դավիթը կգա լուծող մարդ ա սախ հարցերը կպարզի։
Էջանիշներ