Իսկ ինչպիսի՞ շորեր էին, չե՞ս նկարագրի![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Վերջերս մի տեղ կարդացել եմ , որ Մեքսիկայում մի մարդ մահանում է և այն սենյակում , որտեղ դրված է լինում նրա դին , երեկոյան ալյուր են շաղ տալիս լույսը անջատում են դռները և պատուհանները փակում են այդ սենյակի և դուրս են գալիս այդ սենյակից :Առավոտյան սենյակում լինում են ոտնահետքեր ալյուրի վրա : Հետաքրքիրա չէ՞![]()
Чеширский КотЭ
Անբացատրելի երևույթները, մարդկային հատկանիշները երբեմն անվանում ենք պարանորմալ: Իսկ գուցե այդ հատկանիշներով ամենքս ենք օժտված, բայց չգիտենք ինչպես դրանք հայտնաբերել մեր մեջ ու օգտագործել:
Մի հաղորդման ժամանակ ցույց էին տալիս, թե ութ տարեկան մի տղա ինչպես էր մատների ինչ-որ շարժումով փոխում հեռուստացույցի կանալները:
Եկեք այստեղ գրենք մեր իմացած այդպիսի երևույթների կամ դեպքերի մասին, որոնք գոնե խոսում են մարդու անբացատրելի պարանորմալ հնարավորությունների գոյության մասին:
Հ.Գ. Եթե նմանօրինակ թեմա կա, պարզապես կցեք գրառումը, որոնման համակարգը ցույց չտվեց:
Վայ, ինչ հետաքրքիր թեմա է….
Մանոն ջան, երբեմն էն համոզմունքն ունեմ, որ բոլորս էլ շատ ավելի մեծ հնարավորություններ ունենք, քան կարծում ենք… Եթե հավատալ նրան, որ մարդը կարողանում է օգտվել իր ուղեղի շատ չնչին մասից, շատ հնարավոր է դառնում այն տարբերակը, որ եթե հնարավոր լիներ օգտագործել ուղեղի ավելի մեծ ծավալ, հնարավոր կլիներ շատ-շատ բաներ, օրինակ դիմացինի մտքերը կարդալ, կամ հասկանալ առանց խոսքերի, մտովի հաղորդակցվել մյուսների հետ, հեռվից հեռու տեսնել և այլն…
Մյուս կողմից շատ հնարավոր է, որ ուղեղի ավելի մեծ մասը օդտաործելիս մարդ խելագարության աստիճանի հասնի… գուցե մեր զարգացվածությունը դեռևս թույլ չի տալիս նման տարբերակ…
Խառն ա մի խոսքով…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Խելագարությունը մի քիչ հարաբերական հասկացողություն է. ժամանակին համարյա բոլոր մտածողներին էլ խելագար են անվանել և դա այն մարդկանց տեսանկյունից, որոնք չեն կարող տեսնել, հասկանալ այն, ինչ տեսնում են այն մարդիկ, որոնց մոտ ուղեղի օգտագործվող մասը կազմում է ասենք 0.5%-ով ավելի, քան մյուսների մոտ։ Եթե բոլոր (կամ համարյա բոլոր) մարդիկ էլ կարողանան օգտագործել իրենց ուղեղի մի քիչ ավելի մեծ մասը քան այժմ, ապա դժվար թե դա խելագարության հասցնի մարդկությանը։ Այդ ժամանակ երևի թե խելագար կանվանեն ուրիշ մարդկանց...
Մոդերական. հուսով եմ հաջորդ գրառումներդ կլինեն հայատառ... ։)
Վերջին խմբագրող՝ ihusik: 08.07.2008, 11:53: Պատճառ: լատիներեն տառերի փոխարինումը հայերենով
Գրեմ, թե ինչ պարանորմալ երևույթներ գիտեմ:
Երբեմն լինում է, քայլում ես փողոցով, նայում ես դիմացից եկող մարդուն ու քեզ թվում է` ինչ-որ մի ծանոթդ է: Երբ մի քիչ էլ է մոտենում, տեսնում ես, որ նա չի: Իսկ հետաքրքիրն այնստեղ այն է, որ որոշ ժամանակ անց իսկապես հանդիպում ես այդ ծանոթիդ: Ի դեպ, սա կոնկրետ ինձ հետ շատ հաճախ է պատահում:
Նաև պարանորմալ եմ համարում իրական երազները, տելեպատիան և շատ այլ բաներ:
Կա հոգեբանության մի ճյուղ` տրանսպերսոնալ հոգեբանություն, որը փորձում է բացատրել այս երևութները: Ըստ այս ուղղության հետևորդների` գոյություն ունի համապարփակ ինֆորմացիոն դաշտ, որն իր մեջ է ներառում ամենը, ինչ եղել է, կա ու լինելու է: Մենք էլ այդ դաշտի տարրերից մեկն ենք` մեր այսօրվա գոյությամբ, անցյալով ու ապագայով: Ինֆորմացիոն այդ դաշտի էլեմենտների միջև գոյություն ունի կապ. նրանք կապված են իրար ինֆորմացիոն ուղիներով, որոնք սովորաբար փակ են: Սակայն երբեմն, մեր կամքից անկախ, այդ ուղիները բացվում են, և մենք կարողանում ենք կապվել այն ամենի հետ, ինչ իրականում ժամանակային կամ տարածական այլ հարթության վրա է: Սովորական մարդկանց մոտ դա լինում է հազվադեպ և իրենց կամքից անկախ: Բայց կան մարդիկ, որոնք կարողանում են զարգացնել այդ հատկությունը և բաց պահել իրենց ինֆորմատիվ ուղիները, սակայն այդպիսի մարդիկ, որպես կանոն, հազվադեպ երևույթ են:
Ինչ վերաբերվում է Մանոնի նկարագրած դեպքին, որտեղ երեխան մատների շարժումով, առանց որևէ բանի հպվելու կարող է փոխել հեռուստացույցի ալիքները, ապա այս երևույթը կոչվում է տելեկինեզ: Տելեկինեզը այն է, երբ առանց որէև բանի կպչելու կարողանում ես ազդել դրա վրա` շարժել, տեղափոխել և այլ գործողություններ կատարել: Տելեկինեզը գուցե հնարավոր է բացատրել նրանով, որ մարդու միտքը կարող է լինել նույնքան հզոր, որքան ֆիզիկակակն ազդեցությունը: Միտքը ունի այնպիսի ուժեղ էներգետիկա, որ այն կարող է նյութականացվել: Եվ կան մարդիկ, ում դա կամա, թե ակամա հաջողվում է:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.07.2008, 16:42: Պատճառ: Ջնջված գրառումների հետ կապված նախադասության խմբագրում
CactuSoul (27.05.2014), Sambitbaba (19.12.2012)
Կարծում եմ որ իրականում բոլորն էլ ունեն իծնե էներգետիկ կոնցենտարցումներ: Սակայն հիմնականում կամքի բավարար քանակի պակասի պատճառով այդ կոնցենտրացումները ծակ կամեռի պես կորչում են տրեղերական համընդհանուր էներգետիկայում:
Նորագույն ժամանակների անենահայտնին ինձ Վանգան է: Ի բարեբախտություն մարդկության, նա իր էներգետիկան օգտագործում էր բուժելու, պոզիտիվի համար
Կարծում եմ, որ եղել են ու կան նաև լիքը այդպիսի էներգետիկա ունեցողներ, որոնք հասկանալով կամ լինելով ուրիշի ձեռքին խաղալիք, օգտագործում են դա ի չարս մարդկության
Ասածիդ հետ մեծամասամբ համաձայն եմ, իսկ ի՞նչ կասես այս դեպքի մասին.
ՈՒրեմն մի աղջնակի էին ցույց տալիս, որին հենց այդպես էլ ասում էին «Девочка-рентген», ինքը շատ փոքր էր ու գաղափար չուներ իսկի ինչ են Ռենտգենյան ճառագայթները, բայց նայելով մարդու վրա` հստակ տեսնում էր նրա կմախքը: Մի՞թե հնարավոր է կամքի ուժով զարգացնել մի հատկանիշ, որի մասին գաղափար անգամ չունես:
Մանոն ջան
Ես քո ասածին դույզն իսկ չեմ կասկածում: Սակայն քեզ խորհուրդ կտամ շաաաատ կասկածանքով վերաբերվել հետռուստահաղորդումներին և անգամ աչքիտ տեսածին այս հարցի կապակցությամբ:
Սա բավականին փողաբեր բիզնես է, և էն տիպի տրյուկներ են անում, որ հնարավոր չի անգամ պատկերացնել:
Ասածս չի նշանակում որ այդ երևությները չկան: սակայն նրանք երբեք շոու չեն դառնում, քանի որ նրանց կարելի է օգտագործել ավելի լուրջ գործերի համար:
![]()
անտեղյակության պատճառով փորձեմ ինքս ինձ համար որոշ բաներ պարզել.
1. պարանորմալ կարո՞ղ է համարվել մոտ ապագայում անպայման կատարվելիք իրադարձությունները երազում տեսնելը
2. որքանո՞վ է պարանորմալ քեզանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդու տրամադրությունը գուշակելը՝ անգամ առանց հետը խոսելու
3. իսկ երբ մոտավորապես գիտես, թե այդ օրը ինչ է կատարվելու՝ ըստ քո ներքին ազդակների՞, պարանորմա՞լ է
մասնագետներ կա՞ն հենց պարանորմալ հոգեբանության բնագավառից, ինձ համար անչափ հետաքրքիր կլիներ այս ու մի քանի այլ հարցերի պատասխաններ ստանալ
Ինքս այս ոլորտով շատ եմ հետաքրքրվել ու ուսումնասիրել, նույնիսկ ցանկացա սրանից մոտ տաս տարի առաջ հոգեբանական ուղվածություն ունեցող մի մասնավոր համալսարանում Մերձհոգեբանություն կամ որ նույնն է Պարահոգեբանություն առարկան դասավանդեի, բայց ռեկտորը նպատակահարմար չգտավ հասկանալի պատճառներովimpression նկարագրածդ երևույթներն ու նմանատիպ շատ այլ երևույթներ պարանորմալ են համարվում արդի գիտության կողմից զուտ այն պատճառով, որ չեն կարողանում գիտականորեն դրանց բացատրություն տան և չեն էլ ուզում ընդունեն այն բացատրություններն, որոնք դուրս են իրենց ընկալման սահմաններից ու չեն կարող անմիջապես իրենք իրենց մատներով կամ ատամով ստուգեն
Սակայն նեչկայիս գիտությունն մեծ քայլերով առաջ է գնում ու գնում է հենց այդ ուղղությամբ՝ բացահայտելով մի ժամանակ անբացատրելի համարվող հոգևոր շատ երևույթների առեղծվածը։ Իհարկե խոսքս ներկայիս առաջադեմ գիտնականների մասին է (նշեմ միայն մի քանի ռուս գիտնականների անուններ որպեսզի կարողանաք փնտրելու դեպքում գտնեք- К.Г.Коротков, А.Е.Акимов, Шипов Геннадий Иванович, Петр Горяев) ու նրանց ստեղծած կամ զարգացրած ուղղությունների ինչպիսիք են՝ ֆիզիկական վակումի, ալիքային գենետիկայի, տարսիոն դաշտերի տեսությունները ու նաև այն բազմաթիվ սարքավորումները, որոնցով ֆիկսվում ու նկարահանվում է մարդու նուրբ մարմինները կամ հոգին ու նաև որոշ առումով իրենց բացատրություններն ստանում պարանորմալ համարվող երևույթները։
impression ջան նկարագրածդ բոլոր երեք երևույթներն էլ հեշտ բացատրելի են ելնելով համընդհանուր էներգետին դաշտի գոյությունից ուր մարդ կարողանում է ժամանակ առ ժամանակ թափանցել իսկ ավելի ճիշտ հենց այդ դաշտում էլ ապրում է մարդ և կան մարդիկ որոնք իրենց զգացողությունները նրբացնելու ճանապարհով հասնում են նրան, որ գիտակցականորեն ու իրենց կամքով կարող են այդ ոլորտներից տեղեկություններ ստանալ. մի ոլորտ ուր չկա անցյալ, ներկա, ապագա ինչպես մենք ենք մեզ այն պատկերացնում![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Sambitbaba (19.12.2012)
Սովետում պարահոգեբանությունը սուտ գիտություն էին կնքել, իսկ հիմա մեր մոտ նույնպե՞ս չի ընդունվում, որ չեն թողել դասավանդել։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ