User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

Քվեարկողներ
289. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Իշխանությունը

    168 58.13%
  • Ընդդիմությունը

    61 21.11%
  • Ոստիկանությունը

    5 1.73%
  • Ցուցարարները

    13 4.50%
  • Սադրիչները

    42 14.53%
Էջ 39 118-ից ԱռաջինԱռաջին ... 293536373839404142434989 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 571 համարից մինչև 585 համարի արդյունքները՝ ընդհանուր 1769 հատից

Թեմա: Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

  1. #571
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ոք մեղավոր չէ, բացի Լ.Տ.պ-ից: Գլխավոր մեղավորը նա է, ժամանակը՝ կըդատի նրան, ցավոք այդ ընթացքում զոհվեցին անմեղ(մոլորյալ) հայ մարդիք:
    Նրան միայն հետաքրքրում էր նախագահի աթոռը, մնացյալի վրա նա թքաց ուներ:
    Սիսար,քո կարծիքով ո՞վ է կրակել եւ սպանել 10 հոգուն(մենակ չասես պիտի սպասենք դատավարության վերջին)

  2. #572
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ոք մեղավոր չէ, բացի Լ.Տ.պ-ից: Գլխավոր մեղավորը նա է, ժամանակը՝ կըդատի նրան, ցավոք այդ ընթացքում զոհվեցին անմեղ(մոլորյալ) հայ մարդիք:
    Կրիմինալափառ սերյոժայի ուղղուց շեղվե՞ լ էին

  3. #573
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ոք մեղավոր չէ, բացի Լ.Տ.պ-ից: Գլխավոր մեղավորը նա է, ժամանակը՝ կըդատի նրան
    Ամենակարող ժամանակը ուղիղ 3 ամսում (03.03.2008 և 03.06.2008) կարողացավ փոխել Ձեր կարծիքը մեղավորների հարցում, հիշեցնեմ Ձեր նախկին գրառումը, ուր պնդում էիք, որ ժողովուրդն է ամենաղամեղավորը.
    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամբողջությամբ համաձայն եմ, որովհետեւ մարդը՛ պետքէ թույլ չտա իրեն օգտագործեն որպես գործիք, այն էլ եթե օգտագործողը, ինքն... գործիք է:
    Սակայն այդ նույն ժամանակը երբեք չի փոխի ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունն այն է, որ ցանկացած Ձեր գրառում համեմատելի է միայն մերկապարանոց հայտարարության հետ, քանզի գոնե ես երբևէ չեմ հանդիպել Ձեր որևէ գրառման, որտեղ կլինի հիմնավորում, մտքի տրամաբանական ապացուցում, կլինի կառուցողական:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #574
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիսար,քո կարծիքով ո՞վ է կրակել եւ սպանել 10 հոգուն(մենակ չասես պիտի սպասենք դատավարության վերջին)
    պատասխանը տենց էլ չենք իմանա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #575
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    պատասխանը տենց էլ չենք իմանա
    Ոնց որ չենք իմանա, թե որ դահիճը գլխատեց Կառլին:
    Սակայն հրամանը ով ա տվել, խոմ դրա վրա էլ կասկածներ չկա՞

  6. #576
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ոք մեղավոր չէ, բացի Լ.Տ.պ-ից: Գլխավոր մեղավորը նա է, ժամանակը՝ կըդատի նրան, ցավոք այդ ընթացքում զոհվեցին անմեղ(մոլորյալ) հայ մարդիք:
    Հիմնավորումներ կա՞ն: Իհարկե` ո՛չ: Ինչպե՞ս են անվանում անհիմն արտահայտությունները. լավ, արդեն ասվեց. մերկապարանոց: Տեղին է ասված
    Հարց.
    1. Կարո՞ղ ես նշել ԼՏՊ-ի մեղքը:
    2. Կարո՞ղ ես հիմնավորել, որ մարտի 1-ի զոհերը մոլորյալներ էին:

    սիսար, խնդրում եմ հատուկ ուշադրության արժանացնես տվածս հարցերի առաջին բառերը. ես չեմ հարցնում մեղավո՞ր է, թե՞`ոչ: Ես չեմ հարցնում մոլորյալնե՞ր են, թե՞` ոչ: Հարցնում եմ` կարո՞ղ ես ապացուցել, թե՞` ոչ: Կարող ես գրառմանս նույնիսկ չպատասխանել, քանի որ ես տվածս հարցերի պատասխանները գիտեմ… գիտեմ, որ չես կարող, այսինքն ես չեմ հարցնում, ես պատասխանում եմ. լինում են դեպքեր, երբ հարցական նշաններ հանդիպում են նաև պատասխանների մեջ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #577
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Chuk-ին, Artego -ին Kuk-ին Մարկիզին-ին:

    հարգելիներս, նախ կներեք եթ՞ե իմ գրառումների ընթացքում Ձեր կարծիքով, Ձեր հասցեին ինչ որ տեղ, վիրավորական խոսքեր են հնչել:
    Չեմ կասկածում բոլորիդ նպատակները ազնիվ են, սակայն ամեն մի քայլից առաջ պետք է մտածել... արդյո՞ք ինչքանով են իմ գործողությունները ծառայում, ի նպաստ պետականության ամրապնդմանը , իշխանություններին պետք չե նույնացնել պետականության հետ, իշխանություները գալու են եւ գնալու:
    Անձամբ հիացած չեմ նախկին եւ ներկայիս իշխանություններով: մեր հայրենիքում դեռ երկար ժամանակ մենք չենք ունենալու արժանի նախագահ եւ կառավարություն, քանի դեռ հայ մարդու մեջ, նախկին հասարակարգից պահպանված է հոռի եւ անտաշ սովորությունները, այն է... կաշառակերությունը, թայֆայականությունը, հովանավորչությունը, գողականությունը, եւ զոռբայությունը, օրենքների շրջանցումը, եւ ամենագլխավոր՝ ախքատությունը: Այս բոլոր երեւույթները վերացնելու համար, նախ մեր հայրենիքին հարկասվոր է կայունություն եւ 2-3 սերնդափոխություն: Այ... այս ընթացքում կարեվորվելու է ձեզ նման ըմբոստ երիտասարդների հավասարակշռված պայքարը հանուն արդարության եւ ժողովրդավարության :
    Միմիայն իշխանությունները ի վիճակի չեն լինելու վերացնելու այդ անտաշ հասարակական սովորութները: Այսուհետ Ձեզ նման երիտասարդների հավասարակշռված եւ կառուցողական պայքարի ոգին պետք է ամեն վարկյան ճնշում բանեցնի իշխանությունների վրա, որպեսզի նրանք մշտապես զգաստ վիճակում գտնվեն: Միայն, ոչ երկարատեւ ցնցումների, անկախ թե ով է նախագահը: Ողջախոհ եւ ուժեղ ընդիմադիր քաղաքական դաշտի ճնշման արդյունքում, անպայմանորեն ունենալու ենք ուժեղ, արժանի, եւ արդար իշխանավորներ: Ապագան Ձեզ է պատկանում, չեմ կասկածում, երբ ներկայիս սերունդը(որի օձիքից՝ երբեք կապված չի եղել մուրճն ու մանգաղը) կըդառնա իշխանավոր, այդ ժամանակ մենք բոլորս առիթ կունենանք հպարտանալ մեր հայրենիքով: Բարին Ձեզ...

  8. #578
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    45
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Սիսար, բա էլ ինչի համար էիր էսքան ժամանակ ծախսու՞մ:
    Ինչևէ՝ անփորձանք:
    "Clouds now and again
    give a soul some respite from
    moon-gazing-behold."

    Matsuo Basho

  9. #579
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը

    Չեմ կասկածում բոլորիդ նպատակները ազնիվ են, սակայն ամեն մի քայլից առաջ պետք է մտածել... արդյո՞ք ինչքանով են իմ գործողությունները ծառայում, ի նպաստ պետականության ամրապնդմանը , իշխանություններին պետք չե նույնացնել պետականության հետ, իշխանություները գալու են եւ գնալու:
    Անձամբ հիացած չեմ նախկին եւ ներկայիս իշխանություններով: մեր հայրենիքում դեռ երկար ժամանակ մենք չենք ունենալու արժանի նախագահ եւ կառավարություն, քանի դեռ հայ մարդու մեջ, նախկին հասարակարգից պահպանված է հոռի եւ անտաշ սովորությունները, այն է... կաշառակերությունը, թայֆայականությունը, հովանավորչությունը, գողականությունը, եւ զոռբայությունը, օրենքների շրջանցումը, եւ ամենագլխավոր՝ ախքատությունը: Այս բոլոր երեւույթները վերացնելու համար, նախ մեր հայրենիքին հարկասվոր է կայունություն եւ 2-3 սերնդափոխություն: Այ... այս ընթացքում կարեվորվելու է ձեզ նման ըմբոստ երիտասարդների հավասարակշռված պայքարը հանուն արդարության եւ ժողովրդավարության :
    Միմիայն իշխանությունները ի վիճակի չեն լինելու վերացնելու այդ անտաշ հասարակական սովորութները: Այսուհետ Ձեզ նման երիտասարդների հավասարակշռված եւ կառուցողական պայքարի ոգին պետք է ամեն վարկյան ճնշում բանեցնի իշխանությունների վրա, որպեսզի նրանք մշտապես զգաստ վիճակում գտնվեն: Միայն, ոչ երկարատեւ ցնցումների, անկախ թե ով է նախագահը: Ողջախոհ եւ ուժեղ ընդիմադիր քաղաքական դաշտի ճնշման արդյունքում, անպայմանորեն ունենալու ենք ուժեղ, արժանի, եւ արդար իշխանավորներ: Ապագան Ձեզ է պատկանում, չեմ կասկածում, երբ ներկայիս սերունդը(որի օձիքից՝ երբեք կապված չի եղել մուրճն ու մանգաղը) կըդառնա իշխանավոր, այդ ժամանակ մենք բոլորս առիթ կունենանք հպարտանալ մեր հայրենիքով: Բարին Ձեզ...
    Սիսար, ներիր բայց պիտի խառնվեմ։ Եթե իշխանությունների դերը ըստ քեզ այդքան մեծ չի, ու նախագահից էլ էդքան բան կախված չի, կարո՞ղ ես բացատրել, հանուն ինչի ենք մենք պահում իշխանություններին, դու գիտե՞ս ինչ թանկ է այդ իշխանություններ կոչվածը մեզ վրա նստում, սոցիալական հարկ, եկամտահարկ, մաքսավճարներ, պետությունը հանձինս իշխանությունների ամեն մի գործարքի մեջ փայ է մտնում, սկսած սննդամթերքից ու կոմունալ ծառայություններից, տրանսպորտ, բենզին, տեխասմոտրով ու օրինակ ասենք Վրաստանի սահմանին «ժամանակավոր արտահանման ու ներկրման» անկապ վճարները։ Դրանք միլիարդներ են ախր… Դրան էլ գումարած երկրի բոլոր ռեսուրսները՝ հանքային, էներգետիկ, տուրիստական… Փաստորեն պահում ենք պորտաբույծների մի ամբողջ բանակ, որոնք մեր երկրի պետականության հետ ոչ մի կապ չունեն։ Ու դեռ հանգիստ ընդունում ենք այդ փաստը
    Si vis pacem, para bellum

  10. #580
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Միջազգային նորմերով սահմանված է պետության 14 ֆունկցիա, գործառույթ եթե կուզեք, COFOG ա կոչվում: Դրա մեջ մտնում են, ի թիվս այլ գործառույթների նաև ազգային անվտանգությունը, հասարակական կարգի պահպանումը, դատաիրավական համակարգը: Բայց դե նայած որ երկրում այդ գործառույթներն ինչպես են մեկնաբանվում: Մի տեղ կարող ա քաղաքացիները քաղաքի կեսը պաժառ տան, մարդ չզոհվի, ու հաջորդ օրը նախագահը ներողություն խնդրի բոլորից, որ չի կարողացել ժամանակին սոցիալապես անապահով խավի պրոբլեմները լուծել, դրա համալ էլ քաղաքը պաժառ են տալիս: Իսկ մի ուրիշ, ասենք Սիսարի երազած երկրում, պետությունը նրա համար է, որ հոլանդական թառլան, բարձր կաթնատվությամբ կովի տեղ դրած իրա ժողովրդին առավոտից իրիկուն կթի, ու կովի ամեն բողոքի բառաչի հետ մի հատ լավ ծեծ տա, բառաչի շարունակվելու դեպքում էլ, դնի ու կրակի կովի վրա, վերջում էլ կովին մեղավոր հանի ու տուժող կողմ չճանաչի, իսկ նախիրի առաջնորդ ցլիկներին ամորձատի ու մի տաս տարով ուղարկի գաղութները:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 24.06.2008, 20:48:

  11. #581
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ոք մեղավոր չէ, բացի Լ.Տ.պ-ից: Գլխավոր մեղավորը նա է, ժամանակը՝ կըդատի նրան, ցավոք այդ ընթացքում զոհվեցին անմեղ(մոլորյալ) հայ մարդիք:
    Նրան միայն հետաքրքրում էր նախագահի աթոռը, մնացյալի վրա նա թքաց ուներ:
    Հիմա ինչի չեն ձերբակալու՞մ, որ թողնում են ժամանակը դատի…չեն կարո՞ղ, թե՞ չեն ուզում…միգուցե մեղավոր չի

    Իսկ զոհվածները մոլորյալներ չեն: Մարդիկ որոնք Մարտի 1-ին դրսում էին շատ լավ գիտեին թե ինչի համար են այնտեղ, այ տանը նստածներն են որ այդպես էլ չհասկացան թե ինչ եղավ:

  12. #582
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած քո անձն ի նկատի չունեի, այլ վեճի բովանդակությունը: Բայց եթե վրետ ես վերցնում ես պրոբլեմ չունեմ …
    ներողամիտ եղեք, թյուրըմբռման կապակցությամբ:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ինչի չեն ձերբակալու՞մ, որ թողնում են ժամանակը դատի…չեն կարո՞ղ, թե՞ չեն ուզում…միգուցե մեղավոր չի

    Իսկ զոհվածները մոլորյալներ չեն: Մարդիկ որոնք Մարտի 1-ին դրսում էին շատ լավ գիտեին թե ինչի համար են այնտեղ, այ տանը նստածներն են որ այդպես էլ չհասկացան թե ինչ եղավ:
    Մեֆիս, արդեն հոգնել ենք այդ հարցը քննարկելուց, եկեք... ժամանակը պատասխանի այդ հարցերին, ազգովի արդեն գիժ ենք դառել: Միայն կավելացնէի... դրսից սարքեցին մեր ազգի գլխին, հիմա ամիսներ շարունակ պետք է հոշոտեն՞ք իրար, եկեք վերջ տանք, անձամբ արդեն հոգնել եմ:
    Վերջին խմբագրող՝ սիսար: 25.06.2008, 09:05: Պատճառ: Գրառման ավելացում

  13. #583
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    .........

    Ավելացվել է 5 րոպե անց

    Մեֆիս, արդեն հոգնել ենք այդ հարցը քննարկելուց, եկեք... ժամանակը պատասխանի այդ հարցերին, ազգովի արդեն գիժ ենք դառել: Միայն կավելացնէի... դրսից սարքեցին մեր ազգի գլխին, հիմա ամիսներ շարունակ պետք է հոշոտեն՞ք իրար, եկեք վերջ տանք, անձամբ արդեն հոգնել եմ:
    Սիսո ջան, հասկանում եմ որ հոգնել ես, էս վերքը ժամանակը չի բուժի, ժամանակի ընթացքում սա կվատանա, եթե լուծում չստանա…ժամանակը շատ վերքեր է բուժում, բայց ոչ ամեն վերք…սա դրսից սարքած բան չի: մեր "խասյաթն է", ամեն ինչ "դրսի" վրա գցելը…իսկ մենք ոչնչում մեղավոր չե՞նք…ոնց որ հասկանում եմ "դուրսն" ավելի շատ և ուժեղ լծակներ ունի մեր երկրի ներսում քան "ներսը"…սա վատ մենտալիտետ է և պետության կողմից քաջալերվող, առանց հասկանալու, որ իրենք իրենց են վարկաբեկում

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (17.08.2009)

  15. #584
    Սկսնակ անդամ Nasha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Զոմբիների հետ խոսելն անիմաստ է…
    Ես ինքս ներկա եմ եղել Լևոնի նախընտրական հանրահավաքներից մի քանիսին ու ասեմ, որ դրանից հետո իսկապես զոմբիանում էի… մի 3 ժամ հետո նոր ուշկի էի գալիս ու կարողանում վերլուծել նրա ասածները…

    հ.գ. ես իշխանություններին չեմ արդարացնում, Բայց իմ կարծիքով առաջին մեղավորը Լևոնն է:
    իսկ իմ կարծիքով դա զոմբիություն չի, այլ ուղղակի ապշանք է, որ վերևներում դեռ կա մեկը` վերջին մոհիկանը, ով էդքան գրագետ, ես կասեի չափազանց գրագետ ու դիպուկ է խոսում, մի բան, որին մեր ականջները կարոտ են արդեն 10 տարուց ավելին, կարոտ ենք մնացել, որ իշխանության գա մեկը, ով գոնե հայերեն խոսել իմանա, այլ ոչ թե շունչդ պահած սպասես, թե երբ է նախագահդ բարեհաջող ավարտելու խոսքը`առանց լեզվի սայթաքման ու բառերի խեղաթյուրման:Սա` ի դեպ
    Իսկ ինչ վերաբերում է հարցմանը, ապա ասեմ, որ ես քվեարկել եմ ընդդեմ իշխանությանը, ողջ պատասխանատվությունը հին և նոր իշխանության խղճին է :

  16. #585
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն

    ՀԺ, Խմբագրական, հուլիսի 3
    Սերժ Սարգսյանի առաջին իսկ անդրադարձը մարտի 1-ի դեպքերի փաստական հանգամանքներին աչքի ընկավ աղաղակող ստահոդությամբ: Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նա հայտարարեց, թե մարտի 1-ի բոլոր 10-ը զոհերը սպանվել են հրապարակից 1 կմ հեռու: Իհարկե, դժվար է ասել, թե ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը հրապարակ ասելով, բայց ենթադրվում է, որ խոսքը Մյասնիկյանի արձանի մերձակա տարածքի մասին է, որտեղ ընթանում էր մարտի 1-ի մեր հանրահավաքը: Արձանագրենք նաեւ, որ 10 զոհերից երկուսը մահացել են հիվանդանոցում` մարտի 1-ից շատ օրեր անց: Եւ այնուամենայնիվ, ինչո՞ւմ է ստում Սերժ Սարգսյանը եւ ինչո՞ւ: Խնդիրն այն է, որ ցուցարարների առաջին, երկրորդ զոհերը արձանագրվել են Երեւանի «Ձկան խանութի» մոտ` Գրիգոր Լուսավորիչ փողոցի եզրին, Մաշտոցի պողոտա-Պարոնյան-Գր. Լուսավորիչ փողոցները միավորող էստակադայի վրա: Այս վայրում զորքը եւ ցուցարարները կանգնած են եղել դեմ-դիմաց` 5-10 մետր հեռավորության վրա, իսկ նրանց արանքում շարժման մի քանի ակտիվիստներ են գտնվել` բախում թույլ չտալու համար: Եւ ահա, բախումը սկսվել է այն ժամանակ, երբ ցուցարարների ուղղությամբ կրակոցներ են հնչել, եւ ցուցարարները իրենց դեմքի վրա զգացել են իրենց կողքին մի ակնթարթ առաջ կանգնած երիտասարդներից մեկի ուղեղի եւ արյան ցոլքը: Ուրեմն, արձանագրենք. առաջին զոհը արձանագրվել է ցուցարարների եւ զորքերի բախման մեկնարկից առաջ, եւ այդ սպանությունը դարձել է բախման բուն պատճառը: Զոհվողը եղել է ոչ թե ոստիկան, այլ ցուցարար: Այդ սպանությունը տեղի է ունեցել Մյասնիկյանի արձանից առավելագույնը 300 մետր հեռավորության վրա: Իմ այս խոսքերին չհավատացողները կարող են ուշադիր նայել մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող DVD-ն եւ կգտնեն ասվածը հիմնավորող փաստեր: Ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել այդ DVD-ում առկա մի տեսարանի վրա, երբ ոստիկանական ջրցան մեքենան լվանում է իմ նշած վայրը, որը, ինչպես ապացուցում են նկարահանումները, ծածկված է արյամբ, ուղեղի եւ մարմնի այլ մասերի կտորներով: Հարց. ինչո՞ւ է ոստիկանությունը մաքրում, լվանում հետքերը: Շատ պարզ պատճառով, որ հնարավոր չլինի ապացուցել, որ բախումը սկսվել է այն բանից հետո, երբ ցուցարարները տեսել են, որ իրենց սպանում են: «Լվացման» այդ գործընթացը, ի դեպ, ապացուցում է, որ նախապես պլանավորված են եղել ոչ միայն սպանությունները, այլեւ դրանց հիմնավորումները, եւ երբ 1500 դրամով սկսած, իսկ հիմա 50 դոլարի մակարդակի հասած պուտանկաները հայտարարում էին, որ զոհերը իրենք են մեղավոր` զոհված լինելու համար, հենց նախապես գծագրված վարկածն էին առաջ մղում: Ու հիմա Սերժ Սարգսյանի ասածի իմաստն այն է, որ սպանված քաղաքացիական անձինք այն մարդիկ են, ովքեր հանրահավաքի վայրից 1 կիլոմետր հեռու խանութ էին թալանում: Բայց խանութ թալանողները չէին կարող սպանվել, որովհետեւ, ինչպես պարզվեց, Սերժ Սարգսյանի վստահված անձինք են եղել եւ կատարում էին երկրի բարձրագույն ղեկավարության հատուկ հանձնարարությունները: Ու մինչ նրանք անարգել թալանում էին նախապես կրճատված տեսականիով խանութները, ոստիկանությունը լվանում էր ոճրագործության հետքերը, որ իրադարձություններից 4 ամիս անց իշխանությունը իր ուզած լեգենդներն ու ստերը շրջանառության մեջ դնելու հնարավորություն ունենա: Չստացվեց ու չի ստացվի:

    Հ.Գ. Չեմ բացառում, որ առաջին ցուցարարը սպանվել է հենց Երեւանի քաղաքապետարանի նախկին շենքի մոտ` Գր. Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում: Բայց այս վարկածի անհերքելի ապացույցներ այս պահին չունեմ: Ասեմ նաեւ, որ ՀՀ գլխավոր դատախազության վարկածները` սպանությունների վայրերի վերաբերյալ, հիմնականում մտացածին են թվում եւ ոչ մի վստահություն չեն ներշնչում:

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Էջ 39 118-ից ԱռաջինԱռաջին ... 293536373839404142434989 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ ամենամեծ թերությունը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 103
    Վերջինը: 09.06.2014, 21:58
  2. «Հարսնաքարի» դեպքերի մասին
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 113
    Վերջինը: 06.12.2012, 17:21
  3. Ամենամեծ ՕԳԳ ունեցող ֆուտբոլիստը (2010/2011):
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 17.04.2011, 02:20
  4. Ո՞ր ֆուտբոլիստը ունի ամենամեծ ՕԳԳ
    Հեղինակ՝ Cesare, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.04.2011, 17:50
  5. Գրառումներ: 27
    Վերջինը: 25.11.2007, 22:15

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •