Իշխանությունը
Ընդդիմությունը
Ոստիկանությունը
Ցուցարարները
Սադրիչները
Ամենակարող ժամանակը ուղիղ 3 ամսում (03.03.2008 և 03.06.2008) կարողացավ փոխել Ձեր կարծիքը մեղավորների հարցում, հիշեցնեմ Ձեր նախկին գրառումը, ուր պնդում էիք, որ ժողովուրդն է ամենաղամեղավորը.
Սակայն այդ նույն ժամանակը երբեք չի փոխի ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունն այն է, որ ցանկացած Ձեր գրառում համեմատելի է միայն մերկապարանոց հայտարարության հետ, քանզի գոնե ես երբևէ չեմ հանդիպել Ձեր որևէ գրառման, որտեղ կլինի հիմնավորում, մտքի տրամաբանական ապացուցում, կլինի կառուցողական:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հիմնավորումներ կա՞ն: Իհարկե` ո՛չ: Ինչպե՞ս են անվանում անհիմն արտահայտությունները. լավ, արդեն ասվեց. մերկապարանոց: Տեղին է ասված
Հարց.
1. Կարո՞ղ ես նշել ԼՏՊ-ի մեղքը:
2. Կարո՞ղ ես հիմնավորել, որ մարտի 1-ի զոհերը մոլորյալներ էին:
սիսար, խնդրում եմ հատուկ ուշադրության արժանացնես տվածս հարցերի առաջին բառերը. ես չեմ հարցնում մեղավո՞ր է, թե՞`ոչ: Ես չեմ հարցնում մոլորյալնե՞ր են, թե՞` ոչ: Հարցնում եմ` կարո՞ղ ես ապացուցել, թե՞` ոչ: Կարող ես գրառմանս նույնիսկ չպատասխանել, քանի որ ես տվածս հարցերի պատասխանները գիտեմ… գիտեմ, որ չես կարող, այսինքն ես չեմ հարցնում, ես պատասխանում եմ. լինում են դեպքեր, երբ հարցական նշաններ հանդիպում են նաև պատասխանների մեջ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Chuk-ին, Artego -ին Kuk-ին Մարկիզին-ին:
հարգելիներս, նախ կներեք եթ՞ե իմ գրառումների ընթացքում Ձեր կարծիքով, Ձեր հասցեին ինչ որ տեղ, վիրավորական խոսքեր են հնչել:
Չեմ կասկածում բոլորիդ նպատակները ազնիվ են, սակայն ամեն մի քայլից առաջ պետք է մտածել... արդյո՞ք ինչքանով են իմ գործողությունները ծառայում, ի նպաստ պետականության ամրապնդմանը , իշխանություններին պետք չե նույնացնել պետականության հետ, իշխանություները գալու են եւ գնալու:
Անձամբ հիացած չեմ նախկին եւ ներկայիս իշխանություններով: մեր հայրենիքում դեռ երկար ժամանակ մենք չենք ունենալու արժանի նախագահ եւ կառավարություն, քանի դեռ հայ մարդու մեջ, նախկին հասարակարգից պահպանված է հոռի եւ անտաշ սովորությունները, այն է... կաշառակերությունը, թայֆայականությունը, հովանավորչությունը, գողականությունը, եւ զոռբայությունը, օրենքների շրջանցումը, եւ ամենագլխավոր՝ ախքատությունը: Այս բոլոր երեւույթները վերացնելու համար, նախ մեր հայրենիքին հարկասվոր է կայունություն եւ 2-3 սերնդափոխություն: Այ... այս ընթացքում կարեվորվելու է ձեզ նման ըմբոստ երիտասարդների հավասարակշռված պայքարը հանուն արդարության եւ ժողովրդավարության :
Միմիայն իշխանությունները ի վիճակի չեն լինելու վերացնելու այդ անտաշ հասարակական սովորութները: Այսուհետ Ձեզ նման երիտասարդների հավասարակշռված եւ կառուցողական պայքարի ոգին պետք է ամեն վարկյան ճնշում բանեցնի իշխանությունների վրա, որպեսզի նրանք մշտապես զգաստ վիճակում գտնվեն: Միայն, ոչ երկարատեւ ցնցումների, անկախ թե ով է նախագահը: Ողջախոհ եւ ուժեղ ընդիմադիր քաղաքական դաշտի ճնշման արդյունքում, անպայմանորեն ունենալու ենք ուժեղ, արժանի, եւ արդար իշխանավորներ: Ապագան Ձեզ է պատկանում, չեմ կասկածում, երբ ներկայիս սերունդը(որի օձիքից՝ երբեք կապված չի եղել մուրճն ու մանգաղը) կըդառնա իշխանավոր, այդ ժամանակ մենք բոլորս առիթ կունենանք հպարտանալ մեր հայրենիքով: Բարին Ձեզ...
Սիսար, բա էլ ինչի համար էիր էսքան ժամանակ ծախսու՞մ:
Ինչևէ՝ անփորձանք:
"Clouds now and again
give a soul some respite from
moon-gazing-behold."
Matsuo Basho
Սիսար, ներիր բայց պիտի խառնվեմ։ Եթե իշխանությունների դերը ըստ քեզ այդքան մեծ չի, ու նախագահից էլ էդքան բան կախված չի, կարո՞ղ ես բացատրել, հանուն ինչի ենք մենք պահում իշխանություններին, դու գիտե՞ս ինչ թանկ է այդ իշխանություններ կոչվածը մեզ վրա նստում, սոցիալական հարկ, եկամտահարկ, մաքսավճարներ, պետությունը հանձինս իշխանությունների ամեն մի գործարքի մեջ փայ է մտնում, սկսած սննդամթերքից ու կոմունալ ծառայություններից, տրանսպորտ, բենզին, տեխասմոտրով ու օրինակ ասենք Վրաստանի սահմանին «ժամանակավոր արտահանման ու ներկրման» անկապ վճարները։ Դրանք միլիարդներ են ախր… Դրան էլ գումարած երկրի բոլոր ռեսուրսները՝ հանքային, էներգետիկ, տուրիստական… Փաստորեն պահում ենք պորտաբույծների մի ամբողջ բանակ, որոնք մեր երկրի պետականության հետ ոչ մի կապ չունեն։ Ու դեռ հանգիստ ընդունում ենք այդ փաստը![]()
Si vis pacem, para bellum
Միջազգային նորմերով սահմանված է պետության 14 ֆունկցիա, գործառույթ եթե կուզեք, COFOG ա կոչվում: Դրա մեջ մտնում են, ի թիվս այլ գործառույթների նաև ազգային անվտանգությունը, հասարակական կարգի պահպանումը, դատաիրավական համակարգը: Բայց դե նայած որ երկրում այդ գործառույթներն ինչպես են մեկնաբանվում: Մի տեղ կարող ա քաղաքացիները քաղաքի կեսը պաժառ տան, մարդ չզոհվի, ու հաջորդ օրը նախագահը ներողություն խնդրի բոլորից, որ չի կարողացել ժամանակին սոցիալապես անապահով խավի պրոբլեմները լուծել, դրա համալ էլ քաղաքը պաժառ են տալիս: Իսկ մի ուրիշ, ասենք Սիսարի երազած երկրում, պետությունը նրա համար է, որ հոլանդական թառլան, բարձր կաթնատվությամբ կովի տեղ դրած իրա ժողովրդին առավոտից իրիկուն կթի, ու կովի ամեն բողոքի բառաչի հետ մի հատ լավ ծեծ տա, բառաչի շարունակվելու դեպքում էլ, դնի ու կրակի կովի վրա, վերջում էլ կովին մեղավոր հանի ու տուժող կողմ չճանաչի, իսկ նախիրի առաջնորդ ցլիկներին ամորձատի ու մի տաս տարով ուղարկի գաղութները:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 24.06.2008, 20:48:
ներողամիտ եղեք, թյուրըմբռման կապակցությամբ:
Ավելացվել է 5 րոպե անց
Մեֆիս, արդեն հոգնել ենք այդ հարցը քննարկելուց, եկեք... ժամանակը պատասխանի այդ հարցերին, ազգովի արդեն գիժ ենք դառել: Միայն կավելացնէի... դրսից սարքեցին մեր ազգի գլխին, հիմա ամիսներ շարունակ պետք է հոշոտեն՞ք իրար, եկեք վերջ տանք, անձամբ արդեն հոգնել եմ:
Վերջին խմբագրող՝ սիսար: 25.06.2008, 09:05: Պատճառ: Գրառման ավելացում
Սիսո ջան, հասկանում եմ որ հոգնել ես, էս վերքը ժամանակը չի բուժի, ժամանակի ընթացքում սա կվատանա, եթե լուծում չստանա…ժամանակը շատ վերքեր է բուժում, բայց ոչ ամեն վերք…սա դրսից սարքած բան չի: մեր "խասյաթն է", ամեն ինչ "դրսի" վրա գցելը…իսկ մենք ոչնչում մեղավոր չե՞նք…ոնց որ հասկանում եմ "դուրսն" ավելի շատ և ուժեղ լծակներ ունի մեր երկրի ներսում քան "ներսը"…սա վատ մենտալիտետ է և պետության կողմից քաջալերվող, առանց հասկանալու, որ իրենք իրենց են վարկաբեկում
Բիձա (17.08.2009)
իսկ իմ կարծիքով դա զոմբիություն չի, այլ ուղղակի ապշանք է, որ վերևներում դեռ կա մեկը` վերջին մոհիկանը, ով էդքան գրագետ, ես կասեի չափազանց գրագետ ու դիպուկ է խոսում, մի բան, որին մեր ականջները կարոտ են արդեն 10 տարուց ավելին, կարոտ ենք մնացել, որ իշխանության գա մեկը, ով գոնե հայերեն խոսել իմանա, այլ ոչ թե շունչդ պահած սպասես, թե երբ է նախագահդ բարեհաջող ավարտելու խոսքը`առանց լեզվի սայթաքման ու բառերի խեղաթյուրման:Սա` ի դեպ
Իսկ ինչ վերաբերում է հարցմանը, ապա ասեմ, որ ես քվեարկել եմ ընդդեմ իշխանությանը, ողջ պատասխանատվությունը հին և նոր իշխանության խղճին է :
ՀԺ, Խմբագրական, հուլիսի 3
Սերժ Սարգսյանի առաջին իսկ անդրադարձը մարտի 1-ի դեպքերի փաստական հանգամանքներին աչքի ընկավ աղաղակող ստահոդությամբ: Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նա հայտարարեց, թե մարտի 1-ի բոլոր 10-ը զոհերը սպանվել են հրապարակից 1 կմ հեռու: Իհարկե, դժվար է ասել, թե ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը հրապարակ ասելով, բայց ենթադրվում է, որ խոսքը Մյասնիկյանի արձանի մերձակա տարածքի մասին է, որտեղ ընթանում էր մարտի 1-ի մեր հանրահավաքը: Արձանագրենք նաեւ, որ 10 զոհերից երկուսը մահացել են հիվանդանոցում` մարտի 1-ից շատ օրեր անց: Եւ այնուամենայնիվ, ինչո՞ւմ է ստում Սերժ Սարգսյանը եւ ինչո՞ւ: Խնդիրն այն է, որ ցուցարարների առաջին, երկրորդ զոհերը արձանագրվել են Երեւանի «Ձկան խանութի» մոտ` Գրիգոր Լուսավորիչ փողոցի եզրին, Մաշտոցի պողոտա-Պարոնյան-Գր. Լուսավորիչ փողոցները միավորող էստակադայի վրա: Այս վայրում զորքը եւ ցուցարարները կանգնած են եղել դեմ-դիմաց` 5-10 մետր հեռավորության վրա, իսկ նրանց արանքում շարժման մի քանի ակտիվիստներ են գտնվել` բախում թույլ չտալու համար: Եւ ահա, բախումը սկսվել է այն ժամանակ, երբ ցուցարարների ուղղությամբ կրակոցներ են հնչել, եւ ցուցարարները իրենց դեմքի վրա զգացել են իրենց կողքին մի ակնթարթ առաջ կանգնած երիտասարդներից մեկի ուղեղի եւ արյան ցոլքը: Ուրեմն, արձանագրենք. առաջին զոհը արձանագրվել է ցուցարարների եւ զորքերի բախման մեկնարկից առաջ, եւ այդ սպանությունը դարձել է բախման բուն պատճառը: Զոհվողը եղել է ոչ թե ոստիկան, այլ ցուցարար: Այդ սպանությունը տեղի է ունեցել Մյասնիկյանի արձանից առավելագույնը 300 մետր հեռավորության վրա: Իմ այս խոսքերին չհավատացողները կարող են ուշադիր նայել մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող DVD-ն եւ կգտնեն ասվածը հիմնավորող փաստեր: Ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել այդ DVD-ում առկա մի տեսարանի վրա, երբ ոստիկանական ջրցան մեքենան լվանում է իմ նշած վայրը, որը, ինչպես ապացուցում են նկարահանումները, ծածկված է արյամբ, ուղեղի եւ մարմնի այլ մասերի կտորներով: Հարց. ինչո՞ւ է ոստիկանությունը մաքրում, լվանում հետքերը: Շատ պարզ պատճառով, որ հնարավոր չլինի ապացուցել, որ բախումը սկսվել է այն բանից հետո, երբ ցուցարարները տեսել են, որ իրենց սպանում են: «Լվացման» այդ գործընթացը, ի դեպ, ապացուցում է, որ նախապես պլանավորված են եղել ոչ միայն սպանությունները, այլեւ դրանց հիմնավորումները, եւ երբ 1500 դրամով սկսած, իսկ հիմա 50 դոլարի մակարդակի հասած պուտանկաները հայտարարում էին, որ զոհերը իրենք են մեղավոր` զոհված լինելու համար, հենց նախապես գծագրված վարկածն էին առաջ մղում: Ու հիմա Սերժ Սարգսյանի ասածի իմաստն այն է, որ սպանված քաղաքացիական անձինք այն մարդիկ են, ովքեր հանրահավաքի վայրից 1 կիլոմետր հեռու խանութ էին թալանում: Բայց խանութ թալանողները չէին կարող սպանվել, որովհետեւ, ինչպես պարզվեց, Սերժ Սարգսյանի վստահված անձինք են եղել եւ կատարում էին երկրի բարձրագույն ղեկավարության հատուկ հանձնարարությունները: Ու մինչ նրանք անարգել թալանում էին նախապես կրճատված տեսականիով խանութները, ոստիկանությունը լվանում էր ոճրագործության հետքերը, որ իրադարձություններից 4 ամիս անց իշխանությունը իր ուզած լեգենդներն ու ստերը շրջանառության մեջ դնելու հնարավորություն ունենա: Չստացվեց ու չի ստացվի:
Հ.Գ. Չեմ բացառում, որ առաջին ցուցարարը սպանվել է հենց Երեւանի քաղաքապետարանի նախկին շենքի մոտ` Գր. Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում: Բայց այս վարկածի անհերքելի ապացույցներ այս պահին չունեմ: Ասեմ նաեւ, որ ՀՀ գլխավոր դատախազության վարկածները` սպանությունների վայրերի վերաբերյալ, հիմնականում մտացածին են թվում եւ ոչ մի վստահություն չեն ներշնչում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ