Այո, անպայման:
Ոչ, չեմ կարծում:
Ինձ ի՞նչ, չի հետաքրքրում:
dvgray, հեգնական խոսելաոճիդ թարգը տու! Տպավորությունա ստեղծվում, որ ուզում ես մի բանել ես ասեմ, որ մոդերները արձագանքեն...
dvgray, ասեմ, որ շատ ճիշտ ես նկատել, որ շուտվանից գրառումներ չեմ անում քաղաքականություն բաժնում, կամ էլ չեմ մտնում վեճերի մեջ: Ասեմ խի: Որտև զգացել եմ, որ լևանականներից շատերը ունեն պրովակացիա անելու հիանալի տաղանդ, դրդում են բանավեճի, սրում բանավեճը, ստիպում, որ մոդերի աչքից չզարնող գրառում կատարվի, ու ըտեղից սկսվումա կարմիր քարտերը և այլն...
Ինչ վերաբերումա բուն հարցին: Ինչ բացատրության մասինա խոսքը, ստեղ ավելի շուտ դու ես կոֆեի բաժակի վրա հիմնվում` մտածելով որ պտի լինեն արտահերթ նախագահական ընտրություններ /ավելի շուտ, քան 2012 թվականը/ : Ես կոնկրետ եմ խոսում, կյանքը ցույց տվեց, փաստը ցույց տվեց, որ Ձեր սիրելի Լևոնը ոչ մի *** էլ չկարաց անի, էլ ինչ ես սպասում իրանից?
Հիմա ես քեզ եմ հարցնում, դու կարաս բացատրություն տաս, քո համոզմունքը, կամ մեծ հույսերը ինչով են հիմնավորվում, որ Լևոնը պետքա արտահերթ ընտրություններ անի /ավելի շուտ, քան 2012 թվականը/?
Ավելացվել է 1 րոպե անց
Կարողա դու ես խառնել:
Կարդա կհասկանաս:---> http://www.akumb.am/showthread.php?t=22777&page=9
Վերջին խմբագրող՝ Սաքուլ: 19.05.2008, 18:50: Պատճառ: Գրառման ավելացում
Կուկ ես չեմ ջոգում քո ուզածը ինչա?
Դու մոռացել ես, որ դու էիր ինձ առաջարկում, որ ես այլևս չբանավիճեմ քո հետ, իսկ քո առաջարկից հետո մի քանի անգամ դու ես քո նախաձեռնությամբ անում էտ:
Վապշե եթե քեզ ուղղված չի իմ գրածը խի ես արձագանքում? թե էտ խասիաթա քո մոտ չես կարա չարձագանքես գրառումներին?
<Չէ, ապեր, ես չեմ խառնել, էդ տվածդ լինկի իմաստը չերեվաց;> - եթե այդքան պարզ ասվածից իմաստ չես տեսնում, ուրեմն այլևս սրա հետ կապված բան չկա ավելացնելու:
Հարց ու պատասխանը էդ հլը չի նշանակում բանավեճ: Անպայման չի, որ գրածդ ինձ ուղղված լինի, որ արձագանքեմ, եթե չգիտես, ասեմ, որ, եթե ընդհանուր թեմայում ա գրառումը, բոլոր անդամներն էլ իրավունք ունեն արձագանքել դրան, որևէ մեկին անձնական գրելու համար, կարծում եմ՝ գիտես, որ կա նամակ: Դժվար թե կարողանամ սենց գրելով քեզ ծանոթացնեմ խասիաթիս, իմաստ էլ չունի երևի:
Ավելացվել է 1 րոպե անց
նախադասության պարզ լինելը ոչ մի կերպ պայմանավորված չի նախադասության իմաստալից լինել կամ չլինելու հետ:
Վերջին խմբագրող՝ Kuk: 19.05.2008, 19:17: Պատճառ: Գրառման ավելացում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Սխալ է տպավորությունտ: Կարող է և հեգնական է ոճս, չեմ բացառում: Բայց դա ինչ-որ մի ուղղորդված նպատակ չունի:
Բա որց ես ուզում լինի, եթե երկու տարբեր կարծիքները իրարից 180 աստիճանով տարբեր են, պարզ չի՞ որ կարճ միացում է լինելու: Իսկ դա չլինելու համար ճիշտ կլինի, որ բանավիճողները ավելի հագալից լինեն դիմացինի հանդեպ ու ավելի պատասխանատու սեփական խոսքի հանդեպ: Միայն դրանից հետո սայլը տեղից կշարժվի ու փոխադարձ կհասկանանք, թե ինչ ու ինչպես ենք ուզում ես մի կտոր հողի ու ժողովրդի ապագան լինի: Այսինքն կգտնենք համագործակցության եզրեր, այլ ոչ թե իրար հակասելու տիրույթներ: Բայց էլի եմ ասում, որ այս պահին ամենակարևոևը մեկը մեկին "էշի" տեղ չդնելն է:
Հ.Գ. Բայց ես 20 տարի է, հա խոսում ենք միայն պրոցեդուրային հարցերի մասին, ու ոչ մի ձև բուն նյութին չենք կարողանում անցնել: Շատ վատ է: Բոլորիս համար:
ստեղ ոչ մեկը Լևոնի սեր չի խոստովանել, այնպես որ անհիմն հեգնախառն խոսալուց դու էլ վատ չես երևում![]()
:
Խոաքը ավելի շատ ոչ թե նրան է վերաբերվում, որ հենց Լևոնը պետք է հասնի իշխանության, այլ որ Սերժի վարչախումբը մինչև նոր, ժամանակին ընտրություններ չի ձգի: Այ սրա մասին ես կարող եմ ասել:
Բայց մինչ իմ ասելը, արի դու ասա, թե ինչից ելնելով ես էտքան վստահ որ իշխանությափոխությու չի լինի: Ինչից ելնելով ես էտքան վստահ Սերժի ու իր վարչախմբի վրա:
ՎԱՐՉԱՊԵՏԸ` ՄԻԱԿ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ
Դատելով այն ամենից, ինչ այսօր տեղի է ունենում իշխանական կուլիսներում, Սերժ Սարգսյանն ակտիվորեն նախապատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Եւ այդ ընտրություններին մասնակցելու համար` Սերժ Սարգսյանը փորձում է իր համար նոր հենարաններ ստեղծել: Իշխանական կուլիսներում արդեն տեւական ժամանակ է` ոչ միայն քաջ գիտակցում, այլ արդեն նաեւ բարձրաձայն խոստովանում են, որ Սերժ Սարգսյանը չի կարողանալու երկար պահել իշխանությունը: Ավելին, նույն շրջանակներում կանխատեսումներ են անում, որ աշնանն ամեն ինչ պայթելու է: Ու դա բացատրում են ոչ միայն ընդդիմության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնով, այլ նաեւ տնտեսական խնդիրներով: Ու տվյալ պարագայում Սերժ Սարգսյանի միակ ելքը մնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին համաձայնվելը: Հասկանալի է, սակայն, որ նրա ունեցած այսօրվա ռեսուրսներով, ըստ էության, անհնար է ընտրությունների գնալ: Դա պարոն Սարգսյանի համար կնշանակի վերջ: ՀՀԿ-ն նրա համար չի կարող հենարան դառնալ, թեեւ նա հանդիսանում է սույն կուսակցության առաջնորդը: Ըստ Ս. Սարգսյանի մերձավորների, նա համարում է, որ նախագահական ընտրությունների ժամանակ այս կուսակցությունն իր համար ձայն չի բերել, եւ ինչպես տեղեկացրել ենք` Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին չի վստահում, ավելին` նա ՀՀԿ-ին, փաստորեն, պատժեց նախագահական ընտրությունների ժամանակ իր համար լավ չաշխատելու համար` զրկելով այս կուսակցությանը նոր կառավարությունում պաշտոններ ունենալու հաճույքից: Մի խոսքով, Հանրապետական կուսակցությունը լրիվ խաղից դուրս է գալիս (ըստ էության, արդեն դուրս է եկել): «Բարգավաճ Հայաստանը» եւս չի կարող հենարան լինել Սերժ Սարգսյանի համար: Վերջինս ԲՀԿ առաջնորդի հետ հին հաշիվներ ունի, եւ ըստ հավաստի տեղեկությունների` Սերժ Սարգսյանն արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից որոշ բիզնեսներ վերցնելու պրոցես է սկսել: Ու եթե այսպես շարունակվի, ԲՀԿ-ն կարող է անգամ ընդդիմություն դառնալ: Սերժ Սարգսյանի համար հենարան չի կարող դառնալ անգամ եկեղեցին, որն այս ընթացքում հասցրեց վերջնականապես վարկաբեկվել: Նույնը վերաբերում է նաեւ մտավորականությանը: Եւ սա, ի դեպ, խոստովանում են նաեւ իշխանական կուլիսներում: Սերժ Սարգսյանին չի կարող օգնել նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Ավելին, Քոչարյանն ամեն ինչ անում է` Սերժ Սարգսյանին խանգարելու համար (բայց սա այլ խոսակցության թեմա է): Մի խոսքով, Սերժ Սարգսյանի վիճակը շատ խառն է:
Լ. Բարսեղյան
Վերջին խմբագրող՝ Kuk: 19.05.2008, 20:57:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ես կասեի` ալեխառն էՄի խոսքով, Սերժ Սարգսյանի վիճակը շատ խառն է- Կուկ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Իշխանափոխություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը նշանակի արտահերթ ընտրություններ: Եթե ոչ` առաջիկա չորս տարիներին իշխանափոխությունն անհնար է, որովհետեւ այսպիսի միտինգներով ու ընդդիմության նման գործելաոճով իշխանափոխության չես հասնի: Իսկ այսօրվա իշխանությն երկար մնալը հող է նախապատրաստում վերարտադրվելու համար:
Դե եկեք բոլորով միասին խնդրենք սերժին, որ ցրի խորհրդարանը, որ կարողանանք իշխանափոխությունն իրականացնել և սերժին էլ ուղարկել համապատասխան "հիմնարկ": Ի՞նչ եք կարծում, կլսի՞Sevo-ի խոսքերից
Իշխանափոխություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը նշանակի արտահերթ ընտրություններ: Եթե ոչ` առաջիկա չորս տարիներին իշխանափոխությունն անհնար է, որովհետեւ այսպիսի միտինգներով ու ընդդիմության նման գործելաոճով իշխանափոխության չես հասնի: Իսկ այսօրվա իշխանությն երկար մնալը հող է նախապատրաստում վերարտադրվելու համար:: Ես երևի գնամ միտինգի
:
Ասենք իշխանափոխություն եղավ ինչ է փոխվելու՝ մենակ իշխանավորների անունները ու կրիմինալ կլանի անունը, երկիրը հնարավոր է մի քիչ բարելավի իր վիճակը բայց ընդհանուր էական բան չի փոխվի, մեզ իսկական հեղափոխություն է պետք,
Էս ինչ հակաիշխանական տրամադրություններ են
ժաղ ջան իշխանափոխություն մեր երկրում անհնարին ա, հետո էլ արդյոք դա լավ կազդի մեր երկրի վրա?
Ես կոնկրետ չեմ հիշում, թե ով, բայց մի հատ լավ առակ ունենք թագավորին անիծող կնոջ մասին:
Ինչով համոզված լինենք որ Լևոնը Սերժից լավն ա լինելու?Ոչինչով! Արդյոք Լևոնի ժամանակ ավելի լավ ա եղել վերաբերմունքը ժողովրդի պահանջներին, խոսքի ազատությունը, ԹԱԼԱՆԸ...??? Երևի դուք ուղղակի ուզում եք ազատվել ներկա իշխանությունից:Ուղղակի երիտասարդությունը (ներառյալ`ես) չի հիշում այդ տարիները:
Օրինակ ես չեմ ուզում ապրեմ գանգստերի դարում:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 19.06.2008, 17:55:
Прежде чем о чем-то мечтать - подумай, а вдруг сбудется.
Նախ՝ մի հարց. մեծ տառերով գրառում կատարելու իմստը ո՞րն է: Էդ առակը լավ ես մեջբերել, բայց գրառմանդ հետ ոչ մի իմաստային կապ չունի, քանի որ, եթե հետևելու լինենք այդ առակին, ապա պետք է իշխանափոխություն կատարել. լավ կլինի՝ նորից ընթերցես նշածդ առակը. այնպիսի տպավորություն է, որ կա՛մ չես հասկացել առակի իմաստը, կամ էլ փորձում ես հիշեցնել մի բան, ինչի մասին ինքդ չես հիշում:
Եթե նշածդ առակը համարում ես լավը, ինչպես արդեն նշել ես, ապա այդ լավ առակն ուսուցանում է, որ նախկին թագավորն ավելի լավն է՝ համեմատած ներկա թագավորի, և առակի հերոսը՝ թագավորին անիծող կինը, չի ուզում, որպեսզի նոր թագավոր լինի, քանզի նորերը՝ քանի գնում՝ ավելի վատն են լինում: Այժմ փորձենք ժամանակակից իրադարձություններին համապատասխանեցնել նշածդ առակը և տեսնենք թե ինչ կստացվի. ԼՏՊ-ն կլինի առակի առաջին թագավորը, ՌՔ-ն կլինի երկրորդը, ՍՍ-ն՝ երրորդը: Ըստ առակի տրամաբանության՝ ԼՏՊ-ն վատ թագավոր է, ՌՔ-ն ավելի վատն է, քան ԼՏՊ-ն, ՍՍ-ն ավելի վատն է, քան ՌՔ-ն: Ամփոփենք. Եթե տեղի ունենա իշխանափոխություն հետևյալ ֆորմատով՝ ՍՍ-ին փոխարինի ԼՏՊ-ն, դա կնշանակի, որ կունենանք ավելի լավ թագավոր, քան ՍՍ-ն է:
Եվ ինչպե՞ս կարող ես հիմնավորել այն միտքդ, որ իշխանափոխությունը մեր երկրում անհնար է: Ես ասեմ, որ դա հնարավոր է, և ասածդ, մեղմ ասած, իրականությանը բացարձակապես չի համապատասխանում: Նշեմ մի փաստ, որին Հայաստանի նորագույն պատմությանը որոշ չափով ծանոթ յուրաքանչյուր բանական արարած համաձայն կլինի. 1988 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել իշխանափոխություն: Ահա մի նոր եզրակացություն. եթե դու նշում ես. «իշխանափոխություն մեր երկրում անհնարին ա», ապա, կա՛մ տեղյակ չես, որ 1988 թվականին Հ.Հ.-ում տեղի է ունեցել իշխանափոխություն, կա՛մ այս արտահայտությանդ մեջ «մեր երկրում» ասելով նկատի չունեիր Հայաստանի Հանրապետությունը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ