Համաձայն ՀՀ սահմանադրության, ու ոչ միայն ՀՀ, այլ գրեթե բոլոր նախագահական երկրների սահմանադրությունների ՀՀ Նախագահը.
Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:
Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:
Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է:
Իլրումն, ԱԺ-ն ՀՀ դատախազին նշանակում է ՀՀ նախագահի ներկայացմամբ:
Այնպես որ, ոչ մեկը չի ասում որ Նախագահը պիտի անձամբ գնա ու դատախազի ֆունկցիաներ կատարի, բռնի հանցագործին, նախաքննություն իրականացնի, վերջում էլ դատապարտի: Բայց եթե Հայաստանում տիրում է անպատժելիության մթնոլորտ, հանցագործները օրը ցերեկով մարդկանց ծեծում են առևանգում են, սպանում են և այլն, ապա այդ ամենի համար ՀՀ Նախագահը կրում է ուղղակի պատասխանատվություն:
Կարծում եմ, որ այս դեպքում նախագահ բառը պետք չէ ուղղակի իմաստով հասկանալ, խոսքը վերաբերվում է նախագահի ինստիտուտին, այսինք կենտրոնական պետական կառավարման ինստիտուտին: Անունը դնենք նախագահ, կանցլեր, թագավոր, գեներալ գուբերնատոր, ինչ ուզում ենք: Այսինք, եթե երկրում կենտրոնական կառավարման ինստիտուտը բացակայում է, ապա դա միանշանակ անարխիա է:
Ուրիշ բան, որ դուք ինկատի ունեք այն որ ՀՀ-ում չպետք է լինի նախագահական կառավարման համակարգ, այլ պետք է լինի պառլամենտական: Այդ դեպքում կհամաձայնվեմ. հնարավոր է, որ ՀՀ դեպքում ավելի արդյունավետ կառավարում լինի առանց նախագահի ուժեղ ինստիտուտի:
Ճիշտ ասած այս հարցը ինձ էլ է շատ հետաքրքրում: Լավ կանեիք առանձին թեմա բացեիք, ու անձամբ ես հաճույքով կմասնակցեմ քննարկումներին - «Նախագահական թե Պառլամենտական կառավարման համակարգ», կամ սենց մի բան: Կամ կարող է արդեն կա ու ես չգիտեմ:
Էջանիշներ