User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Ուրարտու

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.07.2008
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրարտու

    Ուրարտուի մշակույթի, պետական կառավարման և տնտեսության մասին մեզ կպատմի Astgը։ Մի քանի նկար էլ կտեղադրի։ Շնորհակալություն Աստղիկին։ Աստղ չնեղանաս, քեզ եմ խնդրում որպես ամենից լավ տեղյակին։
    Վերջին խմբագրող՝ Godfreed: 05.07.2008, 23:17:

  2. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրարտու

    Մեջբերում Godfreed-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրարտուի մշակույթի, պետական կառավարման և տնտեսության մասին մեզ կպատմի Astgը։ Մի քանի նկար էլ կտեղադրի։ Շնորհակալություն Աստղիկին։ Աստղ չնեղանաս, քեզ եմ խնդրում որպես ամենից լավ տեղյակին։
    լավ, էլ մի չափազանցրու
    սկսեմ մշակութից, հետո հերթով կգրեմ
    Հայաստանի մշակույթը, իր ակունքներով, ունի շատ հին պատմություն: Հայկական լեռնաշխարհը բնակեցրած ցեղերից յուրաքանչյուրն ունեցել է իր մշակույթը: Հին հայկական մշակույթը ձևավորվել է հենց այդ մշակույթների հիման վրա: Հայկական մշակույթի ակունքների մասին մենք գաղափար ենք կազմում տարբեր նյութերի օգնությամբ: Հայաստանի հողի վրա հայտնաբերվել են բազմաթիվ բնակավայրեր ու ամրոցներ, դամբարաններ, որոնց մի մասը պեղվել է: Վաղ շրջանի մշակույթից աչքի ընկնող են Էթիունիի հուշարձանները, որոնք համեմատաբար ավելի լավ են ուսումնասիրված, քանի որ տարածքը համընկնում է ներկայիս Հայաստանի Հանրապետության հետ: Հայտնաբերվել են բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են դամբարաններ: Անհիշելի ժամանակներից մարդիկ գործիքներ և այլ իրեր են պատրաստել քարից, ոսկրից, ավելի ուշ նաև մետաղներից` պղնձից, բրոնզից, երկաթից: Զարդեր պատրաստել են նաև ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից:

    Լճաշենի և Վանաձորի բրոնզեդարյան հարուստ դամբարաններում գտնվել են զենքեր, զարդեր, կենցաղային իրեր: Պեղումներից հայտնաբերվել են նաև սեղանի արծաթե նրբագեղ քանդակներով ամանեղեն, արձանիկներ, խեցեղեն, տնային գործածության իրեր և զարդեր:

    Գեղամա լեռներում, Արագածի փեշերին և այլ վայրերում հայտնաբերվել են ժայռապատկերներ, որոնք նկարչության և զարդարվեստի նմուշներ են: Դրանց վրա կան եղջերուների, այծերի, մարդկանց, առասպելական հերոսների պատկերներ: Ժայռապատկերներից ոմանք ունեն նաև ծիսական բովանդակություն և վկայում են մեր նախնիների ապրելակերպի մասին:

    Ժայռապատկերները համարվում են նաև գրի հնագույն տեսակ` պատկերագիր:

    Կրոնա-պաշտպամունքային բնույթ են ունեցել Գեղամա լեռներում հայտնաբերված ձկնակերպ քարե արձանները` վիշապները, որոնք նվիրված են ջրի պաշտամունքին:



    Հին Հայկական մշակույթի ձևավորման մեջ իր ուրույն տեղն ունի Վանի թագավորության մշակույթը, որը տարածվել է Հայկական լեռնաշխարհով մեկ: Ուրարտական և հայկական շինարարական արվեստի մեջ մասնագետները շատ նմանություններ են գտնում (օրինակ, Քա 8-րդ դարի Մուծածիրի հայտնի տաճարը հիշեցնում է Գառնիի հեթանոսական տաճարը): Վանի թագավորության պալատական և տաճարային շենքերի որմնանկարները, բարձրաքանդակները, կես-մարդ, կես-կենդանի արարածների արձանները մեծապես վկայում են հայերի վրա ունեցած ազդեցության մասին:

    Վանի թագավորության մշակույթը տվել է սեպագիրը, որը, ինչպես և ամբողջ մշակույթը, այդ թագավորության անկումից հետո մոռացության է մատնվել:

    Վաղ շրջանից ժողովրդի հիշողության մեջ պահպանվել են նաև առասպելներ ու ավանդազրույցներ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գանգրահեր (16.10.2010)

  4. #3
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրարտու

    նկարներ`
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրարտու

    Վաղ հայկական մշակույթը ձևավորվելով ներսից, աղերսներ է ունեցել նաև արևելյան միջերկրականի երկրների, հունական աշխարհի, Փոքրասիական երկրամասի, ուրարտական մշակույթների հետ:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #5
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  7. #6
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրարտու


  8. #7
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրարտու

    Զարմանալի մակերեսային մոտեցում հայ մշակույթին ,սխալ է կարծել և առավել ևս տարածել որ հին հայկական մշակույթի հիմքում կանգնած է Վանի մշակույթը:
    Վանի մշակույթը Մուցացիրի թագավորության հետ միասին հայկական հնագույն մշակույթի ամենա պահպանված մասն են կազմում :

  9. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրարտու

    Արարատյան թագավորության մշակույթը իր հիմքում ուներ նախորդ ավելի քան 2.000-ամյա մեծամեծ ձեռքբերումները, լինեն դա Աստղագիտության, երկաթագործության, մշակույթի, լեզվաբանության թե այլ ոլորտներում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #9
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրարտու

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Արարատյան թագավորության մշակույթը իր հիմքում ուներ նախորդ ավելի քան 2.000-ամյա մեծամեծ ձեռքբերումները, լինեն դա Աստղագիտության, երկաթագործության, մշակույթի, լեզվաբանության թե այլ ոլորտներում...
    Համձայն եմ մեկնաբանության հետ, և կառաջարկեի թեմայի վերնագիրը փոխել և դարձնել Արարատյան թագավորություն

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գանգրահեր (16.10.2010)

  12. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրարտու

    Ինձ թվում ե պետք է հասնել նրան, որ <<Ուարտու>>, <<ուրարտացիներ>> բառերը ամբողջովին վերանան մեր լեկսիկոնից: Լսում ես ու կատաղում ես - որևէ մի ԶԼՄ հորթային հրճվանքով պատմում է <<ուրարտական>> ամրոց Էրեբունիի մասին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ափրիկյան (08.08.2014)

  14. #11
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրարտու

    Հա բարեկամս: Ու իմ առաջարկը հենց դրան էլ ուղղված էր: Ամեն մի մեծ աղավաղում սկսվում է նման փոքր բաներից: Ու ժամանակն է նման բաներին վերջ դնել:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ափրիկյան (08.08.2014)

  16. #12
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրարտու

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ե պետք է հասնել նրան, որ <<Ուարտու>>, <<ուրարտացիներ>> բառերը ամբողջովին վերանան մեր լեկսիկոնից
    Չվերանա այլ պարզաբանվի ամփոփվի և դրվի այնտեղ որտեղ որ պետք է լինի:

  17. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրարտու

    Իհարկե - ուղղակի ցավն այն է, որ այս ոլորտում չկա որևէ մի համակարգված ու պետական մոտեցում... Մինչև այժմ էլ որոշ անհատներ հավատում են <<ուրարտացիներ>> կոչվող ժողովրդի գոյությանը, այն դեպքում երբ արդեն հիմնավորվել է ասենք Արատտայի հայականությունը և Հայկական լեռնաշխարհում հայկական պետության առկայությունը Արարատյան թագավորությունից ասենք մի 2000 տարի առաջ...

    Աբսուրդ է...

    Ավելացվել է 4 րոպե անց
    Չվերանա այլ պարզաբանվի ամփոփվի և դրվի այնտեղ որտեղ որ պետք է լինի
    Այդ տերմինը ուղղակի տեղ չունի Հայոց պատմության մեջ: Նույնն է, որ Հայոց պատմության մեջ փորձենք պարզաբանել և ամփոփել էլֆերին կամ հոբիթներին
    Վերջին խմբագրող՝ Lion: 31.07.2008, 20:08: Պատճառ: Գրառման ավելացում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ափրիկյան (08.08.2014)

  19. #14
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրարտու

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ե պետք է հասնել նրան, որ <<Ուարտու>>, <<ուրարտացիներ>> բառերը ամբողջովին վերանան մեր լեկսիկոնից: Լսում ես ու կատաղում ես - որևէ մի ԶԼՄ հորթային հրճվանքով պատմում է <<ուրարտական>> ամրոց Էրեբունիի մասին...
    Իսկ եթե՞ ուրարտու բառը ընդունենք ասենք որպես հին հույներ՝ հին հայեր

  20. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրարտու

    Մեջբերում Mercury-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե՞ ուրարտու բառը ընդունենք ասենք որպես հին հույներ՝ հին հայեր
    Իմ կարծիքով ավելրոդ է... ուզում եք ասել <<հին հայեր>> /չնայած ինչպես և հին հույների պահով, սա մի քիչ աբսուրդ տերմին է/ - ասեք <<հին հայեր>> - ինչ գործ ունի անիմաստ հորինած մի հասկացություն??
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուրարտու
    Հեղինակ՝ Godfreed, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.07.2008, 14:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •