User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Միջնադարի 10 ամենաարյունահեղ ճակատամարտերը

  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միջնադարի 10 ամենաարյունահեղ ճակատամարտերը

    Սույն թեմայում ուզում եմ ներկայացնել միջնադարի ամենաարյունահեղ ճակատամարտերի տասնյակը, որը տրվում է ըստ կորուստների: Այսինքն, եթե ուշադիր լինեք, ճակատամարտեր կան, որոնցում ավելի քիչ թվով բանակները ավելի շատ կորուստներ են միմյանց պատճառել, դրա համար էլ, սույն թեմայի տեսակետից, առաջնային են համարվում կորուստները, այլ ոչ թե ըստ ճակատամարտին մասնակցած ռազմիկների թվաքանակը: Այդ առումով, օրինակ, Անկարա-1402-ը 2-րդ տեղում է, բայց կորուստների առումով, որն էլ մեզ պետք է` 4-րդ:


    1. Կատալաունյան դաշտի ճ-մ (Ֆրանսիա, Շամպայն), 451 թ-ի հունիսի վերջ: Հոներ և դաշնակիցներ vs Արևմտյան Հռոմեական կայսրություն ու դաշնակիցներ: 500.000-ը 500.000-ի դեմ, անորոշ ելքով, յուրաքանչյուր կողմից զոհվեց 180.000-ական մարդ: Բացարձակ չեմպիոն է բոլոր պարամետրերով:

    2. Հերաթի ճ-մ (Աֆղանստան), 589 թ-ի օգոստոս: Պարսից թագավորություն vs Թյուրքուտական խաքանություն: 82.000-ը 300.000-ի դեմ: Թյուրքուտները կորցրին 200.000, պարսիկները` ըստ իմ գնահատականի մոտ 30.000 սպանված և ծանր վիրավոր:

    3. Անտիոքի ճ-մ (Հյուսիսային Սիրիա), 1098 թ-ի հունիսի 28: Խաչակիրներ vs Սելջուկյան սուլթանություն: Մոտ 250.000-ը (մոտ մեկ տարի տևած քաղաքի պաշարման սկզբում խաչակիրները 300.000 էին, բայց պաշարման ընթացքում ծանր կորուստներ էին կրել) 300.000-ի դեմ: Հաղթեցին խաչակիրները: Կոնկրետ կորուստներ հայտնի չեն, բայց ըստ իմ գնահատականի խաչակիրները կորցրին մոտ 70.000, թշնամին` մոտ 150.000 սպանված և ծանր վիրավոր,

    4. Անկարայի ճ-մ (Փոքր Ասիա), 1402 թ-ի հուլիսի 20: Լենկ-Թեմուր և դաշնակիցներ vs Օսմանյան սուլթանություն ու դաշնակիցներ: 350.000-ը 200.000-ի դեմ: Հաղթեց Լենկ-Թեմուրը: Կոնկրետ կորուստներ հայտնի չեն, բայց ըստ իմ գնահատականի Թամեռլանը կորցրեց մոտ 70.000, օսմանները` մոտ 140.000 սպանված և ծանր վիրավոր,

    5. Ավարայրի ճ-մ (Հայաստան), 451 թ-ի մայիսի 26: Հայեր vs Պարսից թագավորություն: Մոտ 100.000-ը մոտ 214.000-ի դեմ: Հայերի հաղթանակ: Ըստ իմ գնահատականի` հայերը կորցրին մոտ 38.000, թշնամին` մոտ 130.000 սպանված և ծանր վիրավոր:

    6. Դերջանի ճ-մ (Հայաստան), 1473 թ-ի օգոստոսի 12: Օսմայնան սուլթանություն vs Աղ-ղոյունլուներ: 300.000-ը մոտ 200.000-ի դեմ: Հաղթեցին օսմանները: Ըստ իմ գնահատականի`օսմանները կորցրին մոտ 40.000, թշնամին` մոտ 120.000 սպանված և ծանր վիրավոր:

    7. Կատավանյան դաշտի ճ-մ (Միջին Ասիա), 1141 թ-ի սեպտեմբերի 9: Կարա-կիդաններ vs Սելջուկյան սուլթանություն: 300.000-ը 100.000-ի դեմ: Հաղթեցին Կարա-Կիդանները: Սելջուկյան 100.000-ը գործնականում ոչնչացավ, թշնամու կորուստները ըստ իմ գնահատականի` մոտ 50.000 սպանված և ծանր վիրավոր:

    8. Դարբախի ճ-մ (Ատրպատական), 731 թ-ի աշուն: Արաբական խալիֆություն և դաշնակիցներ (այդ թվում հայեր) vs Խազարական խաքանություն: 80.000-ը 200.000-ի դեմ: Ըստ իմ գնահատականի`արաբները կորցրին մոտ 38.000, թշնամին` մոտ 100.000 սպանված և ծանր վիրավոր:

    9. Վադի-ալ-Խազանդարի ճ-մ (Հարավային Սիրիա), 1299 թ-ի դեկտեմբերի 12: Իլխանություն և դաշնակիցներ (այդ թվում հայեր) vs Մամլուքյան սուլթանություն: Մոտ 160.000-ը 80.000-ի դեմ: Իլխանությունը հաղթեց: Ըստ իմ գնահատականի`հաղթողները կորցրին մոտ 42.000, թշնամին` մոտ 70.000 սպանված և ծանր վիրավոր:

    10. Ջեբել-ալ-Սալահայի ճ-մ (Հարավային Սիրիա), 1300 թ-ի փետրվարի 12-16: Իլխանություն և դաշնակիցներ (այդ թվում հայեր) vs Մամլուքյան սուլթանություն: Մոտ 180.000-ը մոտ 120.000-ի դեմ: Իլխանությունը հաղթեց: Ըստ իմ գնահատականի`հաղթողները կորցրին մոտ 42.000, թշնամին` մոտ 70.000 սպանված և ծանր վիրավոր:

    Հ.Գ.

    Ի դեպ Կոստանդնուպոլսի ճ-մ-ում, 717 օգոստոսի 15 - 718 օգոստոսի 15, 180.000-անոց արաբական բանակը ուղիղ մեկ տարում կորցրեց 140.000 զինվոր, բայց այստեղ հիմնական կորուստները եղան սովից և հիվանդություններից...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (03.01.2012), Lusinamara (21.07.2011), Malxas (21.07.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն, բայց Ավարայրում այդքան հայ ու պարսիկ եղել է որ?
    վաթսունվեց - իննսուն հարաբերակցությունն եմ լսեմ: ընդ որում պարսիկների երեսուն հազարը հայ

  4. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն, բայց Ավարայրում այդքան հայ ու պարսիկ եղել է որ?
    վաթսունվեց - իննսուն հարաբերակցությունն եմ լսեմ: ընդ որում պարսիկների երեսուն հազարը հայ
    http://www.akumb.am/showthread.php/3...=1#post2266490

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (21.07.2011)

  6. #4
    Մշտական անդամ anahit96-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2010
    Հասցե
    Հեռու...շատ հեռու
    Գրառումներ
    284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն, բայց Ավարայրում այդքան հայ ու պարսիկ եղել է որ?
    վաթսունվեց - իննսուն հարաբերակցությունն եմ լսեմ: ընդ որում պարսիկների երեսուն հազարը հայ
    Հայոց 66.000 զորքը դուրս է գալիս եռապատիկ պարսկական զորքի դեմ:Ճակատամարտում հայերից զոհվում է 1036,իսկ պարսիկներից՝ 3544
    Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է:

  7. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անահիտ ջան, այդ ամենը շատ է վերլուծվել և դրա մասին շատ է խոսվել - ամեն ինչ այդքան էլ պարզ չէ...

    http://www.akumb.am/showthread.php/3...=1#post2266490
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #6
    Մշտական անդամ anahit96-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2010
    Հասցե
    Հեռու...շատ հեռու
    Գրառումներ
    284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Անահիտ ջան, այդ ամենը շատ է վերլուծվել և դրա մասին շատ է խոսվել - ամեն ինչ այդքան էլ պարզ չէ...

    http://www.akumb.am/showthread.php/3...=1#post2266490
    Ճիշտն ասած՝ ես ավելի շատ հավատում եմ պատմության դասագրքերին
    Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է:

  9. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավատա, Անահիտ ջան
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •