գիտեք՝ արդեն սկսում ենք թեմայից խիստ շեղվել..
բայց պատասխանեմ Ձեր գրառմանը այդ «հանցագործների» մասին, ովքեր «դավաճանել» են Հայրենիքին, իսկ հիմա «անամոթաբար» փորձում են մուտք գործել ետ՝ Հայաստան..
բավականին հեշտ է առանց տեսնելու կամ, առավել ևս, իմանալու, թե ինչի մասին է խոսքը, բարձրաշունչ հայտարարություններ ու դատողություններ անել..
ըստ ամենայնի՝ դուք իրավացի եք, որ կան նաև Հայեր, ովքեր ուզում են հեռանալ իրենց Հայեցիությունից կամ մոռանալ դրա մասին.. կամ, ինչպես դուք արտահայտվեցիք՝ «Եվրոպացի» դառնան.. (չնայած՝ էդպես էլ չհասկացա, թե ինչու է ձեզ այդքան գրգռում Եվրոպացի լինելու հանգամանքը.. գուցե դուք ինքներդ, ձեր հնարավորությունների սահմաններում, խոչընդոտեք ՀՀ Եվրոպա մտնելուն, բայց երբ հանկարծ ու հանկարծ նման հարց բարձրանա՝ անձամբ ես 2 ձեռքով կողմ կլինեմ..)
Հավատացեք՝ ես հանդիպում ու շփվում եմ ամեն օր նման Հայերի հետ, ում մասին դուք խոսք բացեցիք.. և վստահեցնում եմ ձեզ՝ նրանց մեջ կան թե՛ վատ Հայեր, և թե՛ բավական լավ ու մակարդակով շատ բարձր.. ճիշտ այնպես՝ ինչպես Հայաստանում..
և հավատացեք՝ չի կարելի «հայրենիքի դավաճան» համարել մարդու, ով իր և իր ընտանիքի համար ապագա չտեսնելով սեփական ծննդավայրում դրդված է եղել լքել այն և բախտ որոնել անհյուրընկալ օտար ափերում..
հեչ որ չէ՝ գոնե աշխատանք կգտնի ու ստիպված չի լինի ամեն օր սոված երեխեքի աչքերին նայելով հպարտանալ, թե չլքեց Հայաստանը ու մնաց այնտեղ..
իհարկե մարդը չի կարողանում հարմարվել այնտեղ, ուր եկավ.. մարդիկ, ապրելաոճը, հասարակական բարքերը, ընդհանրապես կյանքը՝ ամեն ինչ այլ է, քան իր երկրում.. քան իր Հայրենիքում՝ ուր նա այցելում է ամեն գիշեր.. բայց դե որոշումը հաստատ է՝ իրեն զոհաբերում է, որ գլուխը պահի ու դեռ «մի 2 կոպեկ էլ» ուղարկի Հայաստանում մնացած հարազատներին, ում կյանքն էլ շատ քաղցր չի.. է կյանքը շարունակում է.. անցնում են տարիներ, մարդը հասակ է առնում այդպես էլ երազելով, թե մի օր անպայման կվերադառնա հետ.. երեխեքն են իր մեծանում, շրջապատ մտնում լրիվ այլ հասարակության մեջ.. Հայերենը թուլանում է.. խոսում են՝ բայց ոչ սահուն.. Հայաստանում ոչ աշխատանք կգնտեն, ոչ էլ հարևանների հարգանքը կվերագտնեն.. «հլա տեսար էդ զարգացած եվրոպացիներին..».. մեկ էլ մի օր որոշում է հետ դառնալ Հայաստան.. դեռ՝ պարզապես որպես զբոսաշրջիկ.. Աստված գիտե՝ գուցե նա վերգտնի իրեն ու որոշի նորից հաստատվել Հայաստանում՝ խիղճը հանգիստ ու պարզ ճակատով.. մեկ էլ նրան կանգնեցնում է սահմանապահը ու սկսում վրան «փոստեր վառել», իսկ փողոցում, հասարակ համաքաղաքացին ու հայրենակիցը սկսում է նրան մեղադրել, ինչպես դուք հիշատակեցիք՝ «այ դու գող ես, հանցագործ ես, գնացել ասել ես չեչեն եմ, ինձ պահեք ձեր հանրակացարանում, որ դառնամ եվրոպացի, վախ Եվրոպա ջան»..
ուղղակի ինֆորմացիայի համար մոտավոր նկարագրեմ, թե ինչպես է աշխատում միգրացիոն մեխանիզմը.
երևի թե բոլորին հայտնի պատճառներով ՀՀ բնակչության մի զգալի հատված, սկսած անկախության տարիներից, լքում է Հայրենիքը և բախտ որոնում օտար երկրներում..
դեպքերի ճնշող մեծամասնությունում Հայազգիները արևմտաեվրոպական երկրներում գրանցվում են որպես «փախստականներ»
Համաձայն Ժնևի կոնվենցիայի՝ փախստական կարող է համարվել մարդը, ով սեփական Հայրենիքում ենթարկվում է հետապնդման՝ իր ազգային պատկանելության, կրոնական համոզմունքի, քաղաքական հայացքների և այլնի համար (ընդհանուր 5 թե 6 կետ էր.. մնացածը ստույգ չեմ հիշում)
և այսպես՝ ՀՀ-ն համարվում է քաղաքականապես կայուն երկիր.. (համենայն դեպս՝ այդպես է գրանցված միջազգային համարյա թե բոլոր ատյաններում).. հետևաբար՝ քաղաքական հայացքների համար ՀՀ-ում «հետապնդվող փախստականները», ընդհանուր թվի, չնչին հատվածն են կազմում..
կրոնական հայացքների համար հետապնդվողներն էլ.. հիմնականում՝ մի քանի կոնկրետ աղանդների ներկայացուցիչներ.. սա էլ դժվար մթնոլորտ է, քանի որ ՀՀ-ում բոլոր աղանդները պետականորեն ճանաչում են ստացել.. և մարդիկ ստիպված են «ապացուցել», որ իրենք հետապնդվում են հենց հասարակության կողմից..
հիմնականում՝ Հայերը ստիպված են լինում գրանցվել որպես փախստականներ՝ «ազգային խտրականության» կետով.. այսինքն՝ Հայի և Ազերիի խառը ամուսնություն կամ նման ընտանիքիծ ծնունդներ..
ասեմ՝ սա փորձված տարբերակ է..
այդպես են վարվում համարյա թե բոլոր նախկին ԽՍՀՄ երկրներից եկածները (նու՝ բացի Մերձբալթիկայից.. թեև այնտեղից էլ քիչ թվով Ռուսներ կամ «Ռուսներ» չկան..)..
ասեն՝ Վրացիները ներկայանում որպես Վրացու և Աբխազի խառը ամուսնության ընտանիք.. և հակառակը.. կամ Օսերի հետ..
Ռուսները՝ Չեչենների.. բայց, առավելապես՝ Ռուսները ներկայանում են որպես Հրեաներ..
Ուզբեկները՝ Ույգուրների..
Տաջիկները՝ Աֆղանացիների..
Թուրքերը՝ Քրդերի..
նու Հայերն էլ՝ Հայի ու Ազերիի.. ասենք հիմնականում տղամարդը իր կնոջն է որպես Ազերի ներկայացնում.. որպեսզի ընտանիքը պահպանի Հայկական ազգանունը..
դե ասենք կինը Հայաստանի Ազերի ընտանիքի աղջիկ է եղել, բայց՝ Քրիստոնյա.. ինքն էլ ամուսնացել է հետը.. և դա ընդունվել է ո՛չ իշխանության կողմից, ո՛չ էլ՝ հասարակության.. ծեծ ջարդ, պրոբլեմներ.. դե ինքն էլ ստիպված է եղել վերցնել ընտանիքը ու փախնել Հայաստանից.. ---» ահա միգրացիոն պրոբլեմի ամենակլասիկ օրինակը..
դե իհարկե՝ Ազերիներն էլ հիմնականում իրենց կանանց են որպես Հայ ներկայացնում..
չնայած՝ շատ են նաև տղամարդիկ, ովքեր որպես Հայ են ներկայանում..
«պատիվ եմ ունեցել» ծանոթանալու նաև մի Պարսիկի ու իր ընկեր Աֆղանցու հետ, ովքեր նույնպես որպես Հայեր էին ներկայացել..
ինչևէ՝ ամեն մարդ ինքն է որոշում, թե որտեղ և ինչպես ապրի ու ոչ մեկ իրավասու չէ նրան դատապարտել իր այս կամ այն արարքի համար, որորվ նա չի վնասել և ոչ մեկի, քանի որ ամեն ոք պատասխանատու է միմիայն սեփական խղճի ու իր Աստծու առջև..
գիտեք՝ ես էլ եմ երբևէ ստիպված եղել մոռանալ Հայաստանի ետ ճանապարհը ու դրա համար ունեցել եմ իմ սեփական լուրջ պատճառները, բայց հիմա ի սրտե կծիծաղամ յուրաքանչյուր ոքի վրա, ով թեկուզ մտածի, թե ես իրենից պակաս Հայ եմ այնքանով, որ նա այժմ ապրում է Հայաստանում, իսկ ես՝ ոչ..
և պետք էլ չէ սպասել, ինչպես դուք ասացիք, մինչև Հայաստանը ինքն իրենով լավ երկիր դառնա..
այն վաղուց արդեն լավ երկիր է.. պարզապես ապրելու պայմաններրն են այնտեղ քիչ ծանր, և պետք է մտածել, թե ինչպես մեղմել դրանք, իսկ հետագայում ընդհանրապես դրանք շատ հաճելի դարձնել..
և ես դատում եմ այսպես՝ այստեղ Եվրոպայում գոյություն ունեն բազում ճանապարհներ, որոնք կարելի է օգտագործել սեփական շահերիդ համար՝ առանց որևէ մեկի վնաս տալու..
ինձանից շատ ավելի խելացի մարդիկ կան, որոնք հիմա Հայաստանում են, և չեն կարող օգտվել այդ հնարավորություններից.. իսկ ես՝ այստեղ լինելով, կարող եմ.. ուրեմն՝ ի՞նչ պատասխան պետք է ես տամ հետագայում սեփական խղճիս, եթե չօգտվեմ դրանցից..
դրանցից անպայման պետք է օգտվել ու ծառայեցնել քեզ ու հանրությանը..
իսկ սրանց հանրության համար ես ընդհանրապես աչքերս փակած ունեմ, քանզի իմը Հայաստանն է ու Հայությունը և, համապատասխանաբար, իմ ստեղծած բարիքն էլ պետք է դրանց պատկանի..
Էջանիշներ