User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ ձեզ՝ իշխանափոխություն կլինի՞

Քվեարկողներ
177. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, անպայման:

    75 42.37%
  • Ոչ, չեմ կարծում:

    88 49.72%
  • Ինձ ի՞նչ, չի հետաքրքրում:

    14 7.91%
Էջ 11 31-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 455 հատից

Թեմա: Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

  1. #151
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Tigana-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ հակաիշխանական տրամադրություններ են
    ժաղ ջան իշխանափոխություն մեր երկրում անհնարին ա, հետո էլ արդյոք դա լավ կազդի մեր երկրի վրա?Ես կոնկրետ չեմ հիշում, թե ով, բայց մի հատ լավ առակ ունենք թագավորին անիծող կնոջ մասին:

    Ինչով համոզված լինենք որ Լևոնը Սերժից լավն ա լինելու?Ոչինչով! Արդյոք Լևոնի ժամանակ ավելի լավ ա եղել վերաբերմունքը ժողովրդի պահանջներին, խոսքի ազատությունը, ԹԱԼԱՆԸ...??? Երևի դուք ուղղակի ուզում եք ազատվել ներկա իշխանությունից:Ուղղակի երիտասարդությունը (ներառյալ`ես) չի հիշում այդ տարիները:
    Օրինակ ես չեմ ուզում ապրեմ գանգստերի դարում:
    1. Նո՞ր ես տեսնում հակաիշխանական տրամադրությունները:
    2. Հիմա անհնարին ա՞, թե՞ հնարին ա, բայց լավ չի ազդի:
    3. Այո՛ Լեւոնը Սերժից լավ ա լինելու ու լավն ա եղել:Կարող եմ ասել՝ ինչո՞ւ:
    4. Փակվել է 1 կամ 2 թերթ: Մենք գիտե՛նք` ինչի համար:
    Այնուամենայնիվ, հաստատ խոսքի ազատություն է եղել:
    5. Եթե երիտասարդությունը չի հիշում, ապա նրանց ծնողները հիշում են:
    6. Օրինակ գանգստերի դարը հիմա՞ է, թե՞ մինչեւ 98 թիվն էր: Մինչեւ 98-ը փողոցներում մարդ չէին սպանում, մարդկանց վրա չէին կրակում: Համ էլ մի հատ գող կար:

  2. #152
    Հատուկ կարգավիճակ Tigana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Հասցե
    Չերեմուշկա
    Տարիք
    37
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ՝ մի հարց. մեծ տառերով գրառում կատարելու իմստը ո՞րն է: Էդ առակը լավ ես մեջբերել, բայց գրառմանդ հետ ոչ մի իմաստային կապ չունի, քանի որ, եթե հետևելու լինենք այդ առակին, ապա պետք է իշխանափոխություն կատարել. լավ կլինի՝ նորից ընթերցես նշածդ առակը. այնպիսի տպավորություն է, որ կա՛մ չես հասկացել առակի իմաստը, կամ էլ փորձում ես հիշեցնել մի բան, ինչի մասին ինքդ չես հիշում:
    Եթե նշածդ առակը համարում ես լավը, ինչպես արդեն նշել ես, ապա այդ լավ առակն ուսուցանում է, որ նախկին թագավորն ավելի լավն է՝ համեմատած ներկա թագավորի, և առակի հերոսը՝ թագավորին անիծող կինը, չի ուզում, որպեսզի նոր թագավոր լինի, քանզի նորերը՝ քանի գնում՝ ավելի վատն են լինում: Այժմ փորձենք ժամանակակից իրադարձություններին համապատասխանեցնել նշածդ առակը և տեսնենք թե ինչ կստացվի. ԼՏՊ-ն կլինի առակի առաջին թագավորը, ՌՔ-ն կլինի երկրորդը, ՍՍ-ն՝ երրորդը: Ըստ առակի տրամաբանության՝ ԼՏՊ-ն վատ թագավոր է, ՌՔ-ն ավելի վատն է, քան ԼՏՊ-ն, ՍՍ-ն ավելի վատն է, քան ՌՔ-ն: Ամփոփենք. Եթե տեղի ունենա իշխանափոխություն հետևյալ ֆորմատով՝ ՍՍ-ին փոխարինի ԼՏՊ-ն, դա կնշանակի, որ կունենանք ավելի լավ թագավոր, քան ՍՍ-ն է:
    Եվ ինչպե՞ս կարող ես հիմնավորել այն միտքդ, որ իշխանափոխությունը մեր երկրում անհնար է: Ես ասեմ, որ դա հնարավոր է, և ասածդ, մեղմ ասած, իրականությանը բացարձակապես չի համապատասխանում: Նշեմ մի փաստ, որին Հայաստանի նորագույն պատմությանը որոշ չափով ծանոթ յուրաքանչյուր բանական արարած համաձայն կլինի. 1988 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել իշխանափոխություն: Ահա մի նոր եզրակացություն. եթե դու նշում ես. «իշխանափոխություն մեր երկրում անհնարին ա», ապա, կա՛մ տեղյակ չես, որ 1988 թվականին Հ.Հ.-ում տեղի է ունեցել իշխանափոխություն, կա՛մ այս արտահայտությանդ մեջ «մեր երկրում» ասելով նկատի չունեիր Հայաստանի Հանրապետությունը:

    Ես ասում եմ որ հիմա իշխանափոխություն չի լինի, իսկ թե ինչ ա եղել 88 թվին կապ չունի հիմիկվա հետ:
    Իսկ ինչ վերաբերվում ա առակին, հեշտ ա տրամաբանել ու հասկանալ թե ինչ էի ասում.
    Ես դիմում էի Լևոնին սատարողներին.Ես խոսում էի ներկայումս <<թագավորին>> փոխելու մասին չէ, ասեցի որ Լևոնին ընտրելը կարա ավելի վատ հետևանքներ ունենա ու փոշմանենք:
    Прежде чем о чем-то мечтать - подумай, а вдруг сбудется.

  3. #153
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Tigana-ի խոսքերից Նայել գրառումը
    ... ասեցի որ Լևոնին ընտրելը կարա ավելի վատ հետևանքներ ունենա ու փոշմանենք:
    Մանրամասնիր հա...

  4. #154
    Հատուկ կարգավիճակ Tigana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Հասցե
    Չերեմուշկա
    Տարիք
    37
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Նո՞ր ես տեսնում հակաիշխանական տրամադրությունները:
    2. Հիմա անհնարին ա՞, թե՞ հնարին ա, բայց լավ չի ազդի:
    3. Այո՛ Լեւոնը Սերժից լավ ա լինելու ու լավն ա եղել:Կարող եմ ասել՝ ինչո՞ւ:
    4. Փակվել է 1 կամ 2 թերթ: Մենք գիտե՛նք` ինչի համար:
    Այնուամենայնիվ, հաստատ խոսքի ազատություն է եղել:
    5. Եթե երիտասարդությունը չի հիշում, ապա նրանց ծնողները հիշում են:
    6. Օրինակ գանգստերի դարը հիմա՞ է, թե՞ մինչեւ 98 թիվն էր: Մինչեւ 98-ը փողոցներում մարդ չէին սպանում, մարդկանց վրա չէին կրակում: Համ էլ մի հատ գող կար:
    Գանգստերի դարը մինչև 98-ն էր, երբ Լևոնը բերեց ինքնակող <<գողին>> , որն ասում էր <<ամենամեծ գողը ես եմ...>>
    Գիտեմ որ թերթեր են փակվել ու նման բաներ,Լևոնն էլ դաշնակցությունն էր փակել Վահան հովհաննիսյանին էլ նստցրել ու էլի նման բաներ:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ՝ մի հարց. մեծ տառերով գրառում կատարելու իմստը ո՞րն է:
    Մեծ տառերով գրելու իմաստը այն է որ գրառում կատարողն ուզում ա որ տեքստի մեջ էդ մասը ավելի ուշադրության արժանանա:
    Վերջին խմբագրող՝ Tigana: 19.06.2008, 18:48: Պատճառ: Գրառման ավելացում
    Прежде чем о чем-то мечтать - подумай, а вдруг сбудется.

  5. #155
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Tigana-ի խոսքերից Նայել գրառումը
    Գանգստերի դարը մինչև 98-ն էր, երբ Լևոնը բերեց ինքնակող <<գողին>> , որն ասում էր <<ամենամեծ գողը ես եմ...>>
    Գիտեմ որ թերթեր են փակվել ու նման բաներ,Լևոնն էլ դաշնակցությունն էր փակել Վահան հովհաննիսյանին էլ նստցրել ու էլի նման բաներ:
    Որքան էլ այդ անձնավորությունը թերություններ ուներ, բայց այնուամենայնիվ նա մեր երկիրը մաքրեց տարբեր տիպի քրեական տարրերից, վարդանիկներից, միլիոնատեր կիսաքրեականներից եւ այլն: Ամենակարեւթրն այն էր, որ փողոցներում մարդ չէին սպանում: Մի հատ օլիգարխի թուլա ջպով մարդկանց վրայերթ չէր անում...էլի ասեմ?
    Կարդացել ես Վանոյի հոդվածները?
    Դաշնակների հետ կապված`կարծում եմ, դու ուղղակի լավ չես տեղեկացված:

    Հաստատ հիիկվա հետ անհամեմատելի է....

  6. #156
    Հատուկ կարգավիճակ Tigana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2007
    Հասցե
    Չերեմուշկա
    Տարիք
    37
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանրամասնիր հա...
    Դե այսինքն եթե իշխանափոխություն լինի կարող ա սկսենք երազելով հիշել Սերժի վարչակազմը ոնց որ են կինը սկսեց աղոթել մահացած թագավորի որդու համար

    Ավելացվել է 1 րոպե անց
    Ժող ջան կներեք ես ստեղ չպիտի մտնեի, գնացի
    Վերջին խմբագրող՝ Tigana: 19.06.2008, 18:53: Պատճառ: Գրառման ավելացում
    Прежде чем о чем-то мечтать - подумай, а вдруг сбудется.

  7. #157
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Tigana-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե այսինքն եթե իշխանափոխություն լինի կարող ա սկսենք երազելով հիշել Սերժի վարչակազմը ոնց որ են կինը սկսեց աղոթել մահացած թագավորի որդու համար
    Եղբայր, դու վերացական բան ես գրում...Դե կարող ա-ով սաղ կյանքներս չենք ապրելու:
    Այդպես էլ չմանրամասնեցիր:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 19.06.2008, 18:56:

  8. #158
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Tigana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ասում եմ որ հիմա իշխանափոխություն չի լինի, իսկ թե ինչ ա եղել 88 թվին կապ չունի հիմիկվա հետ:
    Իսկ ինչ վերաբերվում ա առակին, հեշտ ա տրամաբանել ու հասկանալ թե ինչ էի ասում.
    Ես դիմում էի Լևոնին սատարողներին.Ես խոսում էի ներկայումս <<թագավորին>> փոխելու մասին չէ, ասեցի որ Լևոնին ընտրելը կարա ավելի վատ հետևանքներ ունենա ու փոշմանենք:
    Գրառումներիցդ համոզվում եմ, որ այդ առակի իմաստը կա՛մ չես հասկացել, կա՛մ չես հիշում. Եթե հետևենք առակի խորհրդին, ապա պետք է որ Լևոնի՝ նախագահության կրկնությունը լավ լինի՝ համեմատած ներկայիս:


    Մեջբերում Tigana-ի խոսքերից Նայել գրառումը

    Մեծ տառերով գրելու իմաստը այն է որ գրառում կատարողն ուզում ա որ տեքստի մեջ էդ մասը ավելի ուշադրության արժանանա:
    Իսկ եթե գրառման հեղինակն ուզում է, որ շատ ավելի մեծ ուշադրության արժանանա իր գրառման տվյալ հատվածը, ապա պետք է շատ ավելի մեծ տառերո՞վ գրի առնի այդ՝ մեծ ուշադրության արժանի հատվածը:

    Մեջբերում Tigana-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե այսինքն եթե իշխանափոխություն լինի կարող ա սկսենք երազելով հիշել Սերժի վարչակազմը ոնց որ են կինը սկսեց աղոթել մահացած թագավորի որդու համար
    Եթե գաղտնիք չի, ովքերո՞վ եք երազելով հիշելու Սերժի վարչակազմը և հատկապես ո՞ր գործողությաուններն եք հիշելու՝ այդ վարչակազմի կողմից կատարված:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 19.06.2008, 23:46: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #159
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    չեմ հասկանում. ի՞նչ կապ ունի Լևոնը, թող արդար ընտրություններ լինեն Տիգրան Թորոսյանը դառնա նախագահ. խնդիրը նախագահի անձը չէ, այլ նրա լեգիտիմությունը

  10. #160
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքան էլ այդ անձնավորությունը թերություններ ուներ, բայց այնուամենայնիվ նա մեր երկիրը մաքրեց տարբեր տիպի քրեական տարրերից, վարդանիկներից, միլիոնատեր կիսաքրեականներից եւ այլն: Ամենակարեւթրն այն էր, որ փողոցներում մարդ չէին սպանում: Մի հատ օլիգարխի թուլա ջպով մարդկանց վրայերթ չէր անում...էլի ասեմ?
    Կարդացել ես Վանոյի հոդվածները?
    Դաշնակների հետ կապված`կարծում եմ, դու ուղղակի լավ չես տեղեկացված:

    Հաստատ հիիկվա հետ անհամեմատելի է....
    Մարկիզ, բավական չէ՞ մաքրազարդել և սպիտակացնել Լևոնի առաջին ժամկետը։ ինչու ես անընդհատ համեմատում, չէ որ համաձայն ես որ լավ չէր։ Ավելի պակաս վատ էր քան Քոչարյանը, այ հիմա իմ ծիծաղն էլ եկավ։

    Ամեն բան, որ եղավ նրանից հետո, արդեն կար և սկսվում էր նրա օրոք։
    Թերթ փակվեց, լրագրող ծեծվեց, կաշառք կերվեց (ոչ մի հատ, շատ-շատ), կուսակցություն արգելվեց `ես տեղյակ եմ դաշնակցությունից, ներկա եմ եղել և կատակերգական դատին, որն առանց ապացույցների պարզապես տևեց մօտ երկւ տարի, ոչ պատիժ, ոչ ազատություն, предварительное заключение-2 года?!

    ԼՏՊ-ի արժանիքները նշելու համար պետք է հատուկ ետ չնայել, հակառակ արդյունքը կստացվի, գուցե հիմա՞ ունի ծառայություններ`գիրք գրեց, հավաքեց, արթնացրեց, էդ դւ գիտես, ավելի լավ է այդտեղ փնտրի։
    Ստեղծեց ընդդիմություն, արդեն վատ չէ, անկեղծ, դա արժանիք է։ Եվ հիմա թող այն զարգացնի, ոչ թե ձգտի "գահին"։

  11. #161
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թերթ փակվեց,
    Այո, եղել է: Իսկ պատճառները չէի՞ր հիշեցնի:
    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    լրագրող ծեծվեց,
    Խիստ ցավալի փաստ: Բայց հետաքրքիր զուգադիպությամբ այդ ծեծված լրագրողներից մեկը հիմա առաջին շարքում է: Թե՞ ինչ-որ բան խառնում եմ:
    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    կաշառք կերվեց (ոչ մի հատ, շատ-շատ),
    Նաև մինչև իրենց, նաև սրանցից հետո ու ընդհանրապես միշտ:
    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    կուսակցություն արգելվեց `ես տեղյակ եմ դաշնակցությունից, ներկա եմ եղել և կատակերգական դատին, որն առանց ապացույցների պարզապես տևեց մօտ երկւ տարի, ոչ պատիժ, ոչ ազատություն, предварительное заключение-2 года?!
    Կարծես երկու հանգամանք խառնեցիր իրար տատ:
    Դաշնակցության գործունեությունկ կասեցվել է, քանի-որ գործում էր հակասահմանադրորեն: Տարբերակ առաջարկվեց գործունեությունը համապատասխանացնել սահմանադրությանը ու նորից գործել: Ես, որպես անհատ, հաշվի առնելով այդ տարիներին դաշնակցության կուսակցության որոշ գործունեություններն, որոնք իմ՝ անհատիս գնահատականով ուղղված էին պետության դեմ, շատ կուզեի, որ լրիվ փակվեր: Անկեղծ: Հիմա չեմ ուզում, ի դեպ: Բայց չնայած օրինակ իմ այդպիսի սուր տեսակետին նրանց փափուկ տարբերակ է առաջարկվել: Ընդամենը ղեկավարումը տեղափոխել այդքան գովերգված հայրենիք:

    Իսկ դատավարաթյունը թերևս նկատի ունես Դրոյի և Վահան Հովհաննիսյան+30 գործերը: Հետաքրքիր զուգադիպությամբ «հեղափոխությունից» հետո, Քոչարյանի օրոք, ոչ մի արդարացման որոշում չեղավ, ոչ մեկի գործը չկարճվեց, դատարանի որոշումը չփոխվեց... Սա ինձ մտորելու շատ տեղիք է տալիս, զուտ այսքանը: Իրականում կարելի է ավելի խորանալ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #162
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկիզ, բավական չէ՞ մաքրազարդել և սպիտակացնել Լևոնի առաջին ժամկետը։ ինչու ես անընդհատ համեմատում, չէ որ համաձայն ես որ լավ չէր։ Ավելի պակաս վատ էր քան Քոչարյանը, այ հիմա իմ ծիծաղն էլ եկավ։
    Հարգելիս, ես այդ գրառման մեջ կոնկրետ փաստերից եմ խոսել: Ես այնտեղ չեմ մաքրազարդել Լեւոնի իշխանության տարիները: Դուք երեւի ուշադիր չեք ընթերցել:
    Երեկ մեկ այլ թեմայում ես գրել էի իմ կարծիքը, եւ դուք արդեն ծանոթ եք:


    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն բան, որ եղավ նրանից հետո, արդեն կար և սկսվում էր նրա օրոք։
    Թերթ փակվեց, լրագրող ծեծվեց, կաշառք կերվեց (ոչ մի հատ, շատ-շատ), կուսակցություն արգելվեց `ես տեղյակ եմ դաշնակցությունից, ներկա եմ եղել և կատակերգական դատին, որն առանց ապացույցների պարզապես տևեց մօտ երկւ տարի, ոչ պատիժ, ոչ ազատություն, предварительное заключение-2 года?!
    Դուք ընդհանրապես ոչնչից տեղյակ չեք: Չնայած մասնակցել եք...
    Իսկ կարելի՞ է իմանալ՝ ինչու եք դատին մասնակցել...Ո՞նց ա եղել, որ ներկա եք եղել:
    Եթե գաղտնիք չէ:
    http://www.chi.am/ , No 304, Հունիսի 17, 2003 թ.

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    ԼՏՊ-ի արժանիքները նշելու համար պետք է հատուկ ետ չնայել, հակառակ արդյունքը կստացվի, գուցե հիմա՞ ունի ծառայություններ`գիրք գրեց, հավաքեց, արթնացրեց, էդ դւ գիտես, ավելի լավ է այդտեղ փնտրի։
    Ստեղծեց ընդդիմություն, արդեն վատ չէ, անկեղծ, դա արժանիք է։ Եվ հիմա թող այն զարգացնի, ոչ թե ձգտի "գահին"։
    Արդեն գրել եմ: Երկրորդ անգամ գրելու հավես չունեմ, ցավդ տանեմ:
    Առանց գահին ձգտելու` չի կարող զարգացնել:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 26.06.2008, 02:09:

  13. #163
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Եկեք նախապես ընդունենք, որ մեր կարծիքն ինչ որ մեկին հետաքրքրում է, լա՞վ։ Սա հենց այնպես, հող եմ նախապատрաստում...

    Ես չեմ ցանկանում իշխանափոխություն։ Ես ցանկանում եմ մեր երկրում ուժեղ ընդդիմություն։ Դա անհրաժեշտ է միշտ, ցանկացած իշխանության դեպքում։ Մեկը տիրում է, մեկը ընդդիմանում, և այդպես անընդհատ, իրար փոխարինելով։

    Մեր երկրում չի եղել ընդդիմություն, բոլորդ էլ ասացիք, հիմա կա և հենց այս կազմը պետք է շարունակի 4տարի մնալ այս դիրքում, զարգացնել իր գործելակերպը, սովորել, նոր դեմքեր մղել իր շարքերից, մեծանալ, իրոք մեծամասնություն դառնալ։ Եվ իհարկե հսկել իշխանության աշխատանքը։ 4 տարի հետո մենք կունենանք արդեն պատրաստի դեմոկրատական բանաձև։ Այդ ժամանակ էլ կընտրվի ընդդիմ. գործիչը, կամ էլ ո՞չ... կամ էլ ես մեկը չէ...գուցե մինչ այդ ժողովուրդը տեսնի, թե իրենք ինչպես են աշխատում , ինչ մեքենա են քշում, քննություններ ինչպես են ընդունւմ, ամեն մեկն իր տեղում։

    Եվ դա պատիժ չի, ընդհակառակը, շատ ավելի լավ դիրքում են բողոքականները։ Լավը միշտ օպպոզիցիան է, վատը` իշխանությունը։ Անկախ անձերից, հենց դերերը փոխվում են, հոպ, սխալները վիճակվում են իշխանությանը։

    ԼՏՊ ն համարում է, որ մեր ընդդիմությունը ինքն է, թույլ է տալիս որ գոռան Լևոն-Լևոն։ էլ ի՞նչ գաղափար մնաց, նորից ամեն պայքար դառնում է զուտ իշխանության պայքար։ Դա երբեք ժողովրդի համար չէ։
    Մենք, ժողովուրդս, պետք է սովորենք այն մտքին, որ միշտ լինելու է ընդդիմություն, այսօր սա, վաղը`նա։

    Հիմա ես օրինակ գերադասում եմ այսպիսի, ներկա ընդդիմություն։ Հենց հիմա որ Լևոնը դառնա նախագահ, ո՞վ է լինելու ընդդիմական, փօքր կուսակցությունները, թե՞ Սերժը:
    Ամենաշատ կվախենայի, եթե ընդդիմ. ուղղակի վերանար, դե հաղթել է, չէ՞։ Եվ դա հնարավոր է, դեռ ուժեղ ու կազմակերպված չի։ Ախր դա մի ամբողջ դպրոց է, միայն մարդկանց զարթնած գիտակցությունը, միտինգները, կրքոտ ցանկությունները քիչ են, մի ղեկավարը վատ է, դրանք մի քանիսը պետք է լինեն:

    Մի հոդված կար այստեղ` "Ընդդիմափոխություն", հեղինակն ասաց իշխանության բանաձև, ընկաք քերականական սխալների հետևից...

    Հենց սա է, Իշխ. կուսակցություններ +ընդդիմ.կուսակցություններ =ժողովրդական իշխանություն

  14. #164
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Մի հոդված կար այստեղ` "Ընդդիմափոխություն", հեղինակն ասաց իշխանության բանաձև, ընկաք քերականական սխալների հետևից...

    Հենց սա է, Իշխ. կուսակցություններ +ընդդիմ.կուսակցություններ =ժողովրդական իշխանություն
    Կարդացեք, խնդրում եմ. հենց Ձեր նշած թեմայում իմ գրառումը...

  15. #165
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Տատ, նախ ասեմ, որ անձամբ ինձ կարծիքդ և յուրաքանչյուրի կարծիքը շատ հետաքրքիր է: Կոնկրետ գրառմանդ մեջ ասած շատ մտքերի հետ եմ համաձայն, բայց շատերը, կարծես ոչ այս պահի համար են, ոչ մարտիմեկյան իրադարձություններից հետո գտնվող երկրի, ոչ քաղբանտարկյալներ ունեցող երկրի, ոչ այսպիսի համատարած ռեպրեսիաների մեջ գտնվող երկրի... Շարքը կարելի է շարունակել, իսկ ես, քանի որ պատրաստվում եմ քնելու, միայն վերջին հանրահավաքի ժամանակ հնչած մի միտք կմեջբերեմ՝ ընդհանուր մտորելու համար: Մնացյալ քննարկումը կթողնեմ հետագային

    Այդ միտքն էր.
    Հիմա այստեղ է մեր երկրի ապագա քաղաքական ողջ վերնախավը. թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 11 31-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական կողմնորոշման փոփոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.02.2015, 14:34
  2. Ամեն ինչ լավ կլինի
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.04.2014, 16:53
  3. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 29.01.2009, 15:26
  4. Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 87
    Վերջինը: 29.10.2008, 15:13
  5. Պատերազմ կլինի՞
    Հեղինակ՝ Armenoid, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 20.05.2008, 11:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •