User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 69 հատից

Թեմա: Բաժանվե՞լ, թե՞ հավատալ

  1. #1
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բաժանվե՞լ, թե՞ հավատալ

    Գրում ենք իրական պատմություն, ուզում ենք իմանալ Ձեր կարծիքը, որը շատ կարևոր է:

    Նրանք ամուսնացած են 4.5 տարի, ունեն երկու երեխա /համակուրսեցիներ էին և ընկերություն էին անում առաջին կուրսից/: Ամուսնացան և շարունակեցին ուսումը մագիստրատուրայում, որի ընթացքում կինը ունեցավ երկրորդ երեխան, ամուսնուն բանակից ազատելու նպատակով, չնայած ուներ լուրջ առողջական խնդիր: Ամուսնությունից հետո ամեն ինչ փոխվեց դեպի վատը, որին նպաստեցին ամուսնու ծնողները: Կնոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ծեծ, դաժանություն, նույնիսկ հղի վիճակում: Կինը մեկ անգամ հետ է գնացել հոր տուն, բայց ամուսնու աղաչանքներից, զղջանքի խոսքերից ու խոստումներից հետո կրկին վերադարձել է տուն: Կարճ ժամանակ անց նորից սկսվում են նույն վեճերը, պատճառներից մեկն էլ այն է, որ չի թողնում կինը աշխատի: Չնայած մինչև աշխատելն էլ նույն ձև էր իրեն դրսևորում: Այժմ կինը նորից գնացել է հոր տուն, արդեն կտրուկ որոշումով, որ այլևս հետ չի վերադառնա, ինչ էլ լինի: Անցած անգամվա պես ամուսինը աղաչում և խոստումներ է տալիս, և պատրաստ է ցանկացած փոխզիջումների:

    Խնդրում ենք Ձեր կարծիքները ասել. Կինը հավատա նրան, թե՞ բաժանվի:
    Ամեն ինչ փոխվում է...

  2. #2
    հազարան Bulbul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2008
    Հասցե
    Հենց ստեղ
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Եթե տղամարդու բնության մեջ ծեծելու սովորույթ կա չի փոխվի, թող չհավատա, իսկ եթե պատճառը ծնողներն են, թող պահանջի առանձին թեկուզ վարձով տուն, ու հետ գնա իրա մարդու հետ ապրի
    Հմմ

  3. #3
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Ես առաջարկում եմ տղեն տնփեսա գնա:

  4. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Մեջբերում Hydrology-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրում ենք իրական պատմություն, ուզում ենք իմանալ Ձեր կարծիքը, որը շատ կարևոր է:

    Նրանք ամուսնացած են 4.5 տարի, ունեն երկու երեխա /համակուրսեցիներ էին և ընկերություն էին անում առաջին կուրսից/: Ամուսնացան և շարունակեցին ուսումը մագիստրատուրայում, որի ընթացքում կինը ունեցավ երկրորդ երեխան, ամուսնուն բանակից ազատելու նպատակով, չնայած ուներ լուրջ առողջական խնդիր: Ամուսնությունից հետո ամեն ինչ փոխվեց դեպի վատը, որին նպաստեցին ամուսնու ծնողները: Կնոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ծեծ, դաժանություն, նույնիսկ հղի վիճակում: Կինը մեկ անգամ հետ է գնացել հոր տուն, բայց ամուսնու աղաչանքներից, զղջանքի խոսքերից ու խոստումներից հետո կրկին վերադարձել է տուն: Կարճ ժամանակ անց նորից սկսվում են նույն վեճերը, պատճառներից մեկն էլ այն է, որ չի թողնում կինը աշխատի: Չնայած մինչև աշխատելն էլ նույն ձև էր իրեն դրսևորում: Այժմ կինը նորից գնացել է հոր տուն, արդեն կտրուկ որոշումով, որ այլևս հետ չի վերադառնա, ինչ էլ լինի: Անցած անգամվա պես ամուսինը աղաչում և խոստումներ է տալիս, և պատրաստ է ցանկացած փոխզիջումների:

    Խնդրում ենք Ձեր կարծիքները ասել. Կինը հավատա նրան, թե՞ բաժանվի:
    Տաթև բայց շատ բարդ խնդիր է

    Եթե ամուսինը կառանձնանա ու կապրի միայն իր կնոջ ու երեխաների հետ, այսինքն իր ընտանիքի հետ և իհարկե եթե կփոխի դեպի լավը, ապա փորձել հնարավորություն տալ ամուսնուն կարելի է, սակայն ժողովրդական մի քանի խոսքերից պիտի ենթադրեմ, որ նա իր ծնողների "արժանի" զավակն է ու չի փոխվելու

  5. #5
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Մեջբերում Bulbul-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե տղամարդու բնության մեջ ծեծելու սովորույթ կա չի փոխվի, թող չհավատա, իսկ եթե պատճառը ծնողներն են, թող պահանջի առանձին թեկուզ վարձով տուն, ու հետ գնա իրա մարդու հետ ապրի
    Բանն էլ հենց նրանում է, որ ծնողներից հեռու են ապրում, բայց դե մեկա, հեռվից հեռու էլի խանգարում են:

    Ավելացվել է 39 վայրկյան անց
    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես առաջարկում եմ տղեն տնփեսա գնա:
    Բացառվումա, իսկի աղջկա հորն ու մորը նորմալ չի ընդունում:
    Վերջին խմբագրող՝ Safaryan: 10.06.2008, 13:48: Պատճառ: Գրառման ավելացում
    Ամեն ինչ փոխվում է...

  6. #6
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    իհարկե կներես հարցիս համար բայց խոսքը հո քո մասին չէ?

  7. #7
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    ինչ դաժան ա…

    միայն մի բանում եմ համարյա հարյուր տոոսով վստահ, եթե նման ամուսին է ունեցել, նա արժանի չէ իր կնոջը, ին երեխաներին… նրա բնույթն է այդպիսին, համարյա շանս չկա, որ դեպի լավը կփոխվի… եթե մի անգամ արել ու ներվել է, այդպես էլ շարունակելու է` իմանալով որ կինը միևնույն է կների ու կվերադառնա իր մոտ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  8. #8
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Մեջբերում էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից Նայել գրառումը
    իհարկե կներես հարցիս համար բայց խոսքը հո քո մասին չէ?
    Չէ, իմ մասին չի, բայց ինձ շատ սրտամոտ մարդու մասին է, ասեմ որ ինքն էլ է մեր ֆորումից: Ուղղակի թեման ես եմ բացել, հասկանում էք թե ինչ պատճառով: Ոչ մեկ էլ չի ուզենա էդ իրավիճակի մեջ լինի: Դրա համար Ձեր կարծիքն ենք հարցնում:
    Ամեն ինչ փոխվում է...

  9. #9
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Մեջբերում Hydrology-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրում ենք իրական պատմություն, ուզում ենք իմանալ Ձեր կարծիքը, որը շատ կարևոր է:

    Նրանք ամուսնացած են 4.5 տարի, ունեն երկու երեխա /համակուրսեցիներ էին և ընկերություն էին անում առաջին կուրսից/: Ամուսնացան և շարունակեցին ուսումը մագիստրատուրայում, որի ընթացքում կինը ունեցավ երկրորդ երեխան, ամուսնուն բանակից ազատելու նպատակով, չնայած ուներ լուրջ առողջական խնդիր: Ամուսնությունից հետո ամեն ինչ փոխվեց դեպի վատը, որին նպաստեցին ամուսնու ծնողները: Կնոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ծեծ, դաժանություն, նույնիսկ հղի վիճակում: Կինը մեկ անգամ հետ է գնացել հոր տուն, բայց ամուսնու աղաչանքներից, զղջանքի խոսքերից ու խոստումներից հետո կրկին վերադարձել է տուն: Կարճ ժամանակ անց նորից սկսվում են նույն վեճերը, պատճառներից մեկն էլ այն է, որ չի թողնում կինը աշխատի: Չնայած մինչև աշխատելն էլ նույն ձև էր իրեն դրսևորում: Այժմ կինը նորից գնացել է հոր տուն, արդեն կտրուկ որոշումով, որ այլևս հետ չի վերադառնա, ինչ էլ լինի: Անցած անգամվա պես ամուսինը աղաչում և խոստումներ է տալիս, և պատրաստ է ցանկացած փոխզիջումների:

    Խնդրում ենք Ձեր կարծիքները ասել. Կինը հավատա նրան, թե՞ բաժանվի:
    Ոչինչ չասող ինֆորմացիա:
    Ամուսին-կին հարաբերություններում այնքան չասվող ու խորը նյուանսներ կան՝ աներևույթ ու լուռ, այլ մակարդակի փոխզգացողություն՝ մտքի ֆորմա չստացող, որ դրսի/կողքի ցանկացած միջամտություն լուծման տեսքով՝ կողմնակի ավելորդություն է, եթե իհարկե այդ միջամտությունը ֆինանսական բնույթ չի կրում

  10. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը

    Համաձայն եմ, որ ինֆորմացիան գրեթե ոչինչ չասող էր...
    Բայց մի բան նշաված էր հստակ` ծեծ: Չգիտեմ ինչ նյուանսներ կարող են լինել, որոնք արդարացնեն կնոջը ծեծելը, ու նաև ցանկություն թողնեն նման ամուսնու հետ ապրել: Չգիտեմ, թե կոնկրետ ինչ երանգներ կան նրանց հարաբերություններում, բայց ամեն ինչ մի կողմ դրած, միայն այն փաստը, որ նա կնոջը ծեծում է, անգամ` հղի վիճակում, ինձ մոտ համոզվածություն է առաջացնում, որ չարժի նման մարդու մոտ վերադառնալ, եթե կյանքդ չես ուզում լրիվ խորտակել:

  11. #11
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Կոնկրետ ինչ կարգի ինֆորմացիա է պակասում: Նշեք, կաշխատենք ավելացնել:
    Ամեն ինչ փոխվում է...

  12. #12
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Մեջբերում Hydrology-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ ինչ կարգի ինֆորմացիա է պակասում: Նշեք, կաշխատենք ավելացնել:
    Ինչ էլ ավելացնեք, դա չի կարող պատկերել էն ամենը, ինչ իրականում կա, դրա համար պետք է պատմության մասնակիցներին լսել, ի դեպ` բոլորին ու շատ անգամներ, թեև նույնիսկ էդ դեպքում, միևնույն է, իրենցից լավ ոչ ոք չի հասկանա` ինչ է էնտեղ կատարվում:
    Վերջին խմբագրող՝ ivy: 10.06.2008, 14:38:

  13. #13
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, որ ինֆորմացիան գրեթե ոչինչ չասող էր...
    Բայց մի բան նշաված էր հստակ` ծեծ: Չգիտեմ ինչ նյուանսներ կարող են լինել, որոնք արդարացնեն կնոջը ծեծելը, ու նաև ցանկություն թողնեն նման ամուսնու հետ ապրել: Չգիտեմ, թե կոնկրետ ինչ երանգներ կան նրանց հարաբերություններում, բայց ամեն ինչ մի կողմ դրած, միայն այն փաստը, որ նա կնոջը ծեծում է, անգամ` հղի վիճակում, ինձ մոտ համոզվածություն է առաջացնում, որ չարժի նման մարդու մոտ վերադառնալ, եթե կյանքդ չես ուզում լրիվ խորտակել:
    ivy ջան, ըստ գրածի ծեծը պարբերական բնույթա կրել, էդ նշանակում ա ինչ-որ տեղ ներվել ու հանդուրժվել ա կնոջ կողմից, այսինքն կինը դրա մեջ չի տեսնում գլխավոր չարիքը: Եթե իմ կարծիքն ես ուզում իմանալ, առաջին իսկ հարվածի դեպքում՝ անկախ պատճառից, պետք էր առանց հետ նայելու շրխկացներ դուռը, չնայած էլի եմ ասում՝ եթե ֆինանսական կախվածություն կա երեխաների առումով, բարդ ա իհարկե: Ամեն դեպքում, եթե ամուսնու կողմից կա զղջում, չնայած դա ըստ շարադրածի ոչ թե զղջում ա երևում , այլ ավելի շուտ ընտանիքը կորցնելու վախ, կինը պետք ա իրեն դնի ամուր՝ մեկ և ընդմիշտ, և ինքը դառնա իրավիճակը թելադրողը: Բայց ամենայն հավանականությամբ փափուկ ա այդ կինը իր բնույթով, ու ջանք ա պահանջվելու դա փոխելու համար, թեև՝ միանգամայն հնարավոր:

    բայց էլի՝ ցանկացած խորհուրդ խիստ կողմնակի ա, բացի թերևս այն, որ հարկավոր է առաջին հերթին ձերբազատվել վախերից, չվախենալ ոչնչից: Սա՝ շատ ու շատ խորհուրդ կտամ կնոջը:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 10.06.2008, 14:49:

  14. #14
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ivy ջան, ըստ գրածի ծեծը պարբերական բնույթա կրել, էդ նշանակում ա ինչ-որ տեղ ներվել ու հանդուրժվել ա կնոջ կողմից, այսինքն կինը դրա մեջ չի տեսնում գլխավոր չարիքը: Եթե իմ կարծիքն ես ուզում իմանալ, առաջին իսկ հարվածի դեպքում՝ անկախ պատճառից, պետք էր առանց հետ նայելու շրխկացներ դուռը, չնայած էլի եմ ասում՝ եթե ֆինանսական կախվածություն կա երեխաների առումով, բարդ ա իհարկե: Ամեն դեպքում, եթե ամուսնու կողմից կա զղջում, չնայած դա ըստ շարադրածի ոչ թե զղջում ա երևում , այլ ավելի շուտ ընտանիքը կորցնելու վախ, կինը պետք ա իրեն դնի ամուր՝ մեկ և ընդմիշտ, և ինքը դառնա իրավիճակը թելադրողը: Բայց ամենայն հավանականությամբ փափուկ ա այդ կինը իր բնույթով, ու ջանք ա պահանջվելու դա փոխելու համար, թեև՝ միանգամայն հնարավոր:

    Տվյալ իրավիճակում ֆինանսական կախվածություն չկա: Ուղղակի այսքան ժամանակ երեխեքի պատճառով չի դուռը շրխկացրել, դուրս եկել: Ու ինչքանով ես եմ իրան ճանաչում այդքան էլ փափուկ բնույթով չի, ուղղակի ամուսնուն սիրում էր:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ivy ջան, ըստ գրածի ծեծը պարբերական բնույթա կրել, էդ նշանակում ա ինչ-որ տեղ ներվել ու հանդուրժվել ա կնոջ կողմից, այսինքն կինը դրա մեջ չի տեսնում գլխավոր չարիքը: Եթե իմ կարծիքն ես ուզում իմանալ, առաջին իսկ հարվածի դեպքում՝ անկախ պատճառից, պետք էր առանց հետ նայելու շրխկացներ դուռը, չնայած էլի եմ ասում՝ եթե ֆինանսական կախվածություն կա երեխաների առումով, բարդ ա իհարկե: Ամեն դեպքում, եթե ամուսնու կողմից կա զղջում, չնայած դա ըստ շարադրածի ոչ թե զղջում ա երևում , այլ ավելի շուտ ընտանիքը կորցնելու վախ, կինը պետք ա իրեն դնի ամուր՝ մեկ և ընդմիշտ, և ինքը դառնա իրավիճակը թելադրողը: Բայց ամենայն հավանականությամբ փափուկ ա այդ կինը իր բնույթով, ու ջանք ա պահանջվելու դա փոխելու համար, թեև՝ միանգամայն հնարավոր:

    բայց էլի՝ ցանկացած խորհուրդ խիստ կողմնակի ա, բացի թերևս այն, որ հարկավոր է առաջին հերթին ձերբազատվել վախերից, չվախենալ ոչնչից: Սա՝ շատ ու շատ խորհուրդ կտամ կնոջը:
    Խորհրդի համար շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Safaryan: 10.06.2008, 14:52: Պատճառ: Գրառման ավելացում
    Ամեն ինչ փոխվում է...

  15. #15
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բաժանվել թե՞ հավատալ

    Մեջբերում Hydrology-ի խոսքերից Նայել գրառումը
    Տվյալ իրավիճակում ֆինանսական կախվածություն չկա: Ուղղակի այսքան ժամանակ երեխեքի պատճառով չի դուռը շրխկացրել, դուրս եկել: Ու ինչքանով ես եմ իրան ճանաչում այդքան էլ փափուկ բնույթով չի, ուղղակի ամուսնուն սիրում էր:

    Ավելացվել է 1 րոպե անց

    Խորհրդի համար շնորհակալություն:
    Դե, երևի այնքան էլ սեր չի դա, եթե հարցը քննարկվում ա այստեղ: Կապվածություն, սովորություն, խիղճ ՝ դրանք այնքան հաճախ խառնում ենք սիրո հետ: Իսկ սերը, սերը ընդհանրապես հազվագյուտ երևույթ ա:

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օրագիր. Ուզում եմ հավատալ...
    Հեղինակ՝ Կարնո Սոսե, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 09.11.2011, 23:17
  2. Վստահել նշանակու՞մ է հավատալ...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 05.01.2008, 19:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •