User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..

  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..

    Արդեն երկար տարիներ է, ինչ, բազմաբնույթ պատճառներով, Հայաստան ներս մտնող Հայազգիներից կորզվում են բավականին լուրջ գումարներ… հենց օդանավակայանում..
    սա արվում է հիմնականում այն Հայազգիների նկատմամբ, ովքեր ակնհայտորեն ունեն/ունեցել են Հայաստանյան արմատներ (այսինքն՝ Արևմտահայեր չեն)..
    ասենք՝ մարդը իջնում է ինքնաթիռից, իրեն կանչում են հատուկ սենյակ և հատուկ այրեր, իրենց մոտ պահելով նրանց փաստաթղթերը, առաջարկում են բերել, օրինակ՝ 5000 ԱՄՆ դոլար՝ որպեսզի առանց լուրջ խոչընդոտների կարողանան նորից հանգիստ վերադառնալ այնտեղ, որտեղից եկել են..
    լինում են ավելի անտրամաբանական երևույթներ.. այն է՝ փորձել նվաստացնել մարդուն..
    ասենք՝ մարդը Դանիայի քաղաքացի է.. նրա Դանիական անձնագիրը ստուգող Հայ սահմանապահը կարող է ուղղակի բացականչել "իյաաա.. հոպա՞ր, էս ասում ես Դանիայում ես ապրում հա՞.. դե հլա մի հատ ասա տենամ Դանիայի մայրաքաղաքը որնա էլի..".. և սա շրջապատողների կողմից կարող է ընդունվել որպես դեպքերի բնականոն ընթացք..

    բազմաթիվ են մեր Հայրենակիցները, ովքեր, Հայաստանում երկար բացակայությունից հետո, վերադառնալով Հայրենիք՝ ինչ-ինչ պատճառներով բոլորովին կորցնում են այնտեղ հետագա այցելությունների ցանկությունը..
    սա անտեսելով՝ կարծես արհեստականորեն ստեղծվեն նման ցանկություն արտահայտողների թվի գերաճ.. և ստեղծվեն հենց Հայաստանյան պաշտոնյա այրերի (օրինակ՝ սենյակ կանչող և գումար պահանջող) ձեռքերով..

    տրամաբանական է՝ մարդը, երկար տարիներ քրտնաջան աշխատելով օտար երկրում, որտեղի քաղաքացին է հանդիսանում, գումար է հավաքել և որոշել վերջապես Հայրենիք այցելել.. գումարը նախատեսված է սեփական հանգիստն ապահովելու ու կարիքավոր բարեկամներին բաժանելու նպատակով.. բայց արի ու տես, որ երբեմն ստացվում է բոլորովին հակառակ պատկեր.. իրենից կարող են այնպիսի մեծ գումար պահանջել, որ բարեկամներին փողով օգնել ցանկացողը ինքն է սկսում նույն բարեկամներից օգնություն խնդրել, որ բարեհաջող "դուրս պրծնի" Հայաստանից.. ինչպիսի՞ տրամադրությամբ կայցելի Հայաստան նույն մարդը՝ հաջորդ անգամ..


    Հարց.
    Ինձ հետաքրքրում է սույն «արհավիրք»-ի մասին Հայաստանում ապրող Հայի՝ շարքային քաղաքացու, կարծիքը:

    Հ.Գ. ասում եմ «արհավիրք», քանի որ Սփյուռքահայը՝ կորցնելով Հայրենիքի հետ կապը, կամ՝ դրա հանդեպ ունեցած զգացմունքները, ավելի հեշտ է հանձնվում համաշխարհային գլոբալիզացիա կոչվող գլխակերին.. իսկ նման հանձնվողներ, դժբախտաբար, Հայության մեջ, առանց նման արհեստականորեն ստեղծված պատճառների էլ, այսօր շատ ավելի շատ են, քան երբևէ եղել է..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #2
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարց.
    Ինձ հետաքրքրում է սույն «արհավիրք»-ի մասին Հայաստանում ապրող Հայի՝ շարքային քաղաքացու, կարծիքը:
    Չնայած դրան, որ ես իրավունք չունմ պատասխանել, այնուամենայնիվ մի երկու խոսք ասեմ:
    Հայրենիք մուտքը այսպես թե այնպես լա՜վ թանկացրել են: Ափալ-թափալ օրենքներ ընդունելով ու ժողովրդին անտեղյակ պահելով, ճամփորդողները մեծ անակնկալների առջև են կանգնում սահմաններին:
    Այսօր Հայաստան մտնելու համար տալիս են միայն մեկ տեսակի վիզա:
    - Օդակայանում հնարավորություն են տալիս տեղում վիզա գնել՝ առնվազն 3 ամսվա վիզա, որն արժե 50 ԱՄՆ դոլար:
    - Եթե պետք է բազմամուտք (multiple entry) վիզա գնել, այն արվում է հետևյալ կերպ:
    Հայաստան գալուց տալիս ես 50 ԱՄՆ դոլար՝ ստանում 3 ամսվա կացության իրավունք, բայց եթե օրինակ գնաս Վրաստան և հետո ետ գաս նորից պետք է 50$ տաս: Այստեղ մտնում է այդ բազմամուտք վիզայի գաղափարը, որը օրենքով պետք է հեշտացնի ճամփորդների երկիր մտնելն ու դուրս գալը: Այդ վիզային տիրանալու համար պետք է նախևառաջ գնել 50$-ով 3 ամսվա վիզա, հետո Երևանում՝ օվիրում, այն դարձնել բազմամուտք, որն արժե 80 000 ՀՀ դրամ: Թալան:

    Պարզ մաթեմատիկական հաշվարկով կարելի է տեսնել, որ շատ ավելի ձեռնտու է մի քանի անգամ այդ 50$-ները տալը:

    Սա օրինական ճանապարհի մասին էր:

    Իսկ ինչ վերաբերում է, սահմանում անձնագրի ստուգումներին ուղղակի ստորացուցիչ է հայ ազգի համար: Նախևառաջ դրանցից շատերը հայերեն անգամ խոսել չեն կարողանում, որովհետև ռուս են: Աշխատակազմը գործում է լրիվ սովետական ոճով (էս պասպորտը քո՞նն ա, քոնը չի, ինչի՞ ա 13-րդ էջի վերևի աջ անկյունը ծալված…): Այսպիսի խստություն չի կարելի անել, ամոթ է: Հայաստանը ԱՄՆ չէ, ոչ էլ եվրոպական որևէ պետություն:
    Մի անգամ ինձ ասացին, թե իբր իմ անձնագիրը կեղծ է: Ես նրանց պատասխանեցի «Որ մի էշը կարար հայկական պասպորտ կեղծել, զուտ Հայաստան մտնելու համար»: Եվ ասենք թե կեղծած էր, մի՞թե Հայաստանը միգրացիայի՝ ներգախտի կարիք չունի:
    Վերջերս պարզցի, որ շատ հայաստանցիներ եվրապայից դեպորտ են լինում ու այդ ավիակամպանիայի համար ամեն անձի համար տուգնավում է 5000 եվրո:

    Փաստորեն Հայաստանը հերիք չէ շրջափակված է, արևմուտք արևելք սահմանները փակ են, գումարած դրան մեծ դժվարություններ են ստեղծում Հայաստան մտնողների համար, լինի դա ՀՀ կամ օտարերկրա քաղաքացի:

  3. #3
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս պարզցի, որ շատ հայաստանցիներ եվրապայից դեպորտ են լինում ու այդ ավիակամպանիայի համար ամեն անձի համար տուգնավում է 5000 եվրո:
    Կներես, այս մասը լավ չհասկացա..
    ո՞վ է տուգանում..
    ո՞ր ավիաընկերությանը՝ նրան Հայաստան բերո՞ղ..
    ի՞նչ պատճառով..
    այսինքն՝ պատճառը լրացուցիչ փողի աղբյուրն է..
    բայց ինչպե՞ս է ձևակերպված էդ "պատճառ"-ը
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..

    Գաղթական ջան, քեզ չեն թողնում Հայաստան գաս?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #5
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական ջան, քեզ չեն թողնում Հայաստան գաս?

    ավելի ճիշտ՝ ես չեմ գալիս.. դեռ..
    իսկ այ երբ գամ - կտեսնեմ - թողնում են, թե չէ..

    իսկ թեման ոչ թե իմ մասին է, այլ՝ հազարավոր մարդկանց..
    շատ-շատերին էլ անձամբ եմ ճանաչում, ով ծայրաստիաճան հիասթափվել է իր անձի նկատմամբ նման ստորացուցիչ վերաբերմունքից ու հստակ որոշել այլևս Հայաստան մուտք չգործել.. համենայն դեպս՝ մինչև այն ժամանակ, երբ իրեն լուրեր կհասնեն, որ արդեն մարդավայել են սկսել վերաբերվել Հայաստանում վայրէջք կատարող Հայազգուն, որը հանդիսանում է այլ երկրի քաղաքացի..

    հ.գ. վերջին անգամ, մեր տղաներից մեկից, աստղաբաշխական գումար էին պահանջել միայն այն պատճառով, որ անձնագրում նշված իր ծննդավայրը Արցախում էր, բայց ինքը խոսում էր Գյումրվա բարբառով..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #6
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, այս մասը լավ չհասկացա..
    ո՞վ է տուգանում..
    ո՞ր ավիաընկերությանը՝ նրան Հայաստան բերո՞ղ..
    ի՞նչ պատճառով..
    այսինքն՝ պատճառը լրացուցիչ փողի աղբյուրն է..
    բայց ինչպե՞ս է ձևակերպված էդ "պատճառ"-ը
    Տուգանում է այն պետությունը, որը դեպորտ է անում:
    Տուգանում է հայկական ավիակամպանիային՝ Արմավիա (Հայաստանի ճախրող գույներ)
    Ինձ թվում է, ի վերջո պետությունը ավիակամպանիային հատուցում է, որովհետև վերջին հաշվով պետությունն է տուգանվում այն պատճառով, որ իր քաղաքացուն առանց վիզայի թողել են:

    Չգիտեմ: Ես էլ սկսեցի հարցականների մեջ ընկնել: Բայց որ տուգանվում են դեպորտի համար, դա հաստատ է:

  7. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Տուգանում է այն պետությունը, որը դեպորտ է անում:
    Տուգանում է հայկական ավիակամպանիային՝ Արմավիա (Հայաստանի ճախրող գույներ)
    Ինձ թվում է, ի վերջո պետությունը ավիակամպանիային հատուցում է, որովհետև վերջին հաշվով պետությունն է տուգանվում այն պատճառով, որ իր քաղաքացուն առանց վիզայի թողել են:

    Չգիտեմ: Ես էլ սկսեցի հարցականների մեջ ընկնել: Բայց որ տուգանվում են դեպորտի համար, դա հաստատ է:
    էստեղ ինչ-որ բան իրարու չի բռնում եղբայր..
    կոնկրետ էս Եվրոպական պետության մեջ, ուր ես հիմա ապրում եմ, գործում է համաեվրոպական մի կազմակերպություն, որը գումարային պարգևատրումներ է խոստանում այն օտարերկրացիներին, ովքեր որոշեն վերադառնալ հայրենիք՝ փոխելով իրենց մշտական բնակության վայրը..
    կոնկրետ Հայերի դեպքում դա կազմում է մոտավորապես 5000-6000Եվրո՝ կախված նրա Եվրոպայում գտնվելու դրդապատճառներից ու կարգավիճակից.. ինչպես նաև՝ ընտանիքի անդամների թվաքանակից.. կարող են և ոչ մի բան չտալ, բայց կարող են նաև բավական լուրջ կլորիկ մի գումար տալ..
    պաշտոնական տվյալներով՝ գումարը հայրենիքում նոր կյանք սկսելու համար է նախատեսված..

    ինչ վերաբերում է Արմավիային՝ իսկ ո՞վ կարող է ապացուցել, թե տվյալ քաղաքացին Հայաստանից դուրս է եկել՝ հենց Արմավիայի ծառայություններից օգտվելով..
    իսկ ՀՀ մասին՝ իսկ ո՞վ կարող է ապացուցել, թե հնարավոր է այնպիսի տարբերակ, որ քաղաքացին, չունենալով համապատասխան երկրի վիզա, կարող է Հայակական սահմանը հատել (տվյալ դեպքում՝ օդայինը) և/կամ դուրս գալ Հայաստանից կամ Զվարթնոցում օդանավ նստել..
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 14.06.2008, 22:50:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. #8
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    էստեղ ինչ-որ բան իրարու չի բռնում եղբայր..
    կոնկրետ էս Եվրոպական պետության մեջ, ուր ես հիմա ապրում եմ, գործում է համաեվրոպական մի կազմակերպություն, որը գումարային պարգևատրումներ է խոստանում այն օտարերկրացիներին, ովքեր որոշեն վերադառնալ հայրենիք՝ փոխելով իրենց մշտական բնակության վայրը..
    կոնկրետ Հայերի դեպքում դա կազմում է մոտավորապես 5000-6000Եվրո՝ կախված նրա Եվրոպայում գտնվելու դրդապատճառներից ու կարգավիճակից.. ինչպես նաև՝ ընտանիքի անդամների թվաքանակից.. կարող են և ոչ մի բան չտալ, բայց կարող են նաև բավական լուրջ կլորիկ մի գումար տալ..
    պաշտոնական տվյալներով՝ գումարը հայրենիքում նոր կյանք սկսելու համար է նախատեսված..

    ինչ վերաբերում է Արմավիային՝ իսկ ո՞վ կարող է ապացուցել, թե տվյալ քաղաքացին Հայաստանից դուրս է եկել՝ հենց Արմավիայի ծառայություններից օգտվելով..
    իսկ ՀՀ մասին՝ իսկ ո՞վ կարող է ապացուցել, թե հնարավոր է այնպիսի տարբերակ, որ քաղաքացին, չունենալով համապատասխան երկրի վիզա, կարող է Հայակական սահմանը հատել (տվյալ դեպքում՝ օդայինը) և/կամ դուրս գալ Հայաստանից կամ Զվարթնոցում օդանավ նստել..
    Բոլոր կետերդ էլ ճիշտ են:
    Ես կփորձեմ ավելի մանրամասն տեղեկանալ, հետո նոր ավելի ինֆորմատիվ գրառում կանեմ:
    Ներողություն եմ խնդրում, որ վերը գրված խոսքերս հավաստի կամ ապացուցված աղբյուրներից չէին: Սակայն հույս ունեմ, որ կկարողանամ բացս լրացնել:

  9. #9
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ասենք՝ մարդը իջնում է ինքնաթիռից, իրեն կանչում են հատուկ սենյակ և հատուկ այրեր, իրենց մոտ պահելով նրանց փաստաթղթերը, առաջարկում են բերել, օրինակ՝ 5000 ԱՄՆ դոլար՝ որպեսզի առանց լուրջ խոչընդոտների կարողանան նորից հանգիստ վերադառնալ այնտեղ, որտեղից եկել են..
    Այս մասը չհասկացա, գումարն ինչի՞ համար է կորզվում, նա, ումից վերցնում են, ո՞ր երկրի քաղաքացի է։

    լինում են ավելի անտրամաբանական երևույթներ.. այն է՝ փորձել նվաստացնել մարդուն..
    ասենք՝ մարդը Դանիայի քաղաքացի է.. նրա Դանիական անձնագիրը ստուգող Հայ սահմանապահը կարող է ուղղակի բացականչել "իյաաա.. հոպա՞ր, էս ասում ես Դանիայում ես ապրում հա՞.. դե հլա մի հատ ասա տենամ Դանիայի մայրաքաղաքը որնա էլի..".. և սա շրջապատողների կողմից կարող է ընդունվել որպես դեպքերի բնականոն ընթացք..
    Ոչ մի անգամ նման բան չեմ տեսել, բայց, համաձայն եմ, որ ոչ մի ուղևորի նկատմամբ չի կարելի նվաստեցուցիչ արտահայտություններ թույլ տալ։

  10. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անգամ ինձ ասացին, թե իբր իմ անձնագիրը կեղծ է: Ես նրանց պատասխանեցի «Որ մի էշը կարար հայկական պասպորտ կեղծել, զուտ Հայաստան մտնելու համար»: Եվ ասենք թե կեղծած էր, մի՞թե Հայաստանը միգրացիայի՝ ներգախտի կարիք չունի:
    Անկախ նրանից՝ ներգաղթի կարիք ունենք, թե ոչ, ՀՀ տարածքում պետք է գործի մեր Հանրապետության օրենքը։ Իսկ այն, ակնհայտորեն, չի նախատեսում մուտք ՀՀ տարածք՝ կեղծ փաստաթղթերով։

  11. #11
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..

    Կներեք իհարկե, բայց դուք Հայաստանի մասին ե՞ք խոսում...Եվ ե՞րբ եք վերջին անգամ գնացել, 7 տարի առա՞ջ։
    Դեռ 2008 ամռանը տուրիստական վիզան 3շաբաթով արժեր 50դօլլար, շվեյցարական քաղաքացու համար, իսկ 2008 մարտին` 25դօլլ. 3 ամսվա համար։ Դրա ստացումն ու ձևակերպումը ավելի արագ ու պարզ է անցնում, քան Եվրոպայում, հերթը` կարգին կազմակերպված, ճամպրուկների ստացումը` հեշտ ու հանգիստ։
    Պրոպագանդա չեմ անում, վերջին երեք տարվա ընթացքում մի 8-9 այցելությունների (տարբեր կազմով ) անձնական փորձս է։
    Այդքան անգամ պարզապես բախտս բերե՞լ է...
    Իսկ ով այդքան շուտ հիասթափվում է, "ոտքը չի դնի այլևս", թող գնա Բահամաներում հանգստանա։ Բավականին ճանապարհորդել եմ, Հայաստանի վերջին տարիների երկրի մուտքը ՈՉԻՆՉՈՎ չի զիջում Եվր. և ԱՄՆ ին, շվեյցարացի ընկերներս էլ հետս եկան, այնքան նորմալ էր, որ նույնիսկ զարմացան ու հիասթափվեցին` կլիշե դժվարություններ էին սպասում։

    Գուցե ավելի դժվար է Հայաստանի քաղաքացիների համար...բայց ոչ օտարերկրացի հայերի։ Չէ՞ որ հենց այդ դեպքերից սկվեց թեման։

  12. #12
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս մասը չհասկացա, գումարն ինչի՞ համար է կորզվում, նա, ումից վերցնում են, ո՞ր երկրի քաղաքացի է։
    Ճիշտն ասած՝ դու միակը չես, ով չի կարողանում ընկալել, թե գումարն ինչի համար է կորզվում..
    Անձամբ ինձ էլ է դա չափազանց հետաքրքիր..
    Իսկ քաղաքացիները, տվյալ դեպքում, արևմտաեվրոպական տարբեր երկրների բազմաթիվ Հայազգիներն են..


    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի անգամ նման բան չեմ տեսել, բայց, համաձայն եմ, որ ոչ մի ուղևորի նկատմամբ չի կարելի նվաստեցուցիչ արտահայտություններ թույլ տալ։
    կներես, դու օդանավակայանո՞ւմ ես աշխատում..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..

    էսօր իմացա, որ նոր հարկատեսակ են մոգոնել "մեր" կառավարիչները:
    Մեքենայով Հայաստանից դուրս գալուց և մտնելուց պետք է վճարես 6500 դրամ: Ու ընդ որում եթե գնում ես ասենք Բաթումի հանգստանալու մի 10 օրով, ապա վճարում ես երկու անգամ՝ մեկ գնալուց մեկ էլ գալուց:
    Լրիվ ցնդվել են փողի հոտից էս դեբիլները…

  14. #14
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    կներես, դու օդանավակայանո՞ւմ ես աշխատում..
    Ոչ, պարզապես բավական հաճախ մեկնում և ժամանում եմ Հայրենիք։

    Ինչ վերաբերվում է օդանավակայանի կարգուկանոնրն, այս առավոտյան վերադարձել եմ Մոսկվայի Շերեմետևո օդանավականից, պետք է ասեմ, որ համեմատած մեր Զվարթնոցի հետ հեչ բան է։ Մեր մոտ մեկ չվերթի ուղևորների համար կա 12 անձնագրային ստուգման կետ, նրանց մոտ, 2 չվերթի ուղևորներին (մերոնք էին և ղրղզստանցիները)՝ ընդամենը 5 կամ 6։ Մերոնք ամեն ինչ արագ և օպերատիվ են անում, բարեհամբույր են բավականին, նրանց մոտ՝ բավականին կոպիտ և դանդակոտ։ Հասարակ օրինակ՝ իմ և՛ մեկնելու, և՛ ժամանելու ժամանակ անձնագրային ստուգումը տևեց մոտ 1 րոպե, անձնագիրս տվեցի տոմսի հետ, ստուգողը հանգիստ առանձնացրեց իրեն անհրաժեշտ փաստաթղթերը և դրանք ստուգեց։ Իսկ ուսների մոտ տալիս եմ անձնագիրը, մեջում դրված տոմսով, «միգրացիոն քարտով» և գրանցումով։
    Անձնագիրը, «միգրացիոն քարտը և տոմսը», –հրամայական տոնով ասում է օրիորդը։
    Ասում եմ. «Տվել եմ՝ և՛ անձնագիրը, և՛ տոմսը, և՛ քարտը»։
    –Ես մտադիր չեմ ձեր փաստաթղթերը քչփորել, – պատասխանում է նա։
    Այ այսպիսի «բռի» մարդիկ են գրեթե միշտ հանդիպում Մոսկվայոի օդանավակայանում։ Իսկ մեր մոտ նման բան ինձ հետ երբեք չի եղել։
    Կամ ել որ մարդկանց անձնագրերը ստուգելիս, կեսից իրենց խցիկի լույսն անջատում են և հրամայում սպասողներին գնալ կողքի խցիկի մոտ սպասել։ Եվ իհարկե, «ներողություն» բառը բացակայում է...

  15. #15
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մուտքը Հայրենիք՝ շաատ թանկ արժե..

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, պարզապես բավական հաճախ մեկնում և ժամանում եմ Հայրենիք։
    Շատ հաճելի է լսել այստեղ նաև դրական արձագանքներ մեր օդանավակայանի աշխատակիցների աշխատաոճի վերաբերյալ..

    բայց, այնուամենայնիվ, ինձ համար անհասկանալի է մնում օտարերկրյա քաղաքացիություն ունեցող Հայաստանցիների մեծամասնության նկատմամբ ցուցաբերած իրենց մոտեցումը..

    և շատ հաճելի էր նաև լսել Տատ-ի դրական արձագանքը՝ իր անձնական փորձից..


    մի քանի բառով պարզաբանեմ միտքս, թե ինչու համար են, մեղմ ասած, կողոպտում նշածս անձանց.
    գաղտնիք չէ, որ անկախության տարիներից ի վեր բազմահազար ընտանիքներ ինչ-ինչ պատճառներով ստիպված են եղել լքել Հայաստանը..
    դրսում, մասնավորապես՝ Արևմտյան Եվրոպայում, գրանցվելու և քաղաքացիություն ստանալու համար շատերը դիմել են տվյալ երկրներում գործող միգրացիոն բաժանմունքներին՝ ներկայանալով որպես փախստականներ ամենատարբեր երկրներից..
    այս նպատակով շատերը ստիպված են եղել նաև փոխել սեփական անունները և/կամ ազգանունները, ծննդ.թիվը և այլն.. (շատ դեպքերում, նաև, ազգությունը...)
    և այսպես՝ այս մարդկանց թիվը միլիոնով է հաշվվում..
    այժմ, երբ նրանք կամ նրանց սերունդները, փորձում են հետևել Հայրենիքի կանչին՝ Հայաստանը ստեղծում է, նրանց համար, լրացուցիչ դժվարություններ..
    չէ՞ որ Հայաստանում կան հատուկ օրգաններ, որոնք փայլուն գիտեն, թե ով որտեղ ինչ ասեց ու ինչը փոխեց..
    տվյալների բազան մեծ է..
    և եթե մի մարդու վախեցնեն, թե իր նկատմամբ կարող են քրեական գործ հարուցել ամենատարբեր հոդվածներով.. այդ մարդը կարող է իրոք վախենալ, որ իր գործերը կարող են լրջորեն փչանալ թե՛ Հայաստանում, և թե՛ այն երկրում, որտեղի քաղաքացին է հիմա նա հանդիսանում..
    բայց.. եթե նա մուծի մի կլորիկ գումար.. (լսելովս՝ վերջերս այդ գումարը հասել է 30.000Եվրոյի) իհարկե նրա հանդեպ ոչ մի քրեական գործ չի հարուցվի, և նրան հանգիստ ու ժպտադեմ նորից կճանապարհեն Հայաստանից.. մինչ.. մինչ հաջորդ անգամը..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արժե՞ ամուսնանալ օտարազգիի հետ:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.07.2008, 22:50
  2. Հայրենիք իմ` Հայաստան
    Հեղինակ՝ Array, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 31.10.2007, 10:45
  3. Ի ՞նչ արժե մեկ ձայնը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.05.2007, 22:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •