Ուրարտուի մշակույթի, պետական կառավարման և տնտեսության մասին մեզ կպատմի Astgը։Մի քանի նկար էլ կտեղադրի։ Շնորհակալություն Աստղիկին։
Աստղ չնեղանաս, քեզ եմ խնդրում որպես ամենից լավ տեղյակին։
Ուրարտուի մշակույթի, պետական կառավարման և տնտեսության մասին մեզ կպատմի Astgը։Մի քանի նկար էլ կտեղադրի։ Շնորհակալություն Աստղիկին։
Աստղ չնեղանաս, քեզ եմ խնդրում որպես ամենից լավ տեղյակին։
Վերջին խմբագրող՝ Godfreed: 05.07.2008, 23:17:
լավ, էլ մի չափազանցրու
սկսեմ մշակութից, հետո հերթով կգրեմ
Հայաստանի մշակույթը, իր ակունքներով, ունի շատ հին պատմություն: Հայկական լեռնաշխարհը բնակեցրած ցեղերից յուրաքանչյուրն ունեցել է իր մշակույթը: Հին հայկական մշակույթը ձևավորվել է հենց այդ մշակույթների հիման վրա: Հայկական մշակույթի ակունքների մասին մենք գաղափար ենք կազմում տարբեր նյութերի օգնությամբ: Հայաստանի հողի վրա հայտնաբերվել են բազմաթիվ բնակավայրեր ու ամրոցներ, դամբարաններ, որոնց մի մասը պեղվել է: Վաղ շրջանի մշակույթից աչքի ընկնող են Էթիունիի հուշարձանները, որոնք համեմատաբար ավելի լավ են ուսումնասիրված, քանի որ տարածքը համընկնում է ներկայիս Հայաստանի Հանրապետության հետ: Հայտնաբերվել են բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են դամբարաններ: Անհիշելի ժամանակներից մարդիկ գործիքներ և այլ իրեր են պատրաստել քարից, ոսկրից, ավելի ուշ նաև մետաղներից` պղնձից, բրոնզից, երկաթից: Զարդեր պատրաստել են նաև ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից:
Լճաշենի և Վանաձորի բրոնզեդարյան հարուստ դամբարաններում գտնվել են զենքեր, զարդեր, կենցաղային իրեր: Պեղումներից հայտնաբերվել են նաև սեղանի արծաթե նրբագեղ քանդակներով ամանեղեն, արձանիկներ, խեցեղեն, տնային գործածության իրեր և զարդեր:
Գեղամա լեռներում, Արագածի փեշերին և այլ վայրերում հայտնաբերվել են ժայռապատկերներ, որոնք նկարչության և զարդարվեստի նմուշներ են: Դրանց վրա կան եղջերուների, այծերի, մարդկանց, առասպելական հերոսների պատկերներ: Ժայռապատկերներից ոմանք ունեն նաև ծիսական բովանդակություն և վկայում են մեր նախնիների ապրելակերպի մասին:
Ժայռապատկերները համարվում են նաև գրի հնագույն տեսակ` պատկերագիր:
Կրոնա-պաշտպամունքային բնույթ են ունեցել Գեղամա լեռներում հայտնաբերված ձկնակերպ քարե արձանները` վիշապները, որոնք նվիրված են ջրի պաշտամունքին:
Հին Հայկական մշակույթի ձևավորման մեջ իր ուրույն տեղն ունի Վանի թագավորության մշակույթը, որը տարածվել է Հայկական լեռնաշխարհով մեկ: Ուրարտական և հայկական շինարարական արվեստի մեջ մասնագետները շատ նմանություններ են գտնում (օրինակ, Քա 8-րդ դարի Մուծածիրի հայտնի տաճարը հիշեցնում է Գառնիի հեթանոսական տաճարը): Վանի թագավորության պալատական և տաճարային շենքերի որմնանկարները, բարձրաքանդակները, կես-մարդ, կես-կենդանի արարածների արձանները մեծապես վկայում են հայերի վրա ունեցած ազդեցության մասին:
Վանի թագավորության մշակույթը տվել է սեպագիրը, որը, ինչպես և ամբողջ մշակույթը, այդ թագավորության անկումից հետո մոռացության է մատնվել:
Վաղ շրջանից ժողովրդի հիշողության մեջ պահպանվել են նաև առասպելներ ու ավանդազրույցներ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Գանգրահեր (16.10.2010)
նկարներ`
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Վաղ հայկական մշակույթը ձևավորվելով ներսից, աղերսներ է ունեցել նաև արևելյան միջերկրականի երկրների, հունական աշխարհի, Փոքրասիական երկրամասի, ուրարտական մշակույթների հետ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
էլի...
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
էլի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ