Այսպիսի գրառումներ անողներից այս հարցի պատասխանը դեռ չեմ տեսել.
1996 թվականին, երբ ցուցարարները, ի տարբերություն 2008-ի խաղաղ հանրահավաքների, գրոհեցին աժ շենքը, ծեծի ենթարկեցին քաղաքական գործիչների, ինչո՞ւ ոչ մի ցուցարար չզոհվեց:
Իսկ 96-ին, երբ ժողովուրդը դեմ էր կանգնել ԼՏՊ-ին, այդ ժամանակ նո՞ւյնպես հիշողության կորուստ էր, նրանք չէ՞ին հիշում, որ 88-ին կանգնած էին ԼՏՊ-ի կողքին:
Ես ժողովրդի մի մասնիկ եմ և չեմ տառապում հիշողության կորստով: Եթե դուք նույնպես ժողովրդի մի մասնիկն եք և տառապում եք հիշողության կորստով, դա ձեզ ոչ մի բարոյական իրավունք չի տալիս ձեր տառապանքը ամբողջ ժողովրդին վերագրելու:
Ի դեպ՝ Ղարաբաղը հատուկ անուն է և գրվում է մեծատառով:
Խնդրում եմ այս թեմայում չօֆֆտոպել
Բայց մի հատ էլ իմ կողմից
Հ.Գ.Պանդո՜ւխտ…
Ըհը. Այ որ իշխանությունը մի կողմ դներ իր սիրած գործը՝ թալանը, սպանությունը և նման՝ իրենց բնորոշ գործողությունները և զբաղվեր իր գործով, մարդիկ կաշխատեին, պարապ չէին լինի և օրերով չէին գնա Ազատության Հրապարակ՝ ցույցերի և հանրահավաքների մասնակցելու:
Էջանիշներ