Չնայած դրան, որ ես իրավունք չունմ պատասխանել, այնուամենայնիվ մի երկու խոսք ասեմ:
Հայրենիք մուտքը այսպես թե այնպես լա՜վ թանկացրել են: Ափալ-թափալ օրենքներ ընդունելով ու ժողովրդին անտեղյակ պահելով, ճամփորդողները մեծ անակնկալների առջև են կանգնում սահմաններին:
Այսօր Հայաստան մտնելու համար տալիս են միայն մեկ տեսակի վիզա:
- Օդակայանում հնարավորություն են տալիս տեղում վիզա գնել՝ առնվազն 3 ամսվա վիզա, որն արժե 50 ԱՄՆ դոլար:
- Եթե պետք է բազմամուտք (multiple entry) վիզա գնել, այն արվում է հետևյալ կերպ:
Հայաստան գալուց տալիս ես 50 ԱՄՆ դոլար՝ ստանում 3 ամսվա կացության իրավունք, բայց եթե օրինակ գնաս Վրաստան և հետո ետ գաս նորից պետք է 50$ տաս: Այստեղ մտնում է այդ բազմամուտք վիզայի գաղափարը, որը օրենքով պետք է հեշտացնի ճամփորդների երկիր մտնելն ու դուրս գալը: Այդ վիզային տիրանալու համար պետք է նախևառաջ գնել 50$-ով 3 ամսվա վիզա, հետո Երևանում՝ օվիրում, այն դարձնել բազմամուտք, որն արժե 80 000 ՀՀ դրամ: Թալան:
Պարզ մաթեմատիկական հաշվարկով կարելի է տեսնել, որ շատ ավելի ձեռնտու է մի քանի անգամ այդ 50$-ները տալը:
Սա օրինական ճանապարհի մասին էր:
Իսկ ինչ վերաբերում է, սահմանում անձնագրի ստուգումներին ուղղակի ստորացուցիչ է հայ ազգի համար: Նախևառաջ դրանցից շատերը հայերեն անգամ խոսել չեն կարողանում, որովհետև ռուս են: Աշխատակազմը գործում է լրիվ սովետական ոճով (էս պասպորտը քո՞նն ա, քոնը չի, ինչի՞ ա 13-րդ էջի վերևի աջ անկյունը ծալված…): Այսպիսի խստություն չի կարելի անել, ամոթ է: Հայաստանը ԱՄՆ չէ, ոչ էլ եվրոպական որևէ պետություն:
Մի անգամ ինձ ասացին, թե իբր իմ անձնագիրը կեղծ է: Ես նրանց պատասխանեցի «Որ մի էշը կարար հայկական պասպորտ կեղծել, զուտ Հայաստան մտնելու համար»: Եվ ասենք թե կեղծած էր, մի՞թե Հայաստանը միգրացիայի՝ ներգախտի կարիք չունի:
Վերջերս պարզցի, որ շատ հայաստանցիներ եվրապայից դեպորտ են լինում ու այդ ավիակամպանիայի համար ամեն անձի համար տուգնավում է 5000 եվրո:
Փաստորեն Հայաստանը հերիք չէ շրջափակված է, արևմուտք արևելք սահմանները փակ են, գումարած դրան մեծ դժվարություններ են ստեղծում Հայաստան մտնողների համար, լինի դա ՀՀ կամ օտարերկրա քաղաքացի:
Էջանիշներ